300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Մշակույթ. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Մշակույթ. Mostrar todas las entradas

Հայկական քամանչային է անդրադարձել ռուսական Аргументы Недели պարբերականը։ «Լարային աղեղնավոր այս գործիքի վրա (դրան տարբեր անուններ տալով) նվագում են Դաղստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Միջին և Մերձավոր Արևելքի երկրների ազգային երաժիշտները։ Հայկական քամանչան «ազգակից է» արաբական ռեբաբին, միջնադարյան եվրոպական ռեբեքին, ֆրանսիական պոշետին, բուլղարական գադուլկային։ Ասում են, որ Ստրադիվարիուսը և Գվարներին իրենց եզակի ջութակները պատրաստել են՝ ուսումնասիրելով այս հին, առնվազն 9–րդ դարից հայտնի ազգային գործիքը»,–գրում է պարբերականը և ներկայացնում հայազգի հայտնի քամանչահար Ալեքսանդր Մովսիսյանի հետ հարցազրույցը։

«7–ամյա Ալիկը բազմաթիվ հայկական երգեր գիտեր։ Եվ երբ տղային երաժշտական դպրոց էին տարել՝ ջութակի դասարան, խելամիտ ուսուցիչները տղային խորհուրդ էին տվել զարգացնել ազգային երաժշտության հանդեպ սերը։ Արդեն կես տարի անց Սաշա Մովսիսյանը գնաց մի ուսուցչի մոտ, որը նրան սկսեց քամանչայի վրա նվագել սովորեցնել։ Եվ, իրոք, էլ ուրիշ ինչ գործիքի վրա պետք է նվագեր Ղարաբաղում ծնված երեխան»,– գրում է պարբերականի թղթակիցը։

Երևանի կոնսերվատորիայում սովորելուց հետո նա ռուսական Ելեց քաղաք է տեղափոխվել, որտեղ մինչ այսօր դասավանդում է տեղի պետական համալսարանում։ Եվ որպեսզի ընդհանուր լեզու գտնի ռուս հանդիսատեսի հետ, սկսել է քամանչայի վրա հին ռոմանսներ, ջութակի կոնցերտներ նվագել։ Իսկ միջազգային մի մրցույթում նրան գրան պրի մրցանակ էր բերել Ռիմսկի Կորսակովի «Սալտան թագավորի հեքիաթը» օպերայից «Իշամեղվի թռիչքը» երաժշտական հատվածի կատարումը քամանչայի վրա։

«1984-ից ես նվագում եմ միայն սեփական ձեռքերով սարքած գործիքների վրա։ Աշխատել եմ վեց պետական անսամբլներում, շատ եմ շրջագայել և վաղուց հասկացել եմ, որ արժանապատիվ կարող ես նվագել միայն կատարյալ գործիքի վրա, ավելի ճիշտ այն գործիք վրա, որը կարող է բավարարել քո բոլոր պահանջները»,– պատմել է Մովսիսյանը։

Մովսիսյանն իր քամանչաները պատրաստում է ծիրանի ծառի բնափայտից, որը բերում է հայրենի Ղարաբաղից, կամ Հայաստանից։

«Վիրտուոզ կերպով տիրապետելով հայկական քամանչային՝ երաժիշտը վստահեցնում է, որ ինքը բացարձակապես ռուսական մտածելակերպ ունի, որը ձեռք է բերել շնորհիվ ղարաբաղյան մանկության, երևանյան պատանեկության, հետագա ռուսական կյանքի»,– եզրափակում է թղթակիցը։



Թերթ.am

"Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին",-Աստվածաշնչյան այս խոսքերը որպես ոսկե կանոն ընդունվել էր այն 2 մլն. երիտասարդների կողմից, ովքեր որպես ուխտավոր ժամանել էին Մադրիդ` մասնակից լինելու Հռոմի պապ` Բենեդիկտոս 16-րդի քահանայությամբ մատուցված սուրբ պատարագին:

Կաթոլիկ աշխարհը երեք տարին մեկ անգամ կազմակերպում է համաշխարհային երիտասարդության օր, որին այս տարի մասնակցեցին կաթոլիկ երկրներից շուրջ 2 մլն երիտասարդ: Այս արդեն երկրորդ տարին է, ինչ համաշխարհային երիտասարդաց օրվան իրենց մասնակցությունն ունեն Հայաստանի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները: Եվ առաջին անգամն էր, որ տոնակատարություններին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդական կազմակերպության անդամները:

"Սա մեզ համար լավ առիթ էր ծանոթանալ կաթոլիկ աշխարհի մշակույթին, ավանդույթներին, շփվել կաթոլիկ երիտասարդների հետ, փորձել գտնել համագործակցության եզրեր":

Հայաստանի Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության ատենապետ Տոնակատարության մասնակից հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպության անդամները համագործակցություն էին փնտրում կաթոլիկ երիտասարդների հետ, մինչդեռ Իսպանիայի հեռավոր ափերում հանդիպեցին իրենց իսկ հայրենակից մի խումբ ակտիվ երիտասարդների: Համագործակցության մասին խոսելն ու արդեն իսկ առաջին քայլերը ձեռնարկելը առավել դյուրին բնույթ ստացավ հատկապես Սանտա Կոլոմա քաղաքի հայ համայնքի հետ հանդիպումից հետո:

“Համաշխարհային երիտասարդության օրվա շրջանակներում հնարավորություն ունեցանք ծանոթանալու և շփվելու Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության անդամների հետ և շատ մեծ բավականություն ստացանք. սա շատ մեծ հնարավորություն ստեղծեց խոսել համագործակցության մասին, քանզի հիմա մեր հայ համայնքը իր աճման շրջանում է գտնվում: Եկեղեցին նոր շունչ է առնում. միահամուռ ուժերով հուսամ կկարողանանք սատար լինել թե եկեղեցուն, թե մեր ազգին, և թե հայ համայնքին, քանզի բոլորս էլ ունենք մեծ սեր դեպի մեր հայրենիքը”,-նշեց Սանտա Կոլոմա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը:
"Ես շատ երջաիկ եմ, որ Իսպանիայի հեռավոր ափերում այսպիսի փոքրիկ Հայաստան եմ տեսնում: Կջանանք ամեն կերպ նպաստել համագործակցության արդյունավետությանը և շուտով կձեռնարկենք գործնական առաջին քայլերը":

Հայաստանի Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության ատենապետ
Հավելեմ, որ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) նպատակն է համախմբել ողջ աշխարհի հայ երիտասարդներին իրենց մայր եկեղեցու շուրջ, ծանոթացնել և մոտեցնել երիտասարդին հայ մշակույթին և արժեհամակարգին:



Վանիկ Գաբրիելյան

Ամփոփվեցին տոլմայի փառատոնի արդյունքները
Տոլմայի փառատոնը ավանդական է լինելու։ Այսօրվա ասուլիսիում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը։ «Խոհանոցը հայոց ոչ նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է, և այն ունի ոչ միայն կենցաղային, այլև՝ մշակութային խորը և նույնիսկ քաղաքական նշանակություն։ Անգամ հարևան երկրի մակարդակով փորձ է արվում յուրացնել մեր խոհանոցի առանձին ճաշատեսակներ»,- ասաց նա։

«Խոհանոցը տվյալ ժողովրդին ճանաչելու, աշխարհընկալման առաջին ձևն է,- նշեց բանաստեղծուհի, հաղորդավար Սոնյա Թաշչյանը։- Եվ մենք շատ հարուստ, այլազան և խորիմաստ խոհանոց ունենք։ Ժամանակն է, որ անդրադառնանք, որ հայկական խոհանոցն այն եզակի կառույցն է, որ մեր տատիկներից մեզ ավանդել են, և օգտվենք նրա բարիքներից»։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական խոհանոցում արտացոլվում է ժոողովրդի աշխատասիրությունն ու իմաստությունը։ «Մեր խոհանոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնուց իմանալով, որ սննդամթերքներն առավել օգտակար են առանձին-առանձին և գերադասելի է դրանք չխառնել, օգտագործելով մեկ բաղադրիչ և այն համադրելով համեմունքներով՝ ստացել են շատ համեղ կերակրատեսակներ»,- նշեց Թաշչյանը։

Վահե Անթանեսյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 11-ին «8-րդ հրաշալիք» ռեստորանում կանցկացվի Նավասարդի տոնական բաց միջոցառում, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացվելու է ավանդական խորովածի փառատոնը՝ գեղեցիկ և հետաքրքիր անակնկալներով, իսկ հոկտեմբերի 12-14-ը Սփյուռքի նախարարության աջակցությամբ անցկացվելու է համահայկական խոհարարական ֆորում, որի շրջանակում լինելու է ոսկե շերեփ մրցանակաբաշխությունը։

Նաև, ֆորումի օրերին կհիմնադրվի համահայկական խոհարարական ֆորում։ Եվ այդ ֆորումին մասնակցելու ցանկություն են հայտնել տասնյակ խոհարարներ հայկական գաղթօջախներից։ «Գաղտնիք չէ, որ Սփյուռքն այսօր առավել կրողն է այդ ինֆորմացիայի, այն խոհարարական ավանդույթների, քան մենք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում, և խոհարարական բանահավաքությունն առավել կարևոր է իրականացնել նրանց հետ միասին»,- ասաց նա։

Տոլմայի փառատոնի ավարտի կապակցությամբ շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին փառատոնի հովանավորներին, փառատոնը լավ լուսաբանած լրատվամիջոցներին և առանձին լրագրողների։




Թերթ.am

«Ցեղասպանության որբերը» ֆիլմը Telly մրցանակի է արժանացել
Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաների մասին պատմող «Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը Telly միջազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ «Արծաթե» մրցանակին է արժանացել, որը Telly–ի բարձրագույն պարգևն է։

Ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանը Asbarez.com կայքի հետ զրույցում ասել է, որ ֆիլմը ներկայացված է նաև New York City Filmmaker’s Festival փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 27–28–ը։

«Ցեղասպանության որբերը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմն իր մեջ ներառում է Միսակ Քելեչյանի հետ հարցազրույցը, որի ուսումնասիրություններն էլ հենց գաղտնազերծում են Բեյրութի մոտ գտնվող Անթուրա որբանոցի գաղտնիքները, որտեղ 1000 հայ որբեր թրքացվել են։

Ֆիլմում ներկայացված են նաև որբերի հիշողությունները։
18 րոպե տևեղությանմբ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 24–ին՝ ԱՄՆ–ում։

Շուտով հանրության դատին կհանձնվի նաև ֆիլմի լիամետրաժ (1ժամ տևողությամբ) տարբերակը։






















Թերթ.am

ՅՈՒՆԵՍԿՕ-ին քննադատում են հայկական խաչքարերի ցուցահանդեսում գրանցված միջադեպի առնչությամբ
Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը վրդովմունք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացվող գիտաժողովների շրջանակներում Փարիզում բացված «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում հայկական խաչքարերի գտնվելու վայրը մատնանշող վահանակների հանելու կապակցությամբ:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած գիտաժողովների շրջանակներում ցուցահանդեսը բացվել է հունիսի 15-ին:

Այցելուները, այդ թվում` ֆրանսիահայ համայնքի մի քանի հայտնի ներկայացուցիչներ, տհաճ անակնկալի հանդիպեցին` տեսնելով, որ խաչքարերի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը:

Միջոցառման կազմակերպիչները ոչ մի բացատրություն չեն տվել նմանօրինակ գրաքննությանը, որը հարուցել է Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կազմակերպությունների խիստ վրդովմունքը: Վերջիններս այս քայլը դիտել են որպես հայկական մշակութային ժառանգությունը հերքելու փորձ:

Հայ դատն իր հայտարարությունում, մասնավորապես, քննադատել է ՄԱԿ-ի գործակալության քայլը` որակելով այն «քաղաքակիրթ վանդալիզմ»:

«Այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց ադրբեջանա-թուրքական միջամտությունը պետական մակարդակով: Ենթարկվելով քաղաքական ճնշման` ՅՈՒՆԵՍԿՕ-ն վարկաբեկեց իր անունը»,- PanArmenian.net-ի հաղորդմամբ` նշվում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի հայտարարությունում:

Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է խաչքարը` որպես ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության մաս հայտարարելու մասին Հայաստանի հայտը` ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, թե խաչքարերը «հայկական չեն»:



armenianow.com

ՅՈՒՆԵՍԿՕ–ն ջնջել է խաչքարերի հայկական ծագման մասին գրառումները
Հունիսի 15–ին Յունեսկօ–ում տեղի ունեցած «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարերը» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ հյուրերը նկատել են, որ լուսանկարներում խաչքարերի ծագման վայրի մասին գրառումներն «անհետացել են» առանց որևէ հիմնավորման։ Լուսանկարների տակ միայն խաչքարերի տարեթիվն է նշված եղել։ Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կազմակերպություններն իրենց բողոքի ձայն են բարձրացրել այդ փաստի առնչությամբ։

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին, երբ Յունեսկօ–ն հայկական խաչքարերը ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն, Ադրբեջանը բողոքեց այդ որոշման դեմ՝ նշելով, որ խաչքարերը «միայն հայկական չեն»։

Ինչպես հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, ցուցահանդեսին ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, իսկ Յունեսկօ–ում Հայաստանի դեպան Շառլ Ազնավուրը չի մասնակցել միջոցառմանը։



Թերթ.am

«Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակները չեն օգնում զբոսաշրջիկներին, այլ մոլորեցնում են նրանց»: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել արևելագետ Րաֆֆիի Քորթոշյանը: Նրա խոսքերով՝ այդ ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական:

Թուրքիայում զբոսաշրջիկներին մոլորեցնում են հայկական ճարտարապետության հուշարձանների վերաբերյալ
Ինչպես նշել է արևելագետը, թուրքական կողմը հետևողական աշխատանք է տանում հայկական հյուշարձանների ոչնչացման և յուրացման ուղղությամբ:

Րաֆիի Քորթոշյանն ընդգծել է, որ հայկական հետքի վերացումը մասնավորապես նկատվում է Անի քաղաքում, որտեղ թուրքերն անցկացնում են հուշարձանների վերականգնողական աշխատանքներ:

Իր հերթին հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչ օրս ոչ մի հայ մասնագետ չի մասնակցել Անի քաղաքի վերականգնման աշխատանքներին, իսկ հայկական հուշարձանների վերականգնման ժամանակ խեղաթյուրվում է ճարտարապետությունը: Կարապետյանի խոսքերով՝ եթե վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ փորձագետներ, ապա դա հնարավոր կլինի կանխարգելել, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:


Բարեգործական համերգ` հանուն երեխաների

Publicado por losarmenios On 5/30/2011 12:32:00 a. m. 0 comentarios

Բարեգործական համերգ` հանուն երեխաների
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհուրդը սույն թվականի մայիսի 30-ին' ժամը 17:00, կազմակերպում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ, որը տեղի է ունենալու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում (Թումանյան 42 հասցեում):

Կատարումներով հանդես կգան հայ էստրադայի այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են' Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Մարին, Միհրան Ծառուկյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Ավետիսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լանա Խաչատրյանը և այլք: Համերգային ծրագրին մասնակցելու են նաև ԵՊԼՀ տաղանդավոր և շնորհալի ուսանողները: Համերգից ստացված հասույթն օգտագործվելու է քաղցկեղով հիվանդ 3 տարեկան Մանեի բուժման ծախսերը հոգալու համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը կոչ են անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը' օգնության ձեռք մեկնելով հիվանդ երեխային: Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի մեր մանուկները լինեն առողջ, առույգ, երջանիկ և վայելեն իրենց անհոգ մանկությունը: Այդ ամենի շնորհիվ մենք կկերտենք մեր երկրի լուսավոր և պայծառ ապագան:


«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մելինե Մերկուր» մրցանակին
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 24-ին տեղի է ունեցել «ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի» հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:

«Մելինե Մերկուր» միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման բնագավառում:
Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Թեոդորե Պասսասը:

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հյուրերին ներկայացվել է նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։



Թերթ.am


Հայաստանի տառաստեղծները պարգևատրվել են

Publicado por losarmenios On 5/24/2011 11:51:00 p. m. 0 comentarios

Մոսկվայում, ս. թ. ապրիլի 27-29-ը, «Գրանշան 2008-2010»-ի մրցանակակիր աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են ԱՊՀ մասնակից-պետությունների դիզայներների միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողություն-ցուցահանդեսի շրջանակներում:

Հայաստանի տառաստեղծները պարգևատրվել են
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, ցուցադրության կազմակերպիչներն էին «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան:

Ցուցահանդեսում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթի մասնակից հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել տառարվեստի բնագավառում հանրահայտ «Պարաթայփ» ընկերության մասնագետների, ցուցահանդեսի այցելուների և կազմակերպիչների կողմից։

Մոսկվայում ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացնելու համար Հայաստանի ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանն ու Անժելա Պողոսովան պարգևատրվել են Մոսկվայի դիզայներների միության հատուկ դիպլոմներով։

«Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան նաև շնորհակալական նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Գրանշան» ամենամյա միջազգային մրցույթ անցկացնելու ճանապարհով շրիֆտային մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հույս հայտնել, որ «Գրանշան» մրցույթի անցկացումը կխթանի շրիֆտային մշակույթի զարգացմանը և նոր հարթակ կհանդիսանա տարբեր երկրների միջև մշակութային նախաձեռնությունների փոխանակման ասպարեզում։

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2008 թվականից անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթն արդեն լայն ճանաչում և հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված են տառարվեստի բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Չեխիայից և Հայաստանից։ Տարեցտարի ավելանում է մրցույթի աշխարհագրությունը թե՛ մասնակից պետությունների և թե՛ տառաստեղծների ընդգրկման առումով։

«Գրանշան 2008-2009»-ի մրցույթներում մրցանակների արժանացած աշխատանքները ցուցադրվել են Լինքոլնի և Սանկտ Պետերբուրգի՝ կալիգրաֆիայի միջազգային ցուցահանդեսներում: 2010 թ. «Գրանշան»-ի մրցանակակիր աշխատանքները ներկայացվել են TDC մրցույթի հաղթող աշխատանքների և TypoLyrics-ի գրքերի հետ միասին Մյունխենի ցուցահանդեսում, իսկ Երևանում Թարգմանիչների ֆորումի շրջանակներում ցուցադրվել են ԱՊՀ երկրների տպագիր գրականությունը ներկայացնող մեծածավալ ցուցահանդեսում:

2010 թվականից «Գրանշան» տառատեսակների մրցույթի համակազմակերպիչ է հանդիսանում Մյունխենի տպագրական դիզայներների միությունը (tgm)։
Միջազգային տարբեր մրցույթներում այլազգի տառաստեղծները ներկայացնում են հայկական տառատեսակներ, իսկ հայ տառաստեղծները մասնակցում են ոչ հայկական տառատեսակների անվանակարգերին, ինչը նպաստում է հայկական տառարվեստի հետագա զարգացմանն ու հայկական տառարվեստի ճանաչմանն արտերկրում։

Հայաստանի ազգային գրապալատում մշակված «Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները, որոնք «Գրանշան 2008»-ին արժանացել էին առաջին կարգի մրցանակների, ՀՀ Կառավարության կողմից 2010 թ. հոկտեմբերին ընդունվել են որպես պետական պաշտոնական տառատեսակներ և գործածվում են պետական փաստաթղթաշրջանառության մեջ:

«Գրանշան» մրցույթի աշխատանքները հանրահռչակելու նպատակով 2008 թ. գործում է http://www.granshan.org/ կայքը։



hayernaysor.am

«Մշակութային ժառանգությունը պատմական քաղաքներում» ծրագրում կարող են ընդգրկվել Գյումրիի հուշարձանները
Գյումրիում մայիսի 23-ին կայացել է «Մշակութային ժառանգության պահպանումը պատմական քաղաքներում» խորագրով քննարկում` Կիևյան նախաձեռնության տարածաշրջանային փուլի երկրորդ պիլոտային ծրագրի շրջանակներում: Նախագծի այս փուլն իրականացվում է աշխարհի 5 երկրներում և նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2014 թ-ը:

Հայաստանը ծրագրին ներկայանում է 10 համայնքով, որոնցից համապատասխան ուսումնասիրություններից հետո 2012-ին կընտրվեն 2-ը: Գյումրի քաղաքի համար կառավարությունը հաստատել է Գյումրիի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի զարգացման «Կումայրի» ծրագրի ուղղությունները, որոնցից առաջնային է համարվել քանդված և անավարտ շենքերի վերականգնումը:

Սակայն ծրագիրն առայժմ ֆինանսավորում չունի: Ծրագրի այս փուլը ներառում է միայն քննարկման աշխատանքներ:



News.am

Հայկական հնամյա սրբատեղիները խայտառակ վիճակում են
Հայաստանի տարածքում մեր ժողովրդի պատմության ականատես հանդիսացող հարյուրավոր հնավայրեր այսօր գտնվում են բարձիթողի վիճակում: Ներկայիս սերնդի պարտքն է ապահովել պապերի ժառանգության փոխանցումը հաջորդ սերունդներին:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը իրականացնում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները մեկնում են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և մաքրում դրանց շրջակա տարածքը կենցաղային աղբից: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:

Նախօրեին' մայիսի 22-ին, երիտասարդները մեկնել էին Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիր (X դ.): Երբեմնի հռչակավոր սրբատեղին համապատասխան մարմինների անտարբերության պատճառով այսօր աղետի շեմին է հայտնվել: Շատին գյուղի բնակիչների խոսքերով' դրա վիճակը տարեցտարի վատթարանում է: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները իրենց ուժերին ներածի չափով ազատեցին Շատինավանքը կուտակված աղբից, սակայն հուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների և Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագետների հոգածության կարիքն է զգում:

«Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա մայիսի 29-ին: Կո՛չ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը' զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:

Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:


Ադրբեջանը Եվրտեսիլում կարող է հանդես գալ բարձրորակ հայկական երաժշտությամբ, հայերը՝ հակառակը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունից հայտնում են. «Վերլուծելով Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ողջ արդյունքները, ստանում ենք այն, ինչ հաճախ շեշտվում է հայկական մամուլում. Հայաստանում մշակույթն անկում է ապրում, իսկ հայկական երաժշտությունը կորցնում է իր ազգային դեմքը և վերջնականորեն վերածվում, ընդամենն, արևելյան երաժշտության' թուրք-արաբական տարրերով: Հատկապես զարմացնում է այն, որ հայկական երաժշտության խիստ ազգային դեմք և ընդգծվածություն ունեցող հենքի վրա, որը պարզվել, մաքրվել ու հաստատվել է Կոմիտասի, Եկմալյանի և այլոց կողմից, այսօր տարածվում է ադրբեջանա-թուրքական ազդեցությամբ սերված մելոսը:

Նույնիսկ կոնսերվատորիայի ժող. գործիքների բաժնի ոմն պրոֆեսոր, ելույթ ունենալով Եվրատեսիլ ներկայացված, ակնհայտորեն ադրբեջանական մոտիվ ունեցող երգի քննարկման ժամանակ, զարմանք հայտնեց, որ ինչու' ենք խորշում տարածաշրջանային ազդեցության տակ գրված այս գործից, երբ մենք ապրում ենք այս տարածաշրջանում: Պարոն պրոֆեսորի և նրա նմանների կարծիքով եվրոպացուն մենք պետք է գրավենք այ հենց այս, մեր ունեցած ազգային երգի հետ համեմատած, անճաշակ և մեր անցյալի երաժշտության համար անհարիր արևելյան երաժշտությամբ: Զարմանալիորեն, ի հակադրություն սրան, Ադրբեջանն Եվրատեսիլում հաղթեց բացառիկ եվրոպական ու բավականին բարձր մակարդակի վրա պատրաստված մի ստեղծագործությամբ: Ասվածը հատկապես դրամատիկ է դառնում Իլհամ Ալիևի բազմիցս կրկնվող հայտարարության շնորհիվ. «հայերը ոչ միայն գողացել են մեր տարածքներն, այլև մեր երգը: Նույնիսկ ադրբեջանական մուղամը հայերը փորձում են յուրացնել և դարձնել իրենցը»:
Եվրատեսիլում Հայաստանին չհաջողվեց երբևիցե ոչ թե հաղթել, այլ լավագույն եռյակ ընդգրկվել, այն էլ այն դեպքում, երբ ողջ սփյուռքը, մեկ մարդու պես, սատարում էր մեր երգի ներկայացուցիչներին: Մինչ այս վերջին կատարումը հաջողության չենք հասել, քանի որ կազմակերպիչներն ունեցել է մի սկզբունք. երգը պետք է լինի պարզունակ, անընդհատ կրկնվող ֆրազաներով, որպեսզի հեշտ ընկալվի, իսկ որպես ազգային պետք է ներկայացվի արևելյանը, ընդ որում որոշ դեպքերում բավականին անճաշակ: Վերջին Եվրատեսիլի ժամանակ կրած ջախջախիչ անհաջողությունը քվեարկությանը սփյուռքի չմասնակցելու գործոնն էր նաև, որը սփյուռքի այսօրվա վերաբերմունքն էր Հայաստանի իշխանություններին, մասնավորապես նաև հայ-թուրքական արձանագրություններին ի պատասխան: Ասես որպես պատիժ մեր անհաջողության այս ֆոնի վրա հաղթեց Ադրբեջանը: Այդ հաղթանակը կլիներ սովորական, եթե չունենար արտառոց հետևանքներ Ադրբեջանի համար: Ծախսելով 2-3 մլն. դոլար' իր հաղթանակը ապահովելու համար, Ադրբեջանը ստացավ այնպիսի գովազդի հնարավորություն, որը հարյուրավոր միլիոններով չէր կարող ապահովել: Ամբողջ համաշխարհային մամուլը և հատկապես խոշորագույն ԶԼՄ-ները ներդաշնակորեն, արդեն երկու շաբաթ է, ներկայացնում են Բաքուն որպես մի հզոր, խոշոր համաշխարհային նշանակություն ունեցող արդյունաբերական կենտրոն' իր հմայիչ միջնադարյան ու ժամանակակից ճարտարապետությամբ / ի դեպ հաճախ նշվում է, որ ճարտարապետները հայերը, հրեաները և ռուսներն են/, և որ ամենազավեշտականն է որպես խոշոր մշակույթային կենտրոն, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա: Դժվար է հավատալ, որ կարելի էր այսպիսի միտք լսել, բայց, վերլուծելով այսօրվա հայկական երաժշտությունը, ստիպված ենք համաձայնվելու, որ գոնե երաժշտության հարցում օտարերկրյա մասնագետներն ու լրագրողները ճիշտ են: Եթե Բաքվին հաջողվի նույն ճանապարհով և նույն մակարդակի վրա կազմակերպել նաև Եվրատեսիլ 2012-ը, ապա տարածաշրջանում հզորագույն մշակույթ ունեցող հայ ժողովուրդը խնդիրներ է ունենալու ապագա սերունդներին ապացուցելու, որ հայերն ու ադրբեջանցիները մշակույթի հարցում հակապատկեր են. որ հայը ունի բարձրարժեք համաշխարհային արվեստ, իսկ ադրբեջանցին' ոչինչ: Բավական է հետևել ադրբեջանական գորգի, Բաքվի ճարտարապետության /այս երկուսի հիմքերն էլ հայկական են/ և ադրբեջանական երաժշտության /սա միակն է, որի հետ հայ ազգայինը կապ չունի/ լայնածավալ գովազդին, որն Ադրբեջանը ներկայացնում է ողջ աշխարհին, որպեսզի օտարերկրյացին այլևս չկարողանա կողմնորոշվել մեր ունեցած մշակույթային ժառանգությունը գնահատելիս: Այսպիսով հայը կորցնում է այն, ինչն ավելի քան մեկուկես հազարամյակ պաշտպանել է նրան ուծացումից, փոխարինել է զենքին, արժեքավորել մեր ժողովրդին' բարձրացնելով և դնելով համաշխարհային արժեքներ ունեցող ժողովուրդների շարքը: Կորցնելով մեր այս դիրքը, մենք տանուլ ենք տալիս ազգային ռազմավարության խնդիրներում և թուլացնում մեր պաշտպանունակությունը: Փրկելով մեր երգը, այն վերադարձնելով կոմիտասյան ակունքներին մենք դառնում ենք անհասանելի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Մնում է կամ հասկանալ այս տարրական ճշմարտությունը և անբողջովին փոխել հայ ազգային երաժշտության ռազմավարությունը, կամ շարունակել անճաշակն ու այլանդակը ժողովրդի վրա ծախելու բիզնեսը' ժողովրդին հեռացնելով իր ակունքներից և թողնելով անպաշտպան ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դիմաց: Ասվածն ԵՀՄՖ ավելի խորն է ընկալում շփվելով սփյուռքահայ երաժշտության հետ, որը հայաստանյան երաժշտության ածանցյալն է օտարերկրյա ազդեցությունների առավել մեծ ճնշումների տակ ձևափոխված: Այս իսկ պատճառով ԵՀՄՖ կոչ է անում հայ երաժշտության ներկայով և ապագայով մտահոգված բոլոր մասնագետներին, հասարակական և քաղաքական գործիչներին փրկել հայ երգը' վերադառնալով կոմիտասյան սկզբունքներին, որը հայ ժողովրդի ռազմավարության կարևորագույն պատվարներից է»:



slaq.am

Պեդրո Ալմոդովարն առաջին անգամ անգլալեզու ֆիլմ կնկարահանի
Իսպանացի կինեմատոգրաֆիստ Պեդրո Ալմոդովարը ծրագրում է իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ֆիլմ նկարահանել անգլերենով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ռեժիսորի խոսքով՝ ներկայում ինքն աշխատում է մի սցենարի վրա, որը կարող է հիմք ծառայել անգլալեզու ֆիլմի նկարահանման համար։ Ալմոդովարն արդեն համաձայնություն է ձեռք բերել մի ամերիկացի հեղինակի հետ (անունը չի նշվում), որը իսպաներենից անգլերեն կթարգմանի սցենարը։

Ալմոդովարի ֆիլմոգրաֆիան ներառում է 18 լիամետրաժ կինոնկար, որոնք նկարահանված են բացառապես իսպաներենով։ 1999թ. լույս տեսած «Ամեն ինչ մորս մասին» ժապավենը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արժանացել էր Ամերիկյան կինոակադեմիայի հատուկ մրցանակին։

Ալմոդովարի վերջին ֆիլմը «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ժապավենն է, որտեղ նկարահանվել են Անտոնիո Բանդերասն ու Ելենա Անայան։ Կինոնկարը ներառված էր Կաննի 64-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ռեժիսորը հենց Կաննում է պատմել իր ծրագրերի մասին՝ կապված անգլալեզու ժապավենի հետ։



Թերթ.am

Ազնավուրի կյանքը մի հրաշալի ֆիլմ է, և բոլորի ցանկությունն է, որ այն անվերջ շարունակվի. շանսոնյեի մեծարման երեկո Նյու Յորքում
Մայիսի 20-ին Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված են եղել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլասիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Երեկոյին ներկա են եղել շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հայ մեծանուն երգչին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր մարդուն, արվեստագետին և մեծ հայրենասերին, ասել է, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը` Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, և նախատեսվում են նորերը:

Նալբանդյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո, Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը. հիշո՞ւմ ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. - «Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը», - վերհիշել է Էդվարդ Նալբանդյանը:

«Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եվ նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ և ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։ Բոլորի ցանկությունն է, որ այդ ֆիլմը անվերջ շարունակվի»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:




Թերթ.am

Ավստրիական փոստը Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված դրոշմանիշ է թողարկել
Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Ավստրիայի փոստը թողարկել է «200 տարի - Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշը` 1 միլիոն տպաքանակով:

Օրերս միաբանությունում կայացել է դրոշմանիշի շնորհանդեսը, որին, Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Ավստրիայում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Գոճանյանը ներկայացրել է Վիեննայում միաբանության հիմնումը, միաբանության պատմությունը և 200-ամյա ուղին:




azatutyun.am

Շառլ Ազնավուրը 87 տարեկան է

Publicado por losarmenios On 5/22/2011 06:40:00 p. m. 0 comentarios

Շառլ Ազնավուրը 87 տարեկան է
Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազմավուրը դարձել է 87 տարեկան: Երգչի իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է: Ազնավուրը ստեղծել է մոտավորապես 1000 երգեր, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: «TIME» ամսագրի և CNN –ի (1998) հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: 2009-ի մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչը:

2011-ի ապրիլի 20-ին Նյու Յորքում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյեի մեծարումը: Համերգին ներկա էին երաժիշտներ, դերասաններ և քաղաքական գործիչներ ողջ աշխարհից: Համերգը նվիրված է եղել նաև Հայաստանի անկախության 20-ամյակին: Համերգի վարել է Լայզա Մինելլին, որի հետ Ազնավուրը հաճախ ելույթ է ունեցել: Ազնավուրին մրցանակ հանձնելու ժամանակ Մինելլին նշել է, որ երգչին առաջին անգամ բեմում տեսնելով «մագնիսականություն» է զգացել: «Այն րոպեին, երբ նա անցավ բեմով, ես դադարեցի շնչել»,- ասել է Մինելլին:

Համերգին ներկա է եղել նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Համերգից ստացված հասույթն ուղղվել է Վանաձորի ծերանոցին:


Մայիսի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի ծննդյան 90-ամյակին:

Երևանում կցուցադրվեն ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի գործերը
Ռ. Ժերանյանի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն ու բազմազան է: Ընդհանրական կերպով միայն կարելի է ընդգծել իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմ:
Խորհրդային տարիներից` 1950-ական թվականներից ի վեր, արվեստագետը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, պատկերել հայկական բնությունն ու մշակութային կոթողները:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 3-ը:
Ռ. Ժերանյանը ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին Սեբաստիայում, վաղ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա կրթություն է ստացել Մարսելի Գեղարվեստի դպրոցում, Փարիզի «Ժյուլիեն» և «Գրան Շոմիեր» ակադեմիաներում: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955), Արվեստի և գրականության մրցանակի (Փարիզ, 1955), Շատո դը Սկո (Փարիզ, 1956), Պալե Ռոյալ (Փարիզ, 1957), «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (Բրյուսել, 1964), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966), Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի Նկարիչների միության մրցանակի (Երևան, 1987):



hayernaysor

Ստամբուլի մշակութային կենտրոնում բացվել է լուսանկարիչ Անտոնիո Ագուջյանի «Այրվող աչքեր» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությանը հաջորդած յուրաքանչյուր տարին խորհրդանշող սեւ ու սպիտակ 96 լուսանկարներ:

Ինչպես հաղորդում է «Le Monde» պարբերականը, ցուցահանդեսը բաղկացած է հինգ մասերից, որոնք ներկայացնում են նախկինում Հայաստանի մաս կազմող Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր եւ Հարպութ շրջանները, որոնք ներկայում Թուրքիայի մասն են կազմում: Սրանք հենց այն տարածքներն են, որոնք կրել են 1915թ-ի ոճրագործության հետքը: Ցեղասպանությունը վերապրածների թոռ Ա. Ագուջյանը վերջին 15 տարիների ընթացքում ապացույցներ է հավաքել այդ ոճրագործության վերաբերյալ` պատկերելով դրանք իր լուսանկարներում:

«Ցեղասպանության փաստը մերժելով' թուրքերն այն ավելի արդիական են դարձնում, իսկ լուսանկարչությունը թույլ է տալիս ճշմարտությունը ջրի երես հանել»,- ասել է Ա. Ագուջյանը, ով լուսանկարներով փորձում է հասարակությանը ներկայացնել իր ժողովրդի զանգվածային արտաքսման, կտտանքների, ինչպես նաեւ 2007թ-ին Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության մասին փաստերը:

Թուրք գրող Ահմեդ Ինսելի խոսքով' ցուցահանդեսն ամբողջությամբ համապատասխանում է այն գործընթացին, որը սկսվել է Դինքի սպանությունից հետո: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայոց հարցին նվիրված մի շարք մշակութային իրադարձություններ են արդեն տեղի ունեցել Թուրքիայում: Այդ միջոցառումներից նա հատկանշական է համարել հատկապես Օսման Քյոքուրի բացիկների ցուցահանդեսը, որը, ներկայացնելով Ցեղասպանության ժամանակահատվածի իրադարձությունները, ապացուցում էր, որ 1915թ-ից առաջ հայեր են եղել այդ շրջաններում, այնուհետեւ անհետացել:




hayernaysor

Կմասնակցի՞ Հայաստանը «Եվրատեսիլ -2012»-ին

Publicado por losarmenios On 5/16/2011 10:11:00 p. m. 0 comentarios

Կմասնակցի՞ Հայաստանը «Եվրատեսիլ -2012»-ին
Շաբաթ երեկոյան Էլլ և Նիկի զույգին տված Եվրոպայի հեռուստադիտողների ձայների մեծամասնության շնորհիվ որոշվեց «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման հաջորդ երկիրը` Ադրբեջան:
2011-ի համաեվրոպական երգի մրցույթին, հիշեցնենք, ադրբեջանական զույգը հավաքեց ընդհանուր հաշվով 221 միավոր:

Մրցույթից անմիջապես հետո տված հարցազրույցում, որը տեղադրված է «Եվրատեսիլ»-ի կայքում, հաղթողները խոստովանել են, որ չէին սպասում, թե կհաղթեն. - «Ոչ, չէինք սպասում: Միայն հույս էինք փայփայում, որ կհաղթենք»:

Ադրբեջանի` հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո համացանցի հայկական տիրույթներում սկսվեցին ու դեռ չեն դադարում քննարկումները, թե` կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի այդ հարցին` նշելով, որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված «առայժմ մեկնաբանություններ չեն արվում»:

Եվրոպական հեռարձակողների միության արտադրության գծով տնօրեն Յոն Օլա Սանդը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես պետք է կարգավորվի Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ 2012»-ին, Ժնևից հեռախոսով պատասխանեց. - «Մենք ակնկալում ենք, որ հյուրընկալող կողմը, որը Եվրոպական հեռարձակողների միության պատասխանատու գործընկերն է, կապահովի յուրաքանչյուր պատվիրակության անվտանգությունը, որը կժամանի Ադրբեջան, Բաքու: Եվ բացառություններ չպետք է լինեն»:

Իսկ հարցին, թե կթույլատրվի հայ հանդիսատեսի, ինչպես նաև դրոշների ու նման այլ սիմվոլիկայի առկայությունը, Յոն Օլա Սանդը արձագանքեց. - «Ամեն ինչ պիտի լինի այնպես, ինչպես ամեն տարի «Եվրատեսիլ»-ում: Ադրբեջանի համար մենք բացառություններ չենք անելու»:




azatutyun.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն