300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Իրադարձային. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Իրադարձային. Mostrar todas las entradas

Իսպանիայում անցկացված արտահերթ ընտրություններում, էքզիթ փոլի տվյալներով, առավել թվով տեղեր է ստացել ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը՝ «Ժողովրդական կուսակցությունը»: Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, Իսպանիայում արտահերթ ընտրություններ էին հայտարարվել երկրում առաջացած տնտեսական խնդիրների պատճառով:

«Ժողովրդական կուսակացությունը հեշտությամբ կարողացել է հաղթել իշխանության ղեկին գտնվող սոցիալիստների կուսակցությանը՝ստանալով 181-ից 185 տեղ: Բացարձակ մեծամասնություն կազմելու համար Իսպանիայի խորհրդարանում անհրաժեշտ է ստանալ 350-ից տեղից 176-ը»,-հաղորդում է գործակալությունը:


Արտահերթ ընտրությունները պետք է Իսպանիային օգնեն հաղթահարել տնտեսությունում առաջացած լճացումը և գործազրկության մակարդակը նվազեցնել. այն այս պահին 21,5%-է կազմում:

«Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Մարիանո Բրեյը, որը հնարավոր է՝ գլխավորի նախարարների կաբինետը, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հաղթահարել դանդաղ տնտեսական աճը, նրան,սակայն, մեղադրում են կրթության և առողջապահության ոլորտի համար նախատեսված պետական ծախսերը զգալիորեն կրճատելու մեջ:

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեսը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ութ տարի, սեպտեմբերի սկզբին ցրեց խորհրդարանը և հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին:



Թերթ.am

Թուրքիայի խորհրդարանում ձևավորվելու է Հայոց ցեղասպանության դեմ պայքարի լոբբիստական խումբ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, ասել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր, Թուրքական պատմական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն։

Նշելով, որ լոբբիստական խմբի ձևավորման հարցն ինքն անձամբ քննարկել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ՝ Հալաչօղլուն ասել է. «Հայկական սփյուռքը լուրջ նախապատրաստական աշխատաքններ է իրականացնում 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ։ Մենք էլ պետք է իմանանք մեր անելիքը»։

Հալաչօղլուն ասել է նաև, որ թեմայի առնչությամբ իրենք պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների, այդ թվում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության հետ։



Թերթ.am

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:

Շրջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթանալով փաստա-վավերագրական նյութերին, Փարիզի քաղաքապետը թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում գրել է. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը»:

Բերտրան Դելանոեն արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

«Երբ դեռևս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողական ցանկացած դրսևորում: Արդեն 10 տարի է, ինչ Փարիզի քաղաքապետն եմ ու այդ ողջ ընթացքում, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին խորհրդանշական մի միջոցառում ենք կազմակերպում, որով Փարիզն իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերին, հայ ժողովրդին:»,- նշել է Բերտրան Դելանոեն:

Քաղաքապետարանից հայտնում են, որ այդուհետ Փարիզի քաղաքապետը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության միջոցներով կահավորված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի լինգոֆոնային դասարանի հանդիսավոր բացմանը:

Դասասենյակում տեղադրված է 20 սարքավորում: Ուսուցիչների և աշակերտների գնահատմամբ, նման դասասենյակի առկայությունը կնպաստի օտար լեզվի արդյունավետ ու հիմնավոր յուրացմանը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպությունը Երևանի՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ երկլեզվյա դպրոցներին աջակցելու նպատակով համագործակցում են 2010 թ. մարտից: Ծրագիրը ներառել է նաև Երևանի թիվ 48 դպրոցը, որտեղ ևս գործում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջոցներով կառուցված լինգոֆոնային դասարան:

Այնուհետև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն զբոսնել է Երևանում, մասնավորապես ծանոթացել Հյուսիսային պողոտայի քաղաքաշինական լուծումներին: «Երևանի քաղաքաշինական մոտեցումները լուրջ մշակութային ժառանգության մասին են խոսում և այստեղ էլ, ինչպես աշխարհի բոլոր քաղաքներում, հինը համադրվում է նորի հետ: Երևանի քաղաքաշինական լուծումների մեջ, իմ կարծիքով, բավականին շոշափելի է տրամաբանված մոտեցումների արդյունքը: Ընդհանրապես, քաղաքների բոլոր թաղամասերն` իրենց մտահղացման մեջ, պետք է լինեն խառը, և այդ առումով Երևանը ինձ շատ հետաքրքիր է թվում: Հուսով եմ Երևանի քաղաքապետի հետ կպայմանավորվենք փորձի փոխանակման փոխայցերի կազմակերպման շուրջ, ինչը երկուստեք կհարստացնի քաղաքաշինական մեր մոտեցումներն ու լուծումները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաք իր անձնական ինքնությունը պահպանելով պետք է կառուցի իր ապագան, ինչն, ըստ էության, ես այսօր արձանագրում եմ ձեր հինավուրձ, միևնույն ժամանակ ժամանակակից քաղաքում: Երևանում առկա է ազգային ինքնատիպության հիմքը:»,- իր տպավորություններով կիսվել է Փարիզի քաղաքապետը:



Թերթ.am

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգ՝ կազմակերպված շուրջ 400 արվեստագետների ջանքերով։ Կատարողներն էին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը (ղեկավար Էդվարդ Թոփչյան), Պետական ակադեմիական երգչախումբը (ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան), Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական համույթը, Հայաստանի նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը և «Բարեկամություն» պետական համույթը։

«Հերոսական բալլադ» կոչվող ներկայացումը սկսվեց Ավետ Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի մի հատվածով: Ալեքսանդր Աճեմյանի, Լազար Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի ստեղծագործությունների և մշակումների համադրությամբ՝ այն ներկայացրեց հայոց պատմությունը՝ իր հիմնադրումից մինչ մեր օրերը: Համերգը եզրափակվեց Ռոբերտ Ամիրխանյանի՝ այս օրվա համար գրված «Սրբազան իմ հայրենիք» ստեղծագործությամբ:

Բեմադրությունն իրականացված էր Հանրապետության հրապարակում տեղադրված շարժական լուսարձակների միջոցով հրապարակի երգող շատրվանների՝ որպես ջրային էկրանների վրա եռաչափ պատկերներ պրոյեկտելով: Տպավորիչ տեսաձայնապատկերների միջոցով ջրային հայելին ներկայացրեց հայ ժողովրդի բազմակի վերհառնումները՝ բալետային նրբագեղ կռունկները տուն դարձան, քարը քարի վրա դրվեց, շենացավ երկիրն, ընդունեց Սահմանադրությունը։ Ու կառավարության շենքի վերևում մի փոքրիկ հայորդի բարձրացրեց և ծածանեց հայոց եռագույնը։ «Ես գիտեմ ապրելու ու հարատևելու գաղտնիքը, և իմ անունն է հայ և Հայաստան»,- բառերով եզրափակվեց տպավորիչ ներկայացումը։ Համերգից հետո հրավառությունն ուղեկցվեց «Երևան դարձած իմ Էրեբունի» երգով։

«Հերոսական բալլադ» համերգի բեմադրիչ-ռեժիսորը Արամ Սուքիասյանն է, կազմակերպիչներն են «Ինվիտրո փրոդաքշըն» և «Փրոլայթինգ» ընկերությունները, տեխնիկական սպասարկումը իրականացնելու համար Ֆրանսիայցի հրավիրվել է ջրային ներկայացումներում մասնագիտացած «Agence Publique. Aquatic Show» ընկերությունը:




Թերթ.am

DERRIBARON AVIÓN ESPÍA
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ: Այս մասին նշվում է Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում։

«Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր:

Մասնավորապես սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Թերթ.am






Եգանյանը չի ասում, թե արտագաղթ չկա

Publicado por losarmenios On 7/29/2011 10:06:00 p. m. 0 comentarios

Եգանյանը չի ասում, թե արտագաղթ չկա
Արտագաղթի ահագնացող ծավալներ չկան: Նման հայտարարություն արեց այսօր Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ընգծելով, որ չի ասվում, թե արտագաղթ ընդհանրապես չկա, քանի որ միգրացիոն տեղաշարժեր չեն կարող ընդհանրապես չլինել: «Եթե միգրացիոն տեղաշարժ չլինի, ապա զարգացում էլ չի կարող լինել: Անգամ ամենազարգացած պետություններից մարդը կարող է աշխատելու նպատակով մեկ այլ երկիր մեկնել»,- նշեց նա: Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ՝ նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց

Այս տարվա հունվար- հունիսին օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռն ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,9 տոկոս: Նույն ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 223,1 հազար մարդով կամ 16,5 տոկոսով՝ կազմելով 1574 մարդ:

Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ուղևորների հաշվառման տվյալների՝ այս տարվա 6 ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15 հազարով կամ 28,6 տոկոսով:


Թերթ.am

Սենատի հանձնաժողովը այսօր կքննարկի Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի հարցը
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը կայանալիք լսումներում քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի նշանակման հարցը:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել է այս տարվա մայիսին: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Հեֆերնը դեսպանի պաշտոնում փոխարինելու է Մարի Յովանովիչին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սենատի հանձնաժողովի բոլոր անդամներին կոչ է արել մասնակցել լսումներին, որպեսզի ակնհայտ դառնա, թե որքանով է Հեֆերնը համապատասխանում այս կարեւոր դիվանագիտական պաշտոնին:

Ըստ գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, Համբարյանը հույս է հայտնել, որ սենատորները կօգտվեն լսումների ընձեռած հնարավորությունից և Հեֆերնից պարզաբանումներ կպահանջեն Կովկասյան տարածաշրջանին առնչվող արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ Օբամայի վարչակազմի դիրքորոշման մասին: Այդ հարցերի թվում Արամ Համբարյանն առանձնացրել է Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի և արդարացի լուծումը, ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորումը՝ հիմնված ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես նաև հայ - ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ հայկական հարցերի վերաբերյալ Ջոն Հեֆերնի դիրքորոշումը մինչ օրս «հստակ չէ»:

«Պարոն Հեֆերնի կեցվածքը հայկական հարցերի գծով հստակ չէ ներկայումս, հրապարակային խոսքեր ընդհանրապես չեն եղել հայկական հարցերի գծով, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ այդ կարևոր հարցումները տրվեն», - ասաց Չուլջյանը` հավելելով. - «Պետք է հստակեցնենք` արդյոք ո՞րն է իր կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցի գծով, ի՞նչ հարցումներ պիտի տա պարոն Հեֆերնը այդ առնչությամբ: Նույնպես` ղարաբաղյան հարցով. ի՞նչ է ակնկալում ղարաբաղյան ինքնորոշման հարցի գծով: Սրանք նյութեր են, որ պետք է արծարծվեն, և Հայ դատի հանձնախումբը և ընդհանրապես ամերիկահայ գաղութը պետք է հետապնդի դրանք, որպեսզի կարողանանք դրա հիման վրա ճշգրիտ որոշում տալ` պարոն Հեֆերնին մեր զորակցության համար»:

Ջոն Հեֆերնը արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բնագավառում: Դիվանագետը հիմնականում աշխատել է Արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում:

Ամերիկահայ ազդեցիկ մյուս լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը ի սկզբանե վերապահումներ է հայտնել Հեֆերնի թեկնածության շուրջ, հայտարարելով, որ նա 90-ականներին աշխատել է կոնգրեսական Դագ Բերոյթերի գրասենյակում, ով Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում մշտապես ընդդիմացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք լսումներից հետո հաջորդ քայլը հանձնաժողովի անդամների կողմից Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատումն է, որից հետո հարցը վերջնական քննարկման է դրվելու Սենատի լիագումար նիստում, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը չարգելափակի այն:



azatutyun.am

Որ խնդիրը չդառնա ողբերգություն

Publicado por losarmenios On 7/12/2011 07:10:00 p. m. 0 comentarios

Arab Times պարբերականը տեղեկացրել է, որ Քուվեյթում ձերբակալվել է հայ անդամներ ունեցող մի ավազակային խումբ, որն զբաղվել է հարուստ զբոսաշրջիկների թալանով: Հանցախմբի հայերը եղել են ՌԴ քաղաքացիներ:

Որ խնդիրը չդառնա ողբերգություն
Դժվար է ասել՝ Հայաստանից արտագաղթա՞ծ, թե՞ հենց բնիկ ռուսաստանցի հայեր: Բայց դա կարևոր էլ չէ ըստ էության: Կարևորն այն է, ընդ որում՝ ցավալիորեն կարևորը, որ մենք կարծես թե սկսում ենք վարժվել աշխարհի այս կամ այն երկրում հայկական հանցավոր խմբերի բացահայտման գործընթացին, ու մեր ականջները կարծես թե սովորում են այդպիսի լուրերին: Մեկ Ամերիկայում են հայկական հանցախումբ բացահայտում, մեկ բացահայտվում են Վրաստան անօրինական ճանապարհով հարստացված ուրան ներկրելու փորձ անող հայեր, մեկ հանցավոր հայկական խումբ է բացահայտվում Քուվեյթում:

Ինչպես տեսնում ենք, հայության հանցավոր համբավը տարածվում է բավական լայն աշխարհագրությամբ, իսկ համաշխարհային մամուլի էջերում երևի թե արդեն հատուկ սյունակներ կհատկացնեն հանցավոր հայերի մասին:

Դժբախտաբար, համաշխարհային կյանքում հայությունը, Հայաստանը, հայերի հետ կապված անցուդարձը անկախության ձեռքբերումից հետո ոչ թե ձեռք բերեց, այսպես ասած, ստեղծագործական բնույթ, ստեղծագործական, արարման համբավ, այլ կամաց-կամաց մեր համբավը քրեականացվեց: Ու հիմա մենք աշխարհին հայտնի ենք դառնում ոչ թե պետականաշինության, տնտեսության, տեխնոլոգիաների, ժողովրդավարության հարցերում մեր զարմանալի և արագ ձեռքբերումներով, այլ միայն մեր Ցեղասպանությամբ և հանցագործություններով:

Մենք կա՛մ զոհ ենք աշխարհի աչքին, կա՛մ հանցագործ: Մենք արարող չենք, մինչդեռ երևի թե եզակի ազգեր կարող են լինել աշխարհում, որ ունենան հայերի, հայության ստեղծագործական պոտենցիալը: Պետությունը, պետականությունը պետք է դառնար այդ պոտենցիալի կարևորագույն գեներատորը, սակայն տեղի ունեցավ հակառակը, պետությունը չդարձավ մեր ազգային ստեղծարար աշխատանքի լաբորատորիա, չդարձավ մեր պոտենցիալի համախմբող կենտրոն:

Պետությունն անցավ մարդկանց ձեռքը, ովքեր այդ պոտենցիալը մսխում են կամ շահագործում հանուն իրենց անձնական հարստացման, հանուն իրենց անձնական ախորժակի բավարարման: Սա մի ցավալի իրողություն է, որի առաջ ենք մենք կանգնել այսօր, և մեծ է վտանգը, որ այս պրոցեսը շարունակվելու է, եթե մենք չկարողանանք այդ արատավոր երևույթներին հակադրել ստեղծագործական պոտենցիալը, այն դնելով մեր պետականության առանցքում՝ մեր պետական կյանքի անկյունաքար դարձնենք:

Այսօր աշխարհում կա հայի կերպարի, հայի համբավի շտապ վերարժևորման անհրաժեշտություն, ինչը պահանջում է հայության կենտրոնակայան Հայաստանի Հանրապետության անհապաղ արդիականացում: Սրանից պետք չէ, իհարկե, ողբերգություն սարքել, բայց պետք է դարձնել շատ լուրջ ուշադրություն, այլապես ողբերգությունը կարող է գալ դանդաղ, բայց լինել անշրջելի:



1in.am

Բաքվին զայրացրել է Սերժ Սարգսյանի ելույթը
Ինչպես  և կարելի էր ենթադրել, Ադրբեջանի ղեկավարությունը վրդովմունքով է արձագանքել ՀՀ ԶՈԻ երիտասարդ սպաների համաբանակային առաջին համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած ելույթին, որի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, թե հայ-ադրբեջանական պատերազմում հայերը հաղթել են, որովհետև դա ազատասերի պայքար էր զավթիչի եւ արդարի պայքար անարդարի դեմ։

Սերժ Սարգսյանը նաև նախազգուշացրել է, որ եթե զավթիչների և անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի` հայկական կողմը նորից կլինի ուժեղը, որովհետև «հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է և անկասելի»։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը այսօր հայտարարել է, թե Հայաստանի նախագահի ելույթը ներքաղաքական սպառման համար էր։

Մամեդովի պնդմամբ, այդ ելույթը կոչված է «շեղել հանրության ուշադրությունը հիմնարար այնպիսի հարցերից, ինչպիսիք են գործազրկությունը, քաղաքական, տնտեսական և բարոյական անելանելի իրավիճակը հասարակական կարծիքի հանդեպ իշխանությունների անտարբերությունը»։

Մամեդովը նաև կրկնել է Հայաստանի քաղաքականության մասին Բաքվում հաճախ արվող մեկնաբանությունները։

«Բանն այն է, որ Հայաստանը լուրջ զիջում է Ադրբեջանին դիվանագիտության առումով, վերջին շրջանում Ադրբեջանը տնտեսական կարողության և դեմոկրատական զարգացման տեսակետից ամրացրել է իր դիրքը միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանը սեփական քաղաքականության զոհն է դարձել, քանի որ այն նախ և առաջ հիմնված է հարևաննների նկատմամբ տարածքային ոտնձգությունների վրա»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչը և պնդել, թե «այսօր ժամանակը խաղում է Ադրբեջանի օգտին»։

«Թրենդ» լրատվական գործակալության փորձագետների խմբի անդամ Ֆիքրեթ Սադիխովն էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններում «անպայման պետք է տեղ գտնեն ինչ-որ նոր նրբություններ, այլապես ոչ մի առաջխաղացում չի գրանցվի»։

«Չի կարելի Ադրբեջանին թելադրել նախապես անհնարին պայմաններ: Եթե նորից կրկնվելու է այն ամենը, ինչ եղել է նախորդ հանդիպումներում, ապա ոչ մի արդյունք չի լինի»,- ասել է Սադիխովը։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը նշել է, որ կողմերի միջեւ առանցքային տարաձայնությունը Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի հարցն է. - «Հայերը պնդում են, որ հանրաքվեն չպետք է բացառի անջատումը, ադրբեջանցիները պնդում են, որ ինքնորոշումը լինի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ճնշումը Բաքվի վրա անհնարին է, քանի որ, ըստ Մուսաբեկովի, Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգությկան խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների ընդունած բանաձևերով։

Ռուսաստանցի վերլուծաբան, Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռոմիզովն էլ «Դեյ Ազ» գործակալությանն ասել է, թե չարժե գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները բանակցային գործընթացում։

«Բանն այն է, որ փոխզիջումային տարբերակի գոնե մոտավոր նախագիծ գոյություն չունի, քանզի կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են»,- նշել է Ռեմիզովը։



azatutyun.am

Հայաստանը ճանաչում է Հարավային Սուդանը որպես անկախ պետություն
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- ասել է նա:

Սուդանի իշխանությունները երեկ պաշտոնապես ճանաչել են Հարավային Սուդանի Հանրապետությունը, որը այսօր անկախություն հռչակեց Հարավային Սուդանի տարածքում:

Հիշեցնենք, որ Սուդանի հյուսիսային ու հարավային հատվածները պատերազմում էին մի քանի տասնամյակ: 2005-ից ՄԱԿ-ը Սուդանում իրականացնում է խաղաղապահ առաքելություն՝ 10 հազար զինծառայողների ու 4 հազար քաղաքացիական անձանց միջոցով:



Թերթ.am

Ջենթլմեններ, ես կատակ արի

Publicado por losarmenios On 7/01/2011 11:11:00 p. m. 0 comentarios

Ջենթլմեններ, ես կատակ արի
«Մարդը՝ Կապուցինների պուրակից» ֆիլմը երևի շատերն են տեսել: Ֆիլմում մի դրվագ կա, երբ կինեմատոգրաֆով տարված կովբոյների ժամանցը փորձում է արգելել կարգուկանոնից սնանկացող սալոնի տերը՝ հայտարարելով, թե թույլ չի տա այլևս կինո ցուցադրել իր սալոնում: Կովբոյներից մեկը նրան է մոտենում և կանչում առանձին զրույցի: Մտնում են դռան հետևը, որոշ ժամանակ անց սալոնի տերն աչքի տակի կապտուկով դուրս է գալիս և ասում. «Ջենթլմեններ, ես կատակ արի»:

Հայտնի ֆիլմի այս դրվագը հիշեցի՝ լրահոսից տեղեկանալով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր անձնական բլոգում գրել է, որ կատակել է «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտագաղթի մասին իր հայտնի հայտարարությունն անելիս: Իսկ Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, որ ասել էր, թե բա ի՞նչ անենք, չթողնե՞նք, որ կրիտիկական զանգվածը փախչի։ Թողնենք, որ մնան Հայաստանում ու հեղափոխություն անե՞ն: Հարցազրույցը տպագրվել է, բավականին մեծ աղմուկ է առաջացրել մամուլում, ինչն ինքնին հասկանալի և տրամաբանական է՝ դատելով արտահայտության բովանդակությունից:

Եվ ահա, Տիգրան Սարգսյանը դուրս է գալիս և այդ աղմուկից հետո ասում. «Ջենթլմեններ, ես կատակ արի»: Հարգելի ջենթլմեն վարչապետ, իսկ ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրանալը խոսք չկար կատակի մասին: Կարծում ենք, որ Տիգրան Սարգսյանի շրջապատից ինչ-որ մեկն, անկասկած, ծանոթացած կլիներ հարցազրույցին և կարող էր մինչև աղմուկը հայտարարություն տարածել, որ արտահայտությունն ընդամենը կատակով է ասվել: Եվ նույնիսկ հարց է առաջանում, թե երբ Տիգրան Սարգսյանը հարցազրույցը տալիս էր, լրագրողին զգուշացրե՞լ է, որ իր այդ խոսքը կատակ է և կամ արժե հատուկ նշել, կամ ընդհանրապես չդնել: Չէ՞ որ վարչապետ Սարգսյանը պետք է որ գիտակցեր, թե ինչ լուրջ բան է ասել և ինչ մեծ աղմուկ կարող է լինել, ընդ որում՝ արդարացի աղմուկ, եթե չընդգծվի և չշեշտվի, որ ասվածը եղել է կատակ:

Սակայն, վերջին հաշվով և այս ամենից զատ, ի՜նչ մի կատակի թեմա է ընտրել Տիգրան Սարգսյանը, այն էլ կարևոր խնդիրների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում: Սա, ըստ երևույթին, խոսում է նաև հասարակական արձագանքի վերաբերյալ իշխանության անպատասխանատու մոտեցման մասին: Շատ հեշտ է ամեն ինչ վերագրել կատակին, ու առաջ անցնել ՝ խուսափելով պատասխանատվությունից:

Մինչդեռ երկրում առկա իրավիճակը, որը նաև դարձել է աղետալի արտագաղթի պատճառ, ամենևին էլ կատակի տեղիք չի տալիս: Հայաստանում մի այնպիսի իրավիճակ է, որ ավելորդ կատակների փոխարեն, իշխանության այս կամ այն ներկայացուցիչներին ամենևին չէր խանգարի չզլանալ և ամեն մի առիթն օգտագործել հասարակությունից ներողություն խնդրելու համար, որ ոչ մի կերպ չի հաջողվում մեղմել սոցիալ-տնտեսական լարվածությունն ու Հայաստանում, ի վերջո, հնարավոր դարձնել գոնե ներկայի կարիքները հոգալը, եթե նույնիսկ դեռ բազա չկա մոտ կամ հեռու ապագայի մասին մտածելու:

Իսկ մենք լուրջ ենք, հարգելի պարոն վարչապետ, մենք, քաղաքացիները, որոնք չեն կարողանում իրենց հացի խնդիրը հոգալ, իրենց երեխաներին արժանապատիվ մանկություն, առողջություն ապահովել: Նրանք լուրջ են և ոչ թե ձեր հումորի զգացումին են ուզում ականատես լինել, այլ ցանկանում են, որ առավել պատասխանատու զգացումներով հանդես գաք և չվիրավորեք իրենց մարդկային զգացումները: Կատակեք այնտեղ ու այն թեմաներով, որտեղ չկան սոված մանուկներ:


1in.am

Արտագաղթը տագնապալի սահմանի է հասել. մտավորականները դիմել են վարչապետին և ԱԺ նախագահին
Հայաստանից արտագաղթը հասել է տագնապալի սահմանի: Այսօր նման ահազանգ հնչեցրին արտագաղթի ծավալներով և երկրի ժողովրդագրական պատկերով մտահոգված մի խումբ մտավորականներ լրագրողների հետ հանդիպմանը։

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծեց, որ այսօր երկրում ամենակարևոր խնդիրներից է բնակչության արտահոսքը: «Մեր պատմության մեջ միշտ էլ արձանագրել ենք արտագաղթ, բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, որ այլևս մտավորականներս չենք կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

Անանյանի խոսքով՝ չնայած երկրում «որոշակի քայլեր» արվում են, բայց վերջում ամեն ինչ դառնում է իմիտացիա, և տարեցտարի արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլև շատանում է: Սամանամերձ մի գյուղի գյուղապետ վերջերս Լևոն Անանյանին պատմել է, թե ինչպես են գյուղից Ռուսաստան մեկնել միանգամից հարյուր երիտասարդներ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ իրենք հիմա են այս հարցի մասին բարձրաձայնում, որովհետև արդեն «քանակը որակ է տվել»: «Տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ»,- ասաց նա: Դանիելյանի խոսքով՝ իրենց լրջորեն մտահոգում է Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող ներգաղթի ծրագիրը: «Էմիսարները գնում են գյուղեր, բաժանում են այս բլանկները: Մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ այս գործընթացը պետք է կասեցվի:

«Մենք էլ էն 88-ի ժողովուրդը չենք,..., սա բազմաշերտ խնդիր է, և մենք պետք է մանրամասն քննարկենք»,- ասաց նա:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ այսօր երկրից արտագաղթում է ոչ միայն բնակչության աշխատունակ հատվածը, այլև ազգային կապիտալն է արտահոսում: «Մենք նվեր ենք տալիս այլ պետություններին մեր որակյալ մասնագետներին»,- ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը կասեցնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ արտագաղթի կասեցումը խարսխել միայն հայրենասիրության վրա, ուղղակի անմտություն է հատկապես այսօրվա պայմաններում, երբ մարդն իր հայրենիքում սոված է, չի կարողանում ռեալիզացվել: «Ու հիմա հաճախ ես լսում եմ մարդկանցից, որ «սա իմ հայրենիքը չէ»»,- ասաց Խառատյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԱզատ Եղիազարյանը պատմեց, որ իր հայրենի Գավառը դատարկվել է, «տների 40 տոկոսը փակ է», մնացել են միայն ծերերը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը դժգոհեց հեռուստաալիքներից, քանի որ, ըստ նրա, վերջիններս ցուցադրում են լավ կենցաղը՝ բնակչության մոտ արտագաղթի ցանկություն արթնացնելով:

Մտավորականները բաց նամակ են պատրաստել և այսօր ուղարկելու են վարչապետին և Ազգային ժողովի նախագահին: Նրանք ԱԺ նախագահին առաջարկում են բարձրացված խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել, իսկ կառավարությանն առաջարկում են իրավիճակը շտկելու համար «կոնկրետ և վստահություն ներշնչող» միջոցառումներ իրականացնել:

Մտավորականները կոչ ուղղեցին ազգաբնակչությանը. «Մի՛ լքեք հայրենիքը, մնացե՛ք և շենացրե՛ք մեր երկիրը»:



Թերթ.am

Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման ստանդարտներին. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2011թ. զեկույցը, որտեղ տեղեկություններ կան նաև Հայաստանի մասին։

184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն և համապարփակ ուսումնասիրությունն է աշխարհով մեկ:

Այս տարվա զեկույցը կրում է «Արդյունքների տասնամյակ» խորագիրը և կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում և Միացյալ Նահանգներին առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ: Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր երկրներում կառավարությունները մշակել են թրաֆիքինգին արձագանքելու ուղիներ: Կառավարությունների մեծ մասը գործողության մեջ են դրել հակաթրաֆիքինգային օրենքներ և ձևավորել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակը, սակայն ժամանակն է, որ բոլոր կառավարությունները իրենց իրավապահ ու զոհերի պաշտպանությանն ուղղված գործունեությամբ ապահովեն շոշափելի ու տևական ազդեցություն ընդդեմ այս հանցանքի:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար:

«Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում:

Հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք»,- նշվում է Պետքարտուղարության զեկույցում:

Հայաստանի կառավարությունն, ըստ զեկույցի հեղինակների, ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: «2010թ. կառավարությունը մասնակի ֆինանսավորում է ապահովել թրաֆիքինգի զոհերի ապաստարանին, որը շահագործվում է հասարակական կազմակերպության կողմից, և հետամուտ է եղել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության հաստատմանը, որի արդյունքում ուսուցումներ են անցկացվել հարյուրավոր պաշտոնյաների համար: Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան և այդ պատիժը կիրառվի»,- ասվում է զեկույցում:

Պետքարտուղարությունն արձանագրում է, որ 2011թ. մարտին գործողության մեջ մտան քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առավել ուժեղացվում են օրենքում առկա հակաթրաֆիքինգային դրույթները: Այնուհանդերձ, ինչպես նշվում է զեկույցու, «առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը»:

«Առաջարկներ Հայաստանին» բաժնում ընդգծվում է հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման և աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, առաջարկվում է շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը և ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին ու զոհերի աջակցությանն ուղղվող միջոցների ամբողջական իրացումը նախանշված ծրագրերով, ավելացնել աջակցության համար ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ ուղղորդվող զոհերի թիվը, դիտարկել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերություններ ձևավորելու հնարավորությունը, որը թույլ կտա, որպեսզի վերջիններս կանոնավոր կերպով աջակցեն իրավապահներին զոհերի նույնականացման հարցերում, բարելավել թրաֆիքինգ իրականացնողների դեմ հարուցված գործերում որպես վկա հանդես գալու համաձայնություն տված վկաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, շարունակել աշխատել այն ուղղությամբ, որ ծառայություններն ու պաշտպանությունն հասանելի լինի այն զոհերի համար, ովքեր անկարող են աջակցել քրեական հետապնդման հարցում, քննություն ու քրեական հետապնդում իրականացնել պաշտոնեական հանցակցության մեջ կասկածվող պաշտոնյաների հանդեպ և դատապարտել ու պատժել հանցակից պաշտոնյաներին, շարունակել զոհերին տրամադրել իրավականորեն սահմանված աջակցություն (բժշկական, իրավաբանական օգնություն, առաջնային կարիքներ և ապաստարան) զոհերի աջակցության բոլոր փուլերում, շարունակել սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հարցերի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու աշխատանքները:

«Քրեական հետապնդում» բաժնում ասվում է, որ զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է որոշակի առաջընթաց: Հայաստանի Քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով և դրա համար նախատեսվում է 5-15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: 2011թ. մարտին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով Հայաստանի հակաթրաֆիքինգային օրենսդրությունն առավել ամրապնդվել է. կատարված փոփոխություններով ավելացվել է պատիժը կրելու այն ժամանակահատվածը, որից հետո թրաֆիքինգ իրականացրած դատապարտյալն իրավասու է վաղաժամկետ ազատ արձակման, ներառվել է առանձին հոդված, որով արգելվում է երեխաների ու հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թրաֆիքինգը և նախատեսվել են նոր պատժամիջոցներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ, որի համաձայն վերջիններս զրկվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով:

2010թ. կառավարությունը հետաքննել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործեր չեն քննվել (2009թ. քննվել է սեռական թրաֆիքինգի 9-ը, իսկ աշխատանքային թրաֆիքինգի 6 գործ): 2010թ. ընթացքում Հայաստանի դատարաններում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացվել է 4 նոր գործ ընդդեմ 6 հոգու, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել: Դատարաններում լսվել են նաև նախորդ տարում հարուցված գործեր ընդդեմ 9 մեղադրյալների: 2010թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 5 հոգի, որից 4-ը` սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009թ. դատապարտումների թիվը կազմում էր 11:

Դատապարտված 5 անձանց նշանակվել է պատիժ` 3-9 տարվա ազատազրկում. ոչ մեկի նկատմամբ պայմանական ազատազրկում չի կիրառվել և թրաֆիքինգի համար դատապարտված ոչ մի անձ 2010թ. ընթացքում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Հայաստանի կառավարությունը պահպանել է գործընկերությունը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ` իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանների, սահմանապահների և դատական համակարգի ներկայացուցիչների համար: Հայաստանի դատարաններից մեկը 9 տարվա ազատազրկման է դատապարտել հատուկ կարիքներով երեխաների պետական հանրակրթական դպրոցի նախկին փոխտնօրենի, ով 2008թ. մուրացկանության էր դրդել դպրոցի երկու սաների: Թրաֆիքինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին նոր հաղորդումներ 2010թ. չեն եղել:

«Պաշտպանություն» բաժնում նշվում է, որ զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը համեստ առաջընթաց է ունեցել թրաֆիքինգի զոհերի բացահայտմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերում: Կառավարությունը 17000 ԱՄՆ դոլարի չափով մասնակի ֆինանսավորում է հատկացրել հոգալու հասարակական կազմակերպության կողմից գործարկվող թրաֆիքինգի զոհերի ապաստարանի շինության վարձակալության ծախսերը: 2010թ. ընթացքում այս ապաստարանում հանգրվան են գտել 22 զոհեր, որոնք այնտեղ կալանավորված չեն եղել: Թեպետ կառավարությունը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ու զոհերի աջակցության համար նախատեսված ֆինանսավորման մեկ քառորդից պակաս մասն է իրացրել 2010թ. ընթացքում, սակայն կա դրական տեղաշարժ 2009թ. համեմատ, երբ զոհերի աջակցության համար նախատեսված միջոցները ընդհանրապես չէին օգտագործվել: 2010թ. կառավարության կողմից անվճար բուժօգնություն է ցուցաբերվել թրաֆիքինգի առնվազն 5 զոհերի, ինչն անվճար բուժօգնություն ստացած զոհերի թվի ավելացում է 2009թ. 2 զոհի համեմատ: Հասարակական կազմակերպությունների հետ գործակցելով` կառավարությունը տեղեկացրել է թրաֆիքինգի զոհերին այն սոցիալական նպաստների մասին, որոնք նրանք կարող են ստանալ և աջակցել է այդ նպաստների համար դիմելու հարցում:

2011թ. փետրվարին կառավարությունը թրաֆիքինգի զոհերին ներառեց սոցիալապես խոցելի խմբերի շարքում, որը նրանց համար լրացուցիչ հասանելի է դարձնում աջակցությունն աշխատանք գտնելու հարցում: Կառավարության կողմից 2010թ. պաշտոնապես բացահայտվել են սեռական թրաֆիքինգի 19 զոհեր, որոնցից 12-ն աջակցության համար ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ, մինչդեռ 2009թ. բացահայտվել էին թրաֆիքինգի 60 զոհեր, իսկ հասարակական կազմակերպություններ ուղղորդվել էին 22-ը: 2010թ. ընթացքում կառավարությունը չի բացահայտել հարկադիր աշխատանքի զոհեր կամ միջազգային թրաֆիքինգի օտարերկրացի զոհեր: Օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունները 2010թ. ընթացքում աջակցություն են ցուցաբերել թրաֆիքինգի 16 նոր զոհերի, այդ թվում կառավարության կողմից ուղղորդված սեռական թրաֆիքինգի 12 զոհերին, մինչդեռ 2009թ. աջակցություն էին ստացել բացահայտված 26 զոհեր:

Խրախուսվել է թրաֆիքինգի զոհերի համագործակցությունն իրավապահ պաշտոնյաների հետ. բոլոր զոհերը, ինչպես և 2009թ., կամավոր աջակցել են ոստիկանությանը թրաֆիքինգի քննության հարցում: Թեպետ հասարակական կազմակերպությունների հաղորդումների համաձայն դրական տեղաշարժեր են գրանցվել դատավորների կողմից զոհերի հանդեպ վերաբերմունքում, սակայն նրանք նաև հաղորդում են, որ դատաքննությունների ընթացքում երեխա վկաների իրավունքները միշտ չէ որ պաշտպանված են եղել, իսկ ոստիկանությունը զոհերի բացահայտումների մասին հետևողականորեն չի զգուշացրել հասարակական կազմակերպություններին: Օրենքի համաձայն թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով գործած հանցանքների համար: Կառավարությունը նաև թույլատրել է զոհերին մնալ երկրում ժամանակավոր կացության թույլտվությամբ և ժամանակավորապես աշխատել: Շարունակում էր մտահոգիչ մնալ ցուցմունքով հանդես եկող զոհերի պատշաճ պաշտպանության բացակայությունը. հնարավոր է, որ սա խոչընդոտեր քրեական հետապնդումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

«Կանխարգելում» բաժնում ասվում է, որ զեկույցի ժամանակահատվածում կառավարությունը մեծացրել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործադրվող ջանքերը: 2010թ. կառավարությունը ֆինանսավորում է տրամադրել թրաֆիքինգի մասին իրազեկող երկու հեռուստատեսային հաղորդումների համար և ամբողջ երկրում ուսուցիչների ու աշակերտների շրջանում մարդկանց թրաֆիքինգի վտանգի մասին իրազեկման աշխատանքներում գործակցել է հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:

«Կրթության նախարարությունը հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մշակած և պատրաստած իրազեկման նյութերը ներառել է դպրոցական առարկայական ծրագրերում` հազարավոր աշակերտների համար: Կառավարությունը կոմերցիոն սեքսի պահանջարկի նվազեցմանն ուղղված քայլ է ձեռնարկել, որով փոփոխություն է կատարվել քրեական օրենսգրքում և պատիժ է նախատեսվել շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվողների համար»,- ասվում է Պետքարտուղարության զեկույցում:



Թերթ.am

Կաշառակերը փորձել է կուլ տալ 35 հազար ռուբլի
Մոսկվայում հրշեջ ծառայության աշխատակիցը փորձել է կուլ տալ 35 հազար ռուբլի կաշառքը ոստիկանների ներկայությամբ, ովքեր նրան բռնել են հանցագործության վայրում: Ընդ որում Անտոն Գրիցայեվի ձեռքերն այդ պահին շղթայված են եղել:

Սկզբում Գրիցայեվը ժխտել է, որ դա կաշառք է՝ պնդելով, որ գումարն իր աշխատավարձն է: Չկարողանալով համոզել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ նա որոշել է ձերբազատվել իրեղեն ապացույցից, հաղորդում է Вести-ն:

Ոստիկանները սկզբում փորձել են Գրիցաևի բերանը բացել քանոնի օգնությամբ, բայց ոչ մի կերպ չեն կարողացել անել դա, ինչից հետո ստիպված փակել են կաշառակերի բերանն ու քիթը, որպեսզի նա չկարողանա շնչել ու բացի բերանը: Երկար տանջանքից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հաջողվել է Գրիցաևի բերանից դուրս բերել գումարը:


Թերթ.am

Habrían enviado infectadas con SIDA a contagiar armenios en Rusia

Publicado por losarmenios On 6/26/2011 07:59:00 p. m. 0 comentarios

Bakú habría lanzado, en secreto, una operación secreta que consistió en enviar a Rusia 67 mujeres de Azerbaiyán portadoras con el síndrome de inmunodeficiencia adquirida (SIDA) para que infectara a los emigrantes armenios.

Habrían enviado infectadas con SIDA a contagiar armenios en Rusia
De acuerdo a información provista por el sitio Voskanapat.info, las 67 mujeres pacientes de SIDA debían tener relaciones sexuales exclusivamente con jóvenes armenios del sur de Rusia y de las regiones Krasnodar y Stavropol y Rostov.
Según la fuente, los pacientes de sexo femenino fueron chantajeadas con informarles de su condición a la prensa y a su familia, si no aceptaban esta misión. Es de recordar que los pacientes infectados de VIH en Azerbaiyán se enfrentan, en el mejor de los casos, a la excomunión de la familia y de la sociedad, llegando incluso a asesinarlos "por el bien de honor." Este método de "deshacerse de la vergüenza" está muy extendido en países del Cáucaso.

También se supo que al menos algunas de estas mujeres se infectaron con el virus de inmunodeficiencia adquirida en el momento de donar sangre para los pacientes con talasemia. Pero la opinión pública azerbaiyana no hace distinción entre las prostitutas y los infectados accidentalmente con el virus del SIDA. Según el informante, en Azerbaiyán cada año sólo se registra oficialmente a 500 pacientes infectados por VIH. Se cree que alrededor de 2.000 pacientes evitan ser registrados o simplemente no son conscientes de su enfermedad. De este modo, Azerbaiyán tendría más personas para reclutar y obligarlas a prostituirse con los jóvenes armenios.


soyarmenio.com

Սովորելու համար երբեք ուշ չէ. 104–ամյա տատիկը գրել–կարդալ է սովորում
Թուրքիայի Քոնյա քաղաքի 104–ամյա բնակչուհի Այշեանա Քորքմազը գրել–կարդալ է սովորում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։

7 երեխա և 30 թոռ ունեցող Քորքմազը նշել է, որ որոշել է տարրական գիտելքիներ ձեռք բերել ամուսնու մահից հետո, ով նրան շատ հարցերում օգնում էր։ Իսկ 6 տարի առաջ կորցնելով ամուսնուն՝ Քորքմազը մնացել է միայնակ և խնդիրներ են առաջանում գրել–կարդալ չիմանալու պատճառով։

«Որոշեցի գրել–կարդալ սովորել՝ գոնե տրանսպորտից ճիշտ օգտվել կարողանալու համար։ Հաճախում եմ դասընթացների։ Կարճ ժամանակամիջոցում գրել–կարդալ եմ սովորելու»,– ասել է 104-ամյա կինը։


Թերթ.am

«Սարդարապատ»-ին ճարտարապետները դահլիճ չտրամադրեցին
Հայաստանի Ճարտարապետների միությունում այսօր երեկոյան նախատեսված էր «Սարդարապատ» շարժման հանդիպումը երիտասարդների հետ, սակայն վերջին պահին շարժմանը մերժել են դահլիճ տրամադրել: Հայտարարված ժամին միության առջև էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման անդամները, որոնք բացօթյա ասուլիս անցկացրին:

Շարժման անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ Ճարտարապետների միության ղեկավարության հետ դահլիճը վարձակալելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել շաբաթներ առաջ, անգամ վճարվել է վարձակալության գումարը, սակայն վերջին պահին իրենց տեղյակ են պահել, որ չեն կարող դահլիճը տրամադրել:

«Մի քանի ժամ առաջ մեզ ասացին, որ դժվար բացատրելի պատճառներով չեն կարող դահլիճը տրամադրել: Անգամ չկարողացան պատճառաբանել։ Պարզ է, որ մարդկանց ստիպել են: Մենք դա համարեցինք արտառոց դեպք և այդ պատճառով հանդիպումից առաջ հրավիրեցինք այս ասուլիսը»,- ասաց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք երիտասարդների հետ հանդիպումը կանցկացնեն «Կենաց տուն» մշակութային տանը:

«Նկատենք, որ սա կատարվել է Ստրասբուրգի հայտնի հայտարարություններից հետո և կազանյան հանդիպումից մեկ օր առաջ: Մի երկրում, մի մայրաքաղաքում, որտեղ տարբեր դահլիճներ հեշտորեն տրամադրվում են տարբեր աղանդների կամ հայտնի միջազգային կասկածելի կազմակերպություններ իրենց հանդիպումները հայտարարում են կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա, «Սարդարապատ» շարժման հանդիպումը երիտասարդների հետ համարվում է անցանկալի և արգելվում է այն շրջանակների կողմից, ովքեր մեր երկրում իրավասու են արգելելու այս տասնօրյակների ընթացքում»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը:

Շարժման անդամ Հայկ Բալանյանն էլ հայտարարեց, թե վերջին ամիսներին «Հայաստանում կատարվողը թատերական ներկայացում է, և վարչակարգի էությունը չի փոխվել»: Նա կապ գտավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հունիսի 24-ին նախատեսված կազանյան հանդիպման և իրենց դահլիճ չտրամադրելու միջև և հայտարարեց, թե իրենք չեն ընդունելու և չեն ճանաչելու Կազանում ստորագրված որևէ փաստաթուղթ:

«Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքազսյանն էլ տարօրինակ համարեց, թե ինչու իրենց դահլիճ չեն տրամադրել՝ նշելով, որ շարժման անդամները վերջին շրջանում բազմաթիվ ասուլիսներ են տվել ու քննարկումներ կազմակերպել, հետևաբար «որևէ նորություն պիտի որ չլիներ»:
«Հավանաբար, իրենք լուրջ պատճառներ ունեին արգելելու այսօրվա հանդիպումը: Մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության և ժողովրդավարության արժեքների ոտնահարում, միաժամանակ կարծում ենք, որ ազգային անվտանգությունն ու ժողովրդավարությունն իրար չեն հակադրվում, այլ փոխլրացնում են իրար»,- ասաց Չուքասզյանը:



Թերթ.am

Հաքերները պատերազմ են հայտարարել աշխարհին
Հաքերային LulzSec և Anonymous խմբերը դադարել են մրցակցել։ Նրանք նոր ընդհանուր նպատակ ունեն՝ կոտրել բոլոր կառավարական կայքերն ու բանկային հաշիվները։

Արդեն մի քանի ամիս է, ինչ հաքերային այս խմբերը պայքարում են համաշխարհային համբավ ձեռք բերելու համար, կոտրում են համաշխարհային ընկերությունների, ոստիկանությունների ու պետական կառույցների կայքերը՝ յուրացնելով բանկային հաշիվների ու խաղերի սերվերների տվյալները։

Գրեթե մեկ ամիս շարունակ Sony և Nintendo ընկերությունների միլիոնավոր օգտատերեր չէին կարողանում մատչում ստանալ խաղային ծառայություններին։

Հաքերային խմբերին միավորող գործողությունը կոչվում է «Հակաանվտանգություն» (Anti- Security)։

Նրանք ծրագրում են կոտրել բոլոր կառավարական կայքերը՝ տեղեկատվական ռեսուրսների ոլորտում պաշտոնյաների գերիշխանությանը վերջ դնելու համար, որպեսզի վերջիններս քայլեր չձեռնարկեն ինտերնետում ազատությունը սահմանափակելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Lifenews-ը, հաքերները համագործակցության կոչ են անում բոլոր նրանց, ովքեր դժգոհ են կոռումպացված պաշտոնյաներից։


Թերթ.am

Հակոբ Հակոբյանը պարզաբանեց իր աղմկահարույց հայտարարությունը
«Ազգային ժողովը կարող է լուծարվել միայն հիմքերով, իսկ այդ հիմքերը տրվում են օրենքով, Սահմանադրության մեջ: Ազգային ժողովի լուծարումը քաղաքական խնդիր է, բայց պետք է կարգավորվի օրենքով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ պարզաբանելով այսօրվա իր այն հայտարարությունը, թե ՀՀ նախագահը պատրաստ է լուծարել ԱԺ-ն օրենքով սահմանված կարգով:

Պատգամավորի այս աղմկահարույց հայտարարությունը, պարզվում է, լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել: Հակոբյանը պարզաբանեց, որ այսօրվա ասուլիսում ինքն ընդամենը պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է իշխանությունը կատարել ՀԱԿ-ի պահանջը և լուծարել խորհրդարանը, ինչին ի պատասխան ինքը մեջբերել է օրենքը:

«Ես ընդամենը բառացի կարդացել եմ Սահմանադրության 74/1 հոդվածը և բառացի ասել եմ. «ՀՀ նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի համաձայնությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե դրա համար լինեն օրենքով սահմանված կարգով հիմքեր, իսկ օրենքը մատնանշում է հետևյալ հիմքերը՝ եթե ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերի վերաբերյալ, հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում և նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում չի կայացում»,- հայտարարեց Հակոբյանը:

Հակոբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը խոսել է հարցի ոչ թե քաղաքական հիմքերի մասին, այլ ընդամենը ներկայացրել է ԱԺ-ն լուծարելու համար օրենքի սահմանումները:



Թերթ.am

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին։ Ստորև ներկայացնում ենք նախագահի անդրադարձը։

Երկխոսության միջոցով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է. Սերժ Սարգսյան
«Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:

Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և §Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:

Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»:




Թերթ.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն