300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Գիտություն և տեխնիկա. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Գիտություն և տեխնիկա. Mostrar todas las entradas


ՆԱՍԱ-ի «Կեպլեր» տիեզերական հեռադիտակի հետ աշխատող գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերված և առաջին անգամ հաստատված է Երկրի նման մոլորակի առկայությունը, որը գտնվում է «կյանքի գոտում»` աստղից այնպիսի հեռավորության վրա, որտեղ հնարավոր է հեղուկ վիճակում ջրի առկայությունը: Դա նաև նշանակում է` հնարավոր կենդանի օրգանիզմների առկայություն: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ գիտնականները հայտարարել են երկուշաբթի օրը:

«Սա կարևոր փուլ է Երկրի նմանակ մոլորակի հայտնաբերման ճանապարհին», - հայտարարել է «Կեպլեր» -ի ծրագրի ղեկավար Դուգլաս Հաջինսը (Douglas Hudgins)


Այժմ «Կեպլերը» հայտնաբերել է մոտ 1000 մոլորակ թեկնածուներ, որոնցից 10-ն իրենց չափերով մոտ են Երկրի տվյալներին, և գտնվում են «կյանքի գոտում»: Փետրվարին հայտարարվել էր 54 պոտենցիալ կյանք կրող մոլորակ թեկնածուների մասին: Դրանցից առաջին հաստատվածը Kepler-22b թեկնածուներից ամենափոքրն է: Այն պտտվում է Արևի նման աստղի շուրջ` «կյանքի գոտու» միջին մասում: Նրա շառավիղը 2,4 անգամ Երկրի շառավղից մեծ է: Գիտնականները դեռ հավաստի չեն կարող ասել թե ինչից է կազմված մոլորակը ` կարծր ապարներից, գազից, թե հեղուկից:


Kepler-22b-ն գտնվում է Երկրից 600 լուսատարի հեռավորության վար: Նրա աստղի շուրջ պտույտի պարբերականությունը 290 օր է: Աստղը մեր Արեգակի հետ միևնույն ` սպեկտրալ G դասին է պատկանում, չնայած մի քիչ փոքր և ավելի սառն է:


Թերթ.am

Իսպանիայում մարդուն երկու ոտքի ամբողջական փոխպատվաստում են կատարել
Իսպանացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ կատարել են մարդու երկու ոտքի ամբողջական փոխպատվաստման վիրահատություն:

Այս աննախադեպ վիրահատությունը տևել է 10 ժամ: Վիրաբուժական այս միջամտության նախապատրաստական աշխատանքները տևել են երկար. Փոխպատվաստման համաշխարհային ասոցիացիայի համաձայնությունը վիրահատող բժիշկները ձեռք էին բերել դեռևս նախորդ տարվա վերջին, հաղորդում է Корреспондент-ը:

Ոտքերի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտը տղամարդ է եղել: Վիրահատող բժիշկը հայտնել է, որ փոխպատվաստումն անցել է առանց բարդությունների, սակայն վիրահատության վերջնարդյունքի մասին դեռևս վաղ է խոսել:



Թերթ.am

Facebook-ը «հրաշալի» ֆունկցիա կներկայացնի հաջորդ շաբաթ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը նախատեսում է հաջորդ շաբաթ գործարկել նոր հետաքրքիր ֆունկցիա, որը կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գնահատել է «հրաշալի»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ցուկերբերգը լրագրողներին հայտնել է հունիսի 30-ին Սիեթլում գտնվող Facebook-ի գրասենյակում։ Նրա խոսքերով նախագիծը մշակվել է Սիեթլի գրասենյակի աշխատակիցների կողմից։

Վերլուծաբանները կարծում են, որ Facebook-ի նոր ֆունկցիան կարող է կապ ունենալ բջջային կամ պլանշետային շուկայի հետ։ Ցուկերբերգը հրաժարվել է նոր նախագծի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել։

Հիշեցնենք, վերջերս Google ըկերությունը բացեց նոր սոցիալական կայք՝ Google+, որը լրագրողները շտապեցին անվանել Facebook-ի մրցակից։ Վերլուծաբանները կարծում են, որ եթե առաջիկայում Facebook-ը չթարմացնի իր ֆունկցիաները, նրա լսարանի մեծ մասը «կփախչի» Google+:



Թերթ.am

Մոծակները «սիրում են» գարեջուր խմող մարդկանց
Գիտնականները պարզել են, որ 1-2 բաժակ գարեջուրը մարդուն ավելի գրավիչ է դարձնում մոծակների համար:

Հավանաբար մոծակները հավանում են գարեջրի հոտը, ինչպես նաև զգում են մարդու շնչառության փոփոխությունը՝ կապված սպիրտային խմիչք օգտագործելու հետ: Չի բացառվում, որ մոծակները «հասկացել են», որ գարեջրի հոտը և մարդու մոտ խայթոցների դեմ պաշտպանական ռեակցիայի իջեցումը փոխկապակցված են:

Գիտնականները իրենց հետազոտության արդյունքները պատրաստվում են կիրառել մալարիայի դեմ պայքարում: Մոծակների միջոցով փոխանցվող այդ հիվանդության պատճառով աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 780 հազար մարդ, հաղորդում է Meddaily-ն:

Այժմ գիտնականներն առաջարկում են ալկոհոլը ներառել մալարիայի ռիսկի գործոնների ցուցակում:



Թերթ.am

Տոկիոյից Փարիզ 2,5 ժամում (տեսանյութ)

Publicado por losarmenios On 6/20/2011 10:55:00 p. m. 0 comentarios

Տոկիոյից Փարիզ 2,5 ժամում (տեսանյութ)
Ֆրանսիական Լե Բուրժեում այսօր բացված 49-րդ ավիասրահում Եվրոպական ավիատիեզերական և պաշտպանական կոնցեռնը ներկայացրել է գերձայնային ուղևորական ZEHST ինքնաթիռի նոր նախագիծը, որը կարող է թռչել ավելի քան 5000 կմ/ժամ արագությամբ։

Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը, ինքնաթիռի նախագծողները նախատեսում են, որ այն կթռչի 32 կմ բարձրության վրա՝ օգտագործելով թռիչքի և վայրէջքի համար նախատեսված սովորական օդակայանները։
Zero Emission Hypersonic Transportation-ի տեխնոլոգիաների շնորհիվ՝ գերձայնային օդանավը գործնականում չի աղտոտի մթնոլորտը։ Թռիչքի և արագություն հավաքելու ժամանակ այն կօգտագործի տուրբոռեակտիվ շարժիչներ, որոնք կաշխատեն ջրիմուռներից պատրաստված բիովառելիքով, իսկ հրթիռային շարժիչները կմիանան արդեն ստրատոսֆերայում։

ZEHST-ը , այսպիսով, կդառնա ամենաարագ ինքնաթիռը և կշարժվի մոտ 5029 կմ/ժամ արագությամբ, որն ավելի քան 2 անգամ գերազանցում է «Կոնրադ» и «Տու-144» գերձայնային օդանավերի արագությանը։ Ինքնաթիռում կարող է տեղավորվել 50-100 ուղևոր, որոնք, օրինակ, Փարիզից Տոկիո կհասնեն 2,5 ժամում, Նյու-Յորքից Փարիզ՝ 1,5 ժամում։

Օդանավը կգործարկվի ոչ շուտ, քան 2050թ.-ը, իսկ դրա նախատիպը օդ կբարձրանա 2020թ.։


Zehst


Թերթ.am

Երևանում արդեն շրջում են Wi Fi ավտոբուսներ
Երևանի քաղաքապետարանի և Orange Armenia ընկերության նախաձեռնությամբ երևանյան մի շարք ավտոբուսներում մեկնարկեց անվճար Wi Fi ինտերնետ կապի տրամադրման ծրագիրը։

«Սա առայժմ պիլոտային ծրագիր է, և եթե դրական արդյունք ապահովվի, ինտերնետով կապահովվեն քաղաքի արդեն բոլոր ավտոբուսները։ Իսկ ծրագրի արդեն երրորդ փուլով նախատեսվում է անվճար կապը հասանելի դարձնել մարդաշատ կանգառներում և պուրակներում»,–լրագրողներին պատմեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արա Յաղջյանը։

«Մեր կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիները միջինը 1 ժամ անց են կացնում հենց հասարակական տրանսպորտում, և ավտոբուսներում անվճար ինտերնետի տրամադրման ծրագիրը ավտոբուսից օգտվելը կդարձնի առավել հարմարավետ»,– հավելեց նա։

Ըստ Orange Armenia–ի ներկայացուցիչի՝ տեղադրված մոդեմը հնարավորություն կտա ավտոբուսում շարժական Wi Fi ապահովող միանգամից 5 սարքերի միացում։

«Ինտերնետ կապով համալրված ավտոբուսները կարելի է ճանաչել «Orange Armenia Wi Fi» նշանով։ Կապի արագությունը կախված կլինի նրանից, թե որ փողոցում է ավտոբուսը, և քանի մարդ է միաժամանակ օգտվում կապից։ Եթե 5 միաժամանակյա միացում լինի, կապահովվի 500 Կբ/վ–ից մինչև 1 Մբ/վ արագություն»,–նշեց նա ։

Orange Armenia ընկերության տնօրեն Բրունո Դյութուան էլ հայտարարեց, որ այս ծրագրով Երևանը կդառնա աշխարհում առաջին քաղաքներից մեկը, որն ավտոբուսներում կունենա ինտերնետ կապ։

«Սա հնարավորություն կտա երիտասարդ ուղևորներին ավելի հետաքրքիր դարձնել ուղևորության ժամանակահատվածը և մյուս կողմից էլ այն համահունչ է մեր փիլիսոփայությանը՝ ինտերնետը դարձնել հասանելի բոլորի համար»,–հավելեց Orange Armenia–ի տնօրենը։

Փորձնական ծրագրով ինտերնետ կապ կապահովվի Երևանի համար 3,15,16, 22 և 28 ավտոբուսներում։



Թերթ.am

Սիցիլիայում բոլոր էլեկտրոնային ժամացույցներն առաջ են վազում
Իտալական Սիցիլիա կղզու վրա արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ էլեկտրոնային թվային ժամացույցները յուրաքանչյուր օր 10-20 րոպե առաջ են ընկնում:

Տարօրինակ երևույթն արձանագրվել է Սիցիլիայի մի շարք քաղաքներում և կրում է զանգվածային բնույթ: Ֆենոմենն իսկական հանելուկ է դարձել, քանի որ գիտնականները չեն կարողանում պարզել դրա պատճառները:

Կղզու բնակիչներին երևույթը մեծ անհարմարություն է պատճառում. նրանք ուշանում են հասարակական տրանսպորտից, աշխատանքից և այլն, հաղորդում է Mignews-ը:

Անհասկանալի երևույթի բացատրության փնտրտուքով զբաղվում են Կատանիայի համալսարանի էլեկտրոտեխնիկայի ամբիոնի մասնագետները: Առաջ են քաշվել երևույթի մի քանի հնարավոր պատճառներ. ռադիոալիքների ազդեցությունից մինչև ստորջրյա էլեկտրական լարի վերանորոգման աշխատանքները, որոնք տարվում են մայիսի կեսերից: Սակայն դեռևս ժամացույցների առաջ ընկնելու հստակ պատճառը հայտնի չէ:


Tert.am

Anonymous–ի հակերները նախազգուշացնում են Իսպանիային. «Սպասեք մեզ»
Այն բանից հետո, երբ իսպանական ոստիկանությունը ձերբակալեց Anonymous խմբի երեք հակերներին, խումբը սկսել է Իսպանիային ուղղված սպառնալիքներ տարածել, հայտնում է The Huffington Post–ը։

«V–ն (խմբի տարբերանշանը) Իսպանիայում է...մենք լեգեոն ենք, ուստի՝ սպասեք մեզ»,– ասվում է խմբի՝ Twitter–ում թողած հաղորդագրությունում։

Հակերների այս խմբին կասկածում են իսպանական երկու բանկերի, Եգիպտոսի, Լիբիայի, Իրանի պետական ձեռնարկությունների, ինչպես նաև Sony ընկերության դեմ հարձակումներ իրականացնելու մեջ։


Tert.am

Ցուկերբերգը ցանկանում է բացել Facebook-ի մուտքն անչափահասների համար
Facebook-ի կանոնների համաձայն՝ արգելվում է 13 տարեկանը չլրացած երեխաների գրանցումը սոցցանցում: Սակայն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ Facebook-ում «տեղ կգտնվի նաև երեխաների համար»: Հաղորդում է FoxNews.com-ը:

26-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ դա կբարձրացնի անչափահասների կրթվածության մակարդակը: «Սակայն անպայմանորեն պետք է ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ»,- նշել է նա:

Նշենք, որ տարիքային սահմանափակումը շատ հաճախ շրջանցվում է սոցցանցում: Consumer Reports ամսագրի անցկացրած հետազոտության տվյալներով՝ Facebook-ում 7,5մլն օգտագործող 13տ-ից ավելի երիտասարդ է, ընդ որում՝ նրանցից 5 մլն-ի տասը տարեկանը չի լրացել:

Այսպիսի խախտումների դեմ պայքարելու հստակ ձևեր դեռևս չկան, քանի որ սոցցանցերը չեն կարող ստուգել գրանցվողների իրական տարիքն, իսկ անձնագրային տվյալներ պահանջելը համարվում է ներխուժում անձնական կյանք:



PCnews.am

Ստեղծվել է աշխարհի առաջին ճկուն մինի-համակարգիչը
Կանադայի Թագավորական համալսարանի Human Media լաբորատորիայի գիտնականներն ստեղծել են PaperPhone համակարգչի նախատիպը: Այն ունի 9,5 դյույմանոց ճկուն, ծալվող էկրան, որը պատրաստված է E Ink տեխնոլոգիայով: Գիտնականներն անվանում են սարքը «ճկուն iPhone», որը նման է ինտերակտիվ թղթի: Այս մասին հայտնում է pcnews.am–ը։

Սարքը թույլ է տալիս զանգել, երաժշտություն լսել, էլ. գրքեր կարդալ: Այն շատ էներգիա չի օգտագործում: Գիտնականների խմբի ղեկավար Վերտեգաալի կարծիքով՝ ճկուն էկրանները շատ մեծ շուկայական հեռանկար ունեն: «Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում շատ սարքեր կթողարկվեն նման էկրաններով»,-ասել է նա:





Այժմ հնարավոր է համբուրվել ինտերնետով
Տոկիոյի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի Կաջիմոտո լաբորատորիան ստեղծել է մի սարք, որը հաղորդում է ֆրանսիական համբույրի զգացողությունները: Այն բաղկացած է սարքային մասից, որը տեղադրվում է բերանում, իսկ ծրագրային ապահովումը գրանցում է լեզվի շարժումներն ու ուղարկում դրանք միացված սարքին, որը կրկնում է շարժումները:
Mashable-ը գրում է, որ Կաջիմոտոյի մասնագետները նախատեսում են հետագայում հնարավոր դարձնել նաև համի, շնչառության և համբույրի այլ բաղադիչների «փոխանցումը», ինչի շնորհիվ սարքը կդառնա ավելի քան պահանջված:

«Համբուրող» սարքի աշխատանքը դիտեք տեսահոլովակում:



Facebook–ը կայքերի տերերին նոր կոճակ կտրամադրի
Facebook սոցիալական ցանցում "Send" ("Ուղարկել") կոճակ է հայտնվել, երկուշաբթի օրը` ապրիլի 25-ին հաղորդել է TechCrunch - ը:
"Send" կոճակը ներկայիս դրությամբ ունեն միայն 50 ամենահայտնի կայքերը, այդ թվում օրինակ` The Washington Post թերթի կայքը: Այս ֆունկցիայի օգնությամբ սոցիալական ցանցից օգտվողները կարող են էջի հղումն ուղարկել առանձին մարդկանց, մարդկանց խմբի Facebook - ում կամ էլ էլեկտրոնային որևէ հասցեի:

Մեկ տարի առաջ Facebook - ում հայտնվեց "Like" ("Հավանում եմ") կոճակը, որը նույնպես հնարավորություն է տալիս օգտվողներին մատնացույց անել համացանցում իրենց դուր եկած էջը` առանց իրենց Facebook - ի էջ մտնելու: Այս կերպ տրված հղումն ավտոմատ կերպով հասանելի է դառնում օգտվողի բոլոր ընկերներին, մինչդեռ "Send" - ի օգնությամբ տեղեկատվութունը կարելի է ընտրովի փոխանակել:

Ի հավելումն "Send" կոճակի` գործի են դրվում նաև սոցիալական ցանցում ստեղծված խմբերին վերաբերող մի շարք թարմացումներ: Դրանցից մեկն ինտեգրացիան է նախորդ ամիս գործի դրված “Հարցեր” ֆունկցիայի հետ: Այժմ օգտվողը հնարավորություն կստանա ընդհանուր էջի վրա հանել խմբի ներսում պահվող հարցերը:

Բացի այդ խմբի նոր անդամներին այսուհետ հաստատել կարող է միայն նրա ադմինիստրատորը: Առաջ խմբի մեջ մտնող բոլոր օգտվողները կարող էին խումբ հրավիրել նոր անդամների, ովքեր ավտոմատ կերպով դառնում էին նրա անդամ: Facebook - ի ղեկավար կազմի խոսքերով` ներկայիս դրությամբ սոցիալական ցանցում 50 միլիոն խումբ է գրանցված, և նրանց մեծ մասն ակտիվ է:



Աղբյուրը` speedtest.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն