300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Հասարակություն. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Հասարակություն. Mostrar todas las entradas

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանում կայացած բազմաթիվ տոնական միջոցառումներից զատ, եղան նաև բողոքի ցույցեր:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը եղան նաև բողոքի ցույցեր
Տոնական միջոցառումներն անցկացվեցին մշակութային օջախներում` թանգարաններում ու ցուցասրահներում, զբոսայգիներում, դպրոցներում, մանկապարտեզներում:

Երկար տարիների ընդմիջումից հետո այս տարի կրկին տոնական էր Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների երեխաների համար. նրանք ոչ միայն ստացան նվերներ, այլև մասնակցեցին տոնական այլ միջոցառումների:

ԳԱԱ-ի ինստիտուտների արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ի՞նչ մեղք ունեն այս ցերեկույթին մասնակցող երեխաները, որ ծնվել են համարյա աղքատության շեմին գտնվող գիտնականների ընտանիքում: Ուստի մենք այս օրերին հավաքում ենք մեր երեխաներին, նրանք գալիս են, ուրախանում են, նկարում են, ստանում են նվերներ»:

Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում` Տերյան և Կողբացի փողոցների խաչմերուկից ոչ հեռու գտնվող շենքերի բակում մարդկանց տրամադրությունն այնքան էլ տոնական չէր` թեև նվագում էր փողային նվագախումբը: Այստեղ քանդված խաղահրապարակի տեղում այժմ հսկայական փոս է` հերթական բարձրահարկ էլիտարի հիմքը, եւ մարդիկ հավաքվել էին բողոքի ցույցի: Շրջակա շենքերի բնակիչներից բացի, այստեղ էին նաև բնապահպաններ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ:

«Երեխաները ունեին խաղահրապարակ, հիմա զրկվել են դրանից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վրդովված բնակիչներից մեկը:

Նույնպիսի բողոքի ցույցի էին դուրս եկել նաև Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները, որտեղ նույնպես էլիտար շենք է կառուցվում:

«Այստեղ մանկապարտեզ է քանդվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Անահիտ Բախշյանը` շարունակելով. - «Պիտի արձանագրենք, որ մեր պետության մեջ օրենք չկա: Գրված կարող է կա, բայց չի գործում: Կան միայն առանձին մարդկանց շահեր: Եվ այդ առանձին մարդիկ 50-60 ընտանիք են: Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մենք ուզում ենք բղավել, գոռալ, ասել, որ բավակա'ն է, դուք չեք կարող մեր երեխաների իրավունքները այդչա'փ ոտնահարել»:

«Սա ուղղակի հարձակում է քաղաքի, քաղաքային մշակույթի, բակային տարածքների վրա, և ուղղակի պետք է հասարակությունը միահամուռ դեմ արտահայտվի նման քաղաքաշինական ծրագրերին: Բավական է ինչ-որ մարդկանց բիզնես շահերի անվան տակ` հանրային գերակա շահի հռչակմամբ, բավարարվեն ինչ-ինչ ախորժակներ», - հավելեց «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ստյոպա Սաֆարյանը:


azatutyun.am

Տոնդ շնորհավոր, փոքրի՜կ

Publicado por losarmenios On 6/01/2011 03:20:00 p. m. 0 comentarios

Ամբողջ աշխարհում այսօր նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու:

Շնորհավոր տոնդ, փոքրի՜կ:




hayernaysor.am

Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-ն Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ սկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։

Թուրքիայի առաջատար հեռուստաընկերություններն առաջին անգամ հայերեն տեսահոլովակ են սկսել ցուցադրել
Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակը պատրաստվել էր մի քանի ամիս առաջ։ Տեսահոլովակը նկարահանել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։

12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված են նաև «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է։



hayernaysor

Աշխարհի լավագույն տասը նամականիշներից մեկը ճանաչվեց Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը
2011 թ.-ին Վիեննայում ընտրվեցին 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշները: Ընտրությունը կատարեց Ավստրիայի նամականիշների ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում էին Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշների դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ:
2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշներից մեկը ճանաչվեց Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը:
Գեղաթերթիկը պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը: Գեղաթերթիկի հեղինակն է Ստեփան Ազարյանը:

Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եվ հասարակայնության հետ կապերի բաժինը:



hayernaysor

Ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի սահմանային անցակետերում մուտքի վիզա կստանան առանց հրավերի:

Ազգությամբ հայերը Հայաստան կարող են մտնել առանց հրավերի
ՀՀ ոստիկանությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առավելագույնս պարզեցվում է այլ պետությունների քաղաքացի հանդիսացող հայազգի անձանց մուտքը Հայաստան:

Բացի այդ, ազգությամբ հայերին հնարավորություն կտրվի Հայաստանում 5 տարի ժամկետով մշտական կացության կարգավիճակ ստանալ:

Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցը այսօր կքննարկեն կառավարության նիստում:


hayernayso

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Publicado por losarmenios On 5/15/2011 10:27:00 p. m. 0 comentarios

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:

«Նոր կրթական չափորոշիչների ներդրման արդյունքում 12-ամյա կրթական համակարգում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք դեռ ուսումը չավարտած` հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքին»,- ասել է նա:

Թովմասյանի խոսքով` 2012 թ. նման դեպքերի թիվը կհասնի 6 հազարի, որոնք նպատակահարմար է կարգավորել օրենքով:

Այն երիտասարդները, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չունեն, բանակ են զորակոչվում երկու տարով` 18 տարին լրանալուն պես: Զորակոչումն ու զորացրումը Հայաստանում կատարվում են կես տարին մեկ:



armenianow

Իսպանացի փորձագետ. Հայաստանի ՔԿՀ-ներում խախտվում են մարդու իրավունքները
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շատ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն խոշտանգումները բացառելու ուղղությամբ: Շատ կարևոր է նաև ազատազրկման մեջ գտնվող անչափահասների իրավունքների պաշտպանությունը, և այս հարցում իր դերը պետք է կատարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»,- «Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» Թվինինգ ծրագրի ամփոփիչ զեկույցը ներկայացնելով՝ շեշտեց Իսպանիայի ծրագրի ղեկավար Կարմեն Կոմաս-Մատա Միրան:

Նա տեղեկացրեց, որ Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստան են այցելել իսպանացի 33 փորձագետներ: Հիմնական ուսումնասիրությունները կատարվել են քրեակատարողական հիմնարկներում, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել մարդու իրավունքների պաշտպանության առումով:

Իսպանացի փորձագետի խոսքերով, իրենք հանձնարարականներ և առաջարկություններ են ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակ:

Իսպանացի մեկ այլ փորձագետ` Խոսե Մանուել Սանչես Սաուդինոսն էլ նկատեց, որ ՄԻՊ-ին տրվող իրավունքները չպետք է շփոթել փաստաբանի կամ դատավորի իրավունքների հետ: Նա նաև կարևորեց ՄԻՊ-ի ֆինանսական անկախությունը գործադիր մարմնից և նշեց, որ ոչ թե Ֆինանսների նախարարությունը պետք է կազմի ՄԻՊ գրասենյակի բյուջեն, այլ դա պետք է անի Ազգային ժողովը:

Իսպանացի փորձագետը նաև նշեց, որ Հայաստանում բացակայում է փոխօմբուդսմենի պաշտոնը, ինչը բացթողում է, և դրա անհրաժեշտությունը կա:


Amnesty International-ը Հայաստանի մասին. մարդու իրավունքները խախտողներն անպատիժ են մնում
Հայաստանի մասին Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն` մարդու իրավունքները խախտողներն անպատիժ են մնում, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին և զինվորական ծառայության ոչ մի իրական քաղաքացիական այլընտրանք չի ներկայացվել Հայաստանում:

2010 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին նվիրված մայիսի 13-ին հրապարակված զեկույցը ներկայացնում է հարավկովկասյան հանրապետությունում տեղի ունեցած խախտումների տարբեր դեպքերի մանրամասներ:

Զեկույցում նշված է 2010 թ. ապրիլին Վահան Խալաֆյանի վիճահարույց մահվան գործի մասին: Սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել «խոստովանություններ կորզելու» նպատակով «ձերբակալվածների և կալանավորների նկատմամբ բռնություններ գործադրելու» փաստերի կապակցությամբ:

«Անպատժելիություն» կատեգորիայում զեկույցը փաստում է, որ «2010 թ. վերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թ. հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հարցով։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով…»:

«Խոսքի ազատություն» կատեգորիայում Amnesty International-ը անդրադարձել է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդումների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

«Բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ» հատվածում ասվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ 2010 թ. մարտին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարելու գենդերային բռնության դեմ:
«Սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցվել կառավարության կողմից կանանց դեմ բռնության և կացարաններ ստեղծելու մասին հատուկ օրենք կիրառելու ուղղությամբ…»:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործը, որը ներկայացված է որպես ընտանեկան բռնության զոհ: Հոկտեմբերին ամուսնու և սկեսրոջ կողմից կինը ծեծի է ենթարկվել և մահացել:

«Ըստ քրոջ` Զարուհի Պետրոսյանը երկու անգամ դիմել է ոստիկանություն` հաղորդելով իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին և օգնություն խնդրելու, սակայն, ինչպես հաղորդում են, ոստիկանությունը գործը կարճել է` որպես «անկարևոր» և «ոչ տեղին»: Հանրային լայն արձագանք ստանալուց հետո իշխանությունները ձերբակալել են նրա ամուսնուն և մեղադրել նրան միտումնավոր մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ»:

«Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում 2010 թ. վերջին ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:

«Այլընտրանքային ծառայությունը մնում է ռազմական ոստիկանության վերահսկողության տակ: Նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը քննել է եհովայի վկա Վահան Բայադյանի հաղորդումն ընդդեմ դատարանի 2009 թ. դատավճռի, ըստ որի խղճի և կրոնի նրա ազատությունը չէին խախտվել, երբ նրան դատապարտել էին 2002 թ. զինծառայությունից խուսափելու համար: 2009 թ. դատարանը որոշել էր, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան չի երաշխավորում խղճի ազատության իրավունքի հիման վրա զինծառայությունից ազատվելը: Սույն որոշման հետ չհամաձայնած դատավորը կարծիք է հայտնել, որ դատավորների մեծ մասի որոշումը չի արտացոլել, որ խղճի ազատության իրավունքի հիման վրա զինծառայությունից ազատվելը գրեթե համընդհանուր ընդունված է` որպես մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքների հիմնարար սկզբունք»:




armenianow

Արևմտյան Հայաստանում դեռ շարունակվում է հայերի թողած գանձերի փնտրտուքը
Թուրքիայի արևելյան հատվածում՝ հիմնականում Արևմտյան Հայաստանում, շարունակվում է «հայերի թաքցրած ոսկու» տենդը: Արկածախնդիրները շարունակում են հայերի հետ կապված բնակավայրերում փնտրել Ցեղասպանությունից առաջ հայերի պահած գանձերը: Նրանք առիթը բաց չեն թողնում իրենց պապերի երկիրն այցելության եկած հայերից հետաքրքվել թաքցրած ոսկիների մասին՝ տարբեր «խոստումնալից» առաջարկներ անելով:

Վան այցելած հայ և թուրք լրագրողների խմբի մեջ ընդգրկված NEWS.am-ի թղթակցին ևս «գանձ որոնողները» տարբեր առաջարկություններ արեցին: Վանում նրանց մեծ մասն առաջարկում էր ասել դրանց տեղը՝ խոստանալով գտնվածի կեսը: Իսկ ամենազավեշտալի առաջարկն արեց Վանի սննդամթերքի փոքրիկ խանութի տեր Ալին, ով իմանալով, որ իր հետ զրուցող NEWS.am-ի թղթակիցը հայ է, սկսեց գովել հայերին, քննադատել երիտթուրքերին, ովքեր կազմակերպեցին հայերի կոտորածը: Այն հարցին, թե Ալին հա՞յ է, վերջինս պատասխանեց. «Հայ չեմ, բայց հայերին սիրում եմ: Ցավում եմ, որ նրանց հետ նման դժբախտություն պատահեց: Բայց նրանք այս կողմերում շատ ոսկիներ են պահել, որոնք անիմաստ կորչելու են: Ինձ ասա դրանց տեղը. քեզ նույնպես բաժին կհանեմ»:

Երբ Ալին առաջարկում էր ոսկիների հետ կապված «գործարքը», խանութ մտած այցելուներից մեկը՝ Բենգին, պնդեց, թե հարամ է ուրիշի դժբախտության վրա հարստանալ, քանի որ նրանք կոտորվել են և փրկվելու համար ստիպված թողել են իրենց ունեցվածքն ու հեռացել: Նա պատմեց, որ տարիներ առաջ Վանա լճի կողքին գտնվող Արճեշի գյուղերից մեկում մի երիտասարդ վարորդ պատահաբար ոսկիներ էր հայտնաբերել, սակայն այդ գյուղի բնակիչներից մեկը զենքի սպառնալիքով խլել էր ոսկիները:

«Գտած ոսկին խլած անձնավորւթյան ընտանիքում դժբախտությունների շարանի պատճառ էր դարձել: Գյուղացին, հասկանալով, որ դժբախտության պատճառը խլած ոսկին է, գալիս է Վան, վարորդից ներողություն խնդրում եւ դրա դիմաց գումար առաջարկում: Բայց վարորդը վիրավորված էր և մերժում է այդ առաջարկը: Դրանից շատ չանցած` ոսկին խլած անձնավորության ամբողջ ընտանիքի անդամները տարբեր պատճառներով մահացան»,-պատմել է Բենգին:
Վանում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցներում միայն մեկ հոգի է պնդել, որ Վանի Բաշքալեի շրջանում տարիբեր առաջ սփյուռքահայեր են եկել և թուրքերի ուղեկցությամբ գտել մի քանի կիլոգրամի հասնող ոսկի:



hayernaysor

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն