300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Վերլուծական. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Վերլուծական. Mostrar todas las entradas

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանություն-1
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն ավելի քան քսան տարի գտնվում է հասարակությանը հուզող խնդիրների կիզակետում: Այսօր ևս մեր քաղաքական դաշտի օրակարգում այն գլխավոր տեղում է: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ հայ հանրությունը փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխանները: Դրանց թվում՝ մասնավորապես այն, թե գերտերությունների՝ կողմերին առաջադրած լուծումն ու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ապագայում «ձեռք բերվելիք» պայմանավորվածությունները որքանով կհամապատասխանեն մեր ազգային շահերին, և Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված որևէ փաստաթղթի տակ ստորագրողներն արդյոք դավաճանություն չե՞ն գործի:

Ստանալ այս հարցերի պատասխանը՝ առանց փոքրիշատե մանրամասնելու հանրության շրջանում տարածում գտած ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական ռազմավարությունները, անհնար է: Ուստի հարկ է նախ մի փոքր անդրադարձ կատարել ղարաբաղյան խնդրի լուծման այն տեսլականներին, որոնք գոյություն ունեն հայ հանրության շրջանում:

Ըստ էության, մեր հասարակության մեջ բանավեճը հիմնականում նպատակային երկու ուղեգծերի շուրջ է՝ Ա. տարածքների հանձնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և միջազգային ճանաչման դիմաց և Բ. ստատուս քվոյի պահպանում այն ցանկությամբ, որ հեռանկարում տերությունների ռազմաքաղաքական շահերի համընկման դեպքում ամրագրվեն Արցախի անկախ կարգավիճակն ու միջազգային ճանաչումը:

Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ է՝ այս երկու խաչվող ուղեգծերի շուրջ հասարակական բանավեճ է ընթանում: Առաջինն առավել գործնական դիրքերից ու որոշ հստակությամբ փորձում է հակադրվել, իսկ պաշտոնական հետևողական միջամտությամբ՝ նաև չեզոքացնել երկրորդին, քանզի այն փաստացի առավել հուզական ու անորոշ ռազմավարություն է հիշեցնում: Վերջինն, ըստ ամենայնի, գոյության իրավունք է ձեռք բերել առավելապես արտաքին ներդրում հանդիսացող Ա տարբերակին հակադրվելու համար: Այստեղից էլ՝ նրա հուզական ու անորոշ բնույթը: Միաժամանակ Բ տարբերակն այդպիսին է, քանի որ պաշտոնական Երևանի (շատ դեպքերում նաև՝ Ստեփանակերտի) գործողություններում բացարձակ ցանկություն չի նկատվել ու նկատվում հասնելու այդ ուղեգծի հնարավորությունների իրացմանը: Մասնավորաբար դրա վկայությունն են ազատագրված տարածքների վերաբնակեցման, մրցունակ տնտեսության ստեղծման, ժողովրդավարական հասարակարգի հաստատման և այլ հարցերում Հայաստանի ու Արցախի իշխանությունների ցուցաբերած անգործությունը կամ թերի վարքը:

Հարկ է նկատել նաև, որ առաջին տարբերակն ունի արտաքին մեծ աջակցություն՝ շնորհիվ միջազգային այն միջնորդների, որոնք նախագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր ռազմավարությունը: Հայաստանի բարձրագույն իշխանության «կլիենտային» բնույթի պատճառով հենց Ա տարբերակն էլ Մադրիդյան սկզբունքների տեսքով ընկած է հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունների հիմքում: Արդյունքում Ա տարբերակն անընդունելի համարող հայ քաղաքական մտքին այլ բան չի մնացել, քան խոսել Բ տարբերակի՝ ստատուս քվոյի պահպանման մասին՝ ապագայում քաղաքական այլ հարմար իրավիճակում զենքի ուժով ձեռք բերած հաջողություններն առավել շահավետ իրացնելու նկատառումով:

Ռազմավարական այս ուղեգծերը միմյանց նկատմամբ գտնվում են խիստ բևեռացված դիրքերում, քանզի հենվում են սկզբունքային հակադրության վրա: Խնդրի լուծման փոխզիջումային պրագմատիկ տարբերակը (որը սնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների realpolitik-ից) հակադրվում է խնդրի առկախման անզիջումային հուզական տարբերակին (որը սնվում է ազգային «օջախների» հայրենասիրական ընկալումներից): Այստեղից էլ քաղաքականացված հանրության բավական ստվար մի զանգվածի (եթե ոչ՝ բացարձակ մեծամասնության) շրջանում առաջ է գալիս այն պնդումը, որ ուղեգծերից Ա-ի իրագործումը դավաճանություն է ազգային շահերին, որովհետև ազատագրված յուրաքանչյուր տարածքի համար մեծ գին է վճարվել:

Հասարակության ներսում տվյալ պնդման առկայությունն արդեն իսկ երևակում է այն խնդիրը, որի լուծումից է կախված Ա տարբերակի գոյությունը՝ ազատագրված տարածքների հանձման միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության ու միջազգային ճանաչման հասնելու ռազմավարությունը մեր կողմից բանակցությունների սեղանին դնելու իրավունքը: Ուստի խնդիր է դառնում պարզել, թե ազատագրված հողերի՝ Ադրբեջանին հանձնումը քաղաքական տեսանկյունից դավաճանություն է, թե ոչ: Հարցի քաղաքական պատասխանը գտնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դրա իրավական բնորոշման մասին, քանի որ իրավականը մշտապես քաղաքականի լծորդն է (քաղաքական հասունության զգալի պակաս ունեցող մեր ժողովրդի շրջանում մշտապես սա չի ընկալվում): Միաժամանակ այդ պատասխանից է կախված նաև հարցի հուզական վերարտադրության կենսունակությունը:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ վերջին տասնհինգ տարում ղարաբաղյան խնդրում ձևավորված իրականության մեջ հակամարտող կողմերի գլխավոր ու սկզբունքային անհամաձայնության կետը եղել է ոչ թե կարգավիճակի, այլ ազատագրված հողերի ապագա պատկանելիության հարցը: Կողմերի բոլոր խնդիրները (կարգավիճակ, փախստականներ, նյութական փոխհատուցում և այլն) ժամանակային կտրվածքով որոշակի լուծում ունեն և տեսանելի ապագայում, ի վերջո կարող են իրականություն դառնալ: Միայն տարածքների հարցում է, որ պատասխան չստանալով՝ մեր հանրության հուզական արձագանքին է արժանանում կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի հանձման առանձին շրջանակների ցանկությունը: Հետևաբար՝ առաջնահերթ խնդիր է դառնում պարզել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել:

(Շարունակելի)

Սարո Սարոյան
ՌԱՀՀԿ փորձագետ

1in.am

Ադրբեջանը Եվրտեսիլում կարող է հանդես գալ բարձրորակ հայկական երաժշտությամբ, հայերը՝ հակառակը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունից հայտնում են. «Վերլուծելով Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ողջ արդյունքները, ստանում ենք այն, ինչ հաճախ շեշտվում է հայկական մամուլում. Հայաստանում մշակույթն անկում է ապրում, իսկ հայկական երաժշտությունը կորցնում է իր ազգային դեմքը և վերջնականորեն վերածվում, ընդամենն, արևելյան երաժշտության' թուրք-արաբական տարրերով: Հատկապես զարմացնում է այն, որ հայկական երաժշտության խիստ ազգային դեմք և ընդգծվածություն ունեցող հենքի վրա, որը պարզվել, մաքրվել ու հաստատվել է Կոմիտասի, Եկմալյանի և այլոց կողմից, այսօր տարածվում է ադրբեջանա-թուրքական ազդեցությամբ սերված մելոսը:

Նույնիսկ կոնսերվատորիայի ժող. գործիքների բաժնի ոմն պրոֆեսոր, ելույթ ունենալով Եվրատեսիլ ներկայացված, ակնհայտորեն ադրբեջանական մոտիվ ունեցող երգի քննարկման ժամանակ, զարմանք հայտնեց, որ ինչու' ենք խորշում տարածաշրջանային ազդեցության տակ գրված այս գործից, երբ մենք ապրում ենք այս տարածաշրջանում: Պարոն պրոֆեսորի և նրա նմանների կարծիքով եվրոպացուն մենք պետք է գրավենք այ հենց այս, մեր ունեցած ազգային երգի հետ համեմատած, անճաշակ և մեր անցյալի երաժշտության համար անհարիր արևելյան երաժշտությամբ: Զարմանալիորեն, ի հակադրություն սրան, Ադրբեջանն Եվրատեսիլում հաղթեց բացառիկ եվրոպական ու բավականին բարձր մակարդակի վրա պատրաստված մի ստեղծագործությամբ: Ասվածը հատկապես դրամատիկ է դառնում Իլհամ Ալիևի բազմիցս կրկնվող հայտարարության շնորհիվ. «հայերը ոչ միայն գողացել են մեր տարածքներն, այլև մեր երգը: Նույնիսկ ադրբեջանական մուղամը հայերը փորձում են յուրացնել և դարձնել իրենցը»:
Եվրատեսիլում Հայաստանին չհաջողվեց երբևիցե ոչ թե հաղթել, այլ լավագույն եռյակ ընդգրկվել, այն էլ այն դեպքում, երբ ողջ սփյուռքը, մեկ մարդու պես, սատարում էր մեր երգի ներկայացուցիչներին: Մինչ այս վերջին կատարումը հաջողության չենք հասել, քանի որ կազմակերպիչներն ունեցել է մի սկզբունք. երգը պետք է լինի պարզունակ, անընդհատ կրկնվող ֆրազաներով, որպեսզի հեշտ ընկալվի, իսկ որպես ազգային պետք է ներկայացվի արևելյանը, ընդ որում որոշ դեպքերում բավականին անճաշակ: Վերջին Եվրատեսիլի ժամանակ կրած ջախջախիչ անհաջողությունը քվեարկությանը սփյուռքի չմասնակցելու գործոնն էր նաև, որը սփյուռքի այսօրվա վերաբերմունքն էր Հայաստանի իշխանություններին, մասնավորապես նաև հայ-թուրքական արձանագրություններին ի պատասխան: Ասես որպես պատիժ մեր անհաջողության այս ֆոնի վրա հաղթեց Ադրբեջանը: Այդ հաղթանակը կլիներ սովորական, եթե չունենար արտառոց հետևանքներ Ադրբեջանի համար: Ծախսելով 2-3 մլն. դոլար' իր հաղթանակը ապահովելու համար, Ադրբեջանը ստացավ այնպիսի գովազդի հնարավորություն, որը հարյուրավոր միլիոններով չէր կարող ապահովել: Ամբողջ համաշխարհային մամուլը և հատկապես խոշորագույն ԶԼՄ-ները ներդաշնակորեն, արդեն երկու շաբաթ է, ներկայացնում են Բաքուն որպես մի հզոր, խոշոր համաշխարհային նշանակություն ունեցող արդյունաբերական կենտրոն' իր հմայիչ միջնադարյան ու ժամանակակից ճարտարապետությամբ / ի դեպ հաճախ նշվում է, որ ճարտարապետները հայերը, հրեաները և ռուսներն են/, և որ ամենազավեշտականն է որպես խոշոր մշակույթային կենտրոն, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա: Դժվար է հավատալ, որ կարելի էր այսպիսի միտք լսել, բայց, վերլուծելով այսօրվա հայկական երաժշտությունը, ստիպված ենք համաձայնվելու, որ գոնե երաժշտության հարցում օտարերկրյա մասնագետներն ու լրագրողները ճիշտ են: Եթե Բաքվին հաջողվի նույն ճանապարհով և նույն մակարդակի վրա կազմակերպել նաև Եվրատեսիլ 2012-ը, ապա տարածաշրջանում հզորագույն մշակույթ ունեցող հայ ժողովուրդը խնդիրներ է ունենալու ապագա սերունդներին ապացուցելու, որ հայերն ու ադրբեջանցիները մշակույթի հարցում հակապատկեր են. որ հայը ունի բարձրարժեք համաշխարհային արվեստ, իսկ ադրբեջանցին' ոչինչ: Բավական է հետևել ադրբեջանական գորգի, Բաքվի ճարտարապետության /այս երկուսի հիմքերն էլ հայկական են/ և ադրբեջանական երաժշտության /սա միակն է, որի հետ հայ ազգայինը կապ չունի/ լայնածավալ գովազդին, որն Ադրբեջանը ներկայացնում է ողջ աշխարհին, որպեսզի օտարերկրյացին այլևս չկարողանա կողմնորոշվել մեր ունեցած մշակույթային ժառանգությունը գնահատելիս: Այսպիսով հայը կորցնում է այն, ինչն ավելի քան մեկուկես հազարամյակ պաշտպանել է նրան ուծացումից, փոխարինել է զենքին, արժեքավորել մեր ժողովրդին' բարձրացնելով և դնելով համաշխարհային արժեքներ ունեցող ժողովուրդների շարքը: Կորցնելով մեր այս դիրքը, մենք տանուլ ենք տալիս ազգային ռազմավարության խնդիրներում և թուլացնում մեր պաշտպանունակությունը: Փրկելով մեր երգը, այն վերադարձնելով կոմիտասյան ակունքներին մենք դառնում ենք անհասանելի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Մնում է կամ հասկանալ այս տարրական ճշմարտությունը և անբողջովին փոխել հայ ազգային երաժշտության ռազմավարությունը, կամ շարունակել անճաշակն ու այլանդակը ժողովրդի վրա ծախելու բիզնեսը' ժողովրդին հեռացնելով իր ակունքներից և թողնելով անպաշտպան ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դիմաց: Ասվածն ԵՀՄՖ ավելի խորն է ընկալում շփվելով սփյուռքահայ երաժշտության հետ, որը հայաստանյան երաժշտության ածանցյալն է օտարերկրյա ազդեցությունների առավել մեծ ճնշումների տակ ձևափոխված: Այս իսկ պատճառով ԵՀՄՖ կոչ է անում հայ երաժշտության ներկայով և ապագայով մտահոգված բոլոր մասնագետներին, հասարակական և քաղաքական գործիչներին փրկել հայ երգը' վերադառնալով կոմիտասյան սկզբունքներին, որը հայ ժողովրդի ռազմավարության կարևորագույն պատվարներից է»:



slaq.am

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը հանրահավաքում ոչ միանշանակ ընդունվեց հանրահավաքին մասնակցող ժողովրդի և նույնիսկ նրա թիմի որոշ անդամների կողմից:

Մինչ Տեր-Պետրոսյանը շարունակում է «քաղաքական շախմատ» խաղալ, ընդդիմության շարքերում շփոթություն է նկատվում
Ապրիլի 28-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենց երեք պահանջներից երկուսը` Ազատության հրապարակի տրամադրումը հանրահավաքների համար և մարտի 1-ի դեպքերի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, կատարված են, իսկ երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, միայն ժամանակային առումով է խախտված, հետևաբար իշխանությունների հետ երկխոսության դուռը «առնվազն կիսաբաց է»: Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը, կարելի է ասել, շփոթության մեջ գցեց այն զանգվածին, որ հանրահավաքների է գալիս շուտափույթ իշխանափոխության և ոչ թե իշխանությունների հետ շախմատ խաղալու ակնկալիքով:

Շատերը, ովքեր համաձայն չէին ընդդիմության առաջնորդի այն առաջարկին, թե երեք տարի սպասել են, մի ամիս էլ կհամբերեն, չմասնակցեցին հանրահավաքից հետո տեղի ունեցած երթին, տուն գնացին, իսկ հրապարակում մնացած մի քանի հարյուր հոգին ուզում էին հենց այնտեղ նստացույց անել: Սակայն երթից վերադարձած ՀԱԿ-ի առաջնորդներին հաջողվեց երկար բացատրություններից հետո նրանց հետ պահել այդ քայլից:

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հեգնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում «թավշյա հեղափոխություն է սկսվել»:

«Եթե դա է հեղափոխությունը, ապա կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում հեղափոխությունից, կամ մարդիկ, ովքեր դա հայտարարում են, գիտեն ավելին, քան ես գիտեմ, և մենք տարբեր կերպ ենք տեսնում այս աշխարհը»,- ասել է Խզմալյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, մասնավորապես ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», թեև ասում են, որ ողջունում են ՀԱԿ-ի և իշխանության միջև սկսված երկխոսությունը, սակայն կասկած են հայտնում, որ դա ի վերջո կհանգեցնի ժողովրդի համար օգտակար հետևանքների: Օրինակ` ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ երկխոսութան արդյունքում տեղի ունենա ինչ-որ ազդեցությունների և նույնիսկ սեփականության վերաբաշխում, բայց դա «ժողովրդի համար էական փոփոխություն չառաջացնի»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ևս հայտարարել է, թե ողջունում է երկխոսությունը:

«Բայց ինձ համար անհասկանալի և ոչ ընկալելի է այն, որ քաղաքական ուժը, որը նշաձողեր է դրել, որը սկզբունքորեն դեմ է եղել որևէ երկխոսության, որն ահաբեկել է այլ ուժերի… Խանդի զգացողություն բացարձակ չունենք այս կապակցությամբ, ընդհակառակը՝ ողջունում եմ, որ դաշտը հստակեցվեց։ Փոխվեց այն, որ արմատապես փոխվեց ՀԱԿ-ի դիրքորոշումն իշխանության նկատմամբ»,- ասել է Հակոբյանը:

Երեկ հետաքրքիր զարգացում նկատվեց նաև իշխանական ճամբարում: Կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: Մամուլում ԲՀԿ-ի դեմ սկսված արշավի մասին իր հայտարությունում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը, «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները` հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել»:

Հանրահավաքի վերաբերյալ մեկնաբանություններով լի են, բնականաբար, և´ մամուլը, և´ վերջին շրջանում քաղաքական և այլ բանավեճերի հարթակ դարձած «Ֆեյսբուքը»:

«Երկիր» օրաթերթը հանրահավաքի որոշ մասնակցիների նստացույց անելու ցանկությունը մեկնաբանել է որպես ՀԱԿ-ի և ցուցարարների միջև «ջրբաժան»:

«Այդ ինքնագլուխ քայլն ակնհայտորեն չէր համապատասխանում ՀԱԿ առաջնորդների ծրագրերին և կուլիսային համաձայնություններին»,- գրում է «Երկիրը»:

Իսկ «Հայկական ժամանակը» նստացույցի պահանջը այսպես է մեկնաբանում. «Դա նշանակում է մի բան, որ Սերժ Սարգսյանը պետք է լավ գիտակցի, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի, և եթե երեկ ՀԱԿ-ի ղեկավարությունը ռազմավարական նկատառումներից ելնելով` համոզեց մարդկանց լքել հրապարակը, ապա ցանկացած օր կարելի է անել ուղիղ հակառակը, դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը կես խոսք»:

«Առավոտն» էլ արձանագրում է, որ հանրահավաքում ամենահեղափոխական ելույթն ունեցավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հայտարարել էր, թե «միակ ձևը իշխանափոխությունն է»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույնպես ակտիվ քննարկում են այս խնդիրը: Շատերը հեգնում են «կառավարություն-ընդդիմություն» երկխոսությունը` ասելով, որ «եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ հանրահավաքում Սերժը (Սարգսյանը) ելույթ կունենա», «Լևոն Տեր-Սարգսյան», «Շախմատիստներ բոլոր երկրների, միացե'ք» և այլն...



armenianow

Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու այլ տարբերակ չունի
Արդեն երեք տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը կարծես թե սկսել է վճռական փորձ կատարել այդ պաշտոնի դե ֆակտո տերը դառնալու համար:

Խոսքն, իհարկե, քաղաքական և մասնավորապես իշխանական դաշտի համար դե ֆակտո տեր դառնալու մասին է, քանի որ նախագահի պաշտոնի դե ֆակտո տեր ընդհանրապես դառնում են հասարակական լեգիտիմության առկայության պարագայում, ինչը Սերժ Սարգսյանի դեպքում բացակայում է, ու թերևս նկատելի էլ չէ այդ բացակայությունը լրացնելու նրա գործնական ցանկությունն ու քաղաքական կամքը:

Բայց Հայաստանում, դատելով կառավարման մեխանիզմում ստվերային գործոնի գերակայությունից, դե ֆակտո նախագահություն ունենալու և իշխանություն պահելու համար բավարար է քաղաքական և հատկապես իշխանական համակարգում ունեցած լեգիտիմությունը: Իսկ դա Հայաստանում ձեռք է բերվում ուժով, ուժի մասին վկայող ապացույցներով: Երեք տարի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր ուժը ցույց տալ թե՛ միջազգային քաղաքական կենտրոններին, թե՛ ներքաղաքական դաշտի և մասնավորապես ներիշխանական սուբյեկտներին:

Պետք է նկատել, որ միջազգային քաղաքական կենտրոններին ուժ ցույց տալու գործընթացը ավելի արդյունավետ անցավ: Թեև այդտեղ դեր խաղաց այն, որ Հայաստանի համար ճակատագրական և իշխանությունից իրապես ուժ պահանջող գործընթացները արգելակվեցին աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, և միջազգային կենտրոններին իր ուժի մասին հավաստիացնող Սերժ Սարգսյանը առայժմ հեռու է մնում մեր երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու հարցում այդ ուժի մասին գործնականում վկայելու անհրաժեշտությունից: Ներքաղաքական, հատկապես` ներիշխանական ասպարեզում Սերժ Սարգսյանը դեռ հեռու է ուժի մասին հավաստի և անքննելի վկայություններ համակարգին տրամադրելուց:

Բանն այն է, որ նրա նախագահության երեք տարիներին ներհամակարգային, ներիշխանական, ներգերատեսչական սկանդալներն ու հակադրությունները երևի թե ավելի շատ ու ցցուն էին, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության դե յուրե 10, իսկ դե ֆակտո` 7-8 տարիների նախագահության ընթացքում: Իսկ այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացրել ներիշխանական համակարգի տարբեր սուբյեկտների մոտ, որոնք բնականորեն փորձում են երաշխիք ստանալ, թե արդյոք Սերժ Սարգսյանը տիրապետում է համակարգին և կարող է ապահովել իրենց անվտանգությունը համակարգի շրջանակում:

Ինչքան Սերժ Սարգսյանն ուշացնում է իրավիճակին լիարժեք և ամբողջությամբ տիրապետելու վկայությունները, այդքան մեծանում է առաջիկա ընտրական թոհուբոհում վերահսկողությունից դրա լրջորեն դուրս գալու վտանգը, քանի որ հասկանալի է, որ այդ թոհուբոհը զգալիորեն նվազեցնում է իրավիճակի վրա իշխանության կենտրոնի տոտալ և հարթ տիրապետության իրացումը: Հետևաբար, չնայած ներկայիս թվացյալ ներիշխանական կայունությանը, երբ թվում է, թե Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը, բացարձակապես չի փորձում միջամտել ներքին գործընթացներին իր ավանդական ակնարկների կամ հարցազրույցների տեսքով, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել համակարգի վրա իր գերիշխանությունը հաստատելու գործին:

Միևնույն է, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է, Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ նա տիրապետում է լծակների, որոնց կիրառմամբ կարող է լրջորեն անհանգստացնել Սարգսյանին` ազդելով նրա գործունեության վրա: Մինչդեռ ցանկացած նախագահի համար, հատկապես` Հայաստանի նման բարդ ներքին ու արտաքին իրավիճակում գտնվող, դե յուրե իշխանության դեպքում դե ֆակտո համարժեք իշխանություն չունենալը առաջացնում է լրջագույն վտանգ թե՛ իշխանական, թե՛ նույնիսկ անձնական անվտանգության տեսակետից: Խոսքն, իհարկե, միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ առաջին հերթին գուցե իրավա-քաղաքական: Այժմ Սերժ Սարգսյանը կարծես թե ակտիվորեն ձեռնամուխ է եղել ընտրական շրջանից առաջ համարժեք իշխանություն հաստատելուն, այլապես խորհրդարանական գալիք ընտրությանը նա ստիպված է լինելու տարատեսակ զիջումների գնալ ներիշխանական բազմաթիվ սուբյեկտների հետ, թուլացնելով նաև 2013-ից սպասվող իր նախագահության երկրորդ ժամկետի հիմքերը, էլ չասած այն մասին, որ դրանով նա զրկվելու է 2018 թվականին իր ժառանգորդին անձամբ նշանակելու և իշխանությունն իր ուզած ձևով իր ուզած մարդուն փոխանցելու հնարավորությունից:

Դրանով են պայմանավորված այն տարատեսակ, առայժմ մեղմ, սքողված, բայց ակտիվացող հարվածները, որ Սերժ Սարգսյանն անուղղակի ուղղում է իշխանության իր դե յուրե գործընկեր, իսկ դե ֆակտո մրցակից «Բարգավաճ Հայաստանին», որը առ այսօր ընկալվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը սպասարկող կենտրոն: Ավելին` ԲՀԿ-ն կամ այսպես ասած` իշխանության քոչարյանական թևը Սերժ Սարգսյանի համար գուցե արդեն ոչ թե մրցակից է, այլ ուղղակի ավելորդ բեռ, ինչպես ժողովրդական խոսքը կասեր` «ավելորդ բերան», այն էլ ներկայիս «սուղ» ժամանակներում: Սերժ Սարգսյանը այդ բեռից ազատվելու գործում վճռական մեկնարկ է վերցնում` թե՛ այն պատճառով, որ ընտրությունից առաջ պետք է անպայման հաստատել գերիշխանություն իշխանական ամբողջ համակարգի վրա` ցրելով սեփական թուլության մասին նվազագույն կասկածներն անգամ ու սանձելով համակարգն ամբողջությամբ, թե՛ այն պատճառով, որ գուցե հենց այժմ է համարում իրավիճակը նպատակահարմար:

Բանն այն է, որ այստեղ զգալի դեր ունի նաև ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Կոնգրեսի մոտ ագրեսիայի բացակայությունը իշխանությանը հաղորդում է թիկունքի «ապահովության» զգացում, ինչն անվտանգ է դարձնում ներիշխանական հարցերը լուծելու գործընթացը: Կոնգրեսի ագրեսիվության բացակայությունը վերացնում է այն «հրեշին», որի կերպարով ավանդաբար Հայաստանում մի կողմ են դրվել բոլոր ներիշխանական վեճերը: Հիմա այդ «հրեշը» չկա, ինչը ենթագիտակցորեն ջրի երես է հանում ներիշխանական խնդիրները: Մյուս կողմից` ընդդիմության այդ մարտավարությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս փաստացի երկուստեք օգտակար գործ անել, դաշտում թողնելով միայն ընդդիմության և իր բևեռները:

Մեծ հաշվով, դա վատ չէ թե՛ ընդդիմության, թե՛ առավել ևս իշխանության համար: Ի վերջո, չի բացառվում որոշակի չբարձրաձայնված, զուտ հաշվարկային պայմանավորվածությունը ընդդիմության և իշխանության միջև, որի արդյունքում իշխանությունը մաքրում է դաշտը տարատեսակ մարգինալություններից, իսկ ընդդիմությունը չի խանգարում այդ գործին: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հավասարապես ներգրավված լիներ այդ գործին, ինչը էապես կբարձրացներ դրա արդյունավետությունն ու հանրային օգտակարությունը: Բայց կարծես թե ընդդիմությունն իր այդ բաժին գործը կատարեց 2008 թվականին` մաքրելով ընդդիմադիր դաշտը, իսկ իշխանությունը իր գործն անում է այժմ:

Երկրի, պետության, հասարակության տեսանկյունից դա որևէ առարկայական և որակական փոփոխություն մոտ ապագայում չի խոստանում, քանի որ Սերժ Սարգսյանն իր մաքրած դաշտի «ավարը» դնելու է իր բևեռի տնօրինության տակ, չասենք «ազգայնացնելու» է այն: Ընդդիմության պարագայում էլ, այդ զարգացումը առանձնապես խոստումնալից հեռանկարներ չունի, քանի որ իշխանության կառուցվածքի փոփոխությունը չի ենթադրում որակի փոփոխություն տեսանելի հեռանկարում: Բայց գոնե այդ ամենը շարժ է ներկայիս մեռյալ թվացող կետից, երբ ներքաղաքական կյանքում շարունակում է դե յուրե գոյություն ունենալ մի ստատուս քվո, որը դե ֆակտո ստատուս քվոյի հետ չունի որևէ էական ընդհանրություն: Այդ համարժեքությունն առնվազն կարող է հասարակությանն էլ ստիպել առավել համարժեք մոտենալ առկա իրավիճակին և գտնել հետագա քայլերի ավելի ռացիոնալ և օպտիմալ լուծումներ, քաղաքական ուժերին կամ բևեռներին պատվիրակել առավել հստակ ձևակերպված և արդիական պահանջներ:
/Մուսա Միքայելյան/



1in.am

Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն Հայաստանից

Publicado por losarmenios On 5/21/2011 10:07:00 p. m. 0 comentarios

Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն Հայաստանից
Նախօրեին կայացել է, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վաշինգտոնում։ Հանդիպումից առաջ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բազմաբնույթ կապեր ունեն, որոնք ընդգրկում են քաղաքականությունն ու հասնում մինչև ընտանեկան հարաբերություններ ու բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք շատ կարևոր են մեզ համար»: Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ինքն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն, կարևոր է համարել իրենց միջև շարունակվող երկխոսությունը»։

Ի վերջո, ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից, ի՞նչ դեր ունի Հայաստանն ԱՄՆ հարավկովկասյան և ավելի լայն կտրվածքի աշխարհաքաղաքական մշակումներում: Արդյո՞ք այն, որ ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է պետքարտուղարի մակարդակով գալ Հայաստան, վկայում է այն մասին, որ նոր վարչակազմը որոշակիորեն վերանայում է Հայաստանի հանդեպ ռազմավարական մոտեցումները և ըստ այդմ բարձրացնում է փոխադարձ շփումների մակարդակը, թե՞ կա ուղղակի մարտավարական տարբերակման խնդիր, իսկ ընդհանուր առմամբ ռազմավարությունը մնում է նույնը: Իսկ մարտավարական տարբերակման խնդիրն այն է, որ եթե նախկինում հարավկովկասյան քաղաքականության տիրույթում ԱՄՆ-ը Հայաստանից ակնկալվելիքը փորձ էր անում ստանալ ավելի ցածր մակարդակի շփումների միջոցով, ապա այժմ բարձրացնում է այդ մակարդակը: Բայց եթե բարձրացնում է, ուրեմն ի՞նչ` բարձրանո՞ւմ են, արդյոք, նաև պահանջներն ու ակնկալիքները Հայաստանից, թե՞ դրանք մնում են նույն մակարդակին, ինչ նախկինում, պարզապես ԱՄՆ-ի համար այժմ արդյունքն ավելի անհրաժեշտ է, և փորձ է արվում փոխհարաբերության մակարդակը բարձրացնելով` ի վերջո ստանալ Հայաստանից այն, ինչ պետք է ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության իրականացման գործընթացում:

Սրանք հարցեր են, որոնք, թերևս, Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը պետք է քննարկեր շատ ավելի վաղ, մինչդեռ ակնհայտ է մի իրողություն, որ Հայաստանում հայ-ամերիկյան փոխհարաբերության և գործակցության առումով քաղաքական քննարկումներ կարծես թե տեղի չեն ունենում, կարծես թե չի լինում այդօրինակ որևէ էական նախաձեռնություն, առավել ևս իշխանության մակարդակով: Հայ-ամերիկյան քննարկումները սովորաբար սահմանափակվում են ինչ-որ դրամաշնորհային կամ խորհրդատվական տարատեսակ ծրագրերի շրջանակում, որտեղ մի քանի արարողակարգային խոսքեր են ասվում ժամանակակից մարտահրավերների, բարեփոխումների և այդ կարգի այլ բաների մասին:

Մինչդեռ ակնհայտ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունը վաղուց ի վեր անհրաժեշտ է ապահովել փորձագիտական լուրջ քննարկումներով և հաստատել քաղաքական խորհրդատվությունների կայուն համակարգ, որպեսզի նաև հանրայնորեն մատչելի մակարդակի վրա բարձրանա ամերիկյան ռազմավարության, ցանկությունների և մտադրությունների մասին հասարակական պատկերացումը Հայաստանում: Ի վերջո, մենք գործ ունենք մի գերտերության հետ, որը լուրջ ծրագրեր ունի մեր տարածաշրջանի հետ կապված, որոնք անմիջականորեն շոշափում են նաև Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հետևաբար ամերիկյան ռազմավարության ամեն մի տարրի, ամեն մի լրացուցիչ ատոմի ըմբռնումը, դրա մասին լիարժեք կամ լիարժեքությանը մոտ պատկերացում կազմելը շատ կարևոր է այդ ռազմավարությանն ադեկվատ լինելու տեսանկյունից: Իսկ ոչ ադեկվատությունը հղի է շատ ծանր հետևանքներով: Իսկ ինչո՞ւ է կարևոր հասարակական ընկալումների և պատկերացումների խնդիրը:

Բանն այն է, որ այսօր նորանկախ Հայաստանում հանրային հոգեբանությունը «ռուսաֆիկացված» է գրեթե մինչև ուղն ու ծուծը: Այսօր նույնիսկ շատ արևմտյան կառույցների հայաստանյան ներկայացուցչություններում աշխատող հայաստանցիները հոգու խորքում շարունակում են արևմտյան քաղաքակրթությունը ընկալել խորթ և կարոտաբաղձությամբ լեցուն լինել ռուսական քաղաքակրթության հանդեպ: Հանրային այդ հոգեբարդույթը իրականում շատ խոր ազդեցություն ունի Հայաստանի իշխանական թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության բովանդակության և էության վրա:

Վերջին հաշվով, պետք է ընդունել, որ Հայաստանում իշխանության վարած ներքին քաղաքականությունը հանրության մոտ վայելում է ենթագիտակցական լեգիտիմություն, քանի որ այդ քաղաքականությունը միանգամայն տեղավորվում է Հայաստանի հասարակությանը հոգեհարազատ «ռուսական քաղաքակրթության» տիրույթում: Եթե հանրային այդ հոգեբանական կախվածությունը չլիներ, միգուցե իշխանական քաղաքականությունը բեկելու հասարակական գիտակցական փորձերը չբախվեին ենթագիտակցական խութերին և գուցե չմատնվեին անհաջողության: Ի վերջո, կա տեսակի նույնության խնդիր, ինչն առավելություն է տալիս տեսակի այն կրողներին, որոնց ձեռքին է նաև ուժն ու փողը: Եվ ահա, այդ հոգեբանությանը անհրաժեշտ է լուրջ հակակշիռ, անհրաժեշտ է մի տիրույթ, որը Հայաստանի հանրային հոգեբանության մեջ այլընտրանք կլինի «ռուսական քաղաքակրթությանը»:

Իսկ այդ առումով «ամերիկյան քաղաքակրթությունը» շատ ավելի կենսունակ մրցակից կարող է լինել, քան ասենք` եվրոպականը, քանի որ ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ը, որպես կանոն, իր նպատակների և անելիքների հարցում շատ ավելի որոշակի է, հստակ և շատ ավելի կայուն կողմնորոշված: Ահա այդ իմաստով է անհրաժեշտ, որ հայ-ամերիկյան հարաբերությունը հասկանալու գործընթաց սկսվի փորձագիտական մակարդակով, որպեսզի հոգեբանական տիրույթում առաջանա էթնոռուսական կախվածության այլընտրանք: Անշուշտ, վտանգ կա հայտնվել ամերիկյան հոգեբանական կախվածության մեջ, ինչպես օրինակ` Վրաստանում: Բայց, նախևառաջ Վրաստանի ու Հայաստանի վերջին տարիների ներքին զարգացումները վկայում են, որ ի տարբերություն ռուսական «կարոտաբաղձության», ամերիկյան «հավատամքը» նպաստում է պետության մեջ շատ ավելի լուրջ ձեռքբերումների և շատ ավելի դինամիկ փոփոխությունների հասնելուն, և դրանից բացի էլ, ինչը թերևս ամենագլխավորն է, հիմնական շահը, պետական և հասարակական օգտակարության տեսանկյունից, լինելու է ոչ թե մի էթնոհոգեբանական կախվածությունից մյուսին անցնելը, այլ Հայաստանում երկու քաղաքակրթությունների շատ ավելի արդիական մրցակցային դաշտ ձևավորելը:

Այսինքն` շահն այստեղ մեկից մյուսին անցնելը չէ, այլ եղածին մրցակից ապահովելն ու նաև մեզ համար նպաստավոր խաղի կանոններով մրցակցային դաշտ ապահովելը: Պարզ է, որ իշխանությունը չի գնա այդ քայլին, քանի որ Հայաստանի իշխանությունը ցանկացած մրցակցության գաղափար ընկալում է որպես սպառնալիք սեփական դիրքերին և ռեսուրսներին: Հետևաբար այդ խնդիրը ավելի շատ պետք է լինի հանրային տիրույթում, այն հանրության, որը դեռևս պայքարում Հայաստանում «ռուսաֆիկացիայի» տխուր հետևանքների դեմ, որոնք արտահայտվում են մեր երկրում արմատավորվող հակաքաղաքացիական, բատրակային հասարակության ձևավորման իշխանությունից եկող փորձերի տեսքով:

Խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանում ցանկանում է լինել այդ մրցակցության մի կողմը: Այստեղ, սակայն, մեզ համար պետք է ավելի կարևոր լինի փոքրի բարդույթից ձերբազատվելն ու մեր ցանկության, մեզ պետք եղածը վերցնելու մասին մտածելը: Պարզապես հենց դրա համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից: Միգուցե հասկանալ ու հասկացնել, քանի որ պետք չէ բացառել, որ ԱՄՆ համար էլ Հայաստանից իր ուզածը մինչև վերջ պարզ չէ ու կա հանրային լուրջ հուշումների կարիք: Անշուշտ, կան կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց առումով ԱՄՆ համար շատ էլ հստակ է Հայաստանի դերն ու նշանակությունը, որը միգուցե Հայաստանի պետական շահի տեսանկյունից, մեղմ ասած, այնքան էլ հաճելի դեր ու նշանակություն չէ, մասնավորապես հայ-թուրքական և ղարաբաղյան առումներով:

Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանի դերի ու նշանակության որոշման առումով առաջնորդվում է այն պոտենցիալով, որն իրենից ներկայացնում է Հայաստանը: Հետևաբար, խնդիրը Հայաստանի դաշտում է և քաղաքացիական հասարակությունը պետք է փորձի ելքեր գտնել ԱՄՆ-ին ներկայացնելու իշխանության ներկայացրած Հայաստանի պոտենցիալի «հակառակ կողմը»:
/Մուսա Միքայելյան/



1in.am

Շախմատի օրենքը

Publicado por losarmenios On 5/20/2011 10:24:00 p. m. 0 comentarios

Շախմատի օրենքը
Ո՞րն է քաղբանտարկյալներով և առանց քաղբանտարկյալների քաղաքական իրավիճակների տարբերությունը, երևի թե կհարցնեն շատ ու շատ քաղաքացիներ` փորձելով հասկանալ, թե բացի զուտ բարոյահոգեբանական ազդեցությունից, քաղաքական գործընթացի վրա էլ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել, ասենք, այդ մի քանի անձինք, ովքեր դեռ բանտում են: Նախ, բարոյահոգեբանական ազդեցությունն, անշուշտ, ինքնին քիչ բան չէ:

Բացի այդ, զուտ մարդային գործոնը, որ ազատության մեջ հայտնվեն մարդիկ, ովքեր չեն կատարել այն հանցանքը, ինչի համար նրանց դատապարտել են, ևս պակաս կարևոր չէ. մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի եթե մեղավոր է, իսկ անմեղ դատապարտված ցանկացած մարդու մեկ օր առաջ ազատության մեջ հայտնվելն արդեն հասարակության կարևոր խնդիր է: Հիմա քաղաքական կողմի մասին:

Անշուշտ, քաղբանտարկյալների լիակատար ազատ արձակումը ամենևին չի նշանակում իշխանափոխության իրականացում դրա հաջորդ օրն իսկ, կամ մի քանի օր հետո: Գուցե նույնիսկ այդ հանգամանքն ամենևին էլ չի մոտեցնում իշխանափոխությունն ավելի, քան ասենք` ներկայումս: Բայց քաղաքական խնդիրն իհարկե դրանով չէ, որ սահմանափակվում է: Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում տեղի է ունենում մթնոլորտի էական փոփոխությունների գործընթաց: Ընդ որում` այդ գործընթացն այնքան սահուն և ներդաշնակ է ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերության տեսանկյունից, որ նույնիսկ շատ-շատերի մոտ կասկած է առաջացնում գործարքի վերաբերյալ:

Այդ պայմաններում, զուտ իշխանափոխության առաջնային խնդիրը արդեն որոշակիորեն մղվում է հետին պլան. այն չի դադարում գլխավոր լինելուց, այն պարզապես սկսում է ենթարկվել այլ, քաղաքական տրամաբանության, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է փոխադարձ արդյունավետ քաղաքական գործընթաց: Ի վերջո, բոլորս ենք համակարծիք թերևս, որ Հայաստանում գլխավորը համակարգային իշխանափոխությունն է: Իսկ դա շատ նուրբ պահ է: Բանն այն է, որ համակարգային իշխանափոխությունը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան ասենք` անձերի կամ ուժերի իշխանափոխություն:

Փոխարենը, համակարգային իշխանափոխությունից հետո տեղի ունեցած անհատների, խմբերի կամ ուժերի իշխանափոխությունը որակական առումով կլինի շատ ավելի երաշխավորված: Ինչ խոսք, առկա քաղաքական գործընթացում որևէ երաշխիք չկա, որ այն հանգեցնելու է համակարգային իշանափոխության գործընթացի, երբ քայլ առ քայլ հնարավոր է ունենալ այլ համակարգ, որի դեպքում էլ հնարավոր է ունենալ իշխանափոխություն բառի ֆիզիկական իմաստով: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ պրոցեսը կա, և քաղբանտարկյալների չլինելը այդ պրոցեսում կարճաժամկետ, բայց որոշակի երաշխիքային հանգամանք է:

Այստեղ է, թերևս, խնդրի քաղաքական արժեքը, մարդկայինից հետո: Այսինքն` առանց քաղբանտարկյալների, պրոցեսը արդեն նոր պրոցես է, թեկուզ հին դերակատարներով, նոր մթնոլորտ է: Այլ է հարցը, թե սուբյեկտներն արդեն իրենց ինչպես կպահեն նոր մթնոլորտում, կզարգացնե՞ն, արդյոք, այն, թե՞ կբավարարվեն եղածով, համարելով որ արդեն իսկ ահագին բան արված է և կարելի է հանգստանալ ստատուս քվոյի վրա: Սակայն ներկայիս իրավիճակի առանձնահատկությունը, թերևս, այն է, որ հանգստի իրավունք այլևս չունի ոչ ոք: Ինչպես ասում են` «մեռնեմ շախմատի օրենքին` ձեռք ես տվել, պետք է խաղաս», առավել ևս, որ այդ խաղն ունի շահառուների շատ մեծ բանակ, որ կոչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:




1in.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն