300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Տարածաշրջան. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Տարածաշրջան. Mostrar todas las entradas

DERRIBARON AVIÓN ESPÍA
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ: Այս մասին նշվում է Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում։

«Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր:

Մասնավորապես սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Թերթ.am






Վարչապետ Տիգրան Սարգսյանը Օշականում ուրբաթ օրը հանդիպել է մեծ ծավալներ ստացած արտագաղթի սպառնալիքի մասին ահազանգող մտավորականների հետ:

Հայաստանը «քաղաքական մակարդակում» կլուծի «Համերկրացիներ» ծրագրի խնդիրը
Մտավորականները այս ամսվա սկզբին վարչապետին և Ազգային ժողովի նախագահին հասցեագրված նամակում ասել էին, թե «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական և ազգային աղետի»:

Հայաստանի գրողների միության անդամների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ կառավարությանը ևս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից Ռուսաստան մեկնելու գործընթացը:
«Համերկրացիներ» ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ընտանիքներով մեկնել Ռուսաստան, ստանալ այդ երկրի քաղաքացիություն և մշտական աշխատանք: Վերջին 4 տարիների ընթացքում «Համերկրացիներ» ծրագրին մասնակցելու նպատակով դիմել է 26 հազար մարդ, սակայն վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան մեկնել է 1500-ը։

Տիգրան Սարգսյանը ասաց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել Ռուսաստանի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել, և այս խնդիրը դառնալու է միջպետական մակարդակով քննարկումների առարկա, արձանագրվել է մեր հանդիպման ժամանակ եւ մենք պետք է քաղաքական մակարդակում այս խնդիրը լուծենք», - ասաց վարչապետը:

Ազգային ժողովի նախագահին և վարչապետին հասցեագրված բաց նամակին միացած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեջբերելով միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցման արդյունքները, ասում էր, թե Հայաստանի բնակչության 40-44 տոկոսը իր ապագան Հայաստանում չի տեսնում:

«Իմ տպավորությամբ սա տագնապալից խնդիր է, վարչապետը արձագանքեց հարցին, բայց ես չգիտեմ կառավարությունում այդ տագնապը կա, թե ոչ», - ասաց Եղիազարյանը:

Վարչապետը մտավորականների հետ հանդիպման նշեց, որ իրենք ևս տագնապած են: Նրա խոսքով` կառավարության կողմից անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ միգրացիայի շարժառիթում երկու հիմնական գործոն կա` առաջինը աշխատանքի բացակայությունն է, ինչի մասին շեշտել է կառավարության կողմից հարցվածների 40 տոկոսը:

«Հիմնական մասը դա բացատրում է աշխատատեղի բացակայությամբ, մասնավորապես, այնպիսի աշխատատեղի, որ նա կարողանա արժանավայել իր կյանքը կառուցի Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը:

Երկրորդ գործոնը բավարար կենսամակարդ ունենալու համար միջոցների բացակայությունն է, որի մասին նշել է հարցվածների 32 տոկոսը: Սարգսյանի ներկայացմամբ` կա ևս մեկ գործոն` բարոյահոգեբանական գործոնը:

«Բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրում, արժեքային համակարգով, որով մեր հասարակությունը այսօր առաջնորդվում է, և շատերը չեն համակերպվում այդ վիճակի հետ և որոնում են այլ հասարակություններ», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով նաև կապիտալի արտահոսքին, վարչապետին հարցրեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս ուղղությամբ:

«Մարդիկ են գնում, որոնց հետ նաև կապիտալն է արտահոսում երկրից: Սա մեր նման երկրի համար ցավալի է, որովհետև տնտեսությունը զարգացնելու համար մենք կարիք ունենք ֆինանսական ռեսուրսների, միևնույն ժամանակ` ժամանակավորապես «ազատ» ֆինանսական ռեսուրսները երբեմն կամ հաճախ իրենց տեղը չունենալով, արտահոսում են», - ասաց Մանասերյանը:

Ի պատասխան, վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում` պարզելու իրավիճակը:

«Կենտրոնական բանկը այս գործառույթը իրականացնում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակով, և մենք պատկերացումներ ունենք, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Այդ տեսակետից ահագնացող երեւույթներ չունենք», - վստահեցրեց վարչապետը:



azatutyun.am

Հայամետ կոնգրեսականը կոչ է անում Վաշինգտոնին զգուշանալ Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելուց
Ամերիկացի սենատորները Վաշինգտոնին կոչ են անում Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության տարրեր (ՀՀՊ) տեղակայելու հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն։

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հանրապետական սենատորներ Ջոն Քիլն ու հայամետ դիրքորոշմամբ հայտնի, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և պաշտպանության նախարար Լեոն Պանետային։

Նամակում սենատորները, Քլինթոնի և Պանետայի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Իսրայելի հետ վատ, իսկ Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ է, կոչ են արել վարչակազմին Թուրքիայի տարածքում ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ) տեղակայելու հարցում Անկարայից պահանջել համապատասխան երաշխիքներ։

Սենատորների կարծիքով՝ Անկարան պետք է երաշխիքներ տա այն մասին, որ ՌՏԿ–ի տվյալները տրամադրելու է նաև Իսրայելին։

Սենատորները պահանջել են ուսումնասիրել, թե Իրանի հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար որքանով արդյունավետ կլինի ՌՏԿ–ի տեղակայումը Թուրքիայի տարածքում։

Քըրքն ու Քիլն իրենց նամակում նշել են, որ ՌՏԿ–ի տեղակայման համար «ամենաիդեալականը կլինի Հարավային Կովկասը»։

Նշենք, որ ամիսներ առաջ սենատորներ Ջոն Քիլը, Ջեյմս Ինհոֆը, Ջեյմս Ռիշն ու Մարկ Քըրքը ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին նամակ էին ուղարկել՝ կոչ անելով փոփոխություններ մտցնել ԱՄՆ–ի՝ Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ծրագրերում։

Սենատորները կոչ էին արել Պենտագոնի ղեկավարին ՀՀՊ տարրերը տեղակայել ոչ թե Թուրքիայի, այլ՝ Վրաստանի տարածքում։
Հիշեցնենք, որ The Washington Times պարբերականն օրեր առաջ գրել էր, որ Անկարան և Վաշինգտոնը պատրաստվում են առաջիկայում պայմանագիր կնքել Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրերի տեղակայման մասին։


Թերթ.am

Որ խնդիրը չդառնա ողբերգություն

Publicado por losarmenios On 7/12/2011 07:10:00 p. m. 0 comentarios

Arab Times պարբերականը տեղեկացրել է, որ Քուվեյթում ձերբակալվել է հայ անդամներ ունեցող մի ավազակային խումբ, որն զբաղվել է հարուստ զբոսաշրջիկների թալանով: Հանցախմբի հայերը եղել են ՌԴ քաղաքացիներ:

Որ խնդիրը չդառնա ողբերգություն
Դժվար է ասել՝ Հայաստանից արտագաղթա՞ծ, թե՞ հենց բնիկ ռուսաստանցի հայեր: Բայց դա կարևոր էլ չէ ըստ էության: Կարևորն այն է, ընդ որում՝ ցավալիորեն կարևորը, որ մենք կարծես թե սկսում ենք վարժվել աշխարհի այս կամ այն երկրում հայկական հանցավոր խմբերի բացահայտման գործընթացին, ու մեր ականջները կարծես թե սովորում են այդպիսի լուրերին: Մեկ Ամերիկայում են հայկական հանցախումբ բացահայտում, մեկ բացահայտվում են Վրաստան անօրինական ճանապարհով հարստացված ուրան ներկրելու փորձ անող հայեր, մեկ հանցավոր հայկական խումբ է բացահայտվում Քուվեյթում:

Ինչպես տեսնում ենք, հայության հանցավոր համբավը տարածվում է բավական լայն աշխարհագրությամբ, իսկ համաշխարհային մամուլի էջերում երևի թե արդեն հատուկ սյունակներ կհատկացնեն հանցավոր հայերի մասին:

Դժբախտաբար, համաշխարհային կյանքում հայությունը, Հայաստանը, հայերի հետ կապված անցուդարձը անկախության ձեռքբերումից հետո ոչ թե ձեռք բերեց, այսպես ասած, ստեղծագործական բնույթ, ստեղծագործական, արարման համբավ, այլ կամաց-կամաց մեր համբավը քրեականացվեց: Ու հիմա մենք աշխարհին հայտնի ենք դառնում ոչ թե պետականաշինության, տնտեսության, տեխնոլոգիաների, ժողովրդավարության հարցերում մեր զարմանալի և արագ ձեռքբերումներով, այլ միայն մեր Ցեղասպանությամբ և հանցագործություններով:

Մենք կա՛մ զոհ ենք աշխարհի աչքին, կա՛մ հանցագործ: Մենք արարող չենք, մինչդեռ երևի թե եզակի ազգեր կարող են լինել աշխարհում, որ ունենան հայերի, հայության ստեղծագործական պոտենցիալը: Պետությունը, պետականությունը պետք է դառնար այդ պոտենցիալի կարևորագույն գեներատորը, սակայն տեղի ունեցավ հակառակը, պետությունը չդարձավ մեր ազգային ստեղծարար աշխատանքի լաբորատորիա, չդարձավ մեր պոտենցիալի համախմբող կենտրոն:

Պետությունն անցավ մարդկանց ձեռքը, ովքեր այդ պոտենցիալը մսխում են կամ շահագործում հանուն իրենց անձնական հարստացման, հանուն իրենց անձնական ախորժակի բավարարման: Սա մի ցավալի իրողություն է, որի առաջ ենք մենք կանգնել այսօր, և մեծ է վտանգը, որ այս պրոցեսը շարունակվելու է, եթե մենք չկարողանանք այդ արատավոր երևույթներին հակադրել ստեղծագործական պոտենցիալը, այն դնելով մեր պետականության առանցքում՝ մեր պետական կյանքի անկյունաքար դարձնենք:

Այսօր աշխարհում կա հայի կերպարի, հայի համբավի շտապ վերարժևորման անհրաժեշտություն, ինչը պահանջում է հայության կենտրոնակայան Հայաստանի Հանրապետության անհապաղ արդիականացում: Սրանից պետք չէ, իհարկե, ողբերգություն սարքել, բայց պետք է դարձնել շատ լուրջ ուշադրություն, այլապես ողբերգությունը կարող է գալ դանդաղ, բայց լինել անշրջելի:



1in.am

Թուրքիան կորցնում է տարածաշրջանային առաջնորդի դիրքերը. արաբ փորձագետ
Անկարայի կողմից Լիբիայի անցումային կառավարության ուշացած ճանաչումը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի առնչությամբ նրա պասիվ գործելաոճը նվազեցնելու են Թուրքիայի հեղինակությունն ու զրկելու են նրան տարածաշրջանային առաջնորդի կարգավիճակից։ Այս մասին Trend–ին ասել է արաբ քաղաքագետ Իսմայիլ Յաշան։

«Տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատարություն ունեցող Թուրքիան վերջին շրջանում որդեգրել է իրադարձություններին չմիջամտելու քաղաքականություն։ Դա կարող է նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում»,– ասել է արաբ փորձագետը։

Փորձագետի նշում է, որ վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունում նկատվում է որոշակի կախվածություն Մերձավոր Արևելքի երկրների առնչությամբ Արևմուտքի կայացրած որոշումներից։ Ըստ փորձագետի՝ Անկարան, ով նախկինում հանդես էր գալիս որպես տարածաշրջանային խնդիրների գլխավոր նախաձեռնող, այժմ իր բոլոր որոշումները կայացնում է Արևմուտքի հավանությունը ստանալուց հետո։

«Եթե Թուրքիան Սիրայի հարցում թույլ տա այն նույն սխալնները, որն արեց Լիբիայի դեպքում, դա բացասաբար կազդի Անկարայի հեղինակության վրա մերձավորարևելյան երկրների շրջանում»,– ասել է Իսմայիլ Յաշան։


Թերթ.am

ԱՄՆ-ը հիասթափված է Կազանի հանդիպումից. Վիկտորիա Նուլանդ
Միացյան Նահանգները հիասթափված են, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է Вести-ն:

«Դուք գիտեք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չկարողացան պայմանավորվել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, երբ հանդիպեցին Կազանում:
Սակայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ հայտարարությունում նրանք խոստովանել են, որ բարելավել են փոխըմբռնումը մի շարք հարցերի վերաբերյալ, համաձայնել են շարունակել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը և ապագայում նորից հանդիպել»,-ընդգծել է Նուլանդը:

«Սակայն ես կասեի, որ դա հիասթափեցնող է»,-ավելացրել է նա:


Թերթ.am

Habrían enviado infectadas con SIDA a contagiar armenios en Rusia

Publicado por losarmenios On 6/26/2011 07:59:00 p. m. 0 comentarios

Bakú habría lanzado, en secreto, una operación secreta que consistió en enviar a Rusia 67 mujeres de Azerbaiyán portadoras con el síndrome de inmunodeficiencia adquirida (SIDA) para que infectara a los emigrantes armenios.

Habrían enviado infectadas con SIDA a contagiar armenios en Rusia
De acuerdo a información provista por el sitio Voskanapat.info, las 67 mujeres pacientes de SIDA debían tener relaciones sexuales exclusivamente con jóvenes armenios del sur de Rusia y de las regiones Krasnodar y Stavropol y Rostov.
Según la fuente, los pacientes de sexo femenino fueron chantajeadas con informarles de su condición a la prensa y a su familia, si no aceptaban esta misión. Es de recordar que los pacientes infectados de VIH en Azerbaiyán se enfrentan, en el mejor de los casos, a la excomunión de la familia y de la sociedad, llegando incluso a asesinarlos "por el bien de honor." Este método de "deshacerse de la vergüenza" está muy extendido en países del Cáucaso.

También se supo que al menos algunas de estas mujeres se infectaron con el virus de inmunodeficiencia adquirida en el momento de donar sangre para los pacientes con talasemia. Pero la opinión pública azerbaiyana no hace distinción entre las prostitutas y los infectados accidentalmente con el virus del SIDA. Según el informante, en Azerbaiyán cada año sólo se registra oficialmente a 500 pacientes infectados por VIH. Se cree que alrededor de 2.000 pacientes evitan ser registrados o simplemente no son conscientes de su enfermedad. De este modo, Azerbaiyán tendría más personas para reclutar y obligarlas a prostituirse con los jóvenes armenios.


soyarmenio.com

Սովորելու համար երբեք ուշ չէ. 104–ամյա տատիկը գրել–կարդալ է սովորում
Թուրքիայի Քոնյա քաղաքի 104–ամյա բնակչուհի Այշեանա Քորքմազը գրել–կարդալ է սովորում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։

7 երեխա և 30 թոռ ունեցող Քորքմազը նշել է, որ որոշել է տարրական գիտելքիներ ձեռք բերել ամուսնու մահից հետո, ով նրան շատ հարցերում օգնում էր։ Իսկ 6 տարի առաջ կորցնելով ամուսնուն՝ Քորքմազը մնացել է միայնակ և խնդիրներ են առաջանում գրել–կարդալ չիմանալու պատճառով։

«Որոշեցի գրել–կարդալ սովորել՝ գոնե տրանսպորտից ճիշտ օգտվել կարողանալու համար։ Հաճախում եմ դասընթացների։ Կարճ ժամանակամիջոցում գրել–կարդալ եմ սովորելու»,– ասել է 104-ամյա կինը։


Թերթ.am

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը երեկ բոյկոտեց Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, ենթահանձնաժողովը երեկ նիստ է գումարել, որին մասնակցել են նաև Հայաստանի հարցով համազեկուցողները:

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Խուգլա ի Կոստան այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հույս հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կփոխի իր որոշումը և կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին:

«Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, և հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի որոշումը չի կարող խաթարել ԵԽԽՎ-ի Բյուրոյի որոշումը, չի կարող խանգարել ենթահանձնաժողովի աշխատանքներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ենթահանձնաժողովի երեկվա նիստում, Խուգլա ի Կոստան ասաց, թե ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին չեն անդրադարձել, ուղղակի քննարկել են ենթահանձնաժողովի կառուցվածքը:

Նա հավելեց, որ հնչել են հետաքրքիր առաջարկներ. մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկել է լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, բայց մենք այն չենք ընդգրկել օրակարգում: Այս հարցով քննարկումները կարող են հնարավոր դառնալ, եթե երկու պատվիրակությունները գան համաձայնության և հայկական պատվիրակությունը մասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան: - «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարեւորագույն հարցեր, և ես կոչ եմ անում նրանց, վերանայել իրենց որոշումը»:

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով որեւէ որոշում կայացնի, դա կլինի բոլոր այն մոտեցումների խախտում, որով պետք է կարգավորվեն կոնֆլիկտները։

«Դա կնշանակի, որ մեր բոլոր մտահոգությունները արդարացվում են, որ պարոն Չավուշօղլուն ամեն ինչ անում է, որպեսզի իր նախագահության օրոք ստանա որոշակի բանաձևեր, որով կարողանա ազդել այսօրվա գործընթացների վրա», – նշեց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով ընդունի որևէ բանաձև, իրենք կհայտարարեն, որ այդ բանաձևի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետևաբար հայկական կողմը որևէ պարտավորություն չի պատրաստվում իրականացնել:

Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական կողմին ներգրավեն այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ։

«Իրենց նպատակն է մինչեւ 2011-ի ավարտը ներկայացնել բանաձևի նախագիծ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Չավուշօղլուն ուզում է հեռանալիս թողնել այդ այլանդակ հակահայ բանաձևը», – կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
/Ռուզաննա Ստեփանյան/



azatutyun.am

Եվրամիությունը ցավում է հայ–թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժման համար
Եվրամիությունը ցավում է Կարսի հայ–թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

«Եվրամիությունը ցավում է Թուրքիայում կանգնեցված հայ–թուրքական բարեկամությանը նվիրված միակ արձանի ապամոնտաժման համար»,– ասել է Ֆյուլեն՝ ընդգծելով, որ եթե արձանի ապամոնտաժումը կապված էր նրա տեղի հետ, այն կարելի էր տեղափոխել մեկ այլ վայր։

Նշենք, որ հունիսի 15-ին ավարտվել են Կարսում տեղադրված հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության և խաղաղության» արձանի ապամոնտաժման աշխատանքները, որոնք սկսվել էին ապրիլի 25-ին։ 50 օրվա ընթացքում 800 տոննա կշռող արձանը մասնատվել է 17 կտորի և ուղարկվել պահեստ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։

Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել անհապաղ քանդել այն։



Թերթ.am

Հայ–թուրքական գործընթացի հետագա ճակատագիրը կախված է Սարգսյան–Ալիև հանդիպումից. Չավուշօղլու
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպման արդյունքներից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է day.az–ը, Ստրասբուրգում հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն։

«Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, պետք է ասեմ, որ այն սերտորեն կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունենալիք հերթական հանդիպման հետ։
Թուրքիայի վարչապետը նույնպես մի շարք պայմաններ է առաջ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Արձանագրությունների վավերացման համար։ Նա ընդգծել է, որ եթե այդ պայմանները կատարվեն, Արձանագրությունները կարող են վավերացվել թուրքական խորհրդարանի կողմից։ Այստեղ խոսքը վերաբերում է մի շարք պայմաններ ներառող՝ երկու երկրների միջև առկա համաձայնությանը։ Սակայն կան նաև չգրված պայմաններ։ Դուք դա գիտեք։ Այժմ Արձանագրությունների վավերացումը կապված է երկու երկրների կողմից այդ պայմանների ընդունման հետ։ Այդ Արձանագրությունները ստորագրվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների, ինչպես նաև ԱՄՆ–ի պետքարտուղարի մասնակցությամբ»,– ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ–ի ամառային նստաշրջանը։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 24-ին Կազանում։

Թերթ.am

Հունիսի 16-ին, ԱՄՆ հանրային հաղորդակցության ծառայությունը (Public Broadcasting Service - PBS) հեռարձակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:

Ամերիկյան հանրային հեռուստատեսության եթերում Ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել
Մեկուկես ժամ տևողությամբ հեռուստահաղորդման ընթացում ներկայացվել են Մեծ Եղեռնի մասին վկայություններ, տեսակետներ, ինչպես նաև գնահատականներ ու մեկնաբանություններ անվանի ցեղասպանագետներ Վահագն Դադրյանի, Իսրայել Չարնիի, Պիթեր Բալաքյանի, Թեսսա Հովմանի ու մյուսների կողմից: Ֆիլմի հիմքում էր ընկած Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մերկացումը և Հայոց ցեղասպանության պատմական փաստի ներկայացումը:

Փաստագրական ֆիլմին ցուգահեռ ցուցադրվել են նաև հատվածներ հաղորդման հեղինակ Անդրյու Գոլդբերգի և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի PBS-ի նյույորքյան ստուդիայում տված հարցազրույցներից:

Հեռուստալիքը շարունակում է Հայոց ցեղասպանության, իսկ 2010թ-ին նաև Լեռնային Ղարաբաղի մասին ամենամյա վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրումն անտեսելով ու մերժելով թուրք-ադրբեջանական բողոք-դիմումները:

PBS-ն ազգային կրթական հեռուստաալիք է, որը ստեղծվել է 1970թ-ին, ունի կոմերցիոն, լուրերի բաժիններ և մեծ տեղ է հատկացնում պատմության և վավերագրական նյութերի ուսումնասիրություններին: 2004թ-ից ի ԱՄՆ-ում այն հեռարձակվում է բարձր թվայնությամբ 64 տարբեր հեռուստակայանների միջոցով:



Թերթ.am

Թուրքիայում փլուզվում է «ապարտեիդի» ռեժիմը
Թուրքական Radikal թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր հոդվածում գրում է.

«Թուրքիան վերափոխման կարիք ունի։ Հույն քաղաքացին պետք է կարողանա դառնալ գեներալ, իսկ հայ քաղաքացին՝ խորհրդարանի նախագահ։ Թուրքիան պետք է արդիականացվի։

Թուրքիայում տիրող իրավիճակն ինձ հիշեցնում է Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ռեժիմը։ Այնտեղ երկար ժամանակ սպիտակամորթ փոքրամասնությունը ղեկավարել է սևամորթ մեծամասնությանը, նրանց բաժանել է գետտոների։

Այժմ Թուրքիայում փլուզվում է այդ «ապարտեիդի» ռեժիմը։ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերջին ընտրություններում տարած հաղթանակից հետո ազգային փոքրամասնությունների համար դեպի իշխանություն տանող ճանապարհին առկա խոչընդոտները մնացին, սակայն մենք պետք է վերածվենք ժողովրդավար երկրի։

Այս նոր Թուրքիայում հույնը հնարավորություն կունենա դառնալ գեներալ, հայը՝ նախագահ, գնչուն՝ խորհրդարանի խոսնակ։ Դրանք չպետք է երազանքներ թվան։

Մինչդեռ ներկայումս մենք քննարկում ենք քրդերին մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք տալ-չտալու հարցը, չենք ճանաչում ալևիների աղոթավայրերը։ Այս ամենը պետք է քննարկվի նոր Սահմանադրության մշակման ժամանակ»։

Հիշեցնենք, որ թուրք չինովնիկները հայ լինելը կամ հայկական ծագում ունենալը շարունակում են համարել «վիրավորանք»։



1in.am

«Հյուրիեթ». թուրքական ընկերությունները Հայաստան ուղեգրային ճանապարհորդություններ են ծրագրում կազմակերպել
Թուրքական «Հյուրիեթ դեյլի» օրաթերթը հաղորդում է, որ Թուրքիայում գործող երկու ընկերությունների համատեղ ձեռնարկությունը ծրագրում է օգոստոսին հատուկ ուղեգրային ճանապարհորդություններ կազմակերպել Թուրքիայից Հայաստան, թեև երկու երկրների միջև սահմանը 1993-ից ի վեր փակ է:

Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով` երկու հարևանների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պատճառ է դարձել, որ հայերն ու թուրքերը վերապահումով մոտենան միմյանց երկրներ այցելելուն:

«Դեռևս մի քանի տարի առաջ թուրք զբոսաշրջիկները Հայաստան էին ճանապարհորդում Վրաստանով, սակայն այժմ իրավիճակը փոխվել է»,- վերջերս թերթին տված հարցազրույցում ասել է «Թաուեր թուրիզմ» ընկերության սեփականատեր Դիքրան Ալթունը:

Ալթունի «Թաուեր թուրիզմը» կհամագործակցի «Թյութեն թուրիզմ» ընկերության հետ` կազմակերպելու ուղեգրային ճանապարհորդություններ Հայաստան, որոնք հնարավոր են երկու երկրների միջև կանոնավոր չվերթերի շնորհիվ:

«Ատլաս ջեթ» ընկերությունից ձեռք բերված օդանավով Ալթունը կարողացել է շարունակել Թուրքիա-Հայաստան չվերթերի կազմակերպումը նույնիսկ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմից հետո:

«Ցավոք, մեր ժողովուրդները միմյանց չեն ճանաչում, այստեղից էլ` [հարևան երկիր] ճանապարհորդելու նրանց տարակուսանքը»,- ասել է Ալթունը` հավելելով, որ երբ թուրք և հայ զբոսաշրջիկները որոշում են առաջին անգամ այցելել միմյանց երկիր, միշտ հարցնում են`արդյոք ապահո՞վ է այնտեղ գնալը:

«Թյութեն թուրիզմի» համասեփականատեր Հարություն Դեմիրն ասում է, որ արդեն 15 մարդ ուղեգրեր է պատվիրել:
Ամեն ինչ ներառող ուղևորության արժեքը կտատանվի 960-1200 եվրո:

Նրա խոսքով` ուղևորները հիմնականում թռչում են Հայաստանից Թուրքիա, սակայն ամեն տարի աճում է Թուրքիայից Հայաստան մեկնող նաև գործարարների, լրագրողների և մտավորականների թիվը: Ստամբուլ-Երևան չվերթեր կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ, սակայն ամռանը շաբաթական չվերթեր կան նաև Երևանից Թուրքիայի Միջերկրական ծովի առափնյա քաղաքներ` Անթալիա և Բոդրում:



armenianow

Կիրո Մանոյան. «Հայ - թուրքական հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն ակնկալելու հիմք չկա»
Դեռևս որևէ հիմք չկա ակնկալելու, որ առաջիկա ամիսներին Թուրքիան կփոխի դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների հարցում, քանի դեռ լուծում չի ստացել Ղարաբաղի խնդիրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Պատասխանելով հունիսի 12-ի ընտրությունների արդյունքում Թուրքիայում ձևավորված նոր խորհրդարանի կողմից հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլեր նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին` Մանոյանը նաև ընդգծեց. - «Հայաստան - Թուրքիա արձանագրությունների` Թուրքիայի կողմից չվավերացվելը հիմնական պատճառ ունի Ադրբեջանի կեցվածքը, և Ադրբեջանի այդ կեցվածքը չի փոխվել, և չեմ կարծում, որ իր այս համեմատությամբ Թուրքիայի նախագահը կհամարձակվի գնալ Ադրբեջանի տեսակետին դեմ քայլերի` առնվազն առաջիկա ամիսներին: Չեմ կարծում, թե առաջիկա ամիսներին ինչ-որ տեղաշարժ կլինի Թուրքիայի կողմից, կեցվածքի փոփոխություն Ղարաբաղի հարցում»:

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և վերլուծաբանները չեն բացառում փաստաթղթի ստորագրման տարբերակը: Այդ դեպքում ևս, դաշնակցական գործչի կարծիքով, Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն պետք չէ ակնկալել, «մանավանդ որ Թուրքիայից ղեկավարությանը մոտիկ շրջանակներ, փորձագետներ այն տեսակետն են հայտնում, որ կարող է Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը` ընդամենը դիվանագիտական հարաբերություններ հաստատող»:

«Հուսով եմ, որ Հայաստանը կանդրադառնա, որ նման հնարավորություն էլ կա, և այսօրվանից ստորագրությունը հետ կվերցնի` նման հնարավորությունից զրկելով Թուրքիային», - ասաց Կիրո Մանոյանը:

Գնահատելով Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային ներկայիս գործընթացը` Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց. - «Մինչեւ բոլոր հարցերի շուրջ չլինի համաձայնություն` ոչ մի համաձայնություն էլ չկա»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` անցած շաբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Կիրո Մանոյանը շեշտեց. - «Ուրեմն, եթե նույնիսկ կա դրական ինչ-որ տեղաշարժ որոշ խնդիրների վերաբերյալ, ես չեմ կարծում, որ մասնակի փաստաթուղթ կստորագրեն կողմերը, առավել ևս` Հայաստանը, եթե Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը շատ հստակ չի ձևակերպված, որ ինչպես պիտի լուծվի»:
/Անուշ Մարտիրոսյան/


azatutyun.am

Հայ փորձագետները մեկնաբանում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Հայաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ` Թուրքիան ստացավ ավելի «բալանասավորված» և «դեպի Արեւմուտք ավելի շատ նայող» խորհրդարան: Իսկ այդպիսի խորհրդարանի պարագայում, ինչպես նշեց Շաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեծ հաշվով «ամեն ինչ բարեբախտաբար մնաց նույնը». - «Բարեբախտաբար` որովհետև բալանսավորված խորհրդարանը այն խորհրդարանն է, որը ամենից շատ մեզ ձեռնտու է»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական մերձեցման կասեցված գործընթացի վերակենդանացման հնարավորությանը, ապա Արտակ Շաքարյանը համարում է, որ այդ ուղղությամբ ինչ-որ փորձեր կարվեն, սակայն որևէ հաջողություն արձանագրելը հիմա ավելի դժվար է լինելու. - «Շանսեր կան այնքանով, որ, ինչպես հայտնում են բազում աղբյուրներ, հայ-թուրքական գաղտնի բանակցությունները շարունակվում են և հող են նախապատրաստում նոր արձանագրությունների կամ արձանագրությունների վերակենդանացման համար: Սակայն նաև պետք է նշել, որ այսօրվա խորհրդարանում թե' «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորական ձայներն են ավելի քիչ, թե' ընդդիմադիր կուսակցության պատգամավորական ձայներն են շատացել: Ուստի Էրդողանը կրկին պետք է փորձի բանակցել ընդդիմադիր կուսակցությունների կամ գոնե քուրդ անկախ պատգամավորների հետ»:

Բանակցությունների նպատակը, փորձագետի խոսքով, ինչ-ինչ օրինագծերի շրջանառումն ու անցկացումն է: Չի բացառվում նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցը:

«Կա կարծիք, որ էրդողանը հնարավոր է գնա մի հետաքրքիր քայլի` երկու արձանագրություններից ընդամենը մեկը վավերացնի, որը ավելի թույլ է, և հնարավոր է այսպես ասած` վաճառել Ադրբեջանի վրա: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ արձանագրության մասին է», - նշեց Շաքարյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մինչդեռ, բացառում է հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերակենդանացման հեռանկարը:

«Այս խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան մտնում է մեկ այլ փուլ, էլի ընտրական փուլ, որի նպատակն է անցկացնել սահմանադրական փոփոխություններ: Եվ եթե նկատենք, իշխող կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում չնայած հաղթանակ է տարել զգալի տոկոսով, սակայն չի ապահովել պատգամավորական քվեների այն քանակը, որը թույլ կտար իրեն միանձնյա կատարել և անցկացնել սահմանադրական փոփոխությունները», - ասաց նա` հավելելով, թե Էրդողանը ստիպված պետք է լինի սահմանադրական փոփոխությունների անցկացման համար բանակցությունների նստել այլ ուժերի հետ` պահանջվող 367 քվեն ապահովելու համար: - «Իսկ ինքը այս ընտրություններից հետո ունի 327 պատգամավոր»:

«Եվ ես կարծում եմ», - շարունակեց Մելքոնյանը, - «Թուրքիան, մտնելով մեկ այլ ընտրական փուլ, որը ի վերջո ավարտվելու է նախագահի ընտրություններով… Այս ամենի համատեքստում դժվար է ենթադրել, որ Թուրքիայի կողմից ակտիվ քայլեր կարվեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

Փորձագետը, այդուհանդերձ, չբացառեց, որ աշխարհաքաղաքական բեկումնային նշանակություն ունեցող ինչ-որ անսպասելի իրադարձությունների արդյունքում արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում դարձյալ արդիական դառնա:

Հարցին, թե ինչ էին նշանակում այս ընտրությունների համաեվրոպական համատեքստում, Արտակ Շաքարյանը պատասխանեց. - «Եվրոպան ստացավ ավելի բալանսավորված, դեպի իսլամ չգնացող Թուրքիա, 35 քուրդ պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա: Եվրոպան ստացավ 74 կին պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա»:

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով ևս խորհրդարանի նման կազմը կարելի է դիտել որպես «քայլ դեպի Եվրոպա». - «Այսօրվա Թուրքիան որոշակի փոփոխությունների է ենթարկվել. զինվորականությունը չունի նախկին ուժը, իսկ հասարակությունը բավական ընկալել է իշխող կուսակցության մոդելը` չափավոր իսլամը: Այնպես որ, կարծում եմ, ժողովրդավարության տեսակետից այս ընտրությունները բավական նորմալ ընտրություններ են»:

Այդուհանդերձ, Մելքոնյանի խոսքերով, Թուրքիայի իշխող կուսակցության օրակարգում ավելի կարևոր տեղ է զբաղեցնում իսլամական Արևելքի հետ մերձեցմանը միտված քաղաքականությունը:
/Տիգրան Ավետիսյան/


azatutyun.am

«Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակները չեն օգնում զբոսաշրջիկներին, այլ մոլորեցնում են նրանց»: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել արևելագետ Րաֆֆիի Քորթոշյանը: Նրա խոսքերով՝ այդ ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական:

Թուրքիայում զբոսաշրջիկներին մոլորեցնում են հայկական ճարտարապետության հուշարձանների վերաբերյալ
Ինչպես նշել է արևելագետը, թուրքական կողմը հետևողական աշխատանք է տանում հայկական հյուշարձանների ոչնչացման և յուրացման ուղղությամբ:

Րաֆիի Քորթոշյանն ընդգծել է, որ հայկական հետքի վերացումը մասնավորապես նկատվում է Անի քաղաքում, որտեղ թուրքերն անցկացնում են հուշարձանների վերականգնողական աշխատանքներ:

Իր հերթին հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչ օրս ոչ մի հայ մասնագետ չի մասնակցել Անի քաղաքի վերականգնման աշխատանքներին, իսկ հայկական հուշարձանների վերականգնման ժամանակ խեղաթյուրվում է ճարտարապետությունը: Կարապետյանի խոսքերով՝ եթե վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ փորձագետներ, ապա դա հնարավոր կլինի կանխարգելել, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:


Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ միասին ակտիվորեն կներգրավվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մեջ:

Հայաստանի դեսպանատները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը
Այդ մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ավարտից հետո լրագրողներին է հայտնել պետհանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը հաղորդել է, որ աշնանը կկայանա պետհանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում կընդհանրացվեն 2012 թվականին ծրագրված միջոցառումների նախնական ծրագրերը: Վերջում նա նկատել է, որ պետհանձնաժողովի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացմանը:

«2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-ամյակ) ոչինչ չի ավարտվում, շատ բան դեռ նոր է սկսվում»,- ճշտել է Դեմոյանը:




PanArmenian.net

«Քնեսեթի որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը»
Անցած շաբաթ Քնեսեթի կայացրած որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ դատի Երուսաղեմի մասնաճյուղի պատասխանատուներից մեկը` Հակոբ Սևանը:

Անցած չորեքշաբթի օր Իսրայելի խորհրդարանը որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել Քնեսեթի կրթության և գիտության հանձնաժողովում:

Նախորդ տարիներին հարցը միայն օրակարգում էր հայտնվում, այնուհետև ընդհանուր քննարկումների արդյունքում հայտնվում էր պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ էլ թուրք-ադրբեջանական լոբբիի ազդեցության և երկրի արտգործնախարարության ճնշումների ներքո չէր քննարկվում արդեն երեք տարի շարունակ:

Հակոբ Սևանի փոխանցմամբ` Քնեսեթի մայիսի 18-ի քննարկումների ընթացքում «խոսք եղավ, որ այսօր արևմտյան աշխարհում Իսրայելը գրեթե վերջիններից է, որ մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը»: Բացի այդ, ինչպես ընդգծեց Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, «այսօր Թուրքիա - Իսրայել հարաբերությունները օրեցօր ավելի վատ վիճակ են ստանում»: «Եվ այս բոլորը իրար հետ գումարած` ինքը պատճառը պատմական, բարոյական, Իսրայելի բարոյական դիմագիծն է, որ այսօր կուզենք ավելի լավ ձևով ներկայացնել` այն է, որ կկարծեմ, որ այսօր այս քայլին գնաց Իսրայել», - ասաց Հակոբ Սևանը:

Քնեսեթում քվեարկությանը մասնակցած 20 պատգամավորներն էլ կողմ են արտահայտվել ոչ միայն բանաձևի նախագիծը օրակարգում ընդունելուն, այլև այն կրթության և գիտության հանձնաժողով տեղափոխելուն:

Թուրքական մամուլը և հեռուստատեսությունը նույն օրը անդրադարձան Քնեսեթի այս որոշմանը` խիստ քննադատելով Իսրայելի պատգամավորների այս քայլը:

Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ` պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այժմ հսկայածավալ նյութ է հավաքվելու Քնեսեթին ներկայացնելու համար:

Իսկ այս պահին շնորհակալական նամակներ են պատրաստվում` հրեա այն պատգամավորներին ուղարկելու համար, որոնք արտահայտվեցին պատմական արդարությունը վերականգնելու օգտին:

Շատ իսրայելահայեր էլ ակնկալում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի և արտգործնախարարության արձագանքը:
/Արտյոմ Չերնամորյան,Երուսաղեմ/



azatutyun.am

Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ
«Օրհուս կոնվենցիայի կատարումը կախված է մեր քաղաքական գործիչների կամքի դրսևորումից»,- այսօր «Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը» վերտառությամբ խորհրդակցություն ժամանակ նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ղեկավար Սոնա Այվազյանը:

Նա ասաց, որ խորհրդակցության նպատակն է լսել և քննարկել ՀՀ կառավարության հաշվետվությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ և տալ ՀԿ-ների գնահատականն այդ առնչությամբ:

Իսկ հետո տեղեկացրեց, որ Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների իրականացումը:

«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2001թ.:

Այս տարի լրանում է կոնվենցիայի վավերացման տասնամյակը, ինչի կապակցությամբ այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էին խորհրդակցություն:

Հայաստանը Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին երկու հաղորդում է ներկայացրել՝ Դալմայի այգիների կառուցման և Թեղուտի հանքավայրի շահագործման գործերով, որոնցից երկուսով էլ կոմիտեն որոշում է ընդունել, որ Հայաստանը ձախողել է կոնվենցիայի մի շարք դրույթների իրականացումը:

«Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն երկու անգամ գնահատել է Հայաստանի կողմից կոնվենցիայի մի շարք դրույթների ձախողումը՝ մասնավորապես հասարակության մասնակցության վաղ և արդյունավետ ապահովման մասով: Այսինքն, հասարակությունը, որպես կանոն, այդ գործընթացների մասին իմանում է ուշ փուլերում և անգամ եթե լինում է մասնակցություն, հասարակությունը չի կարողանում որևէ բան փոխել, որովհետև որոշումներն արդեն ընդունված են լինում»,- հայտարարեց Սոնա Այվազյանը:

Ս. Այվազյանն ընդգծեց, որ ըստ Օրհուսի կոնվենցիայի պետք է հասարակությունը նախապես տեղեկացված լինի բնապահպանական խնդիրներին առնչվող այս կամ այն գործողությունների մասին: Սայկայն հասարակությունը, ըստ նրա, այդ խնդիրների մասին տեղեկացված է լինում ավելի ուշ և չի կարողանում մասնակից դառնալ ընթացող գործընթացներին: Այսպիսով` Հայաստանը խախտում է օրհուսի կոնվեցիայի այս դրույթը:

Նշենք, որ խորհրդակցությանը հրավիրված են բնապահպանական, հասարակական կազմակերպություններ, նախարարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ կոնվենցիան երեք հիմնակետ ունի՝ բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվություն ստանալը, գործընթացներին մասնակցություն ունենալը և արդարադատության մատչելիության հասնելը:

Բնապահպանի խոսքով՝ տեղեկատվություն ստանալու խնդիրը մեր երկրում լուծվում է, գործընթացներին մասնակցություն ունենալու հարցը մասամբ է լուծվում, սակայն կոնվենցիայի երրորդ կետը որևէ ձևով չի լուծվել:
Հաջորդ ամիս Քիշնևում կայանալու է կոնվենցիայի կողմերի հանդիպումը: Սոնա Այվազյանը համոզված է, որ Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումը վնասում է Հայաստանի հեղինակությանը:




Slaq.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն