300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Առողջապահություն. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Առողջապահություն. Mostrar todas las entradas

Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել իրենց ճաշացանկին և դրա մեջ ընդգրկել խաշած կամ տապակած ձուկ:
WebMD պարբերականի հաղորդմամբ, գիտնականներն առաջարկում են առնվազն շաբաթը մեկ անգամ ձուկ օգտագործել`գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար:

Գիտանակնները սկանավորել են այն մարդկանց գլխուղեղները, որոնք պարբերաբար ձուկ են օգտագործում, ինչպես նաև նրանց ուղեղները, որոնք դա անում են հազվադեպ:
Այսպես, հաճախակի ձուկ օգտագործողների՝ կարճատև հիշողության համար պատասխանատու գլխուղեղի բջիջները ավելի հազվադեպ են մահանում: Նրանց մոտ հազվադեպ է զարգանում նաև Ակլցհեմերի հիվանդությունը, կամ էլ հոգեկան խանգարումներ:

Փիթսբուրգի համալսարանի բժշկական քոլեջի մասնագետներից մեկը նշում է, որ մի քանի հետազոտություններ նախկինում արդեն հայտնաբերել էին կապ ձկան շատ օգտագործման ու Ալցհեմերի հիվանդության առաջաման վտանգի նվազեցման միջև։ Սակայն միայն հիմա է հաջողվել ստանալ ձկան օգտակար հատկությունների վերաբերյալ ուղղակի ապացույցներ: Ամենայն հավանականությամբ, գաղտնիքը ձկան մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուներն են: Բայց, ցավոք սրտի, օմեգա-3-ը չի կարող օգնել այն մարդկանց, որոնք արդեն տառապում են հիվանդությամբ:




Թերթ.am

Տաք լոգանքը հաղթահարում է միայնության զգացումը. Հետազոտություն
Ամերիկացի մասնագետները պարզել են, որ տաք ջուրը ցրում է մեկուսացվածության զգացումը և անգամ իրենով կարող է «ընկերակցություն փոխարինել»։

Ինչպես հայտնում է The Telegraph–ը, ուսումնասիրությունն անցկացրել են Յելի համալսարանի գիտնականները։ Նրանք հարցում են անցկացրել 18–65 տարեկան մոտ 400 կամավորների շարքերում և ուսումնասիրել նրանց վարքագիծը։ Կամավորները օրագիր են վարել, որտեղ անհրաժեշտ էր գրանցել լոգանք ընդունելու մասին տեղեկությունը՝ նկարագրելով, թե ինչ հոգեվիճակում է գտնվել մարդը լոգանքից առաջ ու հետո։

Փորձի արդյունքում պարզվել է, որ իրականում մարդիկ ցնցուղ կամ լոգանք են ընդունում՝ փորձելով ենթագիտակցորեն ազատվել միայնության զգացումից։ Համապատասխանաբար՝ որքան սուր է միայնության զգացումը, այնքան հաճախակի բնույթ է կրում լոգանք ընդունելը, որը զուգակցվում է ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ։

Ուսումնասիրության մեջ ասվում է, որ հենց ջերմությունն է թույլ տալիս կարգավորել զգացողությունները։ Փորձագետների կարծիքով՝ ֆիզիկական և սոցիալական ջերմության կապը մեր ուղեղում դեռ մանուկ հասակից է «գրանցված». դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ մարդիկ տաք ընպելիքներ են գերադասում, երբ սփոփանքի կարիք ունեն։



Թերթ.am.am

Բարձերը վտանգավոր են առողջության համար. կարծում են բրիտանացի գիտնականները
Բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ բարձերը, ոչ միայն օրվա հաճելի ավարտն են կանխագուշակում, այլև հարմարավետ միջավայր են բազմաթիվ տիզերի, ալերգենների ու մանրէների համար։ Բարձերը կարող են նպաստել հիվանդությունների զարգացմանը։ Այդ մասին գրում է բրիտանական The Times-ը։

Գիտնականները պնդում են, որ բարձը 2 տարի օգտագործելուց հետո դրանում բազմանում են կենդանի ու մեռած տիզեր, բակտերիաներ։ Ընդ որում՝ նշվում է, որ սինթետիկ բարձերն ավելի կեղտոտ են, քան փետուրե բարձերը։

Փորձագետները նկատում են, որ սպիտակեցնող ու լավ մաքրող լվացող միջոցները չեն սպանում տիզերը, որոնցից ազատվել հնարավոր է միայն 60 աստիճանից ավելի բարձր լվացքի դեպքում։ Տիզերն ապրում են տաք, խոնավ միջավայրում, բայց չորանում ու սատկում են արևի ճառագայթների ազդեցության տակ։ Դա նշանակում է, որ անկողնային պարագաները արևի տակ դնելն ու օդափոխելը հին, բայց արդյունավետ միջոց է տիզերից ազատվելու համար։

Բարձ արտադրողների մեծ մասը խորհուրդ է տալիս բարձերը լվանալ գոնե 6 ամիսը մեկ։ Հետազոտության հեղինակներն իրենց հերթին խորհուրդ են տալիս դրանք լվանալ լվացքի մեքենայի մեջ։



Թերթ.am

Ի՞նչ արժե պտղի սեռն իմանալը Հայաստանում. Տղա երեխաների պաշտամունքի հիմքերը
Երեխա ունենալ պատրաստվող ծնողների շրջանում, որպես կանոն, ընդունված է օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից և մինչ ծնվելը ստուգել էմբրիոնի` պտղի սեռը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հասարակությունը «տղայապաշտ» է, ապա իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ «վիզ է դնում»` անպայման տղա երեխա ունենալու համար (աղջիկ երեխաները հաշիվ չեն):

Հատկանշական է, որ, որպես կանոն, ընտանիքի հայրերը մուննաթ են գալիս կնոջ վրա, երբ պարզվում է, որ երեխան աղջիկ է լինելու, մոռանալով, որ կենսաբանորեն կինը երեխայի սեռի ձևավորման հարցում ունի զրո տոկոս դերակատարություն: (Կնոջ մոտ երկու X քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X և մեկ Y քրոմոսոմ: Սերմաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում՝ X քրոմոսոմով սերմաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y քրոմոսոմովը՝ տղա):

Պատկերացնել կարելի է այն ծնողների, մանավանդ հայրիկների ուրախությունը, երբ համապատասխան սարքն ավետում է, որ նրանք տղա երեխա են ունենալու: Այն էլ, երբ այդ սեռի երեխան ծնվում է իր մի քանի քույրիկներից հետո:

Իսկ երբ նույն այդ սարքի օգնությամբ պարզվում է, որ ընտանիքում պետք է ծնվի հերթական աղջիկը, ապա, մեծամասամբ գործի է դրվում ավանդական մեթոդը` հղիության արհեստական կասեցում, ձերբազատում երեխայից: «Սեռ ստուգող սարքն» այս դեպքում դառնում է պատուհաս ծնելիության նվազում և դեմոգրաֆիական խնդիր ունեցող Հայաստանի համար և դառնում սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ: Սա են վկայում նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` 2010 թվականին հանրապետությունում ծնվել է 23 հազար 886 հարյուր տղա, մոտ երեք հազարով ավելի քան աղջիկները, որոնց թիվը 20 հազար 924 հարյուր է:

Այս ցուցանիշով մտահոգ է նաև ԵԽԽՎ-ն: Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում և Վրաստանում տղա երեխաների թվաքանակի գերակշռությանը հանգեցնող պատճառների ուսումնասիրության համար ԵԽԽՎ համապատասխան զեկուցողը հունիսի 16-ին այցելելու է Հայաստան: Եվրոպացի մասնագետները ևս Հայաստանում, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս երկրներում նորածինների շրջանում տղա և աղջիկ երեխաների հարաբերակցության խախտումը կապում են տեխնոլոգիական առաջընթացի, նույնն է թե` «սեռ ստուգող» սարքի ի հայտ գալու հետ:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է Հանրապետության գլխավոր գինեկոլոգի` Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե արծարծված խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է: «Շատ երկրներում կա այդ խնդիրը: Սակայն Հայաստանում ծնվող երեխաների սեռային հարաբերակցության տարբերությունն այն աստիճան չէ, որ մտահոգության տեղիք տա, և   դա պետք չի կապել տեխնոլոգիաների զարգացման հետ»,-նշեց նա:

Աբրահամյանը հավաստեց նաև, որ առողջապահության նախարարությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստվում է հետազոտություն իրականացնել, ուսումնասիրել մոտ 3 հազար ընտանիք եւ պարզել, թե ինչ չափերի են հասնում նորածինների սեռային տարբերությունները: «Ընդհանրապես, Հայսատանում այդ ուղղությամբ մասսայական հետազոտություն կատարված չէ, որպեսզի պնդենք, որ տղա երեխաների ծնվելու բարձր միտում կա»,-հայտարարեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը:

Հայաստանում առկա «տղայապաշտության» պատմական հիմքերը պարզելու համար NEWS.am-ը զրուցեց Ազգագրության ինստիտուտի մասնագետներից մեկի` Արմենուհի Ստեփանյանի հետ: «Տղա երեխաներին նախապատվություն տալը գալիս է դեռևս ավատական ժամանակներից, որտեղ ժառանգականության իրավունքը վերապահվում էր արական սեռին`տղան էր համարվում հոր ժառանգորդը, իսկ աղջիկ երեխաներին հոր ժառանգությունից բաժին չէր հանվում:

Իսկ հասարակ գյուղացին, հողագործը տղա երեխա ունենալուն նախապատվություն էր տալիս, քանի որ նա դիտվում էր որպես աշխատող ձեռք` աջակցություն տունը կերակրող հորը: Եվ պատահական չէ, որ աղջիկը համարվում էր տան ներսի պատ, քանի որ հեռանում էր հոր տնից և իր հետ օժիտ էր տանում, իսկ տղան համարվում էր դրսի պատ` քանի որ ամուսնանում և բաժինք էր բերում տուն` հարսի բերածի շնորհիվ շատացնելով տան ունեցվածքը ու ժառանգ ապահովում»,-բացատրեց ազգագրագետը:

Նա նաև նշեց, որ ժամանակակից հասարակության մեջ ևս պահպանվում է պատմական իներցիան, որը բնորոշ է ոչ միայն հայ, այլ նաև այլ ժողովուրդներին:

Ի դեպ, ինչպես պարզեցին NEWS.am-ի ուսումնասիրությունները, պտղի սեռի ստուգումը հայաստանյան բուժհաստատություններում տատանվում է 5-8 հազար դրամի սահմաններում: Մասնավորապես` «Էրեբունի» ԲԿ-ում գինեկոլոգիական սոնոգրաֆիան, այդ թվում և պտղի սեռի ստուգման ծառայությունն արժե 8 հազար դրամ (սովորական` ընդհանուր սոնոգրաֆիան` 6 հազար դրամ), «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում` 7 հազար դրամ, «Արմենիա» ԲԿ-ում գինեկոլոգի կաբինետ այցելությունն և երեխայի սեռն իմանալն արժե 6 հազար դրամ, Պերինատոլոգիայի և մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` 5 հազար դրամ:

Երբ NEWS.am-ը փորձեց պարզել, թե քանի տոկոս ճշգրտությամբ են կանխատեսում պտղի սեռը, բոլոր կլինիկաներում միաբերան ասացին` «համարյա 100 տոկոսանոց»: Տեղին է հիշել «նոր ժամանակների» մի անեկդոտ. «առաջադեմ» մի ընտանիքում երեխա է ծնվում: Ծնողներից հետաքրքրվում են` տղա՞ է, թե՞ աղջիկ: «Չգիտենք, թող մեծանա, ինքը որոշի»,-լինում է արձագանքը:
/Ելենա Գեւորգյան/


news.am

corazon"
Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ 11 ժամից ավելի ձգվող աշխատանքային օրը 67 տոկոսով մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը։

1985-ից ի վեր հետազոտության անցկացման ընթացքում գիտնականները հետազոտել են 7000 պետական աշխատակցի։ Վերջին 11 տարում հետազոտման մասնակիցներից 192-ը սրտի կաթված է տարել։

Պրոֆեսոր Միկ Կիվիմեկի խոսքով՝ հետազոտության արդյունքները պետք է մտահոգեն ու ստիպեն մտածել նրանց, ովքեր շատ են աշխատում։

Ուսումնասիրություն կատարելիս գիտնականները հաշվի են առել այլ գործոններ ևս՝ ինֆարկտի հավանականության մեծացում, բարձր ճնշում։ Փորձագետները ենթադրում են, որ ընտանեկան բժիշկները պարտավոր են իմանալ, թե օրական քանի ժամ է աշխատում իրենց հիվանդը։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի կանխարգելել Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվող ինֆարկտի 125 000 դեպքից 6000-ը։

«Մեր նպատակն է՝ մարդկանց ստիպել փոխել իրենց կենսակերպը, որը վնասում է առողջությանը։ Այս ուսումնասիրությունը մեզ հիշեցնում է, որ պետք է մտածել ոչ միայն դիետաների և մարմնամարզության մասին»,- հայտարարել է Բժշկական հետազոտությունների միության ներկայացուցիչ Սթիվեն Հոլգեյթը։

Բացի այդ՝ կան բժշկական ցուցիչներ, որոնք մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Օրինակ՝ շաքարային դիաբետը մեծացնում է զարկերակային ճնշման ու խոլեստերինի առաջացման հավանականությունը։

Սրտային հիվանդությունների բրիտանական հիմնադրամից պրոֆեսոր Փիթեր Վայսբերգն ասել է, որ հարկավոր է շարունակել հետազոտությունը, որը ևս մեկ անգամ կհաստատեր երկար աշխատանքային օրվա ու ինֆարկտի առաջացման կապը։

Ավելի վաղ Բիրմինհեմի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտային հիվանդությունների առաջացման պատճառը ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացումն է, այլ օդի աղտոտվածությունը։



Թերթ.am

Ծխել, թե՞ չծխել, ահա որն է խնդիրը

Publicado por losarmenios On 4/03/2011 02:08:00 p. m. 0 comentarios

dumar o no fumar
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ծխողների թիվն աշխարհում կազմում է գրեթե 1 միլիարդ:Ծխողների քանակով առաջին տեղում է Ռուսաստանը, ուր սեփական օրգանիզմը և միջավայրը թունավորում են յուրաքանչյուր տասը տղամարդուց յոթը և տասը կնոջից հինգը: Պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում, մասնավորաբար չափահասների շրջանում ծխողների թիվը կազմում է բնակչության մոտ 27%՝ տղամարդկանց գրեթե 55, իսկ կանանց` 3%-ը: Սակայն, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ծխող կանանց թիվն իրականում ավելի մեծ է, պարզապես նրանք հմտորեն թաքցնում են ծխելու փաստը:
Կանանց մի մասը կարծում է, որ ծխելիս դառնում է գեղեցիկ, ժամանակակից և կանացի, իսկ մյուս մասն էլ վստահ է, որ ծխախոտի միջոցով կարելի է ձերբազատվել այդքան անցանկալի ավելորդ քաշից: Առողջապահության նախարարության «Ծխելու դեմ պայքարի» ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով կանայք հասարակությունից չեն թաքցնում ծխելու փաստը:

Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 18 տարին չլրացած անձանց արգելվում է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը: Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, պարտադիր պետք է փակցված լինի նախազգուշացումն այն մասին, որ ծխախոտի վաճառքը 18 տարին չլրացած անձանց արգելվում է: Սակայն, Հայաստանում այս օրենքին այնքան էլ չեն հետևում: Մեր կատարած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ վաճառքի գրեթե բոլոր կետերում այս օրենքը խախտվում է, և անչափահասներն առանց դժվարության կարողանում են ծխախոտ գնել:

Յուրաքանչյուր վեց վայրկյանում ծխախոտի պատճառով աշխարհում մահանում է մեկ մարդ: Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ՁԻԱՀ-ի, թմրանյութերի, ճանապարհատրանսպորտային պատահարների, սպանությունների և ինքնասպանությունների հետևանքով մահացածների թիվը:

Աշխարհի առաջատար պետություններում հետզհետե պակասում է ծխողների քանակը: Զարգացած երկրներում մարդիկ նախընտրում են առողջ ապրելակերպը, իսկ Հայաստանում պատկերն այլ է: Սա, անշուշտ, նորություն չէ, և մեզանից ոմանք բավական ուշացումով ընդօրինակում են այլ ազգերին, հատկապես նրանց բացասական սովորությունները:

Ծխախոտի ծուխը պարունակում է 4000-ից ավելի քիմիական նյութեր, որոնցից առնվազն 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելին՝ քաղցկեղածին: Հայաստանում օրինաչափ է նաև հասարակական տրանսպորտում ազատ ծխելը: Դրան օժանդակում է մեր §համեստությունն¦ ու վարորդին նեղություն չպատճառելու ցանկությունը:

Եթե դուք ծխել եք հարյուր գլանակ և շարունակում եք ծխել, ապա անկասկած ունեք նիկոտինային կախվածություն: Նիկոտինային կախվածությունը հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ, իսկ դրանից զերծ մնալու լավագույն տարբերակը պարզապես առաջին գլանակից խուսափելն է: Ի վերջո, ինչպես ասում են, ամենաթանկն առողջությունն է: Եվ հիշեք, ճոխ սեղանների շուրջ ճոխ-ճոխ կենացներ ասելուց բացի՝ միմյանց առողջություն մաղթեք ոչ միայն խոսքով, այլև գործով: Առողջ եղեք։




Շողինե Սողոմոնյան
youthtv.am

Arizona
Արիզոնայի գեր և ծխող բնակիչները շուտով հնարավոր է՝ ստիպված լինեն վճարել անառողջ կենսակերպ վարելու համար։ Ինչպես հաղորդում է АВС հեռուստաալիքը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Ջենիս Բրուերը։
«Որպես բժշկական օգնության անվճար Medicaid ծրագրի բարելավման միջոց՝ Արիզոնայի նահանգապետն առաջարկել է գումար գանձել նահանգի այն բնակիչներից, ովքեր անառողջ կենսակերպ են վարում։

Երեխաներ չունեցող այն չափահասները, ովքեր գեր են կամ քրոնիկ ճարպակալմամբ են տառապում և դրանով հանդերձ հրաժարվում են բուժվելուց, նրանցից հնարավոր է՝ տարեկան գանձվի 50 դոլարի չափով հարկ։ Նույնքան գումար հնարավոր է՝ գանձվի չափահաս անզավակ ծխողներից»,- հաղորդում է АВС-ն՝ նշելով, որ համապատասխան նամակը Բրյուերը նախօրեին ուղարկել է ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսին։

Հեռուստաալիքը մեջբերում է հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնների տվյալները, որոց համաձայն՝ 2009թ. Արիզոնայի բնակիչների 25 տոկոսը տառապում էր ճարպակալմամբ։ Գրանցված ծխողների տվյալներն ավելի հին են. 2005թ. կազմել է 15,9 տոկոս։ Երկու կատեգորիաներն ընդհանուր կազմում են ավելի քան 762 հազար մարդ։

«Եթե դուք չեք ուզում ձեր կյանքը փոխել և պատասխանատվություն կրել սեփական առողջության համար, ինչը արդդյունքում հանգեցնում է պետական ծախսերի, ապա պետք է մասնակցեք համաֆինանսավորմանը։ Դուք պետք է պատասխանատվություն կրեք այն բանի համար, որ ձեր ծխելը մեզ վրա կլորիկ գումար է նստում»,- հեռուստաալիքին ասել է Medicaid-ի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ներկայումս դեռ մշակված չէ առողջ ապրելակերպ վարելու կանոնների պահպանման մոնիթորինգի մեթոդը, սակայն չի բացառվում, որ պետական մարմինները կիրառեն բժիշկների կողմից մարդկանց անսպասելի ստուգումների մարտավարությունը և պոտենցիալ նոր հարկատուներից ստորագրություն ստանան, որ նրանք պարտավորվում են զբաղվել մարմնամարզությամբ և թողնել ծխելը։

Այս նախաձեռնությունն արդեն հակազդեցության է հանդիպել։ Մասնավորապես, նահանգի սենատոր Քրիստին Սինեման ասել է, որ ծխողների և գերերի համար հարկ սահմանելը դուրս է միջոցների բարոյականության շրջանակից։ «Որոշ մարդիկ հիվանդ են շաքարախտով և ունեն ավելորդ քաշ ոչ իրենց սխալների պատճառով։ Սխալ է մարդկանց տուգանել ոչ իրենց մեղքով ձեռք բերված հիվանդության պատճառով։ Դա կհանգեցներ հաշմանդամների պատժի, այնինչ նրանք ոչ մի սխալ բան չեն արել»,- ասել է սենատորը։



Թերթ.am

ՀՀ առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոն դիմող թմրամոլների թիվն այժմ 30 տոկոսով բարձր է, քան 2010թ.-ին, և 2751 մարդ է կազմում, հայտնեց կենտրոնի տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

«Նման աճը կապված չէ թմրամոլների թվի ավելացման հետ։ Պարզապես, երբ նարկոլոգիայի կենտրոն դիմողները դադարեցին քրեական հետապնդումների ենթարկվել, նրանց թիվը զգալիորեն աճեց»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Գլխավոր նարկոլոգը նշեց, որ 1472 գրանցված թմրամոլները Երևանի բնակիչներ են, որոնցից 37-ը կանայք են։ «Հիմնականում, դրանք 20-30 տարեկան մարդիկ են, նրանցից 90 տոկոսն օգտվում են ափիոն տեսակի թմրանյութից»,- ավելացրեց Սեմերջյանը։

Ըստ նրա, ափիոն տեսակի թմրանյութերն այսօր ամենատարածվածն են Հայաստանում։
«Հիմնականում, խոնավ հումքը բերում են Իրանից և մշակում տնային պայմաններում, նաև որոշ թմրանյութեր դեղատներից են ձեռք բերում»,- ասաց Սեմերջյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում շատ տարածված է կանեփը, միայն թե այդ տեսակի թմրանյութից օգտվողները ոչ հաճախ են Նարկոլոգիայի կենտրոնի տեսադաշտում հայտնվում։ «Այդ մարդկանց մոտ առողջության հետ կապված քիչ խնդիր կա, այդ պատճառով էլ նրանք հազվադեպ են դիմում մեզ»,- ավելացրեց նա։
Նարկոլոգիայի կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության մոտավոր հաշվարկով Հայաստանում այսօր մոտավորապես 30 հազար թմրամոլ կա, որոնցից 5-7-հազարը թմրանյութ են ընդունում ներերակային ներարկման միջոցով:

Սեմերջյանի խոսքով՝ ժամանակակից բուժումը թույլ է տալիս լիովին բուժել բոլոր նրանց, ովքեր կենտրոն են դիմում: Բուժման տևողությունը 15-ից 25 օր է տևում:
«Բուժումն իրականացվում է թմրամոլի ցանկությամբ, մեզ մոտ հարկադիր բուժում են ստանում միայն դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում, տարեկան 7-8 նման դեպք է լինում»,- ասաց նա:


Աղբյուրը` lurer.net

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն