300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Իրավունք. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Իրավունք. Mostrar todas las entradas

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ շաբաթ առաջ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին անգամ բավարարվել է պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչված և քանդված տարածքի` Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ Նելի Մինասյանի և Ելենա Սեմերջյանի հայցը:

Հայցվորների փաստաբանը` Լիզա Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տեղեկությունը, պարզաբանեց` Եվրադատարանը գտել է, որ տարածքում թույլ է տրվել սեփականության իրավունքի խախտում և որոշել է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը:

«Հունիսի 7-ին դատարանը որոշեց, որ տալու է փոխհատուցում` 8 հազար եվրո տան դիմաց, և 4 հազար եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այսինքն` 12 հազար ընդհանուր», - ասաց փաստաբանը:

Լիզա Գրիգորյանը պնդում է, որ դատարանի առաջարկած փոխհատուցումը չնչին է` իրենք պահանջել էին մոտ 200 հազար եվրո` 133 հազարը բնակարանի դիմաց, մնացածը` որպես երկու դիմումատուների կրած բարոյական վնասի փոխհատուցում. - «Շատ վտանգավոր է դատարանի պատճառաբանությունը, թե քանի որ բնակարանը չկա` հնարավոր չէ կոնկրետ որոշել ինչ արժե, դրա համար որոշում է այդպես»:

Փաստաբանի մեկնաբանությամբ, սա նշանակում է, որ պետությունը կարող է ցանկացած անձի զրկել իր սեփականությունից, քանդել, որից հետո հնարավոր չի լինի այդ բնակարանի իրական գինը որոշել:

«Կստացվի, որ դատարանը ինչ-որ սիմվոլիկ գումար կորոշի, ինչպես որ այս գործով է արել», - դժգոհեց Բուզանդի 9 տան նախկին բնակիչների փաստաբանը:

Պետությունը 2004 թվականին իրացման գոտու բնակիչներին իրենց 26 քառակուսի մետր սեփականության դիմաց առաջարկել է 7 հազար դոլար գումար: Եվս 6 հազար դոլար պետությունը պատրաստ է եղել վճարել բնակարանը արագ ազատելու դիմաց` իբրև խրախուսում: Փաստաբանի պնդմամբ, այդ գումարով 2004 թվականին հնարավոր չի եղել բնակարան գնել, այդ իսկ պատճառով Բուզանդի փողոցի 9 տան բնակիչները հրաժարվել են վերցնել առաջարկվող գումարները:
/Աստղիկ Բեդևյան/


azatutyun.am

Համաներման մասին որոշումը ընդունվեց

Publicado por losarmenios On 5/26/2011 06:08:00 p. m. 0 comentarios

Համաներման մասին որոշումը ընդունվեց
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին:

Համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Ազգային ժողովի որոշումը, ըստ կանոնակարգի, ստորագրում է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն ստորագրել է համաներման որոշումը: Այն 24 ժամվա ընթացքում կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Համաներման կիրառման ողջ գործընթացը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` այս համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, եւս 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը. այս թիվը կարող է մոտ 20 տոկոսով փոփոխվել:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ե՞րբ կարող են ազատության մեջ հայտնվել առաջին դատապարտյալները, հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ առաջնային վերաբերմունք դրսեւորվի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ անհարկի ձգձգումները բացառված են, սակայն չհստակեցրեց անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կդրսևորվի, թե` ոչ. - «Հիմա պիտի տեսնել` երբ է ուժի մեջ մտնելու, որովհետև 24 ժամ է նախատեսված հրապարակելու համար և հաջորդ օրը ուժի մեջ մտնելու համար, և դրանից հետո ժամացույցը կսկսի աշխատել»:

Հինգշաբթի օրը խորհրդարանում կարծիքներ էին հնչում, ի դեպ` իշխանական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ մինչեւ մայիսի 31-ը, այսինքն մինչև ընդդիմության հանրահավաքի օրը Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը կհայտնվեն ազատության մեջ:

Համաներման այս ակտը կկիրառվի մարտի 1-ի առնչությամբ դատապարտված ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Սասուն Միքայելյան և Նիկոլ Փաշինյանի մասով այս տեղեկություն ԱԺ-ում հաստատեց նաև Արդարադատության նախարարը, ով երեկ այդ հարցին կոնկրետ պատասխան չէր տալիս:

«Ես ուրախ եմ, որ համաներումով որոշ խումբ մարդիկ կհայտնվեն ազատության մեջ: Դա մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններից, բայց և չպետք է հանգստանանք` մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք որպես հանրություն խնդիր ունենք այնպես կազմակերպելու մեր երկրի ներքին կյանքը, որ լինի իրական քաղաքական երկխոսություն կամ բանավեճ, երբ միմյանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ որոշ քաղաքական ուժերի համար, տեսակետների տարբերությունը չթշնամացնի կողմերին», - ասաց Թովմասյանը:

Համաներման որոշմանը ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն էր:

«Եթե խնդիրը վերաբերում էր ընդդիմության և իշխանության հարաբերությունների կարգավորմանը, ապա դա չպետք է ներկայացնել այս մեկ քայլ որպես իրավիճակի բարելավում, երկխոսություն, հանդուրժողականության ձևավորում և այլն: Ցավոք սրտի, արմատները շատ ավելի խորն են, ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամավորներին, կառավարությանը և հատկապես հասարակությանը խաբենք, թե համաներումով նման արդյունքներ ենք ունենալու», - իր որոշումը բացատրեց Թորոսյանը:

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, սակայն, պնդում է, որ այս քայլը միանշանակ կթուլացնի լարվածությունը, իշխանության և ընդդիմության երկխոսության համար լավ հիմքեր կստեղծի. - «Անշուշտ, այստեղ կա և լուրջ հասարակական, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ, որովհետև այս համաներման արդյունքում մենք կարող ենք մեղմացնել քաղաքական այն իրավիճակը, որը որ կա, և, անշուշտ, այստեղ կա խնդիր` թե' համերաշխության հետ, թե' ներքաղաքական երկխոսության հետ կապված և թե' առհասարակ հումանիստական արժեքների հետ կապված»:
/Աստղիկ Բեդևյան/


azatutyun.am

zap-orenkov gox
Պրահայի գերագույն դատարանը շաբաթասկզբին տեղական դատարան լրացուցիչ քննության է ուղարկել Հայաստանի քաղաքացի «օրենքով գող», քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի գործը։ Չեխիայի դատախազությունը Սողոսյանին մեղավոր է համարում 2007 թվականի նոյեմբերին Վացլավի հրապարակում կատարված երկու անձանց սպանության պատվիրատուն լինելու մեջ։

Այս գործով, այնցյալ տարի դեկտեմբերին, Սողոյանը անցյալ տարվա հոկտեմբերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից եւ վերադարձել է Գյումրի։ Չեխիայի դատախազությունը, ըստ այդ երկրի լրատվամիջոցների հաղորդման, չեն կարծում, որ Անդրանիկ Սողոյանը կամովին կվերադառնա` կանգնելու չեխական արդարադատության առաջ, ուստի անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանի իշխանություններին պաշտոնապես ներկայացնել Չեխիայի հանրապետություն` ամբաստանյալի վերադարձը ապահովելու միջնորդություն:


Iravunk
Վերջերս ձերբակալված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովիկ Թամամյանը ժամանակին խոստովանել էր, որ ինքն է ղեկավարել Ազատության հրապարակում մարտի 1-ին կատարված հայտնի դեպքերը:

Նույն Թամամյանն էր 2003-2004թթ. ջարդուփշուր անում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները: Այսինքն` նա մշտապես ծառայել է ռեժիմին: ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանին հարցրինք` ինչո՞ւ է ռեժիմը նրան ձերբակալում, արդյոք չե՞ն վախենում, որ Թամամյանը մի օր էլ խոսի կատարածների մասին:

«Իշխանությունները նախապես հաշվել են, որ Թամամյանը երբեք ավելորդ ցուցմունքներ չի տա: Ավելին` նրա համար միշտ հոդվածներ կպահեն, որոնցով կարող են նրան ցմահ ազատազրկման դատապարտել: Ուստի հիմա նա բանտախցում կմտածի` անդրադառնա՞լ այդ հարցերին և ցմահ ազատազրկման դատապարտվել, թե՞ չանդրադառնալ ու գլուխն ազատել` 10 տարի նստելով: Ավելին` նա գիտի, որ հետո, երբ կրկին ձեռնտու լինի իշխանություններին, իրեն դուրս կհանեն: Ուստի, էլ ինչու հիմիկվանից խոսի Մարտի 1-ի մասին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:



Աղբյուրը` 1in.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն