300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Պատմություն. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Պատմություն. Mostrar todas las entradas

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Մուսա լեռան շրջակայքի 6 հայկական գյուղերից միայն Վագըֆն է շարունակում մնալ հայերով բնակեցված: Մինչ 1915-ը տեղի 6 հայկական գյուղերն ունեցել են մոտ 6 հազար բնակիչ:

Մուսա լեռան հերոսամարտի ականատես 97-ամյա Ավետիս պապն ապրում է Վագըֆում ու երգում «Մեր հայրենիքը»
Մուսա լեռան 40-օրյա հերսամարտի արդյունքում փրկված մոտ 4 հազար մուսալեռցիներ ֆրանսիական ռազմանավերով տեղափոխվել էին Եգիպտոս: Առաջին համաշխարհայի պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո` 1919-ին նրանք կրկին վերադարձան իրենց ծննդավայր: Սակայն 1939-ին Ալեքսանդրետի շրջանը, որի մեջ էին մտնում նաեւ Մուսա լեռան 6 հայկական գյուղերը, անցավ Թուրքիային:

Մուսալեռցիները կրկին բռնեցին գաղթի ճամփան: Նրանք տեղափոխվեցին Լիբանան,
որտեղ իրենց 6 գյուղերի անուններով հիմնեցին թաղամասեր:
Մուսալեռցիներից շատ քչերը մնացին իրենց ծննդավայրում: Ներկայումս Մուսա լեռան 6 գյուղերից միայն Վագըֆում (Վաքըֆլը) է հնչում հայերենը: Ընդամենը 135 հայազգի բնակիչներից կազմված փոքրիկ, սակայն գեղեցիկ ու մաքուր գյուղում է ապրում նաեւ ամենատարեց մուսալեռցին` 97-ամյա Ավետիս Դեմիրճյանը, ով Մուսա լեռան հերոսամարտի ամենակրտսեր վկաներից մեկն է: Նա, իհարկե չի հիշում ոչինչ, քանի որ այդ ժամանակ ընդամենը 2 տարեկան է եղել, սակայն հրաշալի խոսում է հայերեն, տիրապետում ֆրանսերենին եւ արաբերենին. երգում Հայաստանի հիմնը եւ հայրենասիրական երգեր` չմոռանալով շեշտել, որ ինքը եղել է Մայր հայրենիքում` Հայաստանում:

Հայ եւ թուրք լրագրողների խմբի հետ Վագըֆ այցելած NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վագըֆի ամենատարեց բնակչի` 1913-ին ծնված Ավետիս պապի հետ: «1915-ին մեզ տարան Եգիպտոս, որտեղ մնացինք մինչեւ 1919-ը: Պատերազմում Թուրքիան պարտություն կրեց, եւ մեզ հարցրին, թե ուր ենք ուզում գնալ: Մենք ասացինք, որ ուզում ենք գնալ Մուսա լեռ: Հետ եկանք մեր գյուղ: Այստեղ 6 հայկական գյուղ կար, սակայն 1939-ին ֆրանսիացիները այս տարածքները տվեցին Թուրքիային: Հայերի մեծ մասը հեռացավ այստեղից: Մենք մնացինք»,-պատմում է Ավետիս պապը:

Ավետիս պապն ունի 2 աղջիկ եւ 3 տղա, սակայն նրանցից ոչ մեկ Վագըֆում չի ապրում: Նրանք տարբեր տեղեր են հեռացել` Ստամբուլ, Գերմանիա, Կանադա: Ավետիս պապը նշում է, որ հայտնի նկարիչ Արթին Դեմիրճին իր որդին է: «Ազգանունը Դեմիրճյան էր, սակայն թուրքերը «յան»-ը կտրեցին հանեցին»,-ասում է Ավետիս պապը: Արթին Դեմիրճիի նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքներում: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են 30-ից ավել անհատական ցուցահանդեսներում եւ տարբեր նկարիչների հետ համատեղ ներկայացված 10-ից ավելի ցուցահանդեսներում:

Ավետիս պապը հիշում է, որ իրենց գյուղում հայկական դպրոց կար, սակայն հայրն իրեն չի ուղարկել դպրոց: «Ես մեր ոչխարներն էի տանում արոտի: Ինքնուրույն սովորեցի հայերեն կարդալ եւ գրել: Երբ ձեռքս հայերեն թերթ կամ գիրք էր ընկնում, վերցնում էի հետս եւ դաշտերում կարդում: Շատ էի սիրում կարդալ: Գյուղում ինձ պես հայերեն իմացող չկար»,-հպարտանում է Ավետիս պապը` շեշտելով, որ գիտի նաեւ հայերեն երգեր: Ավետիս պապը մի պահ վերհիշում եւ սկսում է երգել Հայաստանի հիմնը` «Մեր հայրենիքը», որից հետո հայրենասիրական «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը` վերջում ասելով, որ հայը միայն զենքով կարող է իր հողերն ազատագրել:

«1979-ին եկել եմ Հայաստան, 16 օր մնացել եմ «Արմենիա» հյուրանոցում: Այն ժամանակ մի տարիքով մարդ ինձ ասաց. «տղա´ս, կե´ր, խմի´ր, քեզ համար պտտվի´ր, սակայն քաղաքականությունից հարցեր մի´ տուր. քեզ Սիբի´ր կաքսորեն: Այո´, եղա Մայր հայրենիքում»,-ասում է Ավետիս պապը` զրույցի վերջում շնորհակալություն հայտնելով լրագրողներին` իրեն այցելելու համար:
Նշենք, որ 1946-1947 թվականներին Մուսա լեռան հայության մի մասը` մոտ 5000 հոգի, տեղափոխվում է Հայաստան: 1972-ին Էջմիածնի Գինեվետ ավանը վերանվանվեց Մուսալեռ: 1976-ի սեպտեմբերի 16-ին Մուսալեռ ավանին կից բարձր բլրի վրա բացվեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանը: Ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կեսին մուսալեռցիները միջոցառումներ են կազմակերպում, որոնք ավարտվում են հուշարձանի մոտ մատաղ-հարիսայի բաժանումով:


hayernaysor

Pelicula sobte Genocidio-Turquia
Մայիսի 5-ին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի կունենա Դերսիմի 1937-38թթ. կոտորածների մասին պատմող «Սև վագոն» խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում տեղ են գտել մինչև հիմա այդ ջարդերի մասին հանրությանն անհայտ փաստեր։

Քրդական «Ֆըրաթ» գործակալության հետ հարցազրույցում ֆիլմի ռեժիսոր Օզգյուր Ֆընդըքը պատմել է ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին։

Ֆընդըքի խոսքով՝ ֆիլմում տեղ են գտել դերսիմցի հայերի և քրդերի հուշերը, թուրք զինվորականների պատմությունները իրականացված բռնարարքների մասին։

«Դերսիմի ցեղասպանությունը սկսել եմ ուսումնասիրել 2004 թվականից։ Նախ նկարահանեցի «Կարմիր գրիչ» փաստագրական ֆիլմը։ Իրականում «Սև վագոնը» «Կարմիր գրիչ» ֆիլմի շարունակությունն է։ Սակայն «Սև վագոնում» փորձել եմ ներկայացնել ցեղասպանության ետին պլանում տեղի ուենցած իրադարձությունները։ Ֆիլմում երկու զինվոր պատմում են իրենց հուշերը։

Բացի այդ, «Սև վագոնում» տեղ են գտել նաև աքսորված դերսիմցի հայերի պատմությունները»,– ասել է ռեժիսոր Ֆընդըքը՝ ավելացնելով. «Այդ օրերին մարդկանց տեղահանում էին գնացքով։ Բռնի տեղահանվողներն այդ վագոնները կոչում էին «սև վագոն»։ Ահա այստեղից էլ գալիս է ֆիլմի անվանումը։ Հարյուրավոր մարդիկ աքսորվում էին կեղտոտ, կենդանիներ տեղափոխող վագոններով։ Օրերով ծարավ և քաղցած էին մնում։ Անգամ թույլ չէին տալիս հոգալ իրենց բնական պահանջները»։

Ֆընդըքը պատմել է, որ իրենք շրջել են մոտ 25 վայրերում՝ Բալըքեսիրում, Քոնիայում, Կեսարիայում, Մանիսայում, Իզմիրում, Իսփարթայում, Այդընում և այլն։ Ավելի ուշ Բեռլինում գտել են դերսիմցի հայերի, զրուցել նրանց հետ և ռեպորտաժ պատրաստել։ Հայերը Ֆընդըքին պատմել են, թե ինչպես են փրկվել՝ թաքնվելով դիակների մեջ, քարանձավներում։ Իսկ ոմանք էլ տեղահանվել են «Սև վագոնով»։

Նշելով, որ Դերսիմի ջարդերը թուրքական իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն էին՝ Ֆընդըքն ընդգծել է, որ այդ կոտարածներով թուրքական իշխանություններն ամբողջությամբ ցանկանում էին թուրքացնել Դերսիմը։

«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Մուստաֆա Քեմալը, Իսմեթ Ինոնյուն, Շյուքրյու Քայան 1930-ական թթ. որոշակի ծրագրեր ունեին Դերսիմի հետ կապված։ Իսկ նրանց գաղափարներն ամբողջությամբ արտացոլված են կոտորածներից առաջ կազմված զեկույցում։ Դա ծրագրված գործողություն էր, արյունոտ գործողություն, որը սկիզբ առավ 1935թ. և շարունակվեց մինչև 1938թ.։ Նախ հավաքեցին աշիրեթների զենքերը։ Իսկ աշիրեթների ղեկավարներին հավաքելուց և մահապատժի ենթարկելուց հետո սկսեցվեցին մարդկանց զանգվածային ջարդերը»,– ասել է ռեժիսորը։

«Պետության այդ ժամանակաշրջանի պաշտոնական գաղափարախոսության հիմքում ընկած էր թուրքացման և սուննի իսլամի տարածման քաղաքականությունը։ Որպես թիրախ ընտրվում էին ղըզըլբաշ ալևիներն ու հայերը։ Կարելի է ասել, որ այդ գործողությունն ուղղված էր ավելի շատ հավատքի, քան ազգային պատկանելության դեմ»,– նշել է Ֆընդըքը՝ ավելացնելով. «Տեղահանության ճանապարհին զինվորներին ասում էին. «Սրանք ղըզըլբաշներ են, հայեր, անհավատներ են»։

Երբ պարզվում էր, որ հայ են, վագոնից անմիջապես իջեցնում էին։ Կեսարիայում մեկառմեկ նայում էին հայ տղամարդկանց սեռական օրգաններն ու տեղում բռնի կերպով թլպատում։ Այնուհետև փոխում էին նրանց անուններն ու ասելով՝ «Արդեն դու մուսուլման ես», տանում էին որևէ այլ տեղ։ Գրեթե բոլոր այն հայերը, որոնց հետ ես զրուցել եմ, ասում էին հետևյալը. «1915 թվակյանից փրկվեցինք, սակայն 1938 թվականից չկարողացանք փրկվել»։ Դերսիմցի հայերի համար 1915թ. և 1938թ. նույն են»։




Թերթ.am

inchu enk exerni or@ nshum aprili 24in
Հավանաբար շատերին է ժամանակ առ ժամանակ հետաքրքրել այն հարց, թե ինչու՞ ենք մենք 1915 թվականի Ցեղասպանության օրը նշում հատկապես ապրիլի 24-ին: Եվ ոչ միայն այդ հարցը: Ի վերջո, ե՞րբ առաջին անգամ ապրիլի 24-ը սահմանվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, ո՞վ էր այդ գաղափար- առաջարկի հեղինակը, ո՞ր ժամանակներից է այն սկսվել նշվել:

Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել մի նամակում, որ պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում: Դրա հեղինակն է նշանավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանը: Իսկ հասցեատերն է Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը:

Ապրիլի 24-ին ընդառաջ` ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

“Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլ 11,12 և 13-ի այն օրերը, երբ Կ. Պոլիս և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մի մտածությունով, թուրք կառավարությունը, հայ ազգի բնաջնջմանը իբր ազատարար, խմբովին ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների, տանջեց նրանց բանտից բանտ և աքսորների ճանապարհներին, հետո գազանորեն մորթոտել տվավ և անհայտության մատնեց նրանց գերեզմաններն անգամ:

Ովքեր ասես, որ չկային այդ նահատակների մեջ: Հայ բանաստեղծ ու լրագրող, բժիշկ ու փաստաբան, հայ ուսուցիչ, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա… ամենքին, ամենքին տարան. ոչինչ չէ խնայեցին. հայ միտքն ուզեցին մի հարվածով մեռցնել ու ոչնչացնել, ուզեցին ջնջել հայ գիրքը, հայ երգն ու հայ աղոթքը…

Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին, բավական է հիշատակել, որ սպանեցին ու մորթոտեցին մոտ 760 մտավորականներ:

Յոթը հարյուր և վաթսուն կյանքեր, որոնք այնքան ոգևորությամբ մշակում էին հայ միտքը և որոնց ջնջելով` իրավամբ մտածում էին, թե հայ ազգը պիտի կորցնի իր ամենալավ մասը- իր սիրտը, իր կուլտուրան:

Յոթը հարյուր և վաթսուն նահատակներ, որոնք ընկան մեր ազատության արյունալից ուղիների վրա` պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա, անշուշտ, և իր լավ օրերի մեջ հիացումով հիշե պիտի իր 760 լավագույն մտավոր ուժերին:

Մեր պատմությամ մեջ մենք չենք ունեցել նման նահատակներ` այդպես խմբովին սրի զոհ գնացած և վայրագորեն ոչնչացրած 1915, ապրիլ 11,12 և 13 թվեր` մեր անցյալի արյունոտ էջերը չունեն արձանագրած իրենց վրա: Յոթը հարյուր վաթսուն լուսավոր մտքեր միահամուռ ժողոված ու անապատների մեջ մորթոտած` լենկթեմուրյան շրջանումն անգամ տեղի չի ունեցել:

Մենք այդ աննախընթաց սոսկումի օրերը ապրեցինք և նրա կսկիծը դեռ մեր սրտերումն ունենք դառնորեն: Լայնատարած նախճիրների մեջ` խորունկ վշտով է, որ մտաբերում ենք 760 նահատակների անփոխարինելի կորուստը:

Այդ ամենը գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանի անդամների հոգու մեջն ևս հարուցանում է կսկծալի հուշեր և մորմոք: Դուք ևս, ամենքդ, մեզ` հայ գրողներիս պես զգում եք վշտի խորությունը, երբ պահ մի աչքի առջև եք բերում, թե ովքեր կորան այդ անիծյալ օրերում և ինչպիսի կյանքեր հանձնվեցին:

Դուք ևս, անշուշտ, կսկիծով համակվում եք, երբ ապրիլ 11-ի, 12-ի և 13-ի օրերին հիշում եք Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Զարդարյանի և այլոց դաժան մահը, երբ մտաբերում եք մեր լավագույն հեղափոխականներից- Վարդգեսի, Խաժակի, Շահրիկյանի և ուրիշների կորուստը:

Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ` անշուշտ, դուք, ես հույս ունեմ, չեք մոռանալ հիշեցնելու ամբողջ Հայաստանի ժողովրդին և ամեն տեղերի հայերին, թե ինչպիսի կսկծալից սգո օրեր են ապրիլ 11-ի, 12-ի, 13-ի օրերը և թե ինչպես այդ օրերից մեկ օրը գոնե, անհրաժեշտ է, որ սգո օր դառնա ամբողջ հայ ազգի համար այնպես, ինչպես դարերից ի վեր դարձել է Վարդանանց օրը:

Թույլ տվեք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետևյալ առաջարկները` քաջ գիտենալով, որ դուք պիտի ըստ ամենայնի քաջալերեք նրանց և առաջադրեք գործադրելու.

1.Ապրիլ 12-ի կամ 13-ի օրը հռչակել համազգային սգի օր, կանգ առնել տալ ամեն հաստատության իր գործունեության մեջ, փակել բոլոր խանութները և կազմակերպել տալ ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատությունների մեջ` սգահանդեսներ, ուր մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմյան իր ազատությունը և ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագույն արյունովը պսակեցին մեր անկախությունը:
2.Օրինագիծ մտցնել Պառլամենտում` ամեն տարի որոշ օր տոնելու մեր այդ նահատակների հիշատակը և առաջարկել Վեհափառ կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ տոնացույցի մեջ ապրիլ 12-ի օրը նշանակվի իբր մշտական սգո օր` «Հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին` թուրքական վայրագ սրից»:
Մեծահույս եմ, որ Հայաստանի Պառլամենտը կատարելապես իր սրտին ու զգացմունքներին համապատասխան գտնելով իմ այդ առաջարկները, կանի պատշաճ տնօրինությունը վաղօրոք` ի գիտություն ամենքի:


Ամենայն հարգանոք`
հայ գրող Վրթանես Փափազյան
1920. ապրիլ 3
Վաղարշապատ:”




Աղբյուրը` copypaste.am

Kotorac-Diarbekir nahang
«Ավերվող կայսրություններ» գրքում Մայքլ Ռեյնոլդսը տպավորիչ և շատ յուրահատուկ գնահատական է տալիս Ռուսական և Օսմանյան կայսրություններում տեղ գտած իրադարձություններին` 1908թ. Երիտթուրքական հեղաշրջման և Առաջին աշխարհամարտի ավարտի միջև ընկած ժամանակահատվածում: Նա կենտրոնանում է արևելյան անատոլիայի և Ռուսաստանի հարավային սահմանամերձ տարածքների վրա, որտեղ հայերի, ասորիների, կովկասյան թուրքերի, չերքեզների, կազակների, հույների, քրդերի և թաթարների պայթյունավտանգ խառնուրդն ընդհանուր համայնքներով էր ապրում»,- գրում է The Financial Times-ը «Անկում և փլուզում» հոդվածում:

Երբ կայսրությունները պատերազմի մեջ մտան, Ռուսաստանը զգաց Օսմանյան կայսրության վերջնական պառակտումն առաջացնելու հնարավորությունը: Օսմանները 1911-1913թթ. Լիբիական և Բալկանյան պատերազմներում կորցնելով իրենց տարածքի մեկ երրորդն ու բնակչության մեկ հինգերորդը`եզրակացրեցին, որ պետությունը փրկելու համար շատ ավելի ագրեսիվ մոտեցում է պահանջվում: Պատերազմը միջհամայնքային լարվածություն առաջացրեց սահմանամերձ շրջաններում, որը պայթյունի վերածվեց այն պայմաններում, երբ և' ռուսական, և' թուրքական ուժերը քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործություններ էին կատարում: առավել ցավալի և հայտնի օրինակը հայերի տեղահանումն ու կոտորածն է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին:

Որոշ վայրերում, ինչպես օրինակ Դիարբեքիր նահանգում, գրում է նա, «կոտորածը սատանայական մասշտաբների է հասել»: Ռեյնոլդսը գրում է, որ վիճակագրական տվյալների առավել հեղինակային հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ժամանակ առնվազն 664 հազար հայ է զոհվել կամ նախապատերազմական Անատոլիայի հայ բնակչության 45%, սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ մահացության մակարդակն ավելի բարձր է եղել, և խոսում են առնվազն մեկ միլիոն զոհվածերի մասին:



Աղբյուրը` hayernaysor.am

Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերեն թարգմանությամբ:
Exern
850 էջից բաղկացած գրքի հայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել օրերս, և ինչպես հայտնեց Սվազլյանը, գրքի թուրքերեն տարբերակը պարզապես մի փոքր ուշանում է: Հայերենից թուրքերեն թարգմանության հեղինակներն են Տիգրան Տեր-Օղորմջյանը և Պետրոս Չաղիջյանը: Գիրքը լույս է տեսնելու հայտնի թուրք իրավապաշտպան Ռագըբ Զառաքոլույի «Բելգե» հրատարակչատանը: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին Սվազլյանը, թարգմանությունը նախապես էր արվել և Զառաքոլուն իր 2011 թ. փետրվարին Հայաստան կատարած այցի ժամանակ սիրով համաձայնվեց լույս ընծայել գիրքն իր տպագրատանը:

Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեզասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը ընդգրկում է Հայոց ցեղասպանության ականատեսներից և նրանց երեխաներից գրառված Եղեռնի մասին հուշերը, պատմական երգ-վկայությունները, որոնք հեղինակը գրի է առել 1955 թ.-ից սկսած: Բացի վերը նշվածներից, գրի են առնվել 5 արաբ հեղինակների հիշողություններ, ովքեր Դեր-Զոր անապատից ընդունել են հայ գաղթականներին: Օգտագործվել են նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի որոշ արխիվներ: Ընդհանուր թվով Վերժինե Սվազլյանը հավաքել է 700 միավոր վկայություն: Այս ամենից բացի, գրքում ընդգրկված են նաև ամփոփումներ, համառոտագրություններ, ծանոթագրություններ, օտարալեզու բառարան, թեմատիկ, անձնանունների, տեղանունների ցուցիչներ, 288 միավոր լուսանկար և քարտեզներ:




Աղբյուրը` hayernaysor

Ուխտագնացություն Կադիս (տեսանյութ)

Publicado por losarmenios On 4/10/2011 01:34:00 p. m. 0 comentarios

Uxtagnacutyun Cadiz
Ըստ իսպանական պատմական աղբյուրների, 17-րդ դարում Հայ վաճառականները Ջուղայից և այլ մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել են առևտրով` ստեղծելով առաջին Հայ համայնքը Իսպանիայի Թագավորությունում։

Կադիսի առաջին Հայ համայնքը ունեցել է իր եկեղեցին Capilla de Jesús Nazareno (Հիսուս Նազովրեցի մատուռը), որտեղ նրանք աղոթել են, ինչպես նաև՝ կառուցել են բացմաթիվ մեծ կառույցներ։ Ըստ իսպանական աղբյուրների,Կադիսի գործող ծերանոցի շենքը,Կադիսի ամենաբարձր աշտարակ դիտակետը և քաղաքա-պետարանի շենքը կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։

Իբրև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջին սպասավոր՝ հրավիրում եմ Իսպանիայում բնակվող բոլոր հայերին, ս.թ. Մայիսի 1-ին, կիրակի օրը, կատարել մեր առաջին Ուխտագնացությունը Կադիս, որպեսզի, նախ,վերանորոգենք մեր կապը պատմական ճանապարհ անցած հին հայ համայնքներից մեկի հետ, և աղոթենք այն նույն եկեղեցիում, ուր դարերով աղոթել են մեր նախնիները, հոգեհանգստյան մասնավոր պաշտոն կատարենք, եկեղեցու բարերար Շաքարյան Դավիթ, Պողոս և Հակոբ եղբայրների հոգվոց։

Այս սրբազան առիթով Անդալուսիայի, Մալագայի և Սևիլլայի շրջանների
Հայ Առաքելական եկեղեցու ծխական վարչությունները կազմակերպում են
ավտոբուսային երթ/ ուխտագնացության դեպի Կադիս։

Մանրամասների համար կարող եք դիմել.

Իսպանիայի Հայաստանյան Առաքելական եկեղեցի
Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյան
Իսպանիայի և Պորտուգակիայի Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ
Հեռ. (00 34) 93 410 94 18
Բջջ. (00 34) 689 94 41 69

Մալագայի շրջան.
Դոկտ. Անդրանիկ Պապոյանի - 607 729 337,
Վրեժ Տեր Գրիգորյանին - 678-783-418

Սևիլաիյ շրջան
Դոկտ. Արմեն Սիմոնյանին - 677 676 413
Հայկ Պուլշղարյան - 633 733 636
Հակոբ Յապուջյան - 697 552 411

Կադիսի եկեղեցու հասցեն՝
Capilla de Jesús Nazareno en Cadiz
C/ Santa María s/n
11005 CADIZ

Իբրև ՈՒԽՏԱՎՈՐ կոչ եմ անում բոլորիս միասին կատարել այս պատմական առաջին ուխտագնացությունը Կադիս և միասին աղոթել այն նույն եկեղեցիում ուր աղոթել են մեր առաջին հայ համայնքի անդամները և սույնով մեր երախտապարտությունը հայտնել մեր նախնիներին` մեզ ժառանգվածի համար:

Աղոթարար՝
Տ. ՍԱՍՈՒՆ Ծ. ՎՐԴ. ԶՄՐՈՒԽՏՅԱՆ
Իսպանիայում և Պորտուգալիայում
Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ







Բնօրինակ

Arm.Iglesia_Turaqia"
Թուրքիայում վերանորոգվելու է հայկական հերթական եկեղեցին: Խոսքը Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող հայկական երեք եկեղեցիներից մեկի` 1641 թվականից մինչ օրս որպես պատրիարքարանի եկեղեցի ծառայող Սուրբ Որդվոց որոտման եկեղեցու մասին է:

Նախատեսվում է, որ «Ստամբուլը 2010 թվականի եվրոպական մշակութային կենտրոն» գործակալությունն այդ նպատակով ծախսելու է մոտ 2.201.000 թուրքական լիրա (մոտ 1.4 միլիոն դոլար), ինչից հետո այն կվերածվի մշակութային միջոցառումների կազմակերպման վայրի:
Նշվում է, որ 1940-ական թվականներին եկեղեցին օգտագործվել է որպես շղթայի ու ճոպանի գործարան, իսկ երկրաշարժերի ժամանակ` որպես ապաստարան:
Հիշեցնենք, որ մեկ տաճարից (Մարիամ Աստվածածին) ու երկու մատուռից (Սուրբ խաչ և Սուրբ Որդվոց որոտման) բաղկացած այդ եկեղեցին կրոնական արարողությունների համար բացվել է 1828 թվականի հոկտեմբերի 14-ին:


Աղբյուրը` lurer.net

ԱՐԱՄ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԵՇՅԱՆ
Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ

-Սրբազա՛ն, եկե՛ք զրույցը սկսենք Պոլսո հայոց պատրիարքարանի մասին համառոտ պատմական ակնարկով:
-Երբ 1453 թ. Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը գրավեց Կ. Պոլիսը, 8 տարի անց` 1461 թ.-ին, ըստ ավանդության, իր սիրելի բարեկամին` Բուրսայի եպիսկոպոս Հովակիմին, բերեց Պոլիս, հռչակեց պատրիարք և հիմնեց Պոլսո հայոց պատրիարքարանը: Այս քայլը նաև ուղղված էր հույների դեմ, քանի որ նրանք ևս պատրիարքարան ունեին: Միևնույն ժամանակ սուլթանը գավառներից բերել տվեց հազարավոր հայերի` բնակեցնելով Պոլսի պարիսպների շուրջ. սուլթանի համար հայերը վստահելի ժողովուրդ էին:
Այդ էր պատճառը, որ հայերին շնորհվեց "Միլլեթի սադըքա" ("Վստահված ժողովուրդ") անվամբ մի հրովարտակ: Այս տարի` 2011 թ.-ին, լրանում է պատրիարքարանի 550-ամյակը: Տարեդարձի տոնակատարություններն սկսելու ենք այս տարվա ապրիլից` շարունակելով ողջ տարին: 550 տարվա պատմության մեջ պատրիարքարանը գործել է Թուրքիայի մեջ և իշխանություն ունեցող աթոռ է եղել. նույնիսկ Մայր եկեղեցու մեջ կաթողիկոս ենք օծել: Քանի որ Օսմանական պետության կենտրոնը Պոլիսն էր, Պոլսի պատրիարքարանի աթոռն էլ բարձր դիրքում էր գտնվում: Սակայն 1915 թ.-ից հետո պատրիարքարանը պատասխանատու եղավ միայն Թուրքիայի սահմաններում ապրող հայերի համար:

-550 տարիների ընթացքում ինչպիսի՞ դերակատարություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանը հայ ժողովրդի կյանքում:
-Եթե հայացք ձգենք պատմությանը, կտեսնենք, որ Պոլիսը եղել է մշակույթի կենտրոն: Բազմաթիվ գրողներ, իրավաբաններ, պատգամավորներ` բոլորը սերել են այստեղից ու մեծ դեր կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Պոլիսը 550 տարվա պատմության ընթացքում մեծ հեղաշրջում է կատարել մեր ժողովրդի կյանքում: Մինչ օրս էլ Պոլսի համայնքն իսկապես գործուն համայնք է եւ մեծ դեր է կատարում Թուրքիայի կյանքում: Թեև դեռևս չունենանք քաղաքական ձայն, այնուամենայնիվ հայերը մեծաթիվ են Թուրքիայում ապրող փոքրամասնությունների մեջ` կազմելով 70 հազար: Պատահական չէր, որ պետությունը մեզ մեծ կարևորություն է տալիս:

-Կարելի՞ է ասել, որ հենց Պոլսո հայոց պատրիարքարանն է համախմբում այստեղի հայերին իր շուրջը:
-Անշո՛ւշտ, եթե պատրիարքարանը գոյություն ունի, ուրեմն գոյություն ունի նաև հայ համայնքը, և մեր համայնքը` իր բոլոր հաստատություններով, շրջապատել է հայոց պատրիարքարանը, գործում է վերջինիս հովանու ներքո: Մենք քաղաքական հարցերի շուրջ իրավունք չունենք որևէ հաստատության հրահանգներ տալու, քանի որ թաղային խորհուրդները և նման այլ բոլոր հաստատությունները գործում են պետության վավերացմամբ: Սակայն հայկական կազմակերպությունները բարոյապես կապված են մեզ և ենթակա են մեր հրահանգներին: Այսօր առանց պատրիարքարանի որոշման ոչ մի թաղային խորհուրդ, հոգաբարձու կամ խնամակալ ինքնագլուխ չի գործում: Քանի որ մենք կրոնաազգային համայնք ենք, հայերը սերտ կապված են պատրիարքարանին:

-Դուք նշեցիք, որ հայկական համայնքի թիվը կազմում է 70 հազար մարդ: Ի՞նչ հաշվարկներով է այդ թիվը ներկայացվում:
-Պատրիարքարանը չունի այս 70 հազար հայի անունների գրանցումները, բայց յուրաքանչյուր թաղամաս ունի իր գրանցամատյանները, որոնց շնորհիվ էլ տեղեկանում ենք, թե որ թաղում քանի հայ է բնակվում: Պետք է նշել, որ հայերի թիվն իրականում 70 հազարից ավելի է. կան շատ հայեր, ովքեր քաջություն չունեն ասելու, որ հայ են: Իրենց ազգությունը գաղտնի պահող հայերի թիվը հասնում է 100 հազարի: Հետևաբար կարելի է ասել` Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար հայ: Նրանք գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց քանի որ ապրում են շրջաններում, վախենում են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից, թաքցնում են իրենց ինքնությունը:

-Որքանո՞վ են այդ վախերն արդարացված:
-Թուրքիայի մասին խոսելիս պետք է անդրադառնանք նրա արևելյան և արևմտյան շրջաններին: Արևմտյան շրջաններում հասարակությունը` մասնավորապես երիտասարդությունը, համեմատաբար ավելի զարգացած է: Մի կողմ թողնելով այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Պոլիսը, Անկարան, Իզմիրը եւ Անթալիան` անհրաժեշտ է դիտարկել Սասունը, Կարսը, որտեղ ժողովուրդը թաքցնում է իր ինքնությունը: Այսպես, այն ժամանակ, երբ բացահայտվում է հայ ուսուցչի ինքնություն, նրան հեռացնում են աշխատանքից: Նման երեւույթները հաճախակի են տեղի ունենում: Այսինքն` Պոլսի և այլ արեւմտյան քաղաքների կյանքը լիովին տարբերվում է արեւելյան շրջանների կյանքից:

-Հայերի մոտ նկատվո՞ւմ են Թուրքիայի արեւելյան շրջաններից դեպի արևմտյան շրջաններ տեղափոխվելու միտումներ:
-Եթե նրանք կալվածքներ ունեն արևելյան քաղաքներում, չեն կարող դրանք թողնել ու տեղափոխվել այստեղ: Այդ կալվածքները շատ դժվար է վաճառել, նույնիսկ վաճառքն իրականացվում է շատ չնչին գնով` գրեթե մեկ տասներորդ գնով: Այս պայմաններում նրանք բնականաբար չեն ցանկանում գրեթե անվճար թողնել կալվածքները: Սակայն այն հայերը, ովքեր նման կալվածքներ չունեն, փորձում են տեղափոխվել արևմտյան շրջաններ` մասնավորապես Պոլիս: Նրանք դիմում են պատրիարքարան, փոխում իրենց անձնագրերը` դառնալով հայ քրիստոնյա:

-Պոլսից դուրս հայերը որտե՞ղ են առավելապես կենտրոնացած:
-Վերոնշյալ 70 հազարից 66-67 հազարը բնակվում է Պոլսում: Գավառաբնակ հայության թիվը չի անցնում 3000-ից: Ավելի քան 500 հայ բնակվում է Անկարայում: Սեբաստիայում ունենք 70 հոգի, Խարբերդում` շուրջ 20 հայ ընտանիք: Մալաթիայում հաշվվում է շուրջ 20 ընտանիք կամ 50 հայր: Իսքենդերունում, որտեղ ունենք 3 հայկական եկեղեցի, բնակվում է շուրջ 300 հոգի: Այլ քաղաքներում ապրում է շուրջ 10-20 հայ:

-Իսկ հայ համայնքը համալրվո՞ւմ է արտասահմանից եկող հայերով:
-Մենք այդ 70 հազարի մեջ նկատի չունենք հայաստանցի հայերին, որովհետև նրանք տեղացի չեն: Բոլորն էլ, եթե չասենք փախստական (պետությունն արտոնել է նրանց), բայց անօրինական են ապրում Թուրքիայում. գալիս են մեկ ամսվա մուտքի արտոնագրով, սակայն ապրում են տասը տարի: Եվ, փաստորեն, քանի որ իրենք թուրքահպատակ չեն, ապա չեն կարող ընդգրկվել վերոնշյալ թվում:

-Որքա՞ն հաճախ եւ ի՞նչ հարցերով են հայերը դիմում պատրիարքարանին:
-Երբ խնդիրներ են ունենում, այդ ժամանակ են դիմում պատրիարքարանին: Դա նորմալ երևույթ է, եւ պատրիարքարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել նրանց: Պետք է նշել, որ հիմնականում պատրիարքարանի շրջակայքում բնակվող հայերն են, որ ամեն կիրակի գալիս են պատարագի: Դժբախտաբար, դժվար է լուծել նրանց պսակադրության և մկրտության խնդիրները: Նրանք այստեղ կարողանում են միայն քաղաքացիական ամուսնություն կնքել, բայց ոչ եկեղեցական պսակադրություն: Հետևաբար եկեղեցին նրանց զավակներին ընդունում է որպես ապօրինի երեխաների: Մենք, չցանկանալով, որ այդ մանուկները մնան չմկրտված, մկրտում ենք և շատ մտորում այդ հարցի լուծման ուղիները գտնելու շուրջ:

-Ի՞նչ խնդիրներ եւ դժվարություններ ունի հայ համայնքը:
-Երբ մենք խոսում ենք հայկական համայնքի խնդիրների մասին, նկատի ունենք մեր հաստատությունների դժվարությունները: Պատրիարքարանին հետաքրքրում է ոչ թե առանձին հայ անհատների հոգսերը, այլ համայնքի ընդհանուր շահը: Օրինակ` ունենք կալվածքներին առնչվող խնդիրներ: Մինչեւ 1980-ական թթ. մեր եկեղեցին, դպրոցները, այլ հաստատություններն ու կալվածքները եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասնությամբ բռնագրավված էին: Բայց այս իշխանությունների օրոք մի փոքր մեղմացել են այդ հարցերը: Քանի որ այս կառավարությունը համեմատաբար ավելի կրոնամոլ է ու հարգանք է տածում մյուս կրոնների հանդեպ, սկսեց մեր կալվածքները աստիճանաբար վերադարձնել; Սա պահանջում է նաև Եվրոպական Միությունը: Հատկանշական է, որ մեր եկեղեցիները, դպրոցները և մյուս հաստատությունները կանգուն են մնում հենց այս կալվածքների եկամուտների շնորհիվ: Թեեւ պետությունն սկսել է կամաց-կամաց վերադարձնել կալվածքները, բայց դեռ ընդամենը 100-ից 5-ն է հետ տրվել: Մենք դեռ շատ կարևոր կալվածքներ ունենք, որ հետ ենք պահանջում պետությունից, եւ տակավին կան վիճելի կալվածքներ: Չգիտենք, թե նրանցից քանիսը հետ կտան: Եթե պետությունը չի վերադարձնում կալվածքները, մենք դիմում ենք դատարան: Եթե դատարանն էլ է մերժում մեր հայցը, դիմում ենք եվրոպական դատարան` պահանջելով մեր իրավունքը:

-Կարելի՞ է ասել, որ Թուրքիայի բոլոր հայկական դպրոցները գտնվում են պատրիարքարանի ենթակայության տակ:
-Այո՛, բայց հովանու տակ: Դպրոցները գործում են անկախ, բայց բարոյապես ենթակա են պատրիարքարանին և հաշվի են առնում մեր հրահանգներն ու դիտողությունները:

-Քանի՞ հայկական կրթօջախ կա այսօր Թուրքիայում:
-Նախ նշենք, որ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ունենք նաև հայ կաթոլիկ եկեղեցի և համայնք, որի անդամների թիվը չի անցնում 3000–ից: Հայ կաթոլիկ եկեղեցին ունի 10 եկեղեցի ու 3 դպրոց: Հայ բողոքական համայնքի անդամների թիվը չի հասնում 1000 հոգու: Այս համայնքը չունի որևէ դպրոց: Եթե Հայ առաքելական եկեղեցու ունեցած դպրոցներին միացնենք նաև հայ կաթոլիկ եկեղեցու դպրոցները, ապա կունենանք 15 հայկական դպրոց: Պոլսո հայոց պատրիարքարանի հովանու տակ գործում է 12 հայկական դպրոց, որոնցում սովորում է ավելի քան 3000 աշակերտ:
Այս թիվը շատ փոքր է: Ժամանակին մեկ դպրոցում սովորողների թիվը հասնում էր 1500-2000-ի: Երեխաների եւ պատանիների մեծ մասը նախընտրում է հաճախել տեղական դպրոցներ կամ արտասահմանյան քոլեջներ: Ոմանք քոլեջներն են գերադասում, որովհետեւ այնտեղ ավելի որակյալ ուսում են ստանում: Ոմանք նախընտրում են թուրքական դպրոցները, քանի որ անվճար են: Ոմանք էլ հայկական դպրոցներ չեն ուղարկում իրենց երեխաներին, քանի որ իրենց տանը մոտ որևէ հայկական դպրոց չկա: Պետք է նկատել, որ հայ աշակերտների թիվն առավել շատ է օտար դպրոցներում: Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին մեծացել է խառն ամուսնությունների թիվը:

-Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում պատրիարքարանը համայնքի ուծացումը կանխելու ուղղությամբ:
-Պետությունը մեղավոր չէ այս հարցում: Նշված բոլոր խնդիրներն էլ մեր համայնքի հոգսերն են: Դրանք ի հայտ են գալիս նաև բազում ընտանիքների՝ սեփական մշակույթի, եկեղեցու, դպրոցի նկատմամբ անտարբերության հետևանքով:

-Քանի՞ հայկական եկեղեցի է գործում Թուրքիայում:
-Պոլսի մեջ ունենք ընդհանուր թվով 37 եկեղեցի: Մի գործող հայկական եկեղեցի ունենք Կեսարիայում, 3-ը` Իսքենդերունում, 2-ը` Տիգրանակերտում, մեկն էլ՝ Մարդինում՝ Դեւրիքում: Այսինքն՝ ընդհանուր թվով` 44 հայկական եկեղեցի:

-Դուք ասացիք, որ Իսքենդերունում ապրում է 3000 հայ, եւ գործում է 3 եկեղեցի: Կարելի՞ է ասել, որ հենց եկեղեցիների թվով է պայմանավորված վայրի հայաշատ լինելը:
-Դարեր շարունակ հենց այդպես էլ եղել է: Հայ ժողովրդին համախմբողը եկեղեցին է եղել: Առանց եկեղեցու համայնք չի կարող գոյություն ունենալ, քանի որ համայնքը կարճ ժամանակ անց կցրվի: Եկեղեցու առկայությունը մեծ դեր է խաղում՝ ձուլումը կանխելու առումով: Մեր ժողովուրդը Իսքենդերունում բնակվում է այդ եկեղեցիների շուրջ: Ամռանը Իսքենդերունի Վաքըֆ գյուղը, որտեղ գտնվում է եկեղեցիներից մեկը, ունենում է բազմաթիվ հայ այցելուներ, ովքեր գալիս ու մկրտվում են տեղի եկեղեցում: Ինչ վերաբերում է Տիգրանակերտի եկեղեցուն, ապա վերջինիս տանիքը փուլ էր եկել: Այն, դժբախտաբար, չի գործում, թեև այնտեղ ունենք փոքրաթիվ համայնք ու թաղային խորհուրդ: Կեսարիայում համայնք չունենք. այստեղ բնակվում է ընդամենը 2 ընտանիք: Տիգրանակերտում 3-4 ընտանիք կա: Բայց թաքնված հայերի 50 ընտանիք կա այստեղ: Դեւրիքում կա ընդամենը մեկ ընտանիք:

-Եթե չխոսենք մեր պատմական եկեղեցիների վերականգնման մասին, մեծ դժվարությունների հանդիպո՞ւմ եք նոր եկեղեցիներ կառուցելու հարցում:
-Առանձնապես հեշտ չէ: Օրինակ` ասորիները, որոնց թիվը հասնում է շուրջ 20 հազարի, ունեն իրենց պատկանող ընդամենը մեկ եկեղեցի, իսկ մյուս եկեղեցիները վարձում են: Նրանք դիմել են նոր եկեղեցի կառուցելու համար, պետությունը խոստացել է, բայց արդեն քանի տարի է` սպասում են: Մենք նման կարիք չունենք: Եթե կարողանանք լավ վիճակում պահել մեզ պատկանող եկեղեցիները, դա էլ է մեզ բավական: Թուրքիայի սահմաններում ամենամեծ եկեղեցին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին է` յոթ խորաններով, մոտ 1400 ք/մ.: Տիգրանակերտի եկեղեցու վերանորոգումը պահանջում է բավականին մեծ գումար` 3 մլն ԱՄՆ դոլար, որի կեսն անգամ դեռ չենք կարողացել հավաքել: Նյութական “նեղությունը” չի թողնում, որ կարողանանք մեր եկեղեցիները մեր ուզած ձևով վերանորոգել:

-Ինչ կապեր ունի Հայոց պատրիարքարանը Թուրքիայում գործող կրոնական այլ համայնքների, հոգեւոր առաջնորդների հետ:
-Մենք շատ սերտ կապեր ունենք մյուս աթոռների հետ` հունաց պատրիարքի, ասորի եպիսկոպոսի հետ, բողոքական ու կաթոլիկ եկեղեցիների հետ: Տարին մեկ անգամ աղոթքի շաբաթ ունենք եւ յուրաքանչյուր օր տարբեր եկեղեցիներում ժողովրդի հետ աղոթք ենք անում: Շատ անգամ մեզ հուզող հարցերը քննարկում ենք միմյանց հետ, բանավիճում: Մեր հարաբերությունները շատ ջերմ են: Թուրքիայի այս կառավարության կրոնասիրության պատճառով սերտացել են հարաբերությունները նաև մուսուլմանական առաջնորդության հետ: Լավ են հարաբերությունները հրեական համայնքի հետ:

-Դիմու՞մ են այլ քրիստոնյաներ պատրիարքարանին` հայկական եկեղեցում իրենց պատարագն անելու խնդրանքով:
-Անշո՛ւշտ: Հույները դիմել են Կեսարիայի հայկական եկեղեցու համար: Երբեմն բողոքականներն են դիմում: Դիմում են ղպտիները: Իհա՛րկե, պատրիարքարանը մեծ սիրով տրամադրում է հայկական եկեղեցիները:

-Ասացիք, որ այս տարի նշվելու է Պոլսո հայոց պատրիարքարանի 550-ամյակը: Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում այդ կապակցությամբ:
-Դեռ հստակ ամսաթվեր չենք որոշել: Տոնակատարությունները սկսելու ենք պատարագով: Նախատեսվում են բանախոսություններ նաև արտասահմանից հրավիրված հյուրերի մասնակցությամբ: Կկազմակերպվեն համերգներ, տարբեր միջոցառումներ, ինչպես նաև մեծ ընդունելություն, որին մասնակցելու են թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Շատ ուրախ միջոցառումներ չենք կազմակերպելու, որովհետեւ, ինչպես գիտեք, մեր պատրիարքը ծանր և անբուժելի հիվանդ է:

-Այսօր Թուրքիայում ապրող հայերը կարողանո՞ւմ են պահպանել երբեմնի լավագույն ճարտարապետի, թատերական գործչի կամ նկարչի համբավը:
-Անշո՛ւշտ, օսմանյան շրջանի մեծ-մեծ տաղանդներն այսօր չունենք: Սակայն համայնքն ունի տաղանդավորներ: Այսօր շնորհալի գրողներ ունենք, լավագույն համալսարաններում պրոֆեսորներ, անվանի ճարտարապետներ, երաժիշտներ: Այս երկրի մեջ հայ ժողովուրդը, հայ համայնքն իր ներդրումն ունեցել են` լինի թատերական ասպարեզում թե երաժշտության կամ ճարտարապետության: Պոլսի բոլոր պալատները Պալյան ընտանիքի կողմից են կառուցվել: Մեր համայնքի անհատների այսօրվա ուսումնասիրությունները հայտնաբերեցին հարյուրավոր երաժիշտների, երգահանների, ովքեր մեծ ներդրում են ունեցել թուրքական երաժշտության զարգացման գործում: Տասնյակ անհատներ թատերագրության հիմքն են դրել: Սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից մինչև մեր օրերը հայերը մեծ դեր են խաղացել այս պետության զարգացման գործում: Ունեցել ենք նախարարներ ու պատգամավորներ: Սակայն, ցավոք, այսօր չենք կարող նման պաշտոններ զբաղեցնել: Այս կառավարության օրոք սկսեցին "դռները բացել", որպեսզի ոչ մահմեդականներն էլ կարողանան պատգամավոր ընտրվել:


Տիգրան Պետրոսյան
Աղբյուրը` armedia.am

Սինգապուրը և հայկական համայնքը

Publicado por losarmenios On 3/13/2011 08:14:00 p. m. 0 comentarios

Սինգապուրը հրաշագեղ մի երկիր է`4.5 միլիոն բնակչությամբ:
Լեզուն՝ անգլերենն է և չինարենը: Կլիման միապաղաղ է, տարվա եղանակները շեշտված չեն. որոշ չափով խոնավ է եղանակը, որին սակայն մարդը շուտ է վարժվում և միայն հիանում, հրճվում և զարմանում եղանակի քմահաճույքներով: Կես ժամում կարող է կայծակել, որոտալ, անձրևել (երբեմն տեղատարափ) և անմիջապես հետո պայծառ արև: Բայց սա չի խանգարում մարդկանց կենցաղին: Սինգապուրը ունի 200 տարվա պատմություն: Այստեղ բնակվում են չինացիներ և մալազիացիներ:

Այժմ Սինգապուրը հանդիսանում է աշխարհի զարգացած առևտրական կենտրոններից մեկը, ինչպես նաև բազմազգ և բազմաբնույթ մշակույթակիր երկրներից մեկը: Այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը՝ իր ճարտարապետական կառույցներով, կոթողներով, զբոսայգիներով, պանդոկներով, զբոսաշրջության հարմար ծովափով, «Բոթանիք» պարտեզով (Botanic garden), արհեստական լճերով, կենդանաբանական ցերեկային և գիշերային պարտեզներով, որոնք իսկական վայելք են անխտիր բոլորի համար:

Այնտեղ կան բազմաթիվ երաժշտական թատերասրահներ, տաճարներ, սրբավայրեր, եկեղեցիներ, որոնք բոլորը ներկայացնում են ազգի մշակութային ճաշակն ու մակարդակը:

Նույնիսկ խանութներն ու ճաշարանները այնքան հմայիչ են, որ գոհացնում են ամենադժվարահաճներին ևս: Հանրային փոխադրամիջոցները՝մետրոն, ավտոբուսը և տաքսին, նույնպես արդիական են ու մատչելի:

Շրջագայության ընթացքում հոգիդ լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ես հայացքդ պարուրող գունագեղ ծաղիկները, աննկարագրելի տեսակավոր ծառերը և կանաչ դաշտերը:

Ժողովուրդը սիրալիր, հանգիստ և քաղաքավարի է: Գողության, ոճրագործության կամ թմրանյութերի մասին հնարավոր չէ կարդալ կամ լսել թերթերում և հեռուստացույցով, քանի որ այսպիսի երևույթները շատ հազվագյուտ են: Ժողովուրդը բարօրության, զարգացման ու հաջողության ձգտում է դրսևորում:
Եթե Սինգապուրի մասին խոսենք որպես հայ, մեր առջև հայտնվում են պատկերներ`
175-ամյա Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, «Ռաֆըլզ» պանդոկը (Raffles Hotel), Վանդա Հովակիմի հայտնաբերած «օրխիդեա» ծաղիկը:


Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցի

Սինգապուրի Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1835 թվականին: Գտնվում է Սինգապուրի ամենամեծ պողոտայի`«Հիլլ»-ի (Hill Street) և «Արմենիա» փողոցի միջև: Այն առաջին քրիստոնյա եկեղեցին է Սինգապուրում և Ազգային պատմական կոթող է (National Historical Monument), որի ճարտարապետն է հանդիսանում Ճ. Տ. Քոլմանը (G. D. Coleman):

1800-ական թվականների կեսերին արդեն, հայ առեւտրականները իրենց ընտանիքներով եկան ու բնակություն հաստատեցին այստեղ: Հայկական համայնքի թիվը սկզբում քիչ էր, սակայն հետզհետե համայնքը աճեց և սկսեց վերելք ապրել:

Իրենց հոգևոր պահանջները գոհացնելու համար, տեղի հայերը ունեին միայն վարձու փոքրիկ մատուռ, սակայն մնայուն եկեղեցի ունենալու փափագը հետզհետե մեծանում էր: Տեղի կառավարիչը հայերին շնորհեց հարմարավետ հողակտոր, և այդպիսով՝ պարսկահայ, հնդկահայ, Բիրմայի, Սիամի, Պադավիի ու Մալայան համայնքների դրամական ներդրումների շնորհիվ, եկեղեցին կառուցվեց: Սինգապուրցիները և տեղի հայերը ձեռնամուխ են եղել հասույթները հավաքելու գործին:

Եկեղեցին ունեցել է հոգեւորականների կացարան, որը կառուցվել է 1838-ին: Այսօր այն ծառայում է որպես ժողովասրահ, այցելու քահանաների և եկեղեցու հոգատար անհատներ բնակավայր:
1970-ին, գերեզմանոցը, որ կոչվում է «Բյութիկ թիմահ» (Butik Timah, բառացի՝ անագի լեռ), փակ էր վերանորոգման համար: Սինգապուրում աշխատող մի ամերիկահայ, հասկանալով, որ հայ համայքնի անդամների`այնտեղ ամփոփված շիրիրմները դատապարտված են կորստի, պատկան մարմիններից արտոնություն է ստանում և դեռ պահպանված շիրմաքարերն (թվով 30) իր միջոցներով տեղադրել է տալիս եկեղեցու պարտեզում (Հիշողության պարտեզ) : Այսօր երախտագիտության մեծ զգացումով ուզում ենք նշել, որ այդ անձը Լոս Անջելեսի Դրոշմագիտական միության` «Արփա»-ի անդամ Լևոն Բալյանն է:


«Ռաֆըլզ» պանդոկը

«Ռաֆըլզ» պանդոկը, իրավամբ, աշխարհի հռչակավոր եւ գեղեցիկ պանդոկներից մեկն է: Այն ճարտարապետական հիասքանչ կառույց է` հիասքանչ ներքին հարդարանքով և հին աշխարհին հատուկ շքեղությամբ, որ իր լավ մթնոլորտն ու հոյակապ սպասարկման ավանդույթները պահեց ավելի քան հարյուր տարի: Պանդոկը կառուցվել է 1887թվականին` Ավետիք, Արշակ, Տիգրան եւ Մարտին եղբայրների կողմից: Պանդոկը կոչվեց սըր Ստեֆորտ Ռաֆլզի անունով, ով երբեմնի բրիտանկան գաղութի` այսօրվա Սինգապուրի հիմնադիրներից մեկն է:


Վանդա Միս Հովակիմ

Մինչ բազմաթիվ հայեր հաջողություններ են արձանագրում քաղաքական և հասարակական կյանքում, մի կնոջ անուն առ այսօր ապրում է Սինգապուրում և նրա սահմաններից դուրս: Աշխեն Հովակիմյանն առաջինն էր, որ օրխիդեա ծաղիկ աճեցրեց, որ կոչվեց իր անունով` «Վանդա Միս Հովակիմ» Սինգապուրի ազգային ծաղիկ:
Այսօր Բուսաբանական այգու կենտրոնական բլրակներից մեկի վրա հատուկ տեղ է հատկացված «Սինգապուրի օրխիդեայի» համար: Տոնական օրերին այստեղ են գալիս ոչ միայն Սինգապուրի ընատնիքները, այլև հյուրեր Մալազիայից և Չինաստանից:
Ու թեև եկեղեցում քահանա չկա, «Արմենիան հերիթեյջ անսամբլը» և ժողովուրդը եկեղեցում աղոթում են, շարականներ են երգում, հետո խմբվում սեղանների շուրջ` հայերեն խոսելու համար:

«Արմենիան հերիթեյջ անսամբլը» հաճախ համերգներ է ունենում եկեղեցում` հայ թե սինգապուրցի հանդիսատեսի համար: Նշենք, որ մարտի 26- ին տոնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 175 ամյակին հրավիրված են աշխարհի տարբեր անկյունների հայ համայնքների ներկայացուցիչներ և հոգևորականներ: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել տոնակատարությանը, կարող են նամակ գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով singapore@armeniansinasia.org կամ այցելել www.armeniansinasia.org:

Շաքե Հովակիմյան
Աղբյուրը` hayernaysor.am

Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասան Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:

Ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղեւոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողների:
428թ. Հայաստանում վերացվեց Արշակունյաց թագավորությունը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն, և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահպանելու հարցում և 449թ.-ին մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրում է զրադաշտական կրոնը (կրակապաշտություն):

Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավո-  րությամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. "Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքերում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն` արա՛ ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն և ո՛չ էլ Երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա":

Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին, և 451թ.-ի գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու` Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչեւ սաղմոսաց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելով` իր զինվորների հետ ընկնում է Վարդանը և նրա հետ 7 երևելի նախարարներ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմական ազնվականներով` 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է "Նորահրաշ" շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:


Աղբյուրը` http://www.armedia.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն