300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Աշխարհ. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Աշխարհ. Mostrar todas las entradas

Հայազգի հայտնի զինավաճառ, «մահ վաճառող» տիտղոսին արժանացած Սարգիս Սողանալյանին է անդրադարձել բրիտանական Guardian պարբերականը։

«Երկու տասնամյակից ավելի Սողանալյանն աշխարհում ամենախոշոր մասնավոր զինավաճառն էր. այդ գործով զբաղվել է Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաև իրանա–իրաքյան պատերազմի ժամանակ։ Կարճահասակ, թմբլիկ Սողանալյանը կենդանության օրոք բնութագրվում էր որպես «մահ վաճառող»,–գրում է պարբերականը և հիշեցնում Սողանալյանի խոսքերը՝ «Այդ անունն ինձ չի անհանգստացնում»։

Պարբերականն այնուհետև նշում է, որ Սողանալյանը համագործակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ամերիկյան այլ պետական գործակալությունների հետ։ Նա զենք է մատակարարել Անաստասիո Սոմոզային (Նիկարագուայի նախագահ) սանդինիստական շարժման դեմ մղած պայքարի ժամանակ, Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին Իրանի դեմ պատերազմում։ Նա ինֆորմատոր էր, որը թանկարժեք ինֆորմացիա էր տրամադրում։ «Լսում ես բերանով, խոսում՝ ականջներով»,– ասում էր նա։

«Նրա վաշինգոտնյան կապերը, գործերը վատանալու դեպքում, բանտից դուրս գալու երաշխիք էին և օգնում էին լեզու գտնե դատավորների և դատախազների հետ»,– հավելում է հոդվածագիրը։

Լիբանանի քաղաքացի Սողանալյանը ծնվել է Թուրքիայում, նրա ընտանիքը հետագայում Լիբանան է տեղափոխվել։ Նա այնուհետև՝ 1958թ. ԱՄՆ է գաղթել և դարձել M16 տեսակի ինքնաձիգեր արտադրող Colt ընկերության գաղտնի գործակալը։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի (մուսուլմանական և քրիստոնեկան համայնքների միջև) տարիներին նա զենք է մատակարարել քրիստոնյա կամավորական ուժերին, և սկսվել է նրա համագործակցությունը Կենտրոնական հետախուզության վարչության հետ։ Սողանալյանն աշխատել է նաև կուբացի վտարանդի գործակալ Ֆելիքս Ռոդրիգեսի հետ, որը մասնակցել է հեղափոխական Չեգևարային գտնելու օպերացիային, ինչպես նաև Էդվին Վիլսոնի հետ, որը զենք է մատակարարել Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին։

«Հատուկ բնավորության գիծ է պետք՝ հաջողակ զինավաճառ դառնալու համար,– ասել է Սողանալյանը,– Դու պետք է բավականություն ստանաս ռիսկի դիմելուց։ Վստահությունն ու հեղինակությունն ամեն ինչ են, բայց եթե ուզում ես կենդանի մնալ, պետք է քեզ վարձատրողներին երջանկացնես»։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Սողանալյանն իրեն խիստ հակակումունիստ էր բնութագրում։ «Ես երբեք զենք չեմ վաճառել ձախ ուժերի»,– հայտարարել է նա այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա զինել է Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերին (ձախ–արմատական ապստամբական խմբավորումներ)։

«Նա անազնիվ, անպատասխանատու զինավաճառ չէ։ Նրան ճանաչում են մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները»,- հայտարարել էր նրա փաստաբաններից մեկը։ 1981թ. զենքի վաճառքի ոլորտում խարդախության համար նա պետք է 5 տարվա ազատազրկման դատապարտվեր, սակայն պայմանական ազատ արձակվեց։

Սողանալյանը նաև հրթիռներ է մատակարարել Արգենտինային, որոնք հետագայում օգտագործվել են Ֆոլքլենդյան կղզիների համար անլգլոարգենտինյան հակամարտության ընթացքում անգլիական նավը կործանելու նպատակով։ «Ամերիկացիները գիտեին, թե ես ինչ էի անում՝ յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ»,–ասել է Սողանալյանը։

Նա իր ամենամեծ գործարքը (1,5 մլրդ դոլար) Սադամ Հուսեյնի հետ է իրականացրել՝ 1980–ականներին իրանաիրաքյան պատերազմի ժամանակ։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ–ն արգելել էր երկու կողմերին զենքի վաճառքը, իսկ նա փաստորեն «խախտել էր» այդ հրամանը։ Սողանալյանը 1987թ. մեղավոր է ճանաչվում Իրաքին ուղղաթիռ վաճառելու փորձի համար։ Նա, որ դատախազների կողմից բնութագրվում էր որպես մեծ խաբեբա և խարդախ, 1991թ. ազատազրկման դատապարտվեց, բայց օգնությունը «ձեռքի տակ էր». 1993թ. նրա վեց ու կես տարվա ազատազրկումը երկու տարի դարձավ, ապա նաև ազատ արձակվեց՝ Լիբանանում իրականացված ամերիկյան արժույթային կեղծ սխեմայի մասին ինֆորմացիա տրամադրելու դիմաց։ «Երբ նրանք իմ կարիքն զգում են, անմիջապես գալիս ու ինձ ազատ են արձակում,– 2001թ. ասել է նա,– Ես կարող եմ նրանց հետախուզական ինֆորմացիա տրամադրել»։

Սողանալյանը, որ 30 մլն դոլար պարտք ուներ պետությանը (հարկերի տեսքով), և որին արգելել էին զենքի վաճառքով զբաղվել, որոշում է Ֆրանսիա գնալ։ Նրան 1999թ. Մայամի ժամանելիս ձերբակալում են՝ 3 մլն դոլարի բանկային հաշիվների հետ կապված խարդախության համար։ Բայց կրկին նրան օգնության ձեռք են մեկնում. 10 ամիս անց նա ազատ է արձակվում։

«Սողանալյանը միշտ վստահեցրել է, թե երբեք ԱՄՆ–ի շահերի դեմ չի գործել։ Սակայն 1999թ.10 000 միավոր AK47 տեսակի ինքնաձիգ է մատակարարել Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերին, այդ գործարքը կատարել էր պերուացի լրտես Վլադիմիրո Մոնտեսինոսը, որը Կենտրոնական հետախուզության վարչության գործակալ էր։ ԿՀՎ–ն վստահ էր, որ այդ զենքը Պերու է գնում...։ ԱՄՆ–ը ֆինանսավորում էր Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերի դեմ Կոլումբիայի իշխանությունների պատերազմը։ Մոնտեսինոսը Պերուում ազատազրկման դատաապարտվեց։ Իսկ Սողանալյանի դեպքում «իրավապահ մարմիններին օգնելու համար» դատավճիռը մեղմվեց և համարվեց, որ բանկային մեքենայությունների համար ազատազրկման ժամկետը և 3 տարվա պայմանական ազատազրկումը բավարար պատիժ է նրա համար:

Սողանալյանը մահացել է 2011թ. հոկտեմբերի 11–ին։ Պարբերականը ընդգծում է, որ 2008 թվականից նրա առողջական վիճակը ծանր էր. նրա տուն, սակայն, շարունակում էին այցելել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ, որոնք դեռ ցանկանում էին նրա հետ գործարքներ կնքել։

Սողանալյանը, որ ժամանակին մի քանի մասնավոր ինքնաթիռ ուներ, վերջին տարիներին սնանկացել էր և ապրում էր վարձակալած տանը:

Թերթ.am

Գերմանիայի բնակչությունը դեմ է աշխատուժի ներգաղթին
Գերմանիան, որը բարձր որակավարում ունեցող մի քանի հարյուր մասնագետների կարիք ունի, պատրաստ է ընդունել մասնագետների Հարավային Եվրոպայից, սակայն այս հեռանկարը առաջացրել է երկրի բնակչության ուժեղ դիմադրությունը։

Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, Գերմանիայի քաղաքացիները կարծում են, որ իրենց երկրում մասնագետների պակաս չկա։ Ավելին, նրանց կարծիքով, օտարերկրյա աշխատուժը կարող է զրկել իրենց աշխատատեղերից։

Բոննում Աշխատանքի շուկայի ուսումնասիրության ինստիտուտի փորձագետ Հիլմար Շնայդերը, սակայն, չի կիսում քաղաքացիների այդ մտավախությունները։ «Արտասահմանցի ոչ մի որակավորված մասնագետ գերմանացուց չի խլի իր աշխատատեղը, ընդհակառակը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է նա։

Հետազոտական ինստիտուտի մասնագետները հիմնվում են այն հանգամանքի վրա, որ արտերկրից Գերմանիա եկած մասնագետը ոչ միայն նոր աշխատատեղ կստեղծի իր պրոֆեսիոնալ մակարդակի գործընկերների համար, այլև աշխատանքով կապահովի ավելի ցածր որակավորում ունեցողներին։ Շնայդերը համոզված է, որ Գերմանիան առաջիկա 30 տարիների ընթացքում տարեկան կունենա 300հզ.-500հզ. մասնագետի կարիք։ Մեծ Բրիտանիան և Սկանդինավյան երկները դրսից մասնագետներ հրավիրելու հարցում վաղուց արդեն առաջ են անցել Գերմանիայից։



Թերթ.am

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, թե Գերմանիայից փոխհատուցում են պահանջելու՝«անհիմն մեղադրանքների համար»։

Իսպանիան «անհիմն հայտարարությունների» համար փոխհատուցում կպահանջի Գերմանիայից
Ինչպես գիտենք, Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, թե իրենց երկրում տարածված աղիքային ինֆեկցիայի աղբյուրն Իսպանիայից ներմուծված վարունգներն են: Լաբորատոր հետազոտությունները, սակայն, հերքել էին այդ փաստը։

Իսպանիայի վարչապետն ասել է, որ այդ «անհիմն հայտարարությունների» արդյունքում Իսպանիայի տնտեսությունը զգալի տնտեսական վնաս է կրել. իսպանական բանջարեղենի վաճառքը ողջ Եվրոպայում դադարեցվել է։

Օրեր առաջ պարզ դարձավ, որ վերոնշյալ աղիքային վտանգավոր ինֆեկցիայի աղբյուրը E.coli մանրէի հազվագյուտ մի տեսակ է՝O104:H4–ը, որը մարդու կյանքի համար վտանգ է ներկայացնում։ Իսպանիայից ներմուծված վարունգների հետազոտությունները ցույց էին տվել, որ «դրանցում վերոնշյալ մանրԷի առկայություն չկա»։

Աղիքային վարակն արդեն հայտնաբերվել է աշխարհի 12 երկրում։ Սկզբում այդ վարակը գրանցվեց Գերմանիայի հյուսիսում. այն Գերմանիայում արդեն 17 և Շվեդիայում 1 մարդու կյանք է խլել։ Վերջին տվյալներով՝ Գերմանիայում աղիքային ինֆեկցիայով հիվանդների թիվը մոտ 2000–ի է հասնում։

Ինֆեկցիայի դեպքեր գրանցվել են նաև Շվեդիայում (43 հիվանդ), Դանիայում (17վարակակիր), Նիդերլանդներում ( 8 վարակակիր), Մեծ Բրիտանիայում ( 7վարակակիր) Ֆրանսիայում (6 վարակակիր)։

Երկուական հիվանդներ հայտնաբերվել են նաև Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ–ում, իսկ Իսպանիայում, Չեխիայում և Նորվեգիայում՝ մեկական հիվանդ։

Աղիքային ցուպիկով վարակը հաճախ բարդանում է հեմոլիտիկ –միզարյունական սինդրոմով, որն ատաջացնում է սուր երկիկամային անբարարություն, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կյանքի համար վտանգ է ներկայացնում։



Թերթ.am

Սան Ֆրանցիսկոյում հանրաքվե կանցկացնեն ընդդեմ թլպատման
Սան Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները այս տարվա նոյեմբերին հանրաքվե կանցկացնեն թլպատումը՝ որպես բարբարոսական և անմարդկային սովորույթ արգելելու համար։ Այս մասին հաղորդում է slon.ru կայքը։

Հանրաքվե անցկացնելու որոշումը կայացվել է 4-միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի 12000 ստորագրությունների հիման վրա։ Այսպիսով, Սան Ֆրանցիսկոն կարող է դառնալ Միացյալ նահանգների առաջին քաղաքը, որտեղ օրենքով կարգելվի թլպատումը։

Օրենքը խախտելու համար ծնողների համար սահմանվող պատիժը կլինի 1000 դոլարից մինչև 1 տարվա ազատազրկում։ Արգելքը, սակայն, տարածվում է միայն անչափահասների վրա։ 18 տարեկանից հետո Սան Ֆրանցիսկոյի բնակիչները կարող են ինքնուրույն որոշել՝ թլպատվել, թե ոչ։ Իսկ մինչ չափահաս դառնալը ոչ կրոնական հայացքները, ոչ այլ պատճառաբանություններ չեն կարող ստիպել շրջանցել օրենքը։

Այսօր ԱՄՆ-ը աշխարհի «ամենաթլպատված» երկիրն է. ամերիկացիների 80%-ը թլպատված է։ Սակայն իրենց երեխաներին թլպատման ենթարկող ծնողների թիվը գնալով նվազում է։ 2006թ. թլպատվել է տղամարդկաց 56%-ը, 2009թ.՝ 33%-ը։



Թերթ.am

Աշխարհի բնակչության մեկ տոկոսը տնօրինում է աշխարհի հարստության 39 տոկոսը
Տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է ֆինանսական ճգնաժամից հետո երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը։ Նման եզրահանգման է եկել ամերիկյան The Boston Consulting Group սոցիոլոգիական ընկերությունն իր վերջին հետազոտության արդյունքում։

Վիճակագրության համաձայն՝ 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների թիվը 2010–ին ամբողջ աշխարհով մեկ 12 տոկոսով աճել է։

Չնայած ԱՄՆ–ը հանդիսանում էր ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոն, միլիոնատեր ընտանիքների ամենամեծ թիվը (5220) 2010–ին գրանցվել է հենց ԱՄՆ–ում։ Նախորդ տարվա համեմատ՝ այստեղ աճը կազմել է 1,3 տոկոս։

AFP գործակալության փոխանցմամբ՝ երկրորդ տեղում է հայտնվել Ճապոնիան (1530), իսկ երրորդում՝ Չինաստանը (1110)։

Մեկ միլիոն դոլար եկամտով տնային տնտեսությունները զգալիորեն աճել են մասնավորապես Ասիայի զարգացող երկրներում, որտեղ 2010–ին գրանցվել է 2,9 տոկոս աճ. Սինգապուրը, որտեղ տնային տնտեսություններն ունեն 1 մլն և ավելի ակտիվներ, շրջանցել է անգամ Շվեյցարիան և Ծոցի նավթով հարուստ երկրները։



Tert.am

Աշխարհի վերջն այսօր չեկավ. կգա հոկտեմբերի 21–ին՝ ժամը 18։00–ին
Աշխարհի խոստացված վերջը տեղի չունեցավ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 89– ամյա բնակիչ, նախկին ինժեներ և ինքնահռչակ մարգարե Հարոլդ էգբերտ Քեմպինգը կանխատեսել էր, որ 2011թ. մայիսի 21–ին երկրագունդը պետք է ամբողջությամբ կործանվի։ Երկրի բնակիչները, սակայն, այսօր արթնանացան ու տեսան, որ կարծես թե կրկին Երկիր մոլորակում են արթնացել։

Այժմ էլ «մարգարեն» վստահեցնում է, որ իր կանխատեսումները սխալ չէին։ Նրա վարկածով՝ ապոկալիպսիսը սկսվել է, սակայն կավարտվի 5 ամիս անց՝ 2011թ. հոկտեմբերի 21–ին։ Հարոլդն ասել է, որ բոլոր բարեպաշտներն այդ օրը երկինք «կտեղափոխեն», իսկ մեղավորները կմնան Երկրի վրա, որտեղ էլ՝ բազմաթիվ տարերային աղետների կհանդիպեն։

Հարոլդն այս անգամ «սահմանել է» ոչ միայն օրը, այլև՝ ժամը. Ահեղ դատաստանը տեղի կունենա ժամը 18։00–ին։ Ընդ որում, պարզվում է, որ ժամային գոտին, տվյալ դեպքում, նշանակություն չունի, քանի որ աշխարհի վերջը Երկրում «աստիճանաբար կտարածվի»։ Նա նաև հայտնել է, որ ընդամենը 200մլն բարեպաշտ է փրկվելու, իսկ մնացած՝ 6,5 մլրդ մարդիկ ուղղակի ոչնչանալու են (Հարոլդը դժոխքին չի հավատում և կարծում է, որ մեղավորները պարզապես ոչնչանալու են)։

Ի դեպ,1992թ. Հարոլդը ապոկալիպսիս էր «խոստացել» 1994 թ. սետեմբերի15–ի համար, սակայն ոչինչ էլ տեղի չունացավ....։



Թերթ.am

ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ից նոր մանդատ չի պահանջի

Publicado por losarmenios On 5/19/2011 11:03:00 p. m. 0 comentarios

ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ից նոր մանդատ չի պահանջի
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մանդատ խնդրել ՄԱԿ-ից Լիբիայում ցամաքային օպերացիա իրականացնելու համար: ՆԱՏՕ-ն կշարունակի իր գործողությունները Լիբիայում ըստ նախատեսված գրաֆիկի և չի սկսի ցամաքային հարձակում, ինչի մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը:

«ՄԱԿ-ի բանաձևը բացառում է ցամաքային գործողությունների իրականացումը, և մենք չենք պատրաստվում դա խախտել: Միևնույն ժամանակ, չենք էլ պատրաստվում դրա իրականացման համար մանդատ խնդրել», - ասել է Ռասմուսսենը Սլովակիայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նա ավելացրել է, որ տեղեկություն չունի Տրիպոլիից Քադաֆիի կնոջ և աղջկա փախուստի դիմելու հանգամանքի մասին, ինչպես նաև լիբիական նավթային ընկերության ղեկավարի: Մինչդեռ այսօր Լիբիայի փոխարտգործնախարար Խալիդ Քայիմը հերքել է նախօրեին որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն հաղորդագրությունը, համաձայն որի՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինն ու դուստրը լքել են Լիբիայի տարածքը: Քայիմը նաև հերքել է, որ նավթարդյունաբերության թիվ մեկ պատասխանատուն հատել է Թունիսի հետ սահմանը:



1in.am

Մերկել. Ո՛վ աշխատի, ո՛վ ուտի

Publicado por losarmenios On 5/19/2011 10:38:00 p. m. 0 comentarios

Մերկել. Ո՛վ աշխատի, ո՛վ ուտի
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի հանդեպ կտրուկ քննադատությամբ: Նրա կարծիքով, Եվրամիության այդ երկրներում քիչ աշխատում են և շատ հանգստանում: Այս մասին հաղորդում է Spiegel Online կայքը:

«Խոսքն այն մասին է, որ մարդիկ Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում թոշակի ավելի շուտ չգնան, քան Գերմանիայի քաղաքացիները», նշել է Մերկելը: «Մենք չենք կարող պարզապես համերաշխ լինել և ասել, որ այս երկրներն ամեն ինչ հին կերպ պետք է անեն... Մենք չենք կարող մեկ արտարժույթ ունենալ պայմանով, որ ինչ-որ մեկն ավելի շատ հանգստյան օրեր ունենա, իսկ մյուսն` ավելի քիչ: Այսպես երկար չի կարող շարունակվել»,- ասել է կանցլերը:

Մերկելի այս հայտարարություններն անմիջապես արժանացել են իր հիմնական հակառակորդների քննադատությանը: Սոցիալիստներն ու կանաչները նրան մեղադրել են պոպուլիզմի մեջ` չառաջարկելով իրական լուծումներ:

Տեղեկացնենք, որ Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, որոնք մտնում են եվրագոտու մեջ, մշտապես լուրջ քննարկումներ են լինում այն հարցի շուրջ, թե ինչու են այդ գոտու մի շարք` հիմնականում միջերկրածովյան երկրներում մարդիկ օրվա մեջ ավելի քիչ աշխատում, ավելի շատ հանգստյան օրեր ունենում, ինչպես նաև շուտ գնում թոշակի:



1in.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն