300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Հայտարարություն. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Հայտարարություն. Mostrar todas las entradas

Հիմնադրվեց Հայակական առևտրային ցանցը

Publicado por losarmenios On 5/14/2011 03:02:00 p. m. 0 comentarios

2011 թվականի ապրիլի 29-30-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Կանադա-Հայաստան գործարար խորհուրդը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

Հիմնադրվեց Հայակական առևտրային ցանցը
Խորհրդաժողովին մասնակցում էին Կանադայի, Ամերիկայի, Ավստրալիայի, Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իրանի, Հայաստանի և Արցախի 12 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին միջազգային հայկական առտևտրային եւ գործարար ցանց և համապատասխան կառույց ստեղծելու հարցը:

Խորհրդաժողովի արդյունքում որոշվեց ստեղծել «Հայկական առևտրային ցանց» միջազգային ընկերակցությունը, որի առաքելությունը լինելու է տարբեր երկրներում արևտրաարդյունաբերական պալատների ընդլայնման խթանումը, այլ երկրներում նման կառույցների ստեղծմանը, ինչպես նաև գործարար կապերի աշխուժացումը Սփյուռք-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան ձևաչափով: Հայկական առևտրային ցանցը կգործի ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Այս կառույցի հիմնական խնդիրներից է հայ գործարարների համար անդամ-կազմակերպությունների տվյալների հիման վրա համացանցի ստեղծումը:

Խորհրդաժողովը որոշում կայացրեց, որ յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն Հայկական առևտրային ցանցի խորհրդում ներկայացված կլինի մեկ անդամով, և Գործադիր մարմինը կազմված կլինի նախագահից, 4 տարածաշրջանային փոխնախագահներից, քարտուղարից և գանձապահից:

Առաջիկա երկու տարիների համար խորհրդաժողովը նաև միաձայն որոշեց Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանին ընտրել որպես Հայկական առևտրային ցանցի խորհրդի նախագահ, իսկ տեղակալներ ըստ տարածաշրջանների` Մարտին Սարգսյանին (Հայաստան և ԱՊՀ), Նիք Հակոբեանին (Հարավային և Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա), Ժակ Ավդոյանին (Եվրոպա) և Նազարեթ Սաբունջեանին (Միջին Արևելք): Խորհրդի քարտուղար ընտրվեց Հրաչ Կասպարը, իսկ գանձապահ՝ Ջո Յելկեզեանը:

Հիմնադիր խորհրդաժողովը որոշում կայացրեց Հայկական առևտրային ցանցի հաջորդ հանդիպումն անցկացնել 2012 թվականի մայիսին Ստեփանակերտում:




hayernaysor

Antologia de la literatura armenia
Մայիսի 27-ին (նախօրոք հայտարարված 6-ի փոխարեն), ժամը 19:30- ին Սանտա Կոլոմայի  Ավագ փողոցի գրադարանում տեղի կունենա Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն» (Antologia de la literatura armenia) իսպաներեն գրքի շնորհանդեսը:

Ինչպես ասվել է,գիրքը ընդգրկում է հայ դասականներ Նար-Դոսի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ավելորդը», «Փողի համը», «Գիքորը», ինչպես նաև Հայոց Պատմությանը և Հայ Գրականության պատմությանը վերաբերող էջեր:

Շնորհանդեսի ընթացքում ասմունքներով հանդես կգան Կատալունիայի "Արարատ" հայկական միության կիրակնօրյա դպրոցի սաները, կհնչի հայկական երաժշտություն, ցուցադրվեն նկարներ:

Նախաձեռնությունը`
Անի Խաչատրյան – հեղինակ
Սարգիս Հակոբյան – Կատալունիայի “Արարատ” հայկական միություն
Խուանխո Սանմարտին – Բարսելոնայում Հայաստանի հարգարժան հյուպաթոս
Խուան Դիաս Ֆեռռեր

Կազմակերպիչներ`
Կատալունիայի “Արարատ” հայկական միություն` Իսպանիայում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Խորհրդի (COAES) համագործակցությամբ
Սանտա Կոլոմայի քաղաքապետարան ( Xarxa Valors i Missatges positius)


Վայրը. Սանտա Կոլոմայի Ավագ փողոցի գրադարան (Libreria Calle Mayor)
Մայիսի 20-ին, երեկոյան ժամը. 19:30


Հարգելի հայրենակիցներ,


karin pari hamuyt
Տեղեկացնում ենք, որ ս.թ. Մայիսի 1-ին ժամը 17:00-ին "CENTRE CIVIC LA SEDETA" կենտրոնում (C/ SICILIA, 321, Sagrada Familia-ի հարևանությամբ) տեղի կունենա Հայաստանից ժամանաց "ԿԱՐԻՆ" Ազգագրական երգի և պարի համույթի ելույթը: Կարին համույթը մեկօրյա այցով կժամանի Բարսելոնա Մայորկայից, ուր մասնակցելու է պարի միջազգային մրցույթի:

Հանդեսի մուտքի գինն է 12 €. Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Կատալունիայում ՀՀ Պատվո հյուպատոսության և հայկական մշակութային կենտրոնների գրասենյակներում:
Տոմսերի ձեռք բերման հարցով կարող եք դիմել`
Դավիթ Մամիկոնյան - 644393949

Խնդրում ենք սույնի մասին տեղեկատվությունը տարածել հայ համայնքի հնարավորինս լայն շրջանակներում:

Կանխավ շնորհակալություն`
ԾԽ քարտուղար`
Ռ. Դավթյան

Publicado por losarmenios On 4/23/2011 11:01:00 p. m. 0 comentarios

Հարգելի Հայրենակիցներ

24abril -genocidioarmenio- Monjuic
1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար ապրիլի 24-ին` ժամը 10:30 Բարսելոնա քաղաքի Բալմես-ի 78 -ում գտնվող Mare de Déu dels Ángels  եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ ` զոհերի հոգու հանգստության համար:
Հանդես կգա Շուշան Հովհաննիսյանը (սոպրանո), Նաիրա Ուլիկյանի նվագակցությամբ:

Պատարագից հետո կկազմակերպվի երթ դեպի Մոնջուիկ (Monjuic) ` որտեղ գտնվող Խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգվի Եղեռնի զոհերի հիշատակը և կտրվի փոքրիկ համերգ:

Հարգելի հայրենակիցներ, հրավիրում ենք բոլորիտ մասնակցելու անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար կազմակերպվող երթին, որի հզորությունն ու միասնականությունը խորհրդանշում է ոչ միայն մեր հարգանքի տուրքը 1,5 միլիոնից ավելի նահատակների հիշատակին, այլև միահամուռ բողոքը բոլոր նրանց դեմ, ովքեր կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը :

Հայ ժողովուրդը, որի 2/3 բնակվում է Հայրենիքից դուրս, համաշխարհայնացման ներկայիս գործընթացների պայմաններում կանգնած է ազգային ինքնության մասնակի կամ ամբողջական կորստի վտանգի առաջ. արագանում է ուծացման գործընթացը, փակվում են հայկական դպրոցները, ավելանում են խառն ամուսնությունները:
Սփյուռքի շատ համայնքներում նկատվում է առաջնորդների միջին տարիքի աճ: Համայնքային առաջնորդների ծերացման հիմնական պատճառը սփյուռքահայ երիտասարդների հետաքրքրությունների շրջանակների ընդլայնումն է, իրենց առաջընթացի ապահովման հարցերը, հայապահպանության նկատմամբ հետաքրքրության նվազումը, համայնքում առաջատար դիրքեր գրավելու ցանկության և/կամ ունակությունների բացակայությունը, հայ ինքնությունից, հայկական արմատներից կտրված լինելը և հայ ազգային խնդիրներին ոչ ամբողջական տիրապետելը:
Այսօր արդեն հրատապ խնդիր է սփյուռքահայ երիտասարդության հետ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է սփյուռքահայ առաջնորդների ամառային դպրոց:
Ծրագրի նկարագրությունը և հայտի ձևին կարող եք ծանոթանալ ստորև կցված փաստաթղթերում`

Ծրագիր
Հայտադիմում


Հրաչյա Ասլանյան
Եվրոպայի Հայկական Միությունները Համակարգող Խորհուրդ
europedep@yahoo.fr,   europedep@mindiaspora.am,   europedep@gmail.com
Հեռ. 0037410 58 56 01 (112)
Բջջ. 0037491 61 00 77

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարարության
Համահայկական Ծրագրերի Վարչություն
http://www.mindiaspora.am/,   allarmenian@mindiaspora.am
Հեռ. 0037410585601 (117)

Ուխտագնացություն Կադիս (տեսանյութ)

Publicado por losarmenios On 4/10/2011 01:34:00 p. m. 0 comentarios

Uxtagnacutyun Cadiz
Ըստ իսպանական պատմական աղբյուրների, 17-րդ դարում Հայ վաճառականները Ջուղայից և այլ մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել են առևտրով` ստեղծելով առաջին Հայ համայնքը Իսպանիայի Թագավորությունում։

Կադիսի առաջին Հայ համայնքը ունեցել է իր եկեղեցին Capilla de Jesús Nazareno (Հիսուս Նազովրեցի մատուռը), որտեղ նրանք աղոթել են, ինչպես նաև՝ կառուցել են բացմաթիվ մեծ կառույցներ։ Ըստ իսպանական աղբյուրների,Կադիսի գործող ծերանոցի շենքը,Կադիսի ամենաբարձր աշտարակ դիտակետը և քաղաքա-պետարանի շենքը կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։

Իբրև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջին սպասավոր՝ հրավիրում եմ Իսպանիայում բնակվող բոլոր հայերին, ս.թ. Մայիսի 1-ին, կիրակի օրը, կատարել մեր առաջին Ուխտագնացությունը Կադիս, որպեսզի, նախ,վերանորոգենք մեր կապը պատմական ճանապարհ անցած հին հայ համայնքներից մեկի հետ, և աղոթենք այն նույն եկեղեցիում, ուր դարերով աղոթել են մեր նախնիները, հոգեհանգստյան մասնավոր պաշտոն կատարենք, եկեղեցու բարերար Շաքարյան Դավիթ, Պողոս և Հակոբ եղբայրների հոգվոց։

Այս սրբազան առիթով Անդալուսիայի, Մալագայի և Սևիլլայի շրջանների
Հայ Առաքելական եկեղեցու ծխական վարչությունները կազմակերպում են
ավտոբուսային երթ/ ուխտագնացության դեպի Կադիս։

Մանրամասների համար կարող եք դիմել.

Իսպանիայի Հայաստանյան Առաքելական եկեղեցի
Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյան
Իսպանիայի և Պորտուգակիայի Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ
Հեռ. (00 34) 93 410 94 18
Բջջ. (00 34) 689 94 41 69

Մալագայի շրջան.
Դոկտ. Անդրանիկ Պապոյանի - 607 729 337,
Վրեժ Տեր Գրիգորյանին - 678-783-418

Սևիլաիյ շրջան
Դոկտ. Արմեն Սիմոնյանին - 677 676 413
Հայկ Պուլշղարյան - 633 733 636
Հակոբ Յապուջյան - 697 552 411

Կադիսի եկեղեցու հասցեն՝
Capilla de Jesús Nazareno en Cadiz
C/ Santa María s/n
11005 CADIZ

Իբրև ՈՒԽՏԱՎՈՐ կոչ եմ անում բոլորիս միասին կատարել այս պատմական առաջին ուխտագնացությունը Կադիս և միասին աղոթել այն նույն եկեղեցիում ուր աղոթել են մեր առաջին հայ համայնքի անդամները և սույնով մեր երախտապարտությունը հայտնել մեր նախնիներին` մեզ ժառանգվածի համար:

Աղոթարար՝
Տ. ՍԱՍՈՒՆ Ծ. ՎՐԴ. ԶՄՐՈՒԽՏՅԱՆ
Իսպանիայում և Պորտուգալիայում
Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ







Բնօրինակ

Սուրբ Պատարագ

Publicado por losarmenios On 4/02/2011 02:36:00 a. m. 0 comentarios

Surb Patarag
Սանտա Կոլոմայի "Արարատ" հայկական միությունը հայտնում է, որ կիրակի օրը` ապրիլի 3-ին, երեկոյան ժամը 17.00-ին, Սանտա Կոլոմայի Ավագ եկեղեցում տեղի կունենա Սուրբ Պատարագ

Հասցեն` Plaza de l'esglesia, Աանտա Կոլոմա
Մետրո` L1 - Սանտա Կոլոմա , կամ ` L9 - Plaza de l'esglesia

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն