300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Միջազգային. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Միջազգային. Mostrar todas las entradas

Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ Կոնգրես են ներկայացրել բանաձև, որով կոչ են անում Վաշինգտոնին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, կոնգրեսականներ Հովարդ Բերմանի, Նիտա Լոուեյի Էլիոթ Էնջելի, Բրեդ Շերմանի, Սթիվ Իսրայելի, Շելլի Բերքլիի և Ադամ Շիֆի կողմից ներկայացված թիվ 83 բանաձևում Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արվում կասեցնել Թուրքիային 11 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն վաճառելու գործարքը։

Կոնգրեսականները՝ որպես իրենց կոչը հիմնավորող փաստարկ, նշել են Թուրքիայի կողմից Միացյալ Նահանգների դաշնակիցներ համարվող Իսրայելի, Հայաստանի և Կիպրոսի նկատմամբ ցուցաբերվող բացասական վերաբերմունքի առնչությամբ ունեցած լուրջ մտահոգությունները։

«Թուրքիան շարունակում է սպառնալ Իսրայելին, շրջափակման մեջ պահել Հայաստանին, շարունակվում է Կիպրոսի թուրքական օկուպացիան։ Անկարան, ով մեր դաշնակիցն է, միևնույն ժամանակ բացասական դիրքորոշմամբ է հանդես գալիս մեր բարեկամների և դաշնակիցների դեմ։ Միացյալ Նահանգները Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է ուշադրությւոն դարձնի այդ լուրջ մտահոգություններին»,– նշվում է ամերիկացի օրնեսդիրների՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձևում։


Թերթ.am

Թուրքիան մտադիր է այս տարի հասնել դեպի Եվրոպա արտահանման նախաճգնաժամային մակարդակին
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին թուրքական ապրանքների արտահանումն աճել է 26.5 տոկոսով՝ հասնելով 11 միլիարդ 898 միլիոն դոլարի։

Թուրքական արտահանման աճի ամենաբարձր արդյունքը գրանցվել է Ադրբեջանում՝ 80 տոկոս, ապա գալիս են Իրաքը՝ 78 տոկոս, Բուլղարիան՝ 77 տոկոս, և Իրանը՝ 68 տոկոս։ Միևնույն ժամանակ աճել է թուրքական արտահանումը դեպի Ֆրանսիա (33.9 տոկոս), Իտալիա (29.4 տոկոս) և Գերմանիա (23.4 տոկոս)։

Չաղլայանը նշել է, որ այս տարի Թուրքիան մտադիր է վերադառնալ դեպի Եվրոպա թուրքական արտահանման նախաճգնաժամային մակարդակին, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) տեղ զբաղեցնել տնտեսական պլանում աշխարհի առաջատար երկրների լավագույն տասնյակում (ներկայումս 16-րդն է)։

Հիշեցնենք, որ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական ծրագրում նշված էր, որ 2015 թվականին թուրքական արտահանումը հասնելու է 201 միլիարդ դոլարի, 2019 թվականին՝ 317 միլիարդ դոլարի, իսկ 2023 թվականին՝ 500 միլիարդ դոլարի:

Հատկանշական է, որ, երբ 2002 թվականի նոյեմբերին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմում էր ընդամենը 36 միլիարդ դոլար։


in.am

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը երեկ բոյկոտեց Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, ենթահանձնաժողովը երեկ նիստ է գումարել, որին մասնակցել են նաև Հայաստանի հարցով համազեկուցողները:

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Խուգլա ի Կոստան այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հույս հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կփոխի իր որոշումը և կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին:

«Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, և հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի որոշումը չի կարող խաթարել ԵԽԽՎ-ի Բյուրոյի որոշումը, չի կարող խանգարել ենթահանձնաժողովի աշխատանքներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ենթահանձնաժողովի երեկվա նիստում, Խուգլա ի Կոստան ասաց, թե ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին չեն անդրադարձել, ուղղակի քննարկել են ենթահանձնաժողովի կառուցվածքը:

Նա հավելեց, որ հնչել են հետաքրքիր առաջարկներ. մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկել է լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, բայց մենք այն չենք ընդգրկել օրակարգում: Այս հարցով քննարկումները կարող են հնարավոր դառնալ, եթե երկու պատվիրակությունները գան համաձայնության և հայկական պատվիրակությունը մասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան: - «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարեւորագույն հարցեր, և ես կոչ եմ անում նրանց, վերանայել իրենց որոշումը»:

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով որեւէ որոշում կայացնի, դա կլինի բոլոր այն մոտեցումների խախտում, որով պետք է կարգավորվեն կոնֆլիկտները։

«Դա կնշանակի, որ մեր բոլոր մտահոգությունները արդարացվում են, որ պարոն Չավուշօղլուն ամեն ինչ անում է, որպեսզի իր նախագահության օրոք ստանա որոշակի բանաձևեր, որով կարողանա ազդել այսօրվա գործընթացների վրա», – նշեց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով ընդունի որևէ բանաձև, իրենք կհայտարարեն, որ այդ բանաձևի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետևաբար հայկական կողմը որևէ պարտավորություն չի պատրաստվում իրականացնել:

Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական կողմին ներգրավեն այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ։

«Իրենց նպատակն է մինչեւ 2011-ի ավարտը ներկայացնել բանաձևի նախագիծ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Չավուշօղլուն ուզում է հեռանալիս թողնել այդ այլանդակ հակահայ բանաձևը», – կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
/Ռուզաննա Ստեփանյան/



azatutyun.am

Կոնգրեսականները Օբամայի դեմ դատական հայց են ներկայացրել
Ամերիկյան կոնգրեսականների մի խումբ երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով Լիբիայում «ապօրինի» կերպով ռազմական գործողությունները շարունակելու մեջ:

Տասը կոնգրեսական համարում են, որ Օբաման իրավունք չունի առանց Կոնգրեսի թույլտվության ռազմական գործողություններ ծավալել Լիբիայում:

«Մենք համարում ենք, որ օրենքը խախտվել է: Մենք խնդրել ենք դատարանին պատշպանել ԱՄՆ ժողովրդին այդ ապօրինի քաղաքականության հետևանքներից»,-ասել է կոնգրեսականներից մեկը:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նամակ է ուղարել Օբամային՝ հայտնելով, որ նախագահի աշխատակազմից դեռևս չեն պատասխանել Պալատի հարցմանը, որով պահանջվում է հաշվետվություն ներկայացնել Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել դրա անհրաժեշտությունն ԱՄՆ-ի համար: Բոները նամակում հիշեցրել է, որ աշխատակազմին տրվել է երկշաբաթյա ժամկետ՝ հաշվետվությունը ներկայացնելու համար: Ժամկետը սպառվումէ հունիսի 17-ին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Բոները հայտարարել է նաև, որ Օբաման պարտավոր է կարճ ժամկետում ստանալ Կոնգրեսի համաձայնությունը՝ Լիբիայում ռազմական գործողությունները շարունակելու համար, հակառակ դեպքում պետք է հետ կանչի ամերիկյան զորքերը:

Ըստ ռազմական իրավասությունների բաշխման բանաձևի՝ ԱՄՆ նախագահն իրավունք ունի արտերկրում առանց Կոնգրեսի համաձայնության ռազմական գործողություններ ծավալել միայն այն դեպքում, եթե այն տևում է ոչ ավել, քան 60 օր: Լիբիայի դեպքում այդ ժամկետը սպառվել է դեռևս մայիսի 20-ին, սակայն Օբաման չի դադարեցրել ռազմական գործողությունները, այլ սահմանափակվել է ընդամենը Կոնգրեսին նամակ ուղարկելով, որում ընդգծել է իրադարձությունների կարևորությունն ԱՄՆ-ի համար:

Հիշեցնենք, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմաօդային օպերացիան սկսվել է 2011-ի մարտի 19-ին: Ռազմական գործողություններին կարևոր դերակատարում ունի ԱՄՆ-ը:



Թերթ.am

Հայոց ցեղասպանության հարցը` վերստին ԱՄՆ-ի Կոնգրեսում
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները միանգամից երկու օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության արդարացի լուծման վերաբերյալ` հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը:

Օրինագծերից մեկը, որ հեղինակել են Իլինոյսից ընտրված հանրապետական Ռոբերտ Դոլդն ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Միացյալ Նահանգների բարոյական պարտավորությունն է հիշել նրանց, ովքեր այլեւս ի զորու չեն իրենց ձայնը բարձրացնել», - հայտարարել է օրինագծի հեղինակ Ռոբերտ Դոլդը` ընդգծելով. - «96 տարի առաջ 1.5 միլիոն մարդ սպանվել է պարզապես հայ լինելու համար: Մենք չպետք է անտեսենք այս սարսափեցնող ողբերգությունը. ավելին, որպես արդարության համար պայքարող երկիր` Միացյալ Նահանգները պետք է անկեղծորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելուց եւ դատապարտելուց բացի, օրինագիծը նաեւ կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը դասեր քաղել դրանից` հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար:

«Պատմական փաստերը հստակ են, վավերագրված եւ քննարկման ենթակա չեն», - հայտարարել է օրինագծի մյուս համահեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ հավելել. - «Քանի դեռ ցեղասպանության մի քանի վերապրողներ մեր կողքին են, մեր հստակ, հրատապ ու բարոյական պարտավորությունն է` բացահայտ խոսել անցյալի այդ իրադարփձության մասին»:

Օրենսդիր մարմնում շրջանառության մեջ դրված հաջորդ օրինագիծը հորդորում է Թուրքիային հարգել քրիստոնյաների իրավունքներն ու վերադարձնել հայերից, ասորիներից, հույներից ու քրիստոնյա այլ համայնքներից բռնագրավված հարստությունը:

«Թուրքիան պետք է վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, սրբավայրերը եւ կրոնական մյուս սեփականությունները իրենց օրինական տերերին», - հայտարարում են օրինագծի հեղինակները` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն ու նույն հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանը:

«Էրդողանի վարչակազմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ոչ միայն եկեղեցիների ժառանգությունը վերադարձնելու ուղղությամբ, այլեւ հնարավորություն տա քրիստոնյա փոքրամասնություններին ազատորեն կրոնական արարողություններ անցկացնել եւ հոգեւոր կրթություն ստանալ: Որեւէ խոսք չի կարող լինել ժողովրդավարության թուրքական մոդելի մասին, քանի դեռ տեղում շարունակվում են խտրականության դրսեւորումները քրիստոնյաների հանդեպ», - հայտարարել է Հովարդ Բերմանը:
/Հեղինե Բունիաթյան/


azatutyun.am

Հեղինե Բունիաթյան
Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները թափ են հավաքում, և շատ հնարավոր է, որ նախագահների միջև Կազանում նախատեսված հանդիպմանը առաջընթաց արձանագրվի: Այդ մասին չորեքշաբթի Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում հայտարարեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն և Բեռնար Ֆասիեն:

«Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, մեր կարծիքով՝ արդար է և հավասարակշռված, և մենք կուզենայինք, որ կողմերը ընդունեին այն Կազանում նախատեսված առաջիկա գագաթնաժողովի ժամանակ», - հայտարարեց Ռոբերտ Բրադկեն՝ ընդգծելով, որ հիմնարար սկզբունքները դեռևս վերջնական կարգավորման համաձայնագիր չեն, այլ ընդամենը ուրվագծում են խաղաղությունը։

Իր հերթին, բանակցությունների վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` ընդգծելով, որ սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ՝ հիմնարար 14 դրույթներով։

«Բանակցությունների տարբեր փուլերում Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են արտահայտվել ներկայացված սկզբունքներին, սակայն Սոչիում վերջին հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց, այսպես ասած՝ բանավոր համաձայնություն արձանագրել, և մենք հուսով ենք, որ այն կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում», - հայտարարեց ֆրանսիացի համանախագահը։

Վերջինիս խոսքով, խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են 3 փուլով:

«Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում և դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել», – հայտարարեց Մինսկի խմբի ներկայիս համանախագահներից ամենաերկարակյացը՝ Բերնար Ֆասիեն։

Հավաստիացնելով, որ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները այժմ ակտիվացել են՝ միջնորդները դիմեցին Եվրամիությանը՝ հորդորելով մեծացնել դերակարատությունը տարածաշրջանում։

«Այս փուլում խնդրի կարգավորման գործող ձևաչափը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հաջողել է անել ամենակարեւորը՝ կանխել պատերազմը և ապացուցել է իր արդյունավետությունը։ Սակայն ներկայիս փուլում, երբ մենք փորձում ենք առաջ տանել այս գործընթացը, և կարծում եմ՝ ի վերջո հաջողության կհասնենք մոտ ապագայում, իմ կարծիքով, մեծանում է Եվրամիությոան դերակատարությունը», - հայտարարեց ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով,– «Երբ մենք սկսենք բանակցությունների այս փուլից անցնել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, գործունեության նոր հնարավորություններ ու դռներ կբացվեն այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության համար, որը կարող է էական քայլեր ձեռնարկել կողմերի միջև վստահության ամրապնդման, ժողովուրդների միջև դեմ առ դեմ շփումների, երկխոսության, ինչպես նաև տարածաշրջանի վերականգման ու վերակառուցման գործում»։

«Եվրամիության կողմից հիմնական աջակցությունը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արևելյան հարեւանության կամ Կովկասի առավել լայն հայեցակարգում», - ընդգծեց Պիտեր Սեմնեբին, ով Եվրամիության նախորդ հատուկ ներկայացուցիչն էր Հարավային Կովկասում։ - «Լեռնային Ղարաբաղը գտնվում է տարածաշրջանի՝ ամենառազմավարական նշանակությունն ունեցող տարանցիկ միջանցքներից մեկի վրա, որից կարող են էականորեն շահել բոլորը։ Եվրամիությունը կարող է լինել այս գործընթացի խթանիչ ուժը»։
/Հեղինե Բունիաթյան/



azatutyun.am

«Եվրոպայում այլևս չեն մնում բաց սահմաններ. լուրջ վտանգ կա». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
«Եվրոպայում այլևս չեն մնում բաց սահմաններ. այդպիսի լուրջ վտանգ գոյություն ունի»: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը: Նրա խոսքերով, բաց սահմաններն իրենց մեջ ունեն երկու վտանգ. «Առաջինը՝ միջազգային հանցագործությունն է, որն արդեն գոյություն ունի երկար տարիների ընթացքում, երկրորդը՝ Եվրոպայի սահմանների վրա ճնշումն է»,- հայտարարել է Յագլանդը:

Մեկնաբանելով այն փաստը, որ ամեն տարի միգրացիայի բազմահազարանոց ալիք է ուղղվում դեպի Եվրոպա` հատկապես արաբական աշխարհում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով, Յագլանդն ասել է, որ եվրոպական երկրներն ունակ չեն ընդունել այսպիսի քանակությամբ ներգաղթյալների:

«Ներգաղթյալների ընդունումը Եվրոպայի կողմից, ես նկատի ունեմ հատուկ հաստատությունների և հատուկ պատրաստված մարդկանց մասին, շատ սահմանափակ է: Այս բեռը չի կարելի բաժանել Շենգենյան գոտում գտնվող երկրների միջև: Արդեն հիմա պարզ է, որ դա մեծ խնդիր է լինելու, և ինչպես դուք տեսնում եք, շատ երկրներ արդեն փակել են իրենց սահմանները»,- ասել է Յագլանդը:

Հիշեցնենք, որ արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումներից հետո տասնյակ հազարավոր փախստականներ ուղղվեցին դեպի Եվրոպայի հարավային սահմաններ: Որոշ եվրոպական երկրներ հայտարարել են, որ պատրաստվում են Շենգենյան գոտում վերականգնել ներքին սահմանները, ինչը Եվրամիության ղեկավարության դժգոհությունն է առաջացրել, ինչպես նաև վտանգել է Շենգենյան գոտու գոյությունը:



1in.am

Դոլարի տարիները հաշվված են. ՀԲ-ն բազմարժութային համակարգ է կանխատեսում
Ամերիկյան դոլարը մինչև 2025թ. կկորցնի իր մենաշնորհը գլոբալ ֆինանսական համակարգում, որն այդ ժամանակ կվերածվի արդեն բազմարժութային համակարգի: Նման կանխատեսում է պարունակում Համաշխարհային բանկի (ՀԲ) «Գլոբալ զարգացման հեռանկարներ. 2011-Բազմաբևեռ աշխարհ. գլոբալ տնտեսություն» զեկույցը:

Ըստ զեկույցի հեղինակ Մանսուր Դաիլամիի` մինչև 2025թ. աշխարհում կձևավորվի բազմարժութային համակարգ, որի կենտրոնում կլինեն ամերիկյան դոլարը, եվրոն և յուանը:

«Առաջիկա տասնամյակի ընթացքում մենք ականատես կլինենք համաշխարհային ֆինանսական համակարգում յուանի ազդեցության մեծացմանը, ինչին կնպաստի Չինաստանի տնտեսության աճը, ինչպես նաև ՉԺՀ-ի խոշորագույն բանկերի և կորպորացիաների ներկայության ընդլայնումը գլոբալ շուկայում»,- ասված է զեկույցում:

ՀԲ-ի փորձագետների կարծիքով` զարգացող երկրները, այդ թվում` առավել աղքատները, կշարունակեն իրենց արտաքին առևտրային գործարքներում օգտագործել օտարերկրյա արժույթները, իսկ նրանց ազգային արժույթները կենթարկվեն փոխարժեքային տատանումների` միջազգային արժութային շուկայում տիրող իրավիճակին համապատասխան:

Ըստ ՀԲ-ի` մինչև 2025թ. զարգացող վեց առաջատար տնտեսությունները` ԲՐԻԿ-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան), ինչպես նաև Ինդոնեզիան և Հարավային Կորեան, կապահովեն գլոբալ ՀՆԱ-ի աճի կեսից ավելին: Զեկույցի համաձայն` համաշխարհային տնտեսական բևեռների տեղաշարժին զուգահեռ` այս վեցնյակի արտաքին տնտեսական ֆինանսական հոսքերը կնպաստեն աղքատ տնտեսությունների աճին:

Չնայած համաշխարհային տնտեսությունում զարգացող երկրների աճող ազդեցությանը` ՀԲ-ի փորձագետներն այս պետություններում անհրաժեշտ են համարում կառուցվածքային բարեփոխումներ կատարել` ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացման և ներքին պահանջարկի մակարդակի պահպանման նպատակով:

ՀԲ-ի կանխատեսմամբ` աշխարհի զարգացող բոլոր երկրների աճը 2011-2025 թթ. ընթացքում միջին հաշվով տարեկան կկազմի 4,7%, մինչդեռ զարգացած երկրների ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի 2,3%: Վերջին խմբում, ըստ ՀԲ-ի զեկույցի, առաջատար դիրքեր կզբաղեցնեն Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:



Թերթ.am

«Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամների «սեռական արկածները» համացանցում տարածած farklı ülkücülük (ֆարքլը ուլքուջուլուք) կայքն սպառնում է ազգայնականներին վերաբերող սկանդալային նոր տեսանյութեր հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ farklı ülkücülük կայքն էլեկտրոնային նամակ է ուղարկել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին և սպառնացել, որ եթե վերջինս հրաժարական չտա և չկասեցնի իր մասնակցությունը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա համացանցում հայտնվելուն են նոր տեսանյութեր։

«Հաբերթուրքը» տեղեկացնում է նաև, որ farklı ülkücülük–ը Բահչելիին մտածելու ժամանակ է տվել մինչև մայիսի 18-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի որոշմամբ արգելափակվել են այն կայքերը, այդ թվում farklı ülkücülük–ը, որոնք օրեր առաջ հեռարձակել էին «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամների «սեռական արկածների» մասին պատմող տեսանյութեր։ Ներկա պահին կասեցվել է ընդհանուր առմամբ 68 կայքի գործունեություն։

Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում համացանցում տարածվել են «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության չորս ղեկավար անդամների՝ երիտասարդ կանանց հետ սեռական հարաբերությունների տեսագրությունները, որոնք նկարահանվել են թաքնված տեսախցիկով։

Այդ տեսանյութերը լուրջ ցնցումներ են առաջ բերել ազգայնականների շաքերում։ Հրաժարական են տվել կուսակցության երեք փոխնախագահները՝ միևնույն ժամանակ կասեցնելով իրենց մասնակցությունը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։



Թերթ.am

Հրապարակվեցին բեն Լադենի արխիվի տեսանյութերը, որոնք ավելի խճճեցին իրավիճակը
Քիչ առաջ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին 5 տեսանյութեր, որոնք վերցված են «Ալ- Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի անձնական արխիվից: Սրանով Պենտագոնը փորձել է ապացուցել, որ իրականում մայիսի 1-ին սպանվածը եղել է Բեն Լադենը, իսկ նրա արխիվի տեսանյութերն էլ պետք է վկայեն, որ ամերիկացիները եղել են հենց նրա տանը: Սակայն շատ վերլուծաբաններ հենց առաջին մեկնաբանություններում պնդում են, որ այս տեսանյութերն ավելի են խճճում իրավիճակը, քանի որ նրա սպանության հստակ ապացույց դեռ չի ներկայացվել:

Տեսանյութերից մեկում բեն Լադենը հեռուստացույցով դիտում է իր մասին արաբերենով մի հաղորդում: Նա նստած է հատակին, մորուքն ավելի սպիտակած է, քան նախկինում հրապարակված մեզ հայտնի տեսանյութերում:

Տեսանյութերից մեկն արվել է 2010թ. հոկտեմբերին: Դա ուղերձ է, որը աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը պարբերաբար հրապարակում էր էլեկտրոնային լրատվամիջոցներով: Այս տեսանյութում ձայնը բացակայում է, սակայն Պենտագոնում նշել են, որ դա ուղերձ է Միացյալ Նահանգներին: BBC-ն նշում է, որ սա առաջին նման տեսնյութն է սկսած 2007թ., երբ բեն Լադենը վերջին անգամ հեռուստաուղերձով էր հանդես եկել:

Սակայն հրապարակված և ոչ մի տեսանյութում չկա ապացույց, որ Ուսամա բեն Լադենը եղել է Աբոթաբադի իր թաքստոցում` ինչպես նշում էին ԱՄՆ իշխանությունները: CNN-ի մեկնաբանը կարծիք հայտնեց, որ հրապարակված տեսանյութը հավանաբար ունի քարոզչական նպատակներ` ցույց տալու համար, որ բեն Լադենը սառնասրտորեն հետևում է իր հրեշագործություններին և անձամբ ղեկավարում դրանք:







1in.am

ԵՄ երկրներ հերոինի ներկրումն իրականացվում է հիմնականում Թուրքիայի տարածքով. Europol
Եվրամիության անդամ երկրներ Աֆղանստանից հերոինի ներկրումն իրականացվում է հիմնականում Թուրքիայի և Բալկանյան երկրների տարածքով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասվում է Եվրամիության ոստիկանական Եվրոպոլ ծառայության (Europol) զեկույցում։

«Եվրամիության տարածքում և նրա սահմաններից դուրս հերոինի առևտրով ամենաշատը շարունակում են զբաղվել թուրքերից և ալբանացիներից բաղկացած հանցախմբերը։ Թուրքական հանցավոր խմբավորումները Արևմտյան Բալկանների երկրներում ստեղծել են հերոինի պահեստներ և այդ թմրադեղի վաճառքի համար օգտագործում են նաև տեղական հանցախմբերին»,– նշվում է զեկույցում։

Europol–ի զեկույցում նշվում է նաև, որ հիմնականում Թուրքիայի տարածքով է իրականացվում անօրինական արտագաղթը դեպի Եվրոպա։



Թերթ.am

Իսլամական ծայրահեղականությանն ամենակործանիչ հարվածը կհասցնեն հենց մուսուլմանները
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ուսամ բեն Լադենի մահը և «արաբական գարունը», միջազգային հանրության աջակցությունը ստանալու դեպքում, աննախադեպ խթան կարող են տալ մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդրին։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի–ն»։

Հեյգը նաև նշել է, որ եթե նման աջակցություն չցուցաբերվի, ապա ավտորիտարիզմը կրկին կվերադառնա Եվրոպայի սահմաններին։ Իսկ Սիրիայի և Լիբիայի իշխանություններին նա նախազգուշացրել է, որ փոփոխություններին ընդդիմանալը «ձախողման կդատապարտվի»։

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ Լիբիայի հարցով միջազգային կոնտակտային խումբը, որի մեջ մտնում են ՆԱՏՕ–ն, արաբական երկրները և մի շարք միջազգային կազմակերպություններ, կքննարկի Լիբիայի ընդդիմությանը օգնություն տրամադրելու հարցը։ Պետքարտուղարը նաև հավելել է, որ այդ գործողությունների նպատակը Լիբիայում բռնության դադարեցումն ու այդ երկիրը զարգացման ժողովրդավարական ուղի մտցնելն է։

«Բի–Բի–Սի–ն» –ն նաև նշում է, որ Ֆրանսիայում կայանալիք Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, Բրիտանիան մյուս խոշոր արդյունաբերական տերություններին կոչ կանի համաձայնեցնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի՝ փոփոխությունների շրջան ապրող երկրներին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրման պլանը։

Անդրադառնալով «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը, Հեյգն ասել է, որ նրա ոչնչացումը «վճռական, սակայն ոչ մահացու» հարված էր Ալ Կաիդային, քանի որ այդ կազմակերպությունից եկող վտանգը պահպանվում է։

«Մենք պետք է կրկնակի եռանդով շարունակենք ահաբեկչության դեմ պայքարը, որտեղ էլ որ այն գլուխ բաձրացնի»,– նշել է Հեյգը։ Իսկ «Թալիբան» շարժմանը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը խորհուրդ է տվել խզել կապերը «Ալ Կաիդայի» հետ և քաղաքական երկխոսություն սկսել Աֆղանստանի իշխանությունների հետ։

Հեյգը նաև ասել է, որ իսլամական ծայրահեղականությանն ամենակործանիչ հարվածը կհասցնեն հենց մուսուլմանները։

«Որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, որ 201թ. սեպտեմբերի 11–ը մուսուլմանների դժգոհության արտահայտումն էր։ Դա այդպես չէ։ Մուսուլմանական աշխարհի սպասելիքների իսկական արտահայտություն 2011թ. Կահիրեի Թահրիրի հրապարակում տեղի ունեցած իրադարձություններն են, այլ ոչ այն, ինչ տեղի ունեցավ 2001թ.երկվորյակ աշտարակների վայրում»,–նշել է նա։

Փետրվարի 11–ին, շուրջ մեկ ամիս շարունակվող ժողովրդական հուզումներին տեղի տալով, հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարարքը։ Վարչակարգի տապալման պահանջով ցույցեր են տեղի ունենում նաև Սիրիայում։ Իսկ արաբական մեկ այլ երկրում՝ Լիբիայում, այդ ցույցերը քաղաքացիական պատերազմի են վերաճել։



Թերթ.am

Ստամբուլի ջրանցքը` 21-րդ դարի խոշորագույն տրանսպորտային նախագիծ
Թուրքական կառավարության հաշվարկներով, Բոսֆորի նեղուցը շրջանցող` Մարմարա և Սև ծովերը կապող նոր ջրանցքի կառուցման համար կպահանջվի 8 տարի և 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:
Անկախ տնտեսագետները, սակայն, կարծում են, որ Ստամբուլի քաղաքային իշխանության ղեկավարը առնվազն երկու անգամ նվազեցրել է ջրանցքի կառուցման գինը:

Թուրքական կառավարությունը ջրային նոր ուղու կառուցման արժեքի մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չի հաղորդում: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե այդ տեղեկատվությունն առժամանակ գաղտնի կպահվի` «բացասական արձագանքներից և անարդարացի գնահատականներից խուսափելու համար»:

Չորեքշաբթի օրը դիմելով Ստամբուլում կազմակերպված տնտեսական համաժողովի մասնակիցներին` Էրդողանը պնդել է, թե ջրանցքի կառուցումը լիովին փոխելու է քաղաքի աշխարհագրությունը:

«Բազմաթիվ քաղաքներ կան, որ գտնվում են գետերի ափերին: Ստամբուլն աշխարհի միակ քաղաքն է, որով ոչ թե գետ է հոսում, այլ` ծով: Շուտով Ստամբուլով ոչ թե մեկ, այլ երկու ծով է հոսելու», - հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը` վստահեցնելով, թե մեծ է լինելու Ստամբուլի ջրանցքի կառուցման տնտեսական էֆեկտը:

«Սա գիտական, էներգետիկ, քաղաքաշինական ծրագիր է, որը կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ու գործազրկության հաղթահարմանը: Այս նախագծի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել Ստամբուլի և մերձակայքի բնությունը, կբարելավենք բնապահպանական վիճակը քաղաքի ներսում», - ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է նախագծվող ջրանցքի տեխնիկական չափանիշներին, ապա դրանք ևս բավական տպավորիչ են: Ջրանցքն անցնելու է Ստամբուլի եվրոպական հատվածով, ունենալու է 50 կիլոմետր երկարություն, 25 մետր խորություն և 150 մետր լայնություն:

Bloomberg գործակալության մասնագետների կարծիքով` ջրանցքը, նախ և առաջ, սպասարկելու է ռուսական նավթը դեպի Եվրոպա տեղափոխող տանկերները: Այսօր Բոսֆորով օրական 3 միլիոն բարել նավթ է տեղափոխվում:

Տնտեսագետները համոզված են, որ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կաճի, քանի որ ջրային ադ ուղուց հնարավորություն կստանան օգտվել նաև ամենամեծ տանկերները` մոտ 300 հազար տոննա տարողունակությամբ:



azatutyun.am

Իտալիայում մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքով 80 մարդ է ձերբակալվել
Իտալիայի ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում իտալական մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքով 80 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը։

40 մարդ, այդ թվում՝ Մարինա դի Ջոյոզա Իոնիկա փոքր քաղաքի քաղաքապետը ձերբակալվել են Կալաբրիայում՝ «Նդրանղետա» խմբավորման հետ կապեր ունենալու համար։ Ենթադրվում է, որ քաղաքապետ Ռոկո Ֆերմինան քաղաքային տենդերներն այնպիսի ընկերությունների է «նվիրել», որոնք վերահսկվում են մաֆիայի կողմից։

Ձերբակալվել է նաև մի ոստիկան, որը, ոստիկանության տվյալներով, հանցագործներին զգուշացրել է «Նդրանղետայի» դեմ իրականացվող հետաքննության մասին։

Եվս 40 մարդ ձերբակալվել է Նեապոլում. նրանց թվում են տարածքային կառավարման մարմինների ընտրությունների երկու թեկնածուներ, որոնք Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամներ են։

Հաղորդվում է, որ նրանց անդամակցությունը կուսակցությանն անմիջապես դադարեցվել է։ Նեապոլում ձերբակալվածները մեղադրվում են «Կամորա» մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։

Ավելի վաղ՝ ապրիլի 23–ին, հայտնի դարձավ, որ ձերբակալվել է իտալական «Սակրա կորոնա յունիտա» մաֆիոզ խմբավորման առաջնորդ Ֆրանչեսկո Կամպանան։




Թերթ.am

The Guardian
-vin laden
Բրիտանական թերթերն արդեն արձագանքել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանության մասին տեղեկությանը։

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են Պակիստանում ամերիկացիների կողմից իրականացված հատուկ գործողության մանրամասներին, սակայն Guardian–ը գրում է, որ «դա 2001–ից ի վեր տարվող ահաբեկչության դեմ պայքարում շրջադարձային պահ է » և որ սրա հետևանքները հետագայում աշխարհով մեկ իրենց զգացնել կտան։

Սա նաև լավ նորություն է ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության համար, որի

Guardian–ի կարծիքով՝ «համար առաջին ահաբեկչի» մահվան մասին լուրն ամենայն հավանականությամբ կապահովի 2012–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրումը նախագահի պաշտոնում. Օբաման 2008–ի իր նախընտրական արշավում պարբերաբար ասում էր. «մենք կսպանենք Ուսամա բեն Լադենին»։


Պարբերականը մեջբերում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում արևմտյան անանուն դիվանագետին, որն ասել է, թե բեն Լադենի սպանությունը կփոխի ինչպես «Ալ Կաիդան», այնպես էլ՝ Պակիստանի և Աֆղանստանի հանդեպ ԱՄՆ–ի քաղաքականությունը։

Guardian–ի համաձայն՝ որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ «Ալ Կաիդայի» ղեկավարի սպանությունը կարող է արագացնել տարածաշրջանից ամերիկացի զորքերի դուրս բերումը՝ չնայած որ տալիբների հետ պատերազմը դեռ ավարտված չէ։

Հնարավոր է, որ փոխվեն նաև Պակիստանի և Վաշինգտոնի հարաբերությունները։

Այն, որ բեն Լադենը սպանվել է Աֆղանստանի սահմանից հեռու, հարց է առաջացնում, թե ինչպե՞ս է հաջողվել 2մ հասակ ունեցող այս մարդուն, որն արտաքնապես հայտնի է ամբողջ աշխարհին, այդքան երկար ժամանակ թաքնվել արդարադատությունից, գրում է պարբերականը։




Աղբյուրը` Թերթ.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն