300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mostrando entradas con la etiqueta Քաղաքական. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Քաղաքական. Mostrar todas las entradas

Իսպանիայում անցկացված արտահերթ ընտրություններում, էքզիթ փոլի տվյալներով, առավել թվով տեղեր է ստացել ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը՝ «Ժողովրդական կուսակցությունը»: Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, Իսպանիայում արտահերթ ընտրություններ էին հայտարարվել երկրում առաջացած տնտեսական խնդիրների պատճառով:

«Ժողովրդական կուսակացությունը հեշտությամբ կարողացել է հաղթել իշխանության ղեկին գտնվող սոցիալիստների կուսակցությանը՝ստանալով 181-ից 185 տեղ: Բացարձակ մեծամասնություն կազմելու համար Իսպանիայի խորհրդարանում անհրաժեշտ է ստանալ 350-ից տեղից 176-ը»,-հաղորդում է գործակալությունը:


Արտահերթ ընտրությունները պետք է Իսպանիային օգնեն հաղթահարել տնտեսությունում առաջացած լճացումը և գործազրկության մակարդակը նվազեցնել. այն այս պահին 21,5%-է կազմում:

«Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Մարիանո Բրեյը, որը հնարավոր է՝ գլխավորի նախարարների կաբինետը, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հաղթահարել դանդաղ տնտեսական աճը, նրան,սակայն, մեղադրում են կրթության և առողջապահության ոլորտի համար նախատեսված պետական ծախսերը զգալիորեն կրճատելու մեջ:

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեսը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ութ տարի, սեպտեմբերի սկզբին ցրեց խորհրդարանը և հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին:



Թերթ.am

Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ Կոնգրես են ներկայացրել բանաձև, որով կոչ են անում Վաշինգտոնին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, կոնգրեսականներ Հովարդ Բերմանի, Նիտա Լոուեյի Էլիոթ Էնջելի, Բրեդ Շերմանի, Սթիվ Իսրայելի, Շելլի Բերքլիի և Ադամ Շիֆի կողմից ներկայացված թիվ 83 բանաձևում Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արվում կասեցնել Թուրքիային 11 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն վաճառելու գործարքը։

Կոնգրեսականները՝ որպես իրենց կոչը հիմնավորող փաստարկ, նշել են Թուրքիայի կողմից Միացյալ Նահանգների դաշնակիցներ համարվող Իսրայելի, Հայաստանի և Կիպրոսի նկատմամբ ցուցաբերվող բացասական վերաբերմունքի առնչությամբ ունեցած լուրջ մտահոգությունները։

«Թուրքիան շարունակում է սպառնալ Իսրայելին, շրջափակման մեջ պահել Հայաստանին, շարունակվում է Կիպրոսի թուրքական օկուպացիան։ Անկարան, ով մեր դաշնակիցն է, միևնույն ժամանակ բացասական դիրքորոշմամբ է հանդես գալիս մեր բարեկամների և դաշնակիցների դեմ։ Միացյալ Նահանգները Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է ուշադրությւոն դարձնի այդ լուրջ մտահոգություններին»,– նշվում է ամերիկացի օրնեսդիրների՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձևում։


Թերթ.am

Թուրքիայի խորհրդարանում ձևավորվելու է Հայոց ցեղասպանության դեմ պայքարի լոբբիստական խումբ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, ասել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր, Թուրքական պատմական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն։

Նշելով, որ լոբբիստական խմբի ձևավորման հարցն ինքն անձամբ քննարկել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ՝ Հալաչօղլուն ասել է. «Հայկական սփյուռքը լուրջ նախապատրաստական աշխատաքններ է իրականացնում 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ։ Մենք էլ պետք է իմանանք մեր անելիքը»։

Հալաչօղլուն ասել է նաև, որ թեմայի առնչությամբ իրենք պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների, այդ թվում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության հետ։



Թերթ.am

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, Միացյալ Նահանգները միանում է Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը:

Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների և աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ և որպես պատիվ է ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ»:

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:


Թերթ.am

Իրադրության սրումը Սիրիայում և Թուրքիայի ակնդետ ուշադրությունը, նրա ակտիվ դերը վկայում են Երրորդ աշխարհամարտի հետագա սադրման մասին, համոզված է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ՌԼԲԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Թուրքիան հայտարարում է, որ «չի ցանկանում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին գործերին», բայց դրա հետ մեկտեղ «չի ընդունում քաղաքացիական բնակչության դեմ Սիրիայի ռազմական գործողությունները», գտնում են ՌԼԲԿ-ում:

Ժիրինովսկու կարծիքով, Սիրիայի գործերին Թուրքիայի ռազմական միջամտության հնարավորությունը ոչ մի կերպ չի կարելի մերժել. երկիրն ակտիվ դեր է խաղում կատարվող գործընթացում: «Նա փորձում է ստիպել սիրիացիներին ուժով փոխել իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը: Թուրքերը հանկարծ հիշել են Սիրիայում մարդու իրավունքների մասին, բայց, չգիտես ինչու, մոռացել են հայերի իրավունքների մասին, որոնց կոտորում էին 1915-ին, կամ քրդերի, որոնց ճնշում են արդեն գրեթե 50 տարի: Դա սարսափելի է»,- նշել է ՌԼԲԿ առաջնորդը:

Նա ՌԴ իշխանություններին կոչ է արել պաշտպանել իր երկրի սահմանները: «Ռուսաստանը պետք է կանխի ապագա ագրեսիան, պոտենցիալ սպառնալիքը Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայի դեմ: Հակամարտությունը միանգամայն իրական է: Եվ, հնարավոր է, որ դրան միջամտի Իրանը` արդեն Սիրիայի կողմից: Այդ պատերազմը կմոտենա Կովկասի սահմաններին, նշանակում է` Ռուսաստանի սահմաններին,- ասել է Ժիրինովսկին:-

Անհրաժեշտ է պատրաստել ռուսական բանակը կովկասյան ճակատում դեպքերի զարգացման նման բացասական սցենարին», հաղորդում է Ռոսբալտը:



PanArmenian.net

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Քլինթոնի հարցը խիստ զարմացրել է թուրք ընդդիմադիրներին
Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարների հետ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամներին ամենաշատը զարմացրել է Քլինթոնի այն հարցը, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները դեմ հանդես գալիս ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: «Իշխանություններն ինձ ասում են, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն մտցնում խորհրդարան, քանի որ «Ժողովրդա-հանրապետական»-ը դեմ է»,-ասել է Քլինթոնը:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զարմանք է հայտնել այս փաստի կապակցությամբ` նշելով, թե իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում և ցանկացած ժամանակ միայնակ կարող է անցկացնել այն: Քըլըչդարօղլուն շեշտել է, թե իշխանություններն իրենց որևէ տեղեկություն չեն տվել արձանագրությունների և Ղարաբաղի խնդրի հետ կապված եւ իրենք ստիպված մամուլով են հետեւում զարգացումներին:

Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաև հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի խնդիրը։



news.am

Ինչո՞ւ կոալիցիան փոխեց պատվիրակությամբ չբանակցելու որոշումը
«Մի՞թե ակնհայտ չէ, որ լարվածությունը նորմալ կնահանջի. ցանկացած երկխոսություն ավելի լավ է, էֆեկտիվ զարգացման է տանում»,- ասաց կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե պատվիրակությամբ ՀԱԿ-ի հետ բանակացելու իշխանության որոշումն ինչպե՞ս կանդրադառնա ներքաղաքական կյանքի վրա։ Նա նշեց, որ սա «առճակատումից հաստատ ավելի լավ է»։

«Ո՞րն է որոշումը փոխելու պատճառը, չէ՞ որ կոալիցիան ասում էր, որ ոչ մի դեպքում պատվիրակությամբ չի երկխոսելու ՀԱԿ-ի հետ» հարցին ի պատասխան Բոստանջյանն ասաց. «Ամբողջ ուշադրությունը պտտվում է բառի շուրջը՝ պատվիրակություն, թե երկխոսություն, թե բանակցություն։ Ես հասկանում եմ, որ ունենք ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ի դեմս ՀԱԿ-ի, և նախագահը հայտարարել է նրանց հետ երկրի խնդիրները քննարկելու պատրաստակամություն»,- ասաց նա։

Ըստ Բոստանջյանի՝ անիմաստ է այդքան կարևորել «բառերը», քանի որ եթե իշխանությունն ու ընդդիմությունը պիտի որոշակի հարցեր քննարկեն, «նշանակություն չունի, թե քննարկողներն ինչպես կկոչվեն՝ պատվիրակներ, թե հարցը բարձրացնողներ, թե հարցին ընթացք տվողներ, թե իմաստավորողներ, թե խորքային նայողներ»։

Թերթ.am


Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Քլինթոնի հետ, Երևան է ժամանել Լավրովը
Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նույն օրը երեկոյան Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովը նախագահ Մեդվեդևի հանձնարարականով հուլիսի 7-8-ը կարճատեւ այցեր պետք է կատարի Երևան, ապա՝ Բաքու:

Նշենք, որ տարածաշրջանային այցից ընդամենը երկու օր առաջ Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել էր. - «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը արդեն վերլուծել է Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները և շատ մոտ ապագայում որոշում կկայացնի հետագա քայլերի շուրջ»:


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Զերկալո» օրաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը։

Խաղաղ բանակցությունների համար նախատեսված ժամանակն արդեն սպառվում է
- Կազանյան հանդիպումից հետո հնչած հայտարարություններից պարզ դարձավ, որ ձախողման և փաստաթղթի չստորագրման պատճառը ադրբեջանական կողմն էր: Պարոն Միրքադիրով, Ձեր կարծիքով, դա կարո՞ղ է առիթ դառնալ, որպեսզի միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա ավելանան:

- Ես նման միանշանակ հետևություն չէի անի, քանզի թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը իրենց «վաստակն» ունեն կազանյան հանդիպման ձախողման մեջ, որի հետ, սակայն, միջնորդները մեծ հույսեր էին կապում:
Չէ՞ որ հենց այնպես չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպումը համարում էր «սահմանային», ԱՄՆ նախագահն անձամբ զանգահարեց Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին, իսկ Սարկոզին ուղերձ հղեց: Մի խոսքով, նրանք ամեն ինչ արեցին հրապարակայնորեն ցույց տալու, որ իրենք հետաքրքրված են Մադրիդյան սկզբունքների ստորագրմամբ, իսկ ահա պաշտոնական Բաքուն և Երևանը չարդարացրին նրանց սպասելիքները, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկու կողմերի համար էլ: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր հետևանքների մասին գիտակցելով` հակամարտող կողմերն արդեն իսկ վախենում են սեփական համարձակությունից: Սակայն պաշտոնական մակարդակով նման հանդիպումներին բնորոշ մեղադրանքներ միջնորդ կողմերի հասցեին չեն հնչել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Երևանից, ընդհակառակը` կողմերն ամենաբարձր մակարդակով շնորհակալություն հայտնեցին միջնորդներին, ինչպես նաև մեկը մյուսին` կարծես թե գիտակցելով ընդհանուր պատասխանատվությունը կազանյան հանդիպման ձախողման համար: Ավելին` այս անգամ կողմերը միմյանց այնքան ուժեղ չեն վիրավորում, ինչպես ընդունված է անել այն ժամանակ, երբ նման «պատմական հնարավորությունը» բաց է թողնված: Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ փաստաթուղթը չի ստորագրվել, որովհետև Ադրբեջանը տասնյակ նոր առաջարկներ է ներկայացրել, Ադրբեջանի արտգործնախարարն էլ հայտարարեց, որ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ կողմերը չեն եկել համաձայնության, իսկ հայկական կողմն էլ չափազանց շատ զիջումներ է պահանջել: Այսինքն` ադրբեջանական կողմը չի հերքում, որ ունեցել է հակասություններ վերջնական փաստաթղթի որոշ կետերի հետ, բայց պետք է շեշտել, որ հայկական կողմն էլ չէր վառվում այդ փաստաթուղթը ստորագրելու ցանկությամբ: Դա են վկայում խորհրդարանում Սերժ Սարգսյանի անձնական ներկայացուցչի` Իսագուլյանի խոսքերը, որտեղ նա փաստացիորեն խոստովանել է, որ Ս.Սարգսյանը Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը չի ստորագրել, որպեսզի խուսափի ներքաղաքական ճգնաժամից: Չափազանց հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ չնայած կազանյան ձախողմանը, կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակելու բանակցությունները և այդ առումով հետաքրքիր են Սերժ Սարգսյանի հայտարարությունները իր ուկրաինացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ: Փաստորեն, Ս.Սարգսյանը խոստովանել է, որ կողմերին չի հաջողվել համաձայնեցնել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին փաստաթուղթը: Ամենայն հավանականությամբ, միջնորդների կողմից առաջարկվող մեխանիզմը ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ընդունելի չի եղել ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի համար:

- Կազանյան հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր, թե եթե առաջիկայում հիմնարար սկզբունքները չհամաձայնեցվեն, իրենք ստիպված կլինեն առաջարկել կարգավորման նոր հայեցակարգ: Հաշվի առնելով, որ Կազանում այդ սպասված համաձայնեցումը չեղավ, կարելի՞ է ասել, որ Կազանում թաղվեցին Մադրիդյան սկզբունքները:

- Տեսականորեն, միջնորդական առաքելության, առաջին հերթին ռուսական, և այս փուլի ձախողման կողմերի վերջնական հաստատման դեպքում, մենք կարող ենք դառնալ իրադարձությունների զարգացման երեք տարբերակների ականատեսը: Միանգամից նշեմ, որ սա միայն տեսականորեն, իսկ գործնականում` այս պարագայում ռուսական միջնորդական առաքելության տապալման պաշտոնական հաստատման դեպքում մնում է իրադարձությունների զարգացման ընդամենը մեկ հնարավոր տարբերակ, եթե, իհարկե, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները իսկապես ցանկանում են հասնել իրական արդյունքի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Առաջին` կարելի է վերցնել թայմ-աութ, ինչը եղել է ոչ մեկ անգամ, օրինակ` Հայաստանի խորհրդարանում պետական գործիչների սպանությունից հետո կամ Քի Վեսթի բանակցությունների ձախողումից հետո: Բայց այս տարբերակը ձեռնտու չէ միջնորդներին, քանի որ մեծացնում է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, ինչը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանի խաղաղությունը, ինչպես նաև տարածաշրջանի առաջատար տերությունների աշխարհաքաղաքական հետաքրքրությունների իրականացումը: Այդ իսկ պատճառով դժվար թե պետք է ակնկալել երկարատև ընդմիջում խաղաղապահ գործընթացում, ինչպես նաև միջնորդների ինքնահեռացում: Եթե դատենք ըստ հայտարարությունների, իրադարձությունների զարգացման այս տարբերակը ձեռնտու է միայն պաշտոնական Թեհրանին: Զարգացման երկրորդ տարբերակը կարող է ենթադրել, որ էստաֆետային փայտիկը Ռուսաստանից կարող է ընդունել միջնորդներից որևէ մեկը, օրինակ` Ֆրանսիան կամ նույնիսկ ԱՄՆ-ն և տանել գործը տրամաբանական ավարտի: Իրադարձությունների զարգացման նման տարբերակը նույնպես միայն տեսականորեն է հնարավոր, քանզի միայն սպորտում են աշխատում թիմային արդյունքի համար, իսկ քաղաքականության մեջ` յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները, ընդ որում` հաճախ բացի պետականից, նաև անձնական: 2008-ից հետո անցկացրած անարդյունք ինը եռակողմ հանդիպումները կարող են «հեղինակության ռիսկ» առաջացնել ոչ միայն ռուսական դիվանագիտության, այլ նաև Մեդվեդևի համար, քանզի իր ստանձնած առաջնային միջնորդի առաքելության ձախողման դեպքում Ռուսաստանի նախագահը հարվածի տակ է դնում իր` որպես լուրջ քաղաքական գործչի հեղինակությունը: Սակայն այդ դեպքում Մոսկվան ամեն կերպ կփորձի տորպեդահարել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների ցանկացած նախաձեռնություն: Մոսկվան իր իսկ հեղինակության համար չի կարող թույլ տալ մյուսներին առանց վնասի կարճ ժամկետում հասնել հաջողության, քանզի այդպիսի «խայտառակություն» ապրելը շատ դժվար է` գրեթե անհնարին: Այդ պատճառով, խաղաղ բանակցությունների այս փուլի վերջնական և պաշտոնական տապալման ճանաչման դեպքում ավելի իրական է թվում իրադարձությունների զարգացման երրորդ տարբերակը, եթե իհարկե միջնորդները ցանկանում են պահպանել թիմը և հասնել իրական արդյունքի: Ճանաչելով ՄԽ ինստիտուտի պարտությունը` թիմը ստիպված կլինի տեղափոխել քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` այդպիսով գործի դնելով պարտադրված խաղաղության մեխանիզմը: Այսինքն` միջնորդները կարող են հակամարտող կողմերին դնել բոլորին հայտնի ֆիլմի իրավիճակում` կամ զագս, կամ դատախազություն: Բայց ցանկացած տարբերակում այս փուլի տապալման դեպքում միջնորդները ստիպված կլինեն ինչ-որ բան կտրուկ փոխել, հատկապես հակամարտության կարգավորման մեթոդաբանական մոտեցումներում: Այլևս ստիպված չենք լինի հուսալ հակամարտող կողմերի բարի կամքին: Սակայն դա ոչ միայն հակամարտող կողմերի, այլ նաև միջնորդների համար հիվանդագին ճանապարհ է: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` միջնորդները որոշեցին կողմերին տալ վերջին հնարավորությունը` «զագս կամ դատախազություն» դիլեմայից խուսափելու համար, իսկ Ռուսաստանին` «հեղինակության ռիսկից»: Ռուսաստանի նախագահի ոչ հանրային ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին ինչ-որ տեղ կարծես վերջին նախազգուշացումն էր: Չէ՞ որ դրանք բանակցություններ չեն փակ դռների ետևում, որոնց արդյունքները մեկնաբանվում են հետագայում տրամագծորեն հակառակ: Ռուսական կողմը կարող է հրապարակել այդ փաստաթուղթը ցանկացած պահի: Իսկ ֆրանսիական կողմը ակնարկում է, որ դեռ երեկո չէ, և խաղաղ բանակցությունների ներկայիս փուլի վերջակետը դնելը դեռ վաղ է` ղարաբաղյան հակամարտության կողմերին կարվեն լրացուցիչ առաջարկություններ: Երևի հենց այդ հնարավորության իրականացման համար էլ հակամարտող կողմերին արդեն սկսել են հրավիրել Մոսկվա: Թերևս հեղինակության վնասից խուսափելու համար Մոսկվան իրեն և հակամարտության կողմերին ևս մեկ հնարավորություն է տվել:

- Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն, ինչպես նաև հավանական է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղան: Պարոն Միրքադիրով, ինչքանո՞վ եք հավանական համարում նման զարգացումները:

- Եթե Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունը այդ կազմից այս կամ այն պետությունների դուրս գալուն կամ ներգրավելուն է վերաբերում, ապա դա ոչինչ չի փոխի: Ավելին` գործնականում Մինսկի խումբը և համանախագահության ինստիտուտը իր գոյության միայն շատ կարճ ժամանակահատվածում է գործել որպես միասնական մեխանիզմ: Այստեղ հարցը ձևաչափի մեջ չէ, և քիչ հավանական է, որ ինչ-որ կտրուկ փոփոխություն լինի նրանից, որ ԵՄ-ն կամ նույնիսկ Թուրքիան դառնան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Ես խորապես համոզված եմ, որ բանակցությունների ձախողումը պայմանավորված չէ նրանով, թե ով է առաջարկում կամ ինչ է առաջարկում բանակցող կողմերին, ինչպես են արվում այդ առաջարկությունները: Եվ եթե խաղաղ բանակցությունների այս փուլը նույնպես պաշտոնական մակարդակով համարվի ավարտված, ապա համանախագահողները ստիպված կլինեն փոխել հակամարտության լուծման մեթոդաբանական մոտեցումները: Առաջին` նրանք այսօր գործում են բացառապես մոդերատորի տեսանկյունից: Հարկավոր կլինի արդեն հանդես գալ դատավորների տեսքով: Երկրորդ` հարկավոր կլինի հրաժարվել «մի բան համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքից, քանի որ հենց այս սկզբունքն է, որ հայկական կողմին թույլ է տալիս կապել Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված շրջանների ազատագրումը նրա վերջնական կարգավիճակի սահմանման հետ, որը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ հակամարտության լուծման համապատասխան բանաձևերին: Ինչ վերաբերում է բանակցություններին ԼՂ մասնակցությանը, ապա իդեալական պարագայում պաշտոնական Բաքուն հակամարտությանն առնչվող միջպետական հարցերը պետք է քննարկի Երևանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` բացառապես այս տարածքը ներկայացնող հայ անհատների հետ: Իրական կյանքում, սակայն, ամեն բան ավելի բարդ է, և հարցը միայն նրանում չէ, որ ԼՂ-ում և նրա շուրջը տեղակայված են հայկական զորքերը, թեև դա էլ է կարևոր, այլ այն, որ ԼՂ հայերի հետ բանակցություններն անհնարին են, որովհետև ՀՀ անկախության մասին հռչակագրում, որը ՀՀ Սահմանադրության անբաժան մասն է կազմում, և որի վրա հենվելով վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը կատարեց որոշում մեկ այլ հարցի շուրջ, այսինքն` ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Այլ կերպ ասած` ՀՀ Սահմանադրության համաձայն` այնպիսի «չճանաչված հանրապետություն», ինչպիսին է «ԼՂՀ»-ն, պարզապես գոյություն չունի բնության մեջ, քանի որ վաղուց արդեն կցված է Հայաստանին: Սրանից հետո էլ ի՞նչ հիմնավորման վրա կարելի է բանակցություններ վարել ԼՂ հայ ներկայացուցիչների հետ:

- Կա կարծիք, որ Կազանի հանդիպումից ընդամենը երկու օր անց Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական մեծ շքերթը յուրատեսակ ադրբեջանական պատասխան էր կազանյան հանդիպմանն ու միջազգային հանրությանը: Համաձա՞յն եք, արդյոք, այն գնահատականների հետ, որ այդ ռազմական շքերթով Ադրբեջանը ցույց տվեց աշխարհին, որ ինքը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը:

- Կարծում եմ` դա շատ պարզունակ մոտեցում է, քանզի ում պետք է շատ լավ գիտի, թե ինչի է ընդունակ ադրբեջանական կամ հայկական բանակը: Ավելին` ռազմական շքերթը նախատեսված էր ավելի վաղ, երբ կողմերը դեռևս լավատեսական հայտարարություններով էին հանդես գալիս: Բայց մի բան ճիշտ է` ինչքան ուժեղ և հարուստ է դառնում Ադրբեջանը, այնքան դժվար է իշխանություններին արդարանալ հասարակության առջև տարածքները հետ չբերելու համար քայլեր չկատարելու համար: Խաղաղ բանակցությունների համար նախատեսված ժամանակը արդեն սպառվում է և` անգամ ամենամեծ ցանկության դեպքում, իսկ նման ցանկություն չկա, ադրբեջանական իշխանությունները չեն կարող ևս 20 տարի անցկացնել խաղաղ բանակցություններ:




1in.am

Առաջնորդները քաղաքական կամք չունեցան իրենց քաղաքացիներին ներկայացնել համաձայնագիրը. The New York Times
Միջազգային միջնորդները մեծ հույսեր էին կապում հունիսի 24–ի նախագահների հանդիպման հետ՝ կոչ անելով ընդունել հիմնարար սկզբունքները, որոնք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները դուրս կբերեին փակուղուց, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը։

«Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները փոխհամաձայնեցված ճնշում էին գործադրում կողմերի վրա, որպեսզի վերջիններն ընդունեն հիմնարար սկզբունքները Կազանում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեևը շատ ժամանակ ու քաղաքական կապիտալ էր ներդրել այդ նախագծում, բայց Ռուսաստանում մոտեցող ընտրությունների շրջանը ավելի դժվար է դարձնելու համաձայնությունը»,– գրում է պարբերականը։

«Ենթադրվում էր, որ եկել է պահը։ Տարեցտարի կողմերի դիրքորոշումները կոշտանում են, հետևաբար ավելի հեշտ է դառնում պատերազմելը»,– պարբերականին ասել է վերլուծաբան Թոմաս դը Վաալը։

Պարբերականը զրուցել է նաև բանակցություններում ներգրավված դիվանագետի հետ, որի անունը չի հրապարակում։ Դիվանագետն ասել է, որ ուրբաթ օրվա հանդիպումը ոչինչ չի տվել, և որ աշխատանքը շարունակվելու է համաձայնության շուրջ։ Նրա խոսքով՝ երկու կողմից էլ առաջընթացն ավելի փոքր է եղել, քան հույս ունեին միջնորդները։

Ներքաղաքական խնդիրները լուրջ խոչընդոտ են լուծման համար, գրում է պարբերականը՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդները վրդովմունքի մեծ ալիք կբարձրացնեն իրեն երկրներում, եթե զիջումների գնան։ Կազանից առաջ, ըստ պարբերականի, միջնորդներն ասում էին, որ լուրջ տարաձայնություններն ավելի քիչ են, սակայն պարզ չէր՝ արդյոք երկու առաջնորդները քաղաքական կամք կունենան համաձայնագիրն իրենց քաղաքացիներին ներկայացնելու։



Թերթ.am

Հայաստանը և Ադրբեջանը կորցրեցին լավագույն շանսը. The Wall Street Journal
Ռուսաստանում Հայաստանին ու Ադրբեջանին չհաջողվեց ստորագրել համաձայնագիր, որը կլուծեր Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ անդրադառնալով հունիսի 24–ին Թաթարստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։

Պարբերականը նկատում է, որ Կազանի գագաթնաժողովը կողմերի համար վերջին տասնամյակի լավագույն հնարավորությունն էր` համաձայնության հասնելու մի շարք սկզբունքների շուրջ, որոնք դիվանագետների և վերլուծաբանների կարծիքով՝ կկասեցնեին «պոտենցիալ վերադարձը պատերազմին»։




Թերթ.am

Դաշնակցությունը կոչ է անում ազգովի պատրաստ լինել դիմագրավելու «այդ ոչ անհավանական պահը»:

Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումների պայմաններում ՀՅԴ-ն պայքարի դուրս կգա
Այսօր Երևանում` Կառավարության նիստերի դահլիճում, մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովը: Ժողովի բացմանը Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, որը նրա խոսքով` հստակ և փոփոխություն չի կրել:

«Խաղաղ կարգավորման գործընթացը անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը: - «Միաժամանակ, ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրության մոտ առավել ամրապնդվել է այն տեսակետը, որ Արցախը չի կարող վերադարձվել ադրբեջանական ենթակայության: Սակայն կարգավորման` ուրվագծվող հնարավորությունը հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր և մեր ժողովրդի մեծամասնության համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրավելու այդ ոչ անհավանական պահը»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Կազանի եռակողմ հանդիպման արդյունքներով է պայմանավորված Դաշնակցության հետագա անելիքը: Նա հայտարարեց, թե իրենք պայքար կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը ստորագրի մի փաստաթուղթ, որն անընդունելի կլինի. – «Պայքարի դուրս կգանք ավելի հուժկու, քան «ոչ»-ի պայքարն էր հայ-թուրքականի»:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակցում էր ՀՅԴ ընդհանուր ժողովի բացմանը, անդրադառնալով կազանյան հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որևէ արժեք չի կարող ունենալ մի փաստաթուղթ, որը առանց Ղարաբաղի մասնակցության տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է. - «Եթե Արցախը ներկա չէ, Հայաստանի Հանրապետության ընդունած ցանկացած որոշում, ստորագրած ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է»:

Իր ելույթում Հրանտ Մարգարյանը հարկ համարեց ընդգծել իշխանափոխության կարևորության հանգամանքը. - «Գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սարձարձակություններին վերջ դնելու ո'չ անհրաժեշտ կամքն ունեն և ո'չ էլ ի վիճակի են դա անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն»:

Միաժամանակ նա հայտարարեց, որ «հեղափոխական գործունեությունը մերժելի է». - «Երբ հեղափոխության իրական պատճառներ չկան, երբ ինքը կյանքը չի պարտադրում այն, հեղափոխական գործունեությունը միայն արկածախնդրություն է  և  ըստ ամենայնի մերժելի»:

Դաշնակցությունը պատրաստվում է ևս առնվազն երեք օր ժողովը շարունակել ոչ հրապարակային պայմաններում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիռեստ» համալիրում:

Նախատեսվում է, որ ժողովի ավարտին կհրապարակվի բանաձև ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
/Անուշ Մարտիրոսյան/


azatutyun.am

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը երեկ բոյկոտեց Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, ենթահանձնաժողովը երեկ նիստ է գումարել, որին մասնակցել են նաև Հայաստանի հարցով համազեկուցողները:

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Խուգլա ի Կոստան այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հույս հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կփոխի իր որոշումը և կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին:

«Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, և հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի որոշումը չի կարող խաթարել ԵԽԽՎ-ի Բյուրոյի որոշումը, չի կարող խանգարել ենթահանձնաժողովի աշխատանքներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ենթահանձնաժողովի երեկվա նիստում, Խուգլա ի Կոստան ասաց, թե ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին չեն անդրադարձել, ուղղակի քննարկել են ենթահանձնաժողովի կառուցվածքը:

Նա հավելեց, որ հնչել են հետաքրքիր առաջարկներ. մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկել է լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, բայց մենք այն չենք ընդգրկել օրակարգում: Այս հարցով քննարկումները կարող են հնարավոր դառնալ, եթե երկու պատվիրակությունները գան համաձայնության և հայկական պատվիրակությունը մասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան: - «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարեւորագույն հարցեր, և ես կոչ եմ անում նրանց, վերանայել իրենց որոշումը»:

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով որեւէ որոշում կայացնի, դա կլինի բոլոր այն մոտեցումների խախտում, որով պետք է կարգավորվեն կոնֆլիկտները։

«Դա կնշանակի, որ մեր բոլոր մտահոգությունները արդարացվում են, որ պարոն Չավուշօղլուն ամեն ինչ անում է, որպեսզի իր նախագահության օրոք ստանա որոշակի բանաձևեր, որով կարողանա ազդել այսօրվա գործընթացների վրա», – նշեց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով ընդունի որևէ բանաձև, իրենք կհայտարարեն, որ այդ բանաձևի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետևաբար հայկական կողմը որևէ պարտավորություն չի պատրաստվում իրականացնել:

Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական կողմին ներգրավեն այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ։

«Իրենց նպատակն է մինչեւ 2011-ի ավարտը ներկայացնել բանաձևի նախագիծ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Չավուշօղլուն ուզում է հեռանալիս թողնել այդ այլանդակ հակահայ բանաձևը», – կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
/Ռուզաննա Ստեփանյան/



azatutyun.am

Նախորդ հոդվածում հարց էր տրվել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել: Հարցի պատասխանը ստանալու համար փորձենք խնդիրն առավել մանրամասնել:

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը -2
Գոյություն ունի որոշակի սկզբունքային տարբերություն եզրաբանության մեջ: Նախ պետք է հստակեցնել, որ մի բան է դավաճանությունը, մեկ այլ բան՝ ազգային դավաճանությունը և բոլորովին այլ բան՝ պետական դավաճանությունը: Արարքի հանցավորության մասին սուբյեկտիվ հայեցողական ընկալմամբ անձին մեղադրել դավաճանության մեջ՝ նշանակում է հարցը դիտարկել միայն բարոյական դաշտում: Նման քայլի իրավունք, կարծես թե, բոլորն ունեն, եթե, իհարկե, վիրավորանք պարունակող իրենց խոսքերով զանցանք չեն գործում: Այլ է սակայն իրավիճակը, երբ անձին մեղադրում ես ազգային կամ պետական դավաճանության մեջ: Սրա համար անհրաժեշտ են որոշակի ծանրագույն հիմքեր:

Նման հիմքերն ի հայտ են գալիս, երբ կոնկրետ անձի դիտավորյալ արարքով վտանգվում է ազգի ու պետության անվտանգությունը և վնասվում են ազգի ու պետության կենսական շահերը: Սակայն այստեղ հարկ է մի փոքր տարբերակում մտցնել երկու խումբ հասկացությունների միջև, քանի որ գոյություն ունեն էական տարբերություններ մի կողմից ազգային անվտանգության ու շահերի, իսկ մյուս կողմից՝ պետական անվտանգության ու շահերի միջև: Մի դեպքում՝ անկախ պետության գոյության կամ բացակայության փաստից, անվտանգության ու շահերի հասցեատեր հանդես է գալիս ազգը, իսկ մյուս դեպքում՝ անկախ տիտղոսային ազգի գոյության կամ բացակայության փաստից, պետությունը: Կարելի է բերել բազում օրինակներ, թե ինչպես վտանգելով ազգային շահերն ու վնասելով ազգի անվտանգությունը, առանձին անձինք մեղադրվել են ազգային դավաճանության մեջ: Համապատասխանաբար՝ կարելի է բերել նաև պետական դավաճանության բազում օրինակներ:

Հարկ է նկատել, սակայն, որ ազգային պետության գոյության պայմաններում ներպետական և միջպետական հարաբերություններում ազգային անվտանգություն ու շահեր գոյություն չունեն ընդհանրապես: Դրանք հենց նույն պետական անվտանգությունն ու շահերն են: Աշխարհասփյուռ ազգերի, այդ թվում հայերի համար պետական կառույցից և, հետևաբար, պետական անվտանգությունից ու շահերից դուրս, իհարկե, կարող են լինել նաև ազգի անվտանգությանը վերաբերող խնդիրներ ու նաև ազգային շահեր: Սակայն ազգային պետության գոյության պայմաններում դրանք ենթակա են պետական անվտանգությանն ու շահերին, քանի որ իրենց հարաբերական գնի մեծության համար պարտական են հենց ազգային պետության գոյությանը: Այլ կերպ ասած՝ մի գին են ներկայացնում ազգային շահերը պետության բացակայության պայմաններում և բոլորովին այլ մեծ գին՝ ազգային պետության գոյության պայմաններում: Միաժամանակ մի արժեք է ներկայացնում ազգն առանց պետության, և բոլորովին այլ մեծ արժեք՝ ազգային պետության գոյությամբ:

Այս համառոտ վերլուծությունը հիմք է տալիս ազատագրված հողերը հանձնելու փաստով պետական դավաճանություն գործելու խնդրում առայժմ խոսել երևույթը բնութագրող եզրույթի հստակության՝ պետական դավաճանության մասին, քանզի առկա են թե ազգային պետությունը և թե այն ենթադրյալ ծանրագույն հիմքերը, որոնք հանրային շրջանակներին ստիպում են բարձրացնել դավաճանություն գործելու մեղադրանքը: Սակայն նախքան մեղադրանքի հիմնավորվածությանն անդրադառնալը, ցանկալի է դիտարկել նաև պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքների պահպանման կամ հանձնման խնդիրը:

Ըստ էության, պատերազմի միջոցով տարածքային ձեռքբերումներ իրականացնելու միջազգային քաղաքական գործիքները մի քանիսն են՝
Ա. հակառակորդ պետությանը պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ենթարկելը և անվերապահ կատարման ուժով տարածքային խնդիրներ առաջադրելը (օրինակ՝ 1945թ. Քյոնիքսբերգի կցումը ԽՍՀՄ-ին),
Բ. հակառակորդ պետության տարածքները պատերազմի ընթացքում օկուպացիայի, ապաև՝ անեքսիայի ենթարկելը (ըստ պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունների՝ 2008թ. ռուս-վրացական (օսական) պատերազմի արդյունքում Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատումը Վրաստանից անեքսիայի արդյունք էր) և
Գ. պատերազմը հաշտության (խաղաղության) համաձայնություն կնքելու միջոցով ավարտելը, որտեղ հաղթանակած կամ ռազմական գերակայություն ստացած կողմը պարտվող կողմին կստիպի գնալ տարածքային զիջումների, ընդ որում՝ այն չափով, որքանով կներեն հաղթանակած (ռազմական գերակայություն ստացած) պետության ռազմաքաղաքական ուժն ու միջազգային կշիռը պայմանագրի կնքման պահին (օրինակ՝ 1878թ. ընդամենը չորս ամիս տարբերությամբ կնքված Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի և Բեռլինի պայմանագրի՝ Ռուսաստանի ունեցած տարածքային տարբերությունները: Նախնականում այլ տարածքների հետ միասին Ռուսաստանին էին զիջվում նաև Ալաշկերտի հովիտն ու Բայազետ քաղաքը: Սակայն Բեռլինում ռուսական կողմը ստիպված էր տեղի տալ նշված տարածքների հարցում, քանի որ արդեն ուժերի այլ հարաբերակցություն էր ստեղծվել միջազգային քաղաքականության մեջ):

Այս գործիքակազմից առաջինը ղարաբաղյան պատերազմի դեպքում հասկանալի պատճառներով քննարկման ենթակա չէ: Երկրորդ ճանապարհը թե՛ պաշտոնական և թե՛ հանրային մակարդակներում բացառում են հենց հայկական կողմերը, քանզի այն դիտվում է միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում: Այս գործիքից օգտվում են հատկապես հզոր տերությունները, քանզի՝ կախված միջազգային հարաբերություններում նրանց ունեցած ռազմաքաղաքական ուժից, իրենց իրականացրած օկուպացիան և անեքսիան այնուհետև հնարավորություն են ունենում ընդգրկելու միջազգային հարաբերությունների ոլորտ և լեգիտիմություն հաղորդելու ստեղծված ռազմաքաղաքական վիճակին: Սակայն ամեն դեպքում անեքսիան եղել և մնում է ռազմական ուժի և միջազգային քաղաքական շահերի հարաբերակցության գերին և միջազգային հարաբերություններում ուժերի հաշվեկշռում փոքր ճաքերի դեպքում իսկ կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել անգամ հզոր տերությունների շրջանում:

Վերջին գործիքը ղարաբաղյան պատերազմի դեպքում իրապես կիրառելի է և այսօր ընթացող բանակցությունների հիմքում ընկած է հենց այս տարբերակը: Սակայն այս դեպքում խոսք լինել չի կարող հաղթանակած կողմի՝ պատերազմի ընթացքում ձեռք բերած ողջ տարածքներն իր իրավասության տակ պահելու մասին, քանի որ այդ դեպքում հարկ կլիներ խոսել կապիտուլյացիոն ակտի կամ անեքսիայի մասին և ոչ երբեք՝ հաշտության (խաղաղության) համաձայնագրի: Միաժամանակ վերջինիս մասին խոսելիս հարկ է ուշադրություն դարձնել նաև այնպիսի էական հանգամանքների, ինչպիսիք են հաշտության կնքման պահին կողմերի ռազմաքաղաքական ուժն ու միջազգային կշիռը, որոնք հայկական կողմերին, որքան էլ ցավալի է, հնարավորություն չեն տալիս այսօր առաջադրելու տարածքային մաքսիմալիստական պահանջներ:

Պատերազմի միջոցով տարածքային ձեռքբերումներ իրականացնելու միջազգային քաղաքական գործիքների այս անդրադարձից հետո վերադառնանք մեր գլխավոր հարցին: Այն է՝ ղարաբաղյան խնդրում միակ կիրառելի գործիքի՝ հաշտության համաձայնագրի իրացմամբ ազատագրված տարածքների կամ դրանց մի մասի վերադարձը Ադրբեջանին կարո՞ղ է բնորոշվել որպես պետական դավաճանություն, իսկ համաձայնագիր ստորագրողները՝ պետական դավաճաններ:

Հարկ է նկատել, որ հաղթանակած պատերազմում թշնամուց ազատագրված կամ գրավված տարածքների մի մասը պարտված պետությանը վերադարձնելու հարցն ինքնին պետական դավաճանություն չի դիտվել ու չի դիտվում ոչ մի պետությունում: Օրինակ՝ վերջին 200 տարում տարածաշրջանում ընթացել են շուրջ մեկուկես տասնյակի հասնող փոքր ու մեծ պատերազմներ (ռուս-թուրքական, ռուս-պարսկական, թուրք-պարսկական, Առաջին համաշխարհային, հայ-վրացական, հայ-թուրքական, վրաց-խորհրդային և այլն): Դրանց թվում եղել են այնպիսիք, որոնք ուղեկցվել են պետությունների միջև տարածքային փոփոխություններ առաջացնող օկուպացիայով ու անեքսիայով: Սակայն բացարձակ մեծամասնության դեպքում պատերազմի ավարտի հիմնական իրավաքաղաքական գործիքը եղել է հաշտության համաձայնագիրը: Այդ համաձայնագրերով հաղթանակած պետություններն իրենց են միացրել պատերազմի արդյունքում ռազմակալած մեծ ու փոքր տարածքներ: Ընդ որում՝ նման բոլոր դեպքերում գրավված մնացած տարածքները պարտվող կողմին վերադարձնելու հարցը չի դարձել պետական դավաճանություն գործելու մեղադրանքի առարկա: Ուստի ղարաբաղյան խնդրում «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքի դիրքերը՝ ենթատեքստում ունենալով այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են՝ «որքա՞ն արյուն է թափվել դրանք ազատագրելու համար» կամ՝ «դրանք մեր պատմական հողերն» են դրույթները, դուրս են տեսության և պրակտիկայի միջազգային քաղաքական դիտանկյունից: Նման թեզերն ազգային դավաճանություն գործելու տեսանկյունից եթե հիմնավոր են թվում, ապա բացարձակ անհաղորդ են պետական մտածողությանն ու հետևաբար՝ պետական դավաճանությանը: Եվ, ուրեմն, պետական հարկադրանքի ուժով պայքարել ազգային դավաճանություն երևույթի դեմ՝ խորթ է պետության գործառույթներին:

Այսպիսով՝ նման լրջագույն մեղադրանք, ինչպիսին պետական դավաճանությունն է, առանձին անձանց ներկայացնելու համար հարկ է ոչ թե անընդհատ կրկնել վերը մատնանշված ու նման կարգի դրույթներ, այլ փորձել ապացուցել, թե այս կամ այն շրջանի հանձնմամբ որքանով են վտանգվում Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (բացարձակ չվտանգվելու մասին խոսք լինել չի կարող) ու նաև երկու հանրապետությունների որ պետական շահեր են վնասվում: Այնուհետ հարկ է քննել նաև այն հարցը, թե վտանգելու ու վնասելու տվյալ չափն արդյոք բավարա՞ր է հողերը վերադարձնելու համաձայնություն տված գործիչներին մեղադրելու պետական դավաճանության մեջ:

(Շարունակելի)
Սարո Սարոյան
ՌԱՀՀԿ փորձագետ
Սկիզբը` Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը-1

1in.am

Դատախազը մինչև 27 տարվա ազատազրկում է պահանջում Դինքին սպանած Սամասթի համար
Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում մեկնարկել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով հերթական դատական նիստը։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Սամասթին բանտից դատարան տեղափոխելու համար իրականացվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ։

Նիստի ընթացքում Ստամբուլի դատախազ Ալի Դեմիրը պահանջել է Օգյուն Սամասթին հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս լինելու պատճառով «ծրագրված սպանություն իրականացնելու» և «անօրինական զենք պահելու» մեղադրանքներով դատապարտել 19-ից մինչև 27 տարվա ազատազրկման։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ էլ տեղեկացնում են, որ դատախազը Սամասթի համար պահանջել է 18-ից 26 տարվա ազատազրկում։

2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում Օգյուն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանության գործի դատավարությունն ընթանում է արդեն չորս տարի, և որևէ շոշափելի արդյունք առայժմ չի գրանցվել։



Tert.am

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թե´ պատվիրակությունների մակարդակով և թե´ այլ ձևաչափով առաջարկն անընդունելի է:

«Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանել է Կարապետյանը: - Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է»:


«Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»,- ինչպես հաղորդվում է, ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը… Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Երկուշաբթի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ համանման դիրքորոշում են հայտնել` հերքելով երկրի հիմնական ընդդիմադիր դաշինքի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին բանակցելու գաղափարը:

Սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ իրենք կքննարկեն քաղաքական երկխոսության և օրակարգի մասին պատասխանը միայն նախագահ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի հետ:



armenianow.com

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանություն-1
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն ավելի քան քսան տարի գտնվում է հասարակությանը հուզող խնդիրների կիզակետում: Այսօր ևս մեր քաղաքական դաշտի օրակարգում այն գլխավոր տեղում է: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ հայ հանրությունը փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխանները: Դրանց թվում՝ մասնավորապես այն, թե գերտերությունների՝ կողմերին առաջադրած լուծումն ու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ապագայում «ձեռք բերվելիք» պայմանավորվածությունները որքանով կհամապատասխանեն մեր ազգային շահերին, և Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված որևէ փաստաթղթի տակ ստորագրողներն արդյոք դավաճանություն չե՞ն գործի:

Ստանալ այս հարցերի պատասխանը՝ առանց փոքրիշատե մանրամասնելու հանրության շրջանում տարածում գտած ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական ռազմավարությունները, անհնար է: Ուստի հարկ է նախ մի փոքր անդրադարձ կատարել ղարաբաղյան խնդրի լուծման այն տեսլականներին, որոնք գոյություն ունեն հայ հանրության շրջանում:

Ըստ էության, մեր հասարակության մեջ բանավեճը հիմնականում նպատակային երկու ուղեգծերի շուրջ է՝ Ա. տարածքների հանձնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և միջազգային ճանաչման դիմաց և Բ. ստատուս քվոյի պահպանում այն ցանկությամբ, որ հեռանկարում տերությունների ռազմաքաղաքական շահերի համընկման դեպքում ամրագրվեն Արցախի անկախ կարգավիճակն ու միջազգային ճանաչումը:

Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ է՝ այս երկու խաչվող ուղեգծերի շուրջ հասարակական բանավեճ է ընթանում: Առաջինն առավել գործնական դիրքերից ու որոշ հստակությամբ փորձում է հակադրվել, իսկ պաշտոնական հետևողական միջամտությամբ՝ նաև չեզոքացնել երկրորդին, քանզի այն փաստացի առավել հուզական ու անորոշ ռազմավարություն է հիշեցնում: Վերջինն, ըստ ամենայնի, գոյության իրավունք է ձեռք բերել առավելապես արտաքին ներդրում հանդիսացող Ա տարբերակին հակադրվելու համար: Այստեղից էլ՝ նրա հուզական ու անորոշ բնույթը: Միաժամանակ Բ տարբերակն այդպիսին է, քանի որ պաշտոնական Երևանի (շատ դեպքերում նաև՝ Ստեփանակերտի) գործողություններում բացարձակ ցանկություն չի նկատվել ու նկատվում հասնելու այդ ուղեգծի հնարավորությունների իրացմանը: Մասնավորաբար դրա վկայությունն են ազատագրված տարածքների վերաբնակեցման, մրցունակ տնտեսության ստեղծման, ժողովրդավարական հասարակարգի հաստատման և այլ հարցերում Հայաստանի ու Արցախի իշխանությունների ցուցաբերած անգործությունը կամ թերի վարքը:

Հարկ է նկատել նաև, որ առաջին տարբերակն ունի արտաքին մեծ աջակցություն՝ շնորհիվ միջազգային այն միջնորդների, որոնք նախագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր ռազմավարությունը: Հայաստանի բարձրագույն իշխանության «կլիենտային» բնույթի պատճառով հենց Ա տարբերակն էլ Մադրիդյան սկզբունքների տեսքով ընկած է հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունների հիմքում: Արդյունքում Ա տարբերակն անընդունելի համարող հայ քաղաքական մտքին այլ բան չի մնացել, քան խոսել Բ տարբերակի՝ ստատուս քվոյի պահպանման մասին՝ ապագայում քաղաքական այլ հարմար իրավիճակում զենքի ուժով ձեռք բերած հաջողություններն առավել շահավետ իրացնելու նկատառումով:

Ռազմավարական այս ուղեգծերը միմյանց նկատմամբ գտնվում են խիստ բևեռացված դիրքերում, քանզի հենվում են սկզբունքային հակադրության վրա: Խնդրի լուծման փոխզիջումային պրագմատիկ տարբերակը (որը սնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների realpolitik-ից) հակադրվում է խնդրի առկախման անզիջումային հուզական տարբերակին (որը սնվում է ազգային «օջախների» հայրենասիրական ընկալումներից): Այստեղից էլ քաղաքականացված հանրության բավական ստվար մի զանգվածի (եթե ոչ՝ բացարձակ մեծամասնության) շրջանում առաջ է գալիս այն պնդումը, որ ուղեգծերից Ա-ի իրագործումը դավաճանություն է ազգային շահերին, որովհետև ազատագրված յուրաքանչյուր տարածքի համար մեծ գին է վճարվել:

Հասարակության ներսում տվյալ պնդման առկայությունն արդեն իսկ երևակում է այն խնդիրը, որի լուծումից է կախված Ա տարբերակի գոյությունը՝ ազատագրված տարածքների հանձման միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության ու միջազգային ճանաչման հասնելու ռազմավարությունը մեր կողմից բանակցությունների սեղանին դնելու իրավունքը: Ուստի խնդիր է դառնում պարզել, թե ազատագրված հողերի՝ Ադրբեջանին հանձնումը քաղաքական տեսանկյունից դավաճանություն է, թե ոչ: Հարցի քաղաքական պատասխանը գտնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դրա իրավական բնորոշման մասին, քանի որ իրավականը մշտապես քաղաքականի լծորդն է (քաղաքական հասունության զգալի պակաս ունեցող մեր ժողովրդի շրջանում մշտապես սա չի ընկալվում): Միաժամանակ այդ պատասխանից է կախված նաև հարցի հուզական վերարտադրության կենսունակությունը:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ վերջին տասնհինգ տարում ղարաբաղյան խնդրում ձևավորված իրականության մեջ հակամարտող կողմերի գլխավոր ու սկզբունքային անհամաձայնության կետը եղել է ոչ թե կարգավիճակի, այլ ազատագրված հողերի ապագա պատկանելիության հարցը: Կողմերի բոլոր խնդիրները (կարգավիճակ, փախստականներ, նյութական փոխհատուցում և այլն) ժամանակային կտրվածքով որոշակի լուծում ունեն և տեսանելի ապագայում, ի վերջո կարող են իրականություն դառնալ: Միայն տարածքների հարցում է, որ պատասխան չստանալով՝ մեր հանրության հուզական արձագանքին է արժանանում կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի հանձման առանձին շրջանակների ցանկությունը: Հետևաբար՝ առաջնահերթ խնդիր է դառնում պարզել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել:

(Շարունակելի)

Սարո Սարոյան
ՌԱՀՀԿ փորձագետ

1in.am

Ամենահայատյաց «հայը» պարտվեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել «Էրգենեքոնի» գործով անցնող Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Փերինչեքն ընտրություններին մասնակցում էր որպես անկախ թեկնածու:

Ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքը, ով բազմիցս է հանդես եկել հակահայկական հայտարարություններով, երեք տարի առաջ կալանավորվել է «Էրգենեքոնի» գործով: Բացի այդ, 2007թ. մարտին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար թուրք ազգայնականին դատապարտել էր 90 օրվա ազատազրկման:

Ինչպես թուրքական, այնպես էլ հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Դողու Փերինչեքն ունի հայկական ծագում:


Tert.am

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է «հրապարակավ ձևավորել ազգային օրակարգ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է հրապարակավ` հենց Ազատության հրապարակում, ձևավորել «պետության համար անհրաժեշտ ազգային օրակարգը»: Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» ղեկավարի հրավիրած հավաքին նրա կուսակցության անդամներից բացի մասնակցում էին ՀՀՇ-ից հեռացած և այժմ «3Ա» նախաձեռնության հեղինակ Կարապետ Ռուբինյանը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստներ և այլք:

Հովհաննիսյանը հավաքվածներին առաջարկեց ամենշաբաթյա հանդիպումները դարձնել ավանդույթ և ամեն անգամ քննարկել որևէ կարևոր խնդիր ու փորձել գտնել դրա լուծումը: Նա հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հիշեցրեց, որ հունիսի 25-ը, երբ Կազանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ևս շաբաթ օր է, և իրենք կհանդիպեն ու կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջը ստեղծված իրավիճակը:

Tert.am-ի հետ առանձնազրույցում Ժառանգության առաջնորդն ասաց. «Իմ շուրթերից քիչ եք լսելու այլ ուժերի անուններ, որովհետև այսօր կարևորը ոչ թե դա է, այլ այն, թե մենք ինչ ենք անում: Քաղաքացիական ազգային օրակարգը պետք է հրապարակավ ձևավորվի, և սա մի համեստ, բաց, հրապարակային գործընթաց է, որի նկատմամբ իմ ցանկությունն այն է, որ շահագրգիռ քաղաքացիները` բոլոր համապատասխան դաշտերից գան ու բարձրաձայնեն մեր ազգին հուզող հարցերի ու դրանց լուծումների մասին: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ այլընտրանքը, որն անհրաժեշտ է մեր պետության համար, պետք է գա մեր ժողովրդից, այս հրապարակից, և օրակարգը պետք է բաց և թափանցիկ ձևավորվի»:

Թերթ.am

Մարի Յովանովիչը ողջունում է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը «շատ դրական» է գնահատում մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու փաստը:

Հայաստանում իր առաքելությունն ավարտող` Միացյալ Նահանգների արտակարգ  և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ողջունեց Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա վերջին միտումները:

«Կարևոր է, որ ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսությունը լինի թափանցիկ և կառուցողական, եև պետք է ասեմ, որ այս ամենը շատ ոգեւորիչ է: Սա մեծ հնարավորություններ է բացում հայաստանցիների համար` հատկապես հաշվի առնելով, որ մոտենում է նախընտրական շրջանը», - նշեց Մարի Յովանովիչը:

Դեսպանը ողջունեց նաև 2008-ի մարտյան իրադարձությունների հետաքննության վերսկսումը:

«Կարծում ենք, որ իրապես շատ կարևոր է նաև իշխանությունների որոշումը` թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել», - ասաց դեսպանն ու հետևյալ ընդհանրացումն արեց. - «Այս բոլոր զարգացումներն ու մարտի 1-ի գործով ընթացող քննության վերսկսումը շատ կարևոր են ոչ միայն Հայաստանի պատմության այդ շատ դրամատիկ շրջանի բուն հանգամանքները պարզելու, այլև այն տեսանկյունից, որ դա հայաստանցիներին հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել, հետագայում դրանցից խուսափելու համար»:

Իսկ նման սխալներից խուսափելու համար, օրինակ, ըստ դեսպանի, հարկ է օգնել ոստիկանությանն ու պետական այլ մարմիններին` համապատասխան վարժանքների միջոցով հանրահավաքների անվտանգ կառավարման հմտություններ ձեռք բերել:

«Հանրահավաքներ տեղի են ունենում բոլոր երկրներում, այդ թվում` Միացյալ Նահանգներում: Երբեմն իրադարձությունները զարգանում են ոչ լավագույն սցենարով, և նման հանգամանքներում ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել և՛ ցուցարարների, և՛ շրջապատում գտնվող անձանց անվտանգությունը», - ասաց Մարի Յովանովիչը:

Դեսպանի խոսքով, Մարտի 1-ի գործով բանտում գտնվողների ազատ արձակումն ու այդ գործով հետաքննության վերսկսումը շատ կարևոր է նաև այն առումով, որ դա մարդկանց հնարավորություն կտա անընդհատ ետ` մարտյան ժամանակահատվածին նայելու փոխարեն առաջ նայել` պատրաստվելով խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

«Հուսանք, որ այդ ընտրությունների ժամանակ ականատես կլինենք գաղափարների առողջ մրցակցության», - ասաց դեսպանն ու հավելեց, թե հույս ունի, որ առաջիկա ընտրությունների ազատ ու արդար անցկացմանը կնպաստի նաեւ վերջերս փոփոխված ընտրական օրենսդրությունը:

«Ընտրական օրենսգրքի փոփոխման վերջին գործընթացը որոշակիորեն ավելի բաց ու թափանցիկ էր: Չէի ասի, թե դա գերազանց գործընթաց էր, բայց, համեմատած նախկինում եղածների հետ, փոքր-ինչ ավելի բաց էր ու ինչ-որ հույսեր է ներշնչում», - շարունակեց Մարի Յովանովիչը` ընդգծելով, թե առավել կարևորը տվյալ պարագայում այն է, թե գործնականում ինչպես կյանքի կկոչվի այդ օրենսգիրքը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլը` Մարի Յովանովիչը, շատ կենսական համարելով օրերս համանախագահող երկրների ղեկավարների կողմից Դովիլում ընդունված համատեղ հայտարարությունը, որում ընդգծվում էր խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը, ասաց. - «Դա կարգավորման հիմնական սկզբունքների նորագույն տարբերակն է, և այն իսկապես առաջ շարժվելու հիմքեր է ընձեռում: Մնացյալը կախված է կողմերից»:

Դեսպան Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչ եք ձեզ հետ տանում Հայաստանից` ոչ իբրև  դիվանագետ, այլ իբրև անհատ, Մարի Յովանովիչը պատասխանեց. – «Շատ բախտավոր եմ 3 տարի Հայաստանում գտնվելու համար: Ես այստեղ շատ բան եմ սովորել, որոշ նոր հմտություններ եմ ձեռք բերել: Ամենակարեւորը, որ այստեղ գտել եմ, դա բարեկամությունն է շատ մարդկանց հետ, ինչը, հուսով եմ, ապագայում էլ կշարունակվի»:

Որպես հրաժեշտի ուղերձ հայաստանցիներին` ԱՄՆ-ի դեսպանն ասաց. - «Սա հրաշալի երկիր է, մեծ ու բազմաթիվ հնարավորություններով: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ եթե Հայաստանի շատ խելացի ու շատ կրթված ժողովուրդը համատեղի իր ջանքը ժողովրդավարության միջոցով լավ ապագա կառուցելու նպատակով, ապա Հայաստանը հիանալի ապագա կունենա»:



azatutyun.am

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն