Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 18 տարին չլրացած անձանց արգելվում է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը: Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, պարտադիր պետք է փակցված լինի նախազգուշացումն այն մասին, որ ծխախոտի վաճառքը 18 տարին չլրացած անձանց արգելվում է: Սակայն, Հայաստանում այս օրենքին այնքան էլ չեն հետևում: Մեր կատարած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ վաճառքի գրեթե բոլոր կետերում այս օրենքը խախտվում է, և անչափահասներն առանց դժվարության կարողանում են ծխախոտ գնել:
Յուրաքանչյուր վեց վայրկյանում ծխախոտի պատճառով աշխարհում մահանում է մեկ մարդ: Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ՁԻԱՀ-ի, թմրանյութերի, ճանապարհատրանսպորտային պատահարների, սպանությունների և ինքնասպանությունների հետևանքով մահացածների թիվը:
Աշխարհի առաջատար պետություններում հետզհետե պակասում է ծխողների քանակը: Զարգացած երկրներում մարդիկ նախընտրում են առողջ ապրելակերպը, իսկ Հայաստանում պատկերն այլ է: Սա, անշուշտ, նորություն չէ, և մեզանից ոմանք բավական ուշացումով ընդօրինակում են այլ ազգերին, հատկապես նրանց բացասական սովորությունները:
Ծխախոտի ծուխը պարունակում է 4000-ից ավելի քիմիական նյութեր, որոնցից առնվազն 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելին՝ քաղցկեղածին: Հայաստանում օրինաչափ է նաև հասարակական տրանսպորտում ազատ ծխելը: Դրան օժանդակում է մեր §համեստությունն¦ ու վարորդին նեղություն չպատճառելու ցանկությունը:
Եթե դուք ծխել եք հարյուր գլանակ և շարունակում եք ծխել, ապա անկասկած ունեք նիկոտինային կախվածություն: Նիկոտինային կախվածությունը հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ, իսկ դրանից զերծ մնալու լավագույն տարբերակը պարզապես առաջին գլանակից խուսափելն է: Ի վերջո, ինչպես ասում են, ամենաթանկն առողջությունն է: Եվ հիշեք, ճոխ սեղանների շուրջ ճոխ-ճոխ կենացներ ասելուց բացի՝ միմյանց առողջություն մաղթեք ոչ միայն խոսքով, այլև գործով: Առողջ եղեք։
Շողինե Սողոմոնյան
youthtv.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ծխել, թե՞ չծխել, ահա որն է խնդիրը'
Publicar un comentario