«Եվրամիությունը ցավում է Թուրքիայում կանգնեցված հայ–թուրքական բարեկամությանը նվիրված միակ արձանի ապամոնտաժման համար»,– ասել է Ֆյուլեն՝ ընդգծելով, որ եթե արձանի ապամոնտաժումը կապված էր նրա տեղի հետ, այն կարելի էր տեղափոխել մեկ այլ վայր։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։
Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել անհապաղ քանդել այն։
Թերթ.am
0 Response to 'Եվրամիությունը ցավում է հայ–թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժման համար'
Publicar un comentario