"Send" կոճակը ներկայիս դրությամբ ունեն միայն 50 ամենահայտնի կայքերը, այդ թվում օրինակ` The Washington Post թերթի կայքը: Այս ֆունկցիայի օգնությամբ սոցիալական ցանցից օգտվողները կարող են էջի հղումն ուղարկել առանձին մարդկանց, մարդկանց խմբի Facebook - ում կամ էլ էլեկտրոնային որևէ հասցեի:
Ի հավելումն "Send" կոճակի` գործի են դրվում նաև սոցիալական ցանցում ստեղծված խմբերին վերաբերող մի շարք թարմացումներ: Դրանցից մեկն ինտեգրացիան է նախորդ ամիս գործի դրված “Հարցեր” ֆունկցիայի հետ: Այժմ օգտվողը հնարավորություն կստանա ընդհանուր էջի վրա հանել խմբի ներսում պահվող հարցերը:
Բացի այդ խմբի նոր անդամներին այսուհետ հաստատել կարող է միայն նրա ադմինիստրատորը: Առաջ խմբի մեջ մտնող բոլոր օգտվողները կարող էին խումբ հրավիրել նոր անդամների, ովքեր ավտոմատ կերպով դառնում էին նրա անդամ: Facebook - ի ղեկավար կազմի խոսքերով` ներկայիս դրությամբ սոցիալական ցանցում 50 միլիոն խումբ է գրանցված, և նրանց մեծ մասն ակտիվ է:
Աղբյուրը` speedtest.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Facebook–ը կայքերի տերերին նոր կոճակ կտրամադրի'
Publicar un comentario