Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծեց, որ այսօր երկրում ամենակարևոր խնդիրներից է բնակչության արտահոսքը: «Մեր պատմության մեջ միշտ էլ արձանագրել ենք արտագաղթ, բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, որ այլևս մտավորականներս չենք կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ իրենք հիմա են այս հարցի մասին բարձրաձայնում, որովհետև արդեն «քանակը որակ է տվել»: «Տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ»,- ասաց նա: Դանիելյանի խոսքով՝ իրենց լրջորեն մտահոգում է Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող ներգաղթի ծրագիրը: «Էմիսարները գնում են գյուղեր, բաժանում են այս բլանկները: Մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ այս գործընթացը պետք է կասեցվի:
«Մենք էլ էն 88-ի ժողովուրդը չենք,..., սա բազմաշերտ խնդիր է, և մենք պետք է մանրամասն քննարկենք»,- ասաց նա:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ այսօր երկրից արտագաղթում է ոչ միայն բնակչության աշխատունակ հատվածը, այլև ազգային կապիտալն է արտահոսում: «Մենք նվեր ենք տալիս այլ պետություններին մեր որակյալ մասնագետներին»,- ասաց նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը կասեցնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ արտագաղթի կասեցումը խարսխել միայն հայրենասիրության վրա, ուղղակի անմտություն է հատկապես այսօրվա պայմաններում, երբ մարդն իր հայրենիքում սոված է, չի կարողանում ռեալիզացվել: «Ու հիմա հաճախ ես լսում եմ մարդկանցից, որ «սա իմ հայրենիքը չէ»»,- ասաց Խառատյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԱզատ Եղիազարյանը պատմեց, որ իր հայրենի Գավառը դատարկվել է, «տների 40 տոկոսը փակ է», մնացել են միայն ծերերը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը դժգոհեց հեռուստաալիքներից, քանի որ, ըստ նրա, վերջիններս ցուցադրում են լավ կենցաղը՝ բնակչության մոտ արտագաղթի ցանկություն արթնացնելով:
Մտավորականները բաց նամակ են պատրաստել և այսօր ուղարկելու են վարչապետին և Ազգային ժողովի նախագահին: Նրանք ԱԺ նախագահին առաջարկում են բարձրացված խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել, իսկ կառավարությանն առաջարկում են իրավիճակը շտկելու համար «կոնկրետ և վստահություն ներշնչող» միջոցառումներ իրականացնել:
Մտավորականները կոչ ուղղեցին ազգաբնակչությանը. «Մի՛ լքեք հայրենիքը, մնացե՛ք և շենացրե՛ք մեր երկիրը»:
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Արտագաղթը տագնապալի սահմանի է հասել. մտավորականները դիմել են վարչապետին և ԱԺ նախագահին'
Publicar un comentario