Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ երեխաների մասին պատմող «Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը Telly միջազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ «Արծաթե» մրցանակին է արժանացել, որը Telly–ի բարձրագույն պարգևն է։
Ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանը Asbarez.com կայքի հետ զրույցում ասել է, որ ֆիլմը ներկայացված է նաև New York City Filmmaker’s Festival փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 27–28–ը։
«Ցեղասպանության որբերը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմն իր մեջ ներառում է Միսակ Քելեչյանի հետ հարցազրույցը, որի ուսումնասիրություններն էլ հենց գաղտնազերծում են Բեյրութի մոտ գտնվող Անթուրա որբանոցի գաղտնիքները, որտեղ 1000 հայ որբեր թրքացվել են։
Ֆիլմում ներկայացված են նաև որբերի հիշողությունները։
18 րոպե տևեղությանմբ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 24–ին՝ ԱՄՆ–ում։
Շուտով հանրության դատին կհանձնվի նաև ֆիլմի լիամետրաժ (1ժամ տևողությամբ) տարբերակը։
Թերթ.am
0 Response to '«Ցեղասպանության որբերը» ֆիլմը Telly մրցանակի է արժանացել (տեսանյութ)'
Publicar un comentario