300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Չինական խանութները նմանվում են թանգարանների

Publicado por losarmenios On 6/19/2011 03:46:00 p. m.
Չինական խանութները նմանվում են թանգարանների
Ամերիկյան The Wall Street Journal-ը գրում է` չինական տնտեսությունը իրավամբ համարում են հրաշք: Ըստ կանխատեսումների` հնարավոր է` այն առաջ անցնի ԱՄՆ-ի տնտեսությունից և դառնա աշխարհում առաջինը: Սակայն Չինաստանի տնտեսական հիմքերում արդեն նկատվում են առաջին ճեղքերը:

Հիմնական խնդիրների շարքում առանձնանում են երեքը: Առաջին` ՉԺՀ-ի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել շուկայի խիստ վերահսկողությունից: Միաժամանակ` հարկադրված զսպվում է տնտեսական աճը, և պայքար է մղվում գնաճի դեմ` աշխատավարձերի բարձրացմանն ու ներքին շուկայի հագեցմանը զուգահեռ:

Սրանք անհրաժեշտ քայլեր են, քանի որ աղքատների և հարուստների միջև ջրբաժանը մեծանում է: Չինաստանում խանութները շատ են, սակայն դրանք ավելի շատ հիշեցնում են թանգարաններ: Մարդիկ անցնում են ցուցափեղկերի կողքով, սակայն ոչինչ չեն գնում: Մինչդեռ սպառողական ծախսերի աճն անհրաժեշտ է երկրին` ապրանքների արտահանման անհրաժեշտությունից խուսափելու նպատակով:

Մյուս կողմից` աշխատավարձերի բարձրացումը չինական գործարանները չի դարձնում ավելի մրցունակ: Չինացիներն ավելի մեծ հաճույքով գնում են Մալայզիայում արտադրված կիսաթև մայկաները, քան չինականները, քանի որ դրանք անհամեմատ էժան են: Չինաստանը պետք է անցում կատարի ապրանքների ավելի բարդ արտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է վերակառուցել կրթության համակարգը, որը ներկայում հիմնված է գիտական հետազոտությունների խորհրդային եղանակների վրա:

Երկրորդ` վերջին շրջանում Պեկինը «տարվել» է յուանը դոլարի օրինակով միջազգային արժույթ դարձնելու գաղափարով: Սա բացատրվում է Չինաստանի ցանկությամբ` դառնալու առևտրային կայսրություն, որն օգտագործում է սեփական արժույթն ապրանքների գնման և վաճառքի ժամանակ: Բացի այդ` ֆինանսական ճգնաժամի դեպքում ՉԺՀ-ին ավելի հեշտ և «էժան» կլինի այլ երկրներից պարտք վերցնելը: ԱՄՆ-ի փառքը նրան հանգիստ չի տալիս: Սակայն Չինաստանի իշխանությունները չեն կարող հասնել իրենց նպատակին, եթե տոկոսադրույքները շարունակեն մնալ ցածր մակարդակի վրա:

Ըստ Չինաստանի շինարարական բանկի նախագահ Գո Շուցինի` շատերը չեն վստահում բանկերին չափազանց ցածր տոկոսադրույքների պատճառով և սկսում են թանկ իրեր գնել, ինչպես նաև ոսկի և արծաթ: Չինացիներն անշարժ գույք են գնում ոչ թե այն պատճառով, որ բնակարանի կարիք ունեն. նրանք ներդրումների համար նոր աղբյուրներ են փնտրում:

Երրորդ` տնտեսական արգելակման քաղաքականության կիրառումը երկրի քաղաքացիների կողմից չի ընկալվում: Սա վկայում է այն մասին, որ կառավարությունը չի վստահում մարդկանց, ինչը փոխադարձ է:

Սոցիալական անհավասարությունը ևս դժգոհություն է առաջացնում չինացիների շրջանում:

Նրանք դժգոհ են այն հանգամանքից, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին կրթության նպատակով ուղարկում են արտասահման: Իսկ Պեկինից 60 մղոն հեռավորության վրա գտնվող գյուղում կարելի է տեսնել մի քանի տասնյակ պարզ ֆերմերային տներ և մեկ եռահարկ առանձնատուն: Բոլորը գիտեն, որ այն կառուցել է Կոմունիստական կուսակցության քարտուղարներից մեկը: Ընդ որում` ակնհայտ է` ոչ սեփական աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի տնտեսագետները ենթադրում են, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից խլել աշխարհի ամենախոշոր տնտեսության կարգավիճակը մինչև 2030-ին, հաղորդում է «Կապիտալը»:

Սա տեղի կունենա, եթե 20 տարում Չինաստանի ՀՆԱ-ն աճի 8%-ով:

Թերթ.am

0 Response to 'Չինական խանութները նմանվում են թանգարանների'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն