«Երբ մենք ուսուցչին հարցրեցինք՝ «Հրանտ Դինքը հայ էր, լրագրող։ Իսկ նրան սպանողներն ովքե՞ր էին։ Ինչո՞ւ նրան սպանեցին», նա անմիջապես փոխեց խոսակցության թեման՝ փորձելով լռեցնել մեզ»,– պատմել է աշակերտը։
Etha գործակալությունը տեղի ունեցածը որակում է որպես սկանդալ՝ համեմատելով տարիներ առաջ Թուրքիայի Կրթության նախարարության հրահանգով դպրոցներում «Սարը գելին. Հայկական հարցի իրական դեմքը» խորագրով ֆիլմի ցուցադրության հետ։
Հիշեցնենք, որ 2009թ. Թուրքիայի Կրթության նախարարության հրահանգով «Սարը գելին. Հայկական հարցի իրական դեմքը» խորագրով ֆիլմը ցուցադրվել էր Թուրքիայի դպրոցներում։ Ֆիլմի ցուցադրությունից հետո աշակերտներից մեկի ծնողը՝ մասնագիտությամբ բժիշկ Սերդար Քայան հայց էր ներկայացրել Կրթության նախարարության դեմ։ Քայան իր բողոքը հիմնավորում էր փաստով, որ դպրոցում ֆիլմի ցուցադրումը բացասական ազդեցություն է թողել իր 11-ամյա դստեր հոգեկան աշխարհի վրա` բորբոքելով «ատելության և թշնամանքի» զգացումներ: Քայան պահանջում էր նաև պատասխանատվության ենթարկել դպրոցի ուսուցիչներին:
Այն ժամանակ Թուրքիայի Կրթության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` Թուրքիայի դպրոցներում ֆիլմի ցուցադրումը դադարեցվում է: Հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը նախատեսված է եղել ոչ թե աշակերտների, այլ պատմության ուսուցիչների համար:
Սակայն շաբաթներ անց Թուրքիայի կրթության նախարարությունը դպրոցներին ուղարկել էր ֆիլմը և հրահանգել այն ցուցադրել աշակերտներին, այնուհետև ներկայացնել համապատասխան զեկույց:
Ֆիլմի ցուցադրման դեմ իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև Թուրքիայի հայ համայնքը և նամակով դիմել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Սարը գելին. Հայկական հարցի իրական դեմքը» ֆիլմի ցուցադրության առնչությամբ Թուրքիայի Կրթության նախարարության դեմ 2010թ. հայց էր ներկայացրել նաև «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը։ Վերջինս պահանջում էր Թուրքիայի դպրոցներում դադարեցնել այդ ֆիլմի ցուցադրությունը։ Սակայն թուրքական դատարանի կողմից այդ հայցը չէր բավարարվել։
«Սարը գելին. Հայկական հարցի իրական դեմքը» փաստագրական ֆիլմը պատրաստվել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ պատվերով: Այն արտացոլում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի ժխտողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ցուցադրվում Թուրքիայի բոլոր դպրոցներում:
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Թուրքիայի դպրոցներում շարունակում են հայատյացություն քարոզել'
Publicar un comentario