Իրենք՝ վետերանները, նշեցին, որ թեև ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ, սակայն այսօր բոլորից շատ ցանկանում են Հայաստանը խաղաղության մեջ տեսնել։ «Չենք ուզում, որ մեր երիտասարդները տեսնեն պատերազմի դառնությունը, դա ահավոր բան է»,- ասում են նրանք։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ երկրի ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ վետերանների խնդիրները նվազագույնի հասցնելու համար։ Ըստ նրա՝ տարեցտարի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի լուծի վետերանների սոցիալական խնդիրները և նրանք արժանապատիվ կյանքով ապրեն։
«Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մարդիկ կարողանան նորմալ կյանքով ապրել։ Նրանք ամեն ինչ արել են, որ հաղթահարեն բոլոր խոչընդոտները և պատերազում հաղթեն, դա հաջողվել է։ Եվ հիմա իրենց մենք պարտական ենք, մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց վերջին տարիները գոնե անցկացնեն նորմալ պայմաններում»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, սակայն, որ ղեկավարության ցանկություններն ու հնարավորություններն այսօր չեն համընկնում։
Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է։ ԱԺ նախագահը նշեց, որ նայելով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ նկատել է՝ նրանք ոգևորությամբ են մեկնել ռազմի դաշտ, ամբողջ հոգով են պայքարել, կյանքները չեն խնայել ու հաղթել են։
Հովիկ Աբրահամյանը հայ ժողովրդին միասնության կոչ արեց. «Մեր ժողովուրդը միշտ պետք է լինի միասնական, հանդուրժող, համերաշխ, որպեսզի մենք հասնենք հաջողությունների»։
Նա նաև իշխանություններին միասնական լինելու կոչ արեց՝ հորդորելով հույսը դնել միայն սեփական ժողովրդի ու Հայոց բանակի վրա։ «Համոզվել ենք, որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի վրա, մեր տնտեսությունը զարգացնենք, մեր բանակը հզորացնենք, որպեսզի մեր երկիրը լինի խաղաղ»։
Ըստ նրա՝ ժողովդրի միասնությունը իշխանություններին անհրաժեշտ է, քանի որ 2012թ.-ին սպասվում են խորհրդարանական, իսկ 2013թ.-ին՝ նախագահական հերթական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն «արդար ու թափանցիկ»։
Եռատոնը՝ «Հաղթանակ» զբոսայգում (տեսանյութը` Ազատություն ռադիոկայան)
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Վարչապետի ախորժակը վետերանների խոսքերից բացվեց. հարգանքի միջոցառում Հաղթանակի զբոսայգում (տեսանյութ)'
Publicar un comentario