«Սա ընդհանուր հասարակական արժեքների անկման վերաբերյալ մտահոգության խնդիր է», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետը, ով շաբաթ օրն արդեն իսկ մասնակցել է բողոքի ակցիային, ասաց, թե նստացույցին մասնակցողներին ինքը կատակով անվանում է «հասարակական բարոյական արժեքների պահակ»։
Նրա խոսքով, ակցիայի ընդհանուր նպատակն է ուշադրություն հրավիրել այն փաստին, որ հայաստանյան հասարակության մեջ կարևորագույն արժեքները սկսել են չկարևորվել, մինչդեռ «հակաարժեքները» կարևորվում են և դառնում առաջնային:
«Այս ակցիան միայն մտավորականների խնդիր չէ: Մտածում ենք, որ ցանկացած մեկը, եթե այս մտահոգություններին համաձայն է, մեզ կարող է միանալ: Կարող է երկրի նախագահը մասնակից լինել, եթե ինքը կիսում է այդ տագնապները, վարչապետը մասնակից լինել: Դատավորները, ոստիկանները, քաղաքացիները», - նշեց ազգագրագետը` ընդգծելով. - «Գլխավոր ասելիքը այն է, որ, ժողովուրդ, մենք կորցնում ենք լավի ու վատի զգացողությունը, բարոյականի ու անբարոյականի զգացողությունը, ճշտի և սխալի զգացողությունը»:
Հրանուշ Խառատյանը նաև պարզաբանեց, որ ակցիան դասական իմաստով հացադուլ չէ, սակայն այն ժամերին, երբ մտավորականները նստած կլինեն Ազատության հրապարակում, նրանք ոչինչ չեն ուտում, ոչինչ չեն խոսում:
«Նաև լռության ուխտ է այդ ժամերի համար: Լռությունը տվյալ դեպքում բողոքի ձև է», - նշեց ազգագրագետը:
Մտավորականների ակցիան հաջորդում է Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ավելի քան երկու շաբաթ տևած բողոքի ակցիային, որի ընթացքում «Ժառանգության» ղեկավարը հացադուլ էր հայտարարել։
Աղբյուրը` azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ազատության հրապարակում լուռ նստացույց են անում մտավորականները (տեսանյութ)'
Publicar un comentario