Թինա Մալխասյանը մարտի 16-ից` Հովհաննիսյանի հացադուլը սկսելու հաջորդ օրվանից ամեն օր զննում է նրան:
«Դա ևս վտանգավոր է, պետք է օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործի, քանի որ բացի ջրից ուրիշ ոչինչ չի ընդունում», - ասաց Մալխասյանը` հավելելով, որ հացադուլը շարունակելու դեպքում «Ժառանգության» առաջնորդի մոտ կարող են խնդիրներ առաջանալ լյարդի, երիկամների, տեսողության հետ. - «Չնայած նման նշաններ դեռ չկան, բայց վտանգը մեծանում է», - հավելեց նա:
Ըստ բժշկուհու` հացադուլ անող մարդը միայն առաջին 4 օրերի ընթացքում է սով զգում, այսինքն Հովհաննիսյանը այլևս սովի զգացողություն չունի:
Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կշարունակի իր ամենօրյա հանդիպումները բժշկի հետ:
«Եվ եթե երբևէ առողջության խնդիրը դառնա կրիտիկական, ես, իհարկե, կվերանայեմ: Բայց ներկա դրությամբ ամեն ինչ կայուն է, 15-րդ օրն ենք մտնում և բացառությամբ մորուքիս սպիտակներից, ամեն ինչ անփոփոխ է: Կշարունակեմ հացադուլը, քանի դեռ իմ կամքը ներում է, և ես իմ որոշումը կկայացնեմ, ոչ թե ուրիշ մարդ` լինի աշխարհիկ, թե հոգևորական: Երբ այդ պահը հնչի, տեղյակ կլինեք, ես կկիսվեմ իմ համաքաղաքացիների հետ», - ասաց Հովհաննիսյանը:
Մարդկանց այցելությունները շարունակվում են Ազատության հրապարակ` շարքային քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական գործիչները, մտավորականները շարունակում են ողջունել Րաֆֆի Հովհաննիսյանին և իրենց զորակցությունը հայտնել նրան:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելու էին եկել մի քանի տասնյակ դպրոցականներ: Նշելով, որ լավ են հասկանում նրա կոչերը, մասնավորապես իշխանությունը վերադարձնել ժողովրդին, ձերբազատվել կոռուպցիայից, կասեցնել արտագաղթը, վերացնել անարդարությունը, միտված են երիտասարդ սերնդի արժանապատիվ ապագայի ապահովման, դպրոցականները հորդորեցին նրան դադարեցնել հացադուլը և գործունեությունը շարունակել այլ ատյաններում:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե վաղը ամենայն հավանականությամբ կկարողանա ավելի ամբողջական պատասխան տալ երիտասարդ սերնդին:
«Ես հավատում եմ, որ իմ այս փոքր քայլ-ահազանգը Ազատության հրապարակում, արել եմ ոչ թե մեծ փոփոխություններ բերելու համար, այլ որպեսզի բոլորը` իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը և երիտասարդությունը հասկանան, որ այսպես շարունակել չեն կարող: Մեզ այսօր պետք են նոր լուծումներ, որ ձեզ բերելու են ավելի լավ, ավելի երաշխավորված և ավելի արժանավայել ապագա», - ասաց Հովհաննիսյանը:
Նա չմանրամասնեց, թե վաղը ինչի մասին է խոսելու: Համաձայն «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության` վաղը «Ծոմ Ազատության» հացադուլի 15-րդ օրը բոլորած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում խոսքով կդիմի համաքաղաքացիներին:
Fuente: azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Բժիշկը մտահոգված է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով'
Publicar un comentario