ECA–ի հերթական ուսումնասիրության համաձայն՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պահպանել է աշխարհի ամենաթանկ քաղաքի տիտղոսը։
Ի դեպ, Տոկիոյից բացի, աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում հայտնվել են Ճապոնիայի այլ քաղաքներ ևս՝ Նագոյան (3), Յոկոհաման (5) և Կոբեն (9)։
Գլխավոր գործոնը, որը ճապոնական քաղաքներն այդքան «թանկ է» դարձնում, ուժեղ իենն է։ Ուժեղ արժույթ ունեն նաև ասիական այլ երկրներ. Սինգապուրն, օրինակ, իր դոլարի շնորհիվ մեկ տարվա ընթացքում բավական «տպավորիչ» թռիչք է կատարել ՝ 68–ից 36–րդ հորիզոնականում հայտնվելով։ Նման պատկեր նկատվում է ասիական այլ քաղաքներում ևս, օրիակ, Ուլան Բատորում, Բանգոկում և Կուալա Լումպուրում, որոնք հայտնվել են համապատասխանաբար 23–րդ, 20–րդ և 16–րդ հորիզոնականներում։
Կյանքը զգալիորեն թանկացել է նաև Սիդնեյում՝ ավստրալական դոլարի ամրապնդման հաշվին (Սիդնեյը 30–ից հայտնվել է 16–րդ հորիզոնականում), ինչպես նաև Ցյուրիխում (10-ից 6–րդ հորիզոնականում է հայտնվել)՝ շնորհիվ ուժեղ շվեյցարական ֆրանկի և ցածր ինֆլյացիայի։
Հատկանշական է, որ օտարերկրացիների համար շատ թանկ է ապրելը Լուանդեում՝ Անգոլայի մայրաքաղաքում, որը պատվավոր 7–րդ տեղն է զբաղեցնում։
Իսկ եվրոպական շատ երկրներում, եվրոյի անկման շնորհիվ, օտարերկրացիների համար համեմատաբար մատչելի է դարձել ապրելը. եթե մեկ տարի առաջ Սինգապուրում և Ֆրանկֆուրտում զամբյուղների արժեքները մոտավորապես նույն էր, ապա այժմ սինգապուրյանը գերմանականից 9 տոկոսով թանկ է։
Եվրոպայում ամենաթանկ քաղաքները Նորվեգիայում են. Օսլոն (2–րդ հորիզոնական), Ստավանգերը (4րդ)։ Առաջին տասնյակում հայտնվել են նաև երկու շվեյցարական քաղաքներ՝ Ցյուրիխը և Բերնը։
Մոսկվան ցուցակում 14–րդ հորիզոնականն է զբաղեցնում, Սանկտ Պետերբուրգը՝ 36–րդ, Բաքուն ՝ 49–րդ հորիզոնականները։
www.eca-international.com կայքում հրապարակված է օտարերկրացիների համար հիսուն ամենաթանկ քաղաքների ցանկը միայն. առաջին հիսնյակում Երևանը չի հայտնվել։
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Հրապարակվել է օտարերկրացիների համար ամենաթանկ քաղաքների ցանկը. Տոկիոն առաջատարն է'
Publicar un comentario