Հայաստանի ժողովրդական արտիստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 ոսկե մեդալակիր է, հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեկերի հեղինակ։ «Գլադիատորում» հնչող երաժշտության համար նա Հանս Հիմերի հետ 2001թ. ստացել է «Ոսկե Գլոբուս»։
Կրեմլի պալատում 82-ամյա երաժիշտն իր հանդիսատեսին ներկայացրել է իր նոր ծրագիրը։ Մինչ համերգը դուդուկահարի հետ զրուցել է «Բի-Բի-Սի»-ի թղթակից Ռաֆայել Սահակովը։ Ստորև ներկայացնենք հարցազրույցից փոքրիկ հատված։
-Տարբերություն չկա՝ ինչ սրահ է։ Հիմա տեխնիկան այնպիսին է, որ հնարավոր է նվագել և՛ մեծ, և՛ փոքր սրահներում, բայց կախված է նրանից, թե ինչ ես նվագում ու ինչպես ես երաժշտությունը մատուցում մարդկանց։
-Դուք ամբողջ աշխարհում տարածում եք հայկական երաժշտությունը։ Դա դժվա՞ր է։
-Իսկական հայկական մշակույթը բարձր երաժշտություն է։ Մեր երաժշտությունը նման է եվրոպականին։ Սա բոլորովին այլ երաժշտություն է, բայց մարդիկ, հատկապես հայերը, չեն հասկանում։ Լուրջ երաժշտությունը լսում է ամբողջ աշխարհը, դա չի մահանում։ Ազնվական երաժշտությունը չի մահանում։
-«Հայաստան-2020» ծրագրի շրջանակում ՌԴ և արտերկրի հայտնի հայ գործարարներ պատմել են, որ մինչ 2020թ. կվերադառնան հայրենիք։ Դա հնարավո՞ր է։
-Ամեն ինչ հնարավոր է։ Եթե վաղն ասեն, որ մարդը կարող է թռչել, կհավատամ։ Այն, ինչի մասին մարդը մտածում է, կարող է իրականանալ։ Եթե Հայաստանում կենսամակարդակը բարելավվի, իհարկե, հայերը կվերադառնան։ Ո՞ր հայը չի ցանկանա ապրել իր հայրենիքում։ Ինչո՞ւ են նրանք հեռացել, լա՞վ կյանքից։ Վատ կյանքից, անուշադրությունից են հեռացել։ Այլ իրավիճակ էր, և շատերն են հեռացել, միլիոնից ավելի մարդ։ Ես նույնպես հեռացա, որովհետև ինձ դուր չեկավ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։ Պատահական մարդիկ միանգամից եկան ու սկսեցին չգիտեմ ինչ անել։
-Մեկ անգամ չէ, որ Դուք համերգներով ելույթ եք ունեցել Թուրքիայում։ Հայերի սերունդների համար որքանո՞վ է կարևոր Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը։
-Խորհրդային տարիներին ինձ Թուրքիա չթողեցին։ ՆԳՆ-ն ասաց, թե պետք է փոխեմ ազգանունս Թուրքիա գնալու համար, սակայն ես մերժեցի.... Ես Թուրքիա գնացի Լոնդոնից, ինձ շատ լավ ընդունեցին, թուրքերը համբուրում էին հագուստս։ Դա ժողովուրդն է, ժողովուրդը ուրիշ է, հասարակ։ Վատ ազգություններ չկան, կան վատ ու լավ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է ասել, թե թուրքերը ցանկանում են մարդկանց սպանել։ Այդպես չի կարելի մտածել։ Իմ համերգներից հետո ես 4 անգամ ևս ելույթ եմ ունեցել Թուրքիայում, 10 հազար թուրք եկել է Հայաստան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դա քի՞չ է։
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ջիվան Գասպարյանը հարցազրույց է տվել «Բի-Բի-Սի»-ին'
Publicar un comentario