«Մենք միմյանց հետ գործընկերություն ենք անում՝ շնորհիվ Հայաստանի բաց լինելու: Հայաստանը բարեփոխումների ճանապարհով է ընթանում: Դա Հայաստանի ընտրությունն է, Հայաստանի ժողովրդի, նախագահի, խորհրդարանի ընտրությունն է, թե որ ճանապարհով եք ուզում գնալ: Բայց եթե մենք ցանկանում ենք մեր քաղաքացիների համար բարեկեցություն հաստատել, դրա լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, շուկայական հարաբերությունների հաստատումը: Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար»,- ասաց Բուզեկը:
Եվրախորհրդարանի նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են հանրություններին օգնության ձեռք մեկնել և այն կարծիքին են, որ համապարփակ լուծումներ գտնելու համար պետք է պատրաստել հասարակություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի: «Մեզ համար վճռորոշ է հանրային կարծիքի ներգրավումը խաղաղության գործընթացում և հիմնախնդիրները լուծելու գործընթացում: Մենք բոլորս ցանկանում ենք ապրել խաղաղության և կայունության մեջ»,- նշեց նա:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վերջին մեկ տարում շատ ակտիվացել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, տեղի են ունեցել տարբեր մակարդակների մեծաքանակ փոխայցելություններ: «Եվրամիության ցանկությունն է, որ Հայաստանում կայանա ժողովրդավարությունը, և ես հույս ունեմ, որ պարոն Բուզեկի այցը կնպաստի մեր երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա:
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար. Եվրախորհրդարանի նախագահ'
Publicar un comentario