«Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտածելուց հետո նույնպես ասել են «այո», բայց, չգիտես ինչու, սկզբունքները յուրովի են հասկանում: Մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում անընդհատ սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է և´ մեզ, և´ նրանց, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք այն բացարձակ դոգմա են դարձրել միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են որպես միայն ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա մասնատված, պարզունակ ինքնորոշում է: Ուստի քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, շատ բարդ է լինելու գնալ խնդրի լուծման: Ղարաբաղը պաշտպանել է անկախությունն արյունալի և դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում, և միամտություն է ենթադրել, որ ղարաբաղիցները կարող են հրաժարվել նրանից, ինչի հասել են, ինչ ձեռք են բերել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ազդելու է արդյոք Հարավային Կովկասում վերջերս երկու պետությունների ձևավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա` Հայաստանի նախագահը պատասխանել է, որ ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է բոլոր նմանատիպ խնդիրներից: Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր այդ հակամարտությունները յուրատիպ են. յուրաքանչյուրն ունի իր պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան:
Հայաստանի նախագահը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան պատերազմի գոտում: «Կարծում եմ` նման հավանականություն կա, քանի որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Հավանաբար կան ծրագրեր` կապված ուժերի ու միջոցների կուտակման հետ` փորձելու համար հարմար պահի նոր ռազմական արկածախնդրության դիմել: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջինը՝ տոտալ պատերազմ և Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, ինչը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնաջնջման դեպքում: Եվ երկրորդը՝ Ադրբեջանի պարտություն` նոր տարածքների կորստով: Եվ այն ժամանակ Ադրբեջանն արդեն կբողոքի ևս հինգ, վեց կամ ավելի շրջաններ կորցնելու մասին: Իսկ հետո՞: Կրկին հրադադար, համաձայնություններ, հրադադարի ռեժիմի խախատումներ, նոր պատերազմ…Բոլոր այդ սցենարներն անհեռանկար են»,-հայտարարել է ՀՀ նախագահը:
hayernaysor


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Սերժ Սարգսյան. Միամտություն է կարծել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել անկախությունից'
Publicar un comentario