Ինչպես հայտնում է Glendalenewspress.com կայքը, Եղյանն իր հերթին Գիրակոսի և Կաբատեկի դեմ է հայց ներկայացրել՝ նրանց մեղադրելով «դատավարություններից ստացված հասույթները ոչ նպատակային օգտագործելու և ավելի քան 1000 հայի փոխահտուցման մասին դիմումներն անպատասխան թողնելու մեջ»։
2004 թ. «Նյու Յորք լայֆը» պարտավորվեց, որպես փոխհատուցում, փաստացի նյութական վնաս կրած զոհերի իրավահաջորդներին 20 մլն ԱՄՆ դոլար տրամադրել, որից 3 մլն դոլարը պետք է բարեգործական նպատակներով ծախսվեր՝ ԱՄՆ հայ համայնքի կարիքները հոգալու համար։
Իսկ 2005թ. «Աքսա» ընկերությունը պարտավորվեց 17.5 մլն դոլար վճարել՝ որպես ֆինանսական փոխհատուցում, որից 3 միլիոնը ևս պետք է ծախսվեր Ֆրանսիայի հայ համայնքի կարիքների համար։
Մարտին Գիրակոսը և Կաբատեկը Եղյանին դատի տվեցին՝ նրան մեղադրելով հայերի հիշատակին նվիրված երկու բարեգործական կազմակերպությունները՝ Center for Armenian Remembrance և Conservatoire de la Memoire Armenienne (Փարիզ) կենտրոնները ստեղծելու մեջ։
Գիրակոսը և Կաբատեկը պնդում են, որ իրենց քննիչը բացահայտել է, որ Conservatoire de la Memoire Armenienne–ը իրականում գոյություն չունի։
Բացի այդ, նրանք վստահեցնում են, որ մյուս կենտրոնը՝ Center for Armenian Remembrance–ը, «իր օրինական նպատակին չի ծառայում»։
Եղյան և նրա կինն այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չեն արել, իսկ նրանց փաստաբանը հերքում է բոլոր այդ մեղադրանքները։
Եղյանն իր հերթին Մարկ Գիրակոսի և Բրայան Կաբատեկի դեմ ներկայացրած հայցում նշում է, որ 2010 թ փետրվարից իր գրասենյակը 1000–ից ավելի բողոք է ստացել և շարունակում ստանալ առ այն, որ անհիմն կերպով մերժվում են փոխհատուցման մասին իրենց դիմումները։
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների փոխհատուցման գործընթացը նախաձեռնած ամերիկահայ փաստաբանները պատերազմում են'
Publicar un comentario