300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հարուստ երկրները` կորպորատիվ հանցագործության հայրենիք
ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանին կից Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության պրոֆեսոր, ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» ծրագրի հատուկ խորհրդական Ջեֆրի Սաքսն ամերիկյան Project Syndicate կայքում հրապարակած իր The Global Economy՚s Corporate Crime Wave հոդվածում գրում է` աշխարհը խեղդվում է կորպորատիվ հանցագործությունների մեջ, իսկ ամենամեծ խնդիրը շարունակում է դիտարկվել հարուստ երկրներում:
Աղքատ երկրների կառավարությունները, հավանաբար, ավելի շատ կաշառքներ են վերցնում և ավելի մեծ թվով հանցագործություններ են կատարում, սակայն հենց հարուստ երկրներն են տնօրինում գլոբալ ընկերությունները, որոնք էլ իրականացնում են խոշոր հանցագործությունները: Գումարները որոշում են ամեն ինչ, դրանք «փչացնում» են քաղաքական գործիչներին և շուկաներն ամբողջ աշխարհում:

Վերջին տասնամյակի ընթացքում Ուոլ սթրիթի յուրաքանչյուր ընկերություն զգալի տուգանք է մուծել կեղծ հաշվետվությունների, ինսայդերական առևտրի, արժեթղթերի հետ կապված խաբեությունների, արագ հարստացման սխեմաների և այլնի համար: Պատմության մեջ խոշորագույն ֆինանսական ճգնաժամից երկու տարի հետո, որի ծագման պատճառը Ուոլ սթրիթի խոշոր բանկերի անբարեխիղճ պահվածքն էր, ֆինանսական որևէ ղեկավար չի բանտարկվել: Երբ ընկերությանը տուգանում են հանցագործությունների համար, ոչ թե ղեկավարներն ու մենեջերները, այլ բաժնետերերն են վճարում այդ հաշիվները: Տուգանքները մշտապես կազմում են անօրինական ճանապարհով վաստակած գումարների մի մասը միայն, ինչը նշանակում է, որ Ուոլ սթրիթի համար կոռուպցիան կայուն շահույթ է ապահովում: Անգամ այսօր բանկային լոբբին խստորեն քննադատում է կարգավորիչներին և քաղաքական գործիչներին:

Անպատժելիությունը լայնորեն տարածված է. իրականում` կորպորատիվ հանցագործությունների մեծ մասը շարունակում է աննկատ մնալ: Դրանց այն քիչ մասը, որ բացահայտվում է, ավարտվում է հանդիմանությամբ կամ համեստ տուգանքի վճարմամբ: Այս ընկերությունների վերնախավի իրական մեղավորները հազվադեպ են ստիպված լինում անհանգստանալ: Անգամ այն դեպքում, երբ ընկերությունը հսկայական տուգանքներ է վճարում, նրանց ղեկավարները շարունակում են մնալ իրենց պաշտոններին:

Կորպորատիվ վերահսկողությունն ամբողջ աշխարհում վերահսկողությունից դուրս է եկել երկու հիմնական պատճառով: Առաջին` խոշոր ընկերությունները ներկայում բազմազգ են, մինչդեռ կառավարությունները շարունակում են մնալ ազգային: Խոշոր ընկերությունները տնտեսապես այնքան հզոր են, որ կառավարությունները վախենում են դրանց մարտահրավեր նետել:

Երկրորդ` ընկերությունները հանդիսանում են քաղաքական արշավների ֆինանսավորման հիմնական աղբյուրը այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է. ամերիկացի կոնգրեսականների կեսից ավելին միլիոնատեր է:

Մենք պետք է լուսաբանենք միջազգային ֆինանսների, հատկապես` հարկային ապաստանների մութ անկյունները, ինչպիսիք են Կայմանյան կղզիները և շվեյցարական բանկերի փակումը:

Հարկային վճարումներից խուսափումը, կաշառքները և անօրինական վճարումներն ու այլ գործարքներ անցնում են այս հաշիվների միջով: Այս թաքուն համակարգի կողմից աջակցություն ստացող հարստությունը, իշխանությունը և օրենքներին չենթարկվելը այնքան ահռելի չափերի են հասել, որ սպառնում են գլոբալ տնտեսության օրինականությանը, ինչը հատկապես զգալի է եկամուտների աննախադեպ անհավասարության և բյուջետային մեծ պակասուրդի ժամանակաշրջանում: Եվ այս ամենը` հարուստների նկատմամբ հարկեր սահմանելու` «քաղաքական» կառավարությունների ունակության բացակայության հետևանքով:




Կապիտալ

0 Response to 'Կոռուպցիան` կայուն շահույթի աղբյուր. Հարուստ երկրները` կորպորատիվ հանցագործության հայրենիք'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն