Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել էր, որ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է եռամյա դիվանագիտական առաքելությունը և վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:
Հեֆերնի թեկնածությանը անմիջապես արձագանքել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Սենատում դեսպանի հաստատման շուրջ քննարկումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ընդգծելով. - «Այդ քննարկումները ցույց կտան՝ արդյո՞ք Հեֆերնը պատրաստ է միացնել իր սկզբունքային ձայնը Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության ու արդարության ջատագովներին , ինչպես նաև նպաստել հայ - ամերիկյան երկկողմանի շահավետ հարաբերությունների ամրապնդմանը»:
Այդ քննարկումներում թիվ մեկ փորձությունը, ըստ Համբարյանի, լինելու է Հեֆերնի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: «Կդիմի՞ նա բառախաղերին ու հռետորաբանությանը՝ ցեղասպանության հստակ ճանաչումից խուսափելու համար, թե՞ ոչ՝ սա է ամենակարեւորը», - հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը՝ հիշեցնելով, որ ժամանակին՝ սենատոր եղած տարիներին, ներկայիս նախագահ Բարաք Օբաման քննադատել էր ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններով հայտնի դեսպան Ջոն էվանսի հետկանչը և պետքարտուղարին ուղարկած նամակում գրել. - «Սնանկ է այն պետական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը»:
azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբաման առաջադրել է Ջոն Հեֆերնին'
Publicar un comentario