Վերջինս անցյալ շաբաթ Երևան էր ժամանել Նիդեռլանդների կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի և Վրաստանի 12 զբոսաշրջային օպերատորների համար կազմակերպված էլեկտրոնային մարկետթինգի և կայքէջերի խթանման երկօրյա սեմինարը վարելու համար:
Գնահատելով հայաստանյան զբոսաշրջային օպերատորների կողմից իրականացվող էլեկտրոնային մարկետինգը՝ Բլոմն արձանագրեց, որ այն առայժմ բիզնեսը հաճախորդին, այլ ոչ թե բիզնեսը բիզնեսին ուղղվածությունն ունի, այսինքն՝ օպերատորների մարկետինգային քաղաքականությունը ուղղված է միայն հաճախորդներ, այլ ոչ թե գործընկերներ գտնելուն:
Հոլանդացի մասնագետն արձանագրեց, որ օպերատորների կայքէջերում պակասում են Հայաստանի տեսարժան վայրերի մասին օնլայն տեսագրությունները, որոնք ընդունված են ողջ աշխարհում:
Անդրադառնաով Հայաստանի հարևան երկրների զբոսաշրջային ռազմավարությանը՝ նա նշեց, որ Վրաստանը, օրինակ, թիրախային խումբ է ընտրել առավելապես երիտասարդներին, և լուրջ գովազդային արշավներ է իրականացնում եվրոպական առաջատար հեռուստաալիքներով: «Հայաստանյան տուրօպերատորները պետք է հստակեցնեն իրենց ակնկալիքները և ըստ դրա համապատասխան գործունեություն ծավալեն համացանցում: Եթե ակնկալում են եվրոպացի զբոսաշրջիկների հոսք` հասանելի լինեն Google -ի կամ Linkedin -ի միջոցով, կամ եթե ակնկալում են զբոսաշրջիկների հոսք Իրանից, հույսը չդնեն միայն, օրինակ, Facebook սոցիալական ցանցի վրա, քանի որ այնտեղ այն օգտագործողների թիվը շատ չէ».- նշեց փորձագետը:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք կարող են լուրջ ակնկալիքներ լինել զբոսաշրջության ոլորտում այն դեպքում, երբ Եվրոպայի երկրների զբոսաշրջային մրցունակության վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է վերջին հորիզոնականներից մեկը` Սերբիայի և Մոլդովայի կողքին, փորձագետը պատասխանեց. «Քաղաքական խնդիրներ ունեցող երկիր վերջերս դարձավ նաև Եգիպտոսը, ինչը, չհաշված մի կարճ ժամանակահատված, էականորեն չպակասեցրեց այդ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը»:
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։







0 Response to 'Վիզան՝ անմիջապես սահմանի վրա. Հոլանդացի մասնագետը Հայաստանին խորհուրդ է տալիս՝ ինչպես պետք է զարգացնել զբոսաշրջությունը'
Publicar un comentario