Ամերիկահայ համայնքին ցուցաբերած իր աջակցության համար Ամերիկայի հայկական եկեղեցու արևելյան թեմը Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիքին հռչակել է 2011 թվի «Հայերի բարեկամ»: Այդ առթիվ հրապարակված հավաստագիրը պաշտոնապես նրան է հանձնվել տարեկան համագումարի ընթացքում:Այս մասին գրում է «Ազգ» թերըթը:
«Մենք դարձել ենք այն, ինչ կանք այսօր շնորհիվ Հայոց ցեղասպանության նման սարսափներ դիմագրավելու մեր պատրաստակամությանը...
Ես հպարտ եմ այսօր ձեզ հետ լինելու և հարգանք տածելու մարդկային հաստատակամությանը, որովհետև այս այգին հենց դա է խորհրդանշում: Միաժամանակ դա պատմական փաստի ճանաչում է: Այո, Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել է, և չի կարելի ժխտել», ասել էր նա անցյալ տարվա սեպտեմբերին` ներկա գտնվելով «Հայկական ժառանգության այգու» բացման հանդիսությանը:
Դևալ Պատրիքը մեծապես նպաստել էր այդ այգու կայացմանը` կարողանալով հակահարված տալ քաղաքական հակառակորդներին, որոնք դեմ էին դրա շինարարությանը:
Նա ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1994-ին նախագահ Բիլ Քլինթոնը նրան նշանակել էր քաղաքացիական իրավունքների գլխավոր դատախազի օգնական: 2010-ի նոյեմբերին Պատրիքը երկրորդ անգամ ընտրվել էր նահանգապետի պաշտոնում:
0 Response to '«Հայերի բարեկամ» կոչում ամերիկյան նահանգապետին'
Publicar un comentario