Բեն Լադենի ոչնչացումն առաջիններից մեկը ողջունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` հայտարարելով, որ «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավար Բեն Լադենի սպանությունը ողջ ժողովրդավարական աշխարհի հաղթանակն է։ «Սա արդարության, ազատության և արժեքների մեծ հաղթանակն է, որոնք որ կիսում են ժողովրդավարական բոլոր երկրները և ուս ուսի տված պայքարում ահաբեկչության դեմ»,– առավոտյան լրագրողներին հայտարարել էր Նեթանյահուն։
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն նշել է, որ Բեն Լադենի սպանությունն «ահաբեկչության դեմ պայքարող բոլոր ժողովրդավարական երկրների հաղթանակն է» Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն իր հերթին ընդգծել է, որ Բեն Լադենի մահը «ողջ աշխարհի համար նշանակալից իրադարձություն է»։
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին ասել է, որ Բեն Լադենի մահը «չարի հանդեպ բարու հաղթանակն է, դաժանության դեմ ՝արդարադատություն»։
«Ռուսաստանն առաջիններից էր, որ բախվեց համաշխարհային ահաբեկչության վտանգներին և, ցավոք սրտի, լսածով չէ, որ գիտի, թե ինչ է «Ալ Կաիդան», – ասված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Կրեմլում նաև ընդգծել են, որ համաշխարհային ահաբեկչության դեմ անհրաժեշտ է միավորված պայքար մղել։ «Ռուսաստանը պատրաստ է նման համագործակցության ուժեղացմանը»,–ասել են մամուլի ծառայությունից։
Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը հայտարարել է, որ Բեն Լադենի մահն աշխարհն ավելի անվտանգ դարձրեց։ Նա նաև ընդգծել է, որ «միջազգային հանրության պայքարը չի ավարտվել»։
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը նշել է, որ աշխարհն առանց Բեն Լադենի «ավելի լավը կլինի»։ «Աշխարհն առանց Բեն Լադենի՝ լավագույն աշխարհն է։ Նրա ատելությունը սպառնալիք էր բոլորի համար»,–ասել է արտգործնախարարը։
Քենիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին և Պակիստանին՝ աշխարհի №1 ահաբեկչին ոչնչացնելու համար։ «Քենիացիներն ուրախ են և շնորհակալություն են հայտնում ամերիկացիներին, Պակիստանի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Բեն Լադենի ոչնչացմանը»,–ասել է վարչապետը։
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն ու ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխները վաղ թե ուշ վնասազերծվում են։ «Բնականաբար, ողջունում եմ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպության ղեկավարի վնասազերծումը»,– ասել է Գյուլը։
Այսօր հայտնի դարձավ, որ Պակիստանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա Բեն Լադենը։
Ամերիկացի զինվորները հատուկ գործողություններն իրականացրել էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում։ Շենքը, որում թաքնվում էր Բեն Լադենը, շրջապատված է եղել 4 մետրանոց ցանկապատով։
«Գլխավոր ահաբեկչի» մահը հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Միջազգային հանրությունը ողջունել է Բեն Լադենի սպանությունը'
Publicar un comentario