300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Երեք հայկական ընտանիք՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թվում. «Ֆինանս» ամսագրի թոփ 50-ը
Ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թոփ-50-ը` «Ընտանեկան խոշորագույն բիզնեսները» վարկանիշը: Այն գլխավորում են Անանև եղբայրները: «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Անանևը և նրա կրտսեր եղբայր Դմիտրին` Ֆինանսական շուկաների և գումարային շրջանառության դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահը, ընդհանուր առմամբ, տնօրինում են $6,5 մլրդ կապիտալ: Նրանք, ամսագրի նախորդ` միլիարդատերերի վարկանիշում, զբաղեցնում էին 43-րդ և 44-րդ հորիզոնականները:


Հայերը՝ ցուցակում
Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանքիների թոփ-50-ում ընդգրկված է երեք հայ ընտանիք: «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Դանիլ և Սերգեյ Խաչատուրովները $2,20 մլրդ ընդհանուր կապիտալով զբաղեցնում են վարկանիշի 8-րդ հորիզոնականը: Տարվա ընթացքում նրանց բիզնեսը 39% աճ է արձանագրել:
Վարկանիշի 10-րդ տեղում կրկին հայազգի եղբայրներ են` «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժենետերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները` $2 մլրդ ընդհանուր կապիտալով: Նրանց բիզնեսի տարեկան աճը կազմել է 28%:

Վարկանիշի 14-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու նրա ազգական Վասպուրակ Պողոսյանը` $1,28 մլրդ ընդհանուր կապիտալով: Նրանց բիզնեսի տարեկան աճը կազմել է 88%:


Փոփոխություններ առաջին տասնյակում
«Ֆինանսի» ընտանեկան բիզնեսի վարկանիշի անցած տարվա առաջատարները` «Ռուսնեֆտի» հիմնադիր Միխայիլ Գուցերիևը և նրա ազգականները, $5,8 մլրդ ընդհանուր կապիտալով այս տարի զբաղեցրել են վարկանիշի երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում Արկադի և Բորիս Ռոտենբերգներն են, որոնց հիմնական ակտիվներն են «Ստրոյգազմոնտաժը», «ՍՄՊ» բանկը և «Մոստոտրեստը»: Նրանց ընդհանուր կապիտալը կազմում է $3,6 մլրդ: Ըստ ամսագրի` Ռոտենբերգների կապիտալի աճը տարվա ընթացքում կազմել է 88%: Անանևների կարողությունն ավելացել է 41%-ով, Գուցերիևներինը` 17%-ով:

Վարկանիշի առաջին տասնյակում, ընդհանուր առմամբ, տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Եվ զարմանալի չէ, քանի որ այստեղ են հայտնվել ցուցակի չորս նոր ընտանիքներից երկուսը` Մագոմեդովները («Սումմա կապիտալ») և Մուցոևները («Ռեգիոնի» խումբ, «Ուրալկալի»): Այս նորեկները տասնյակում եկել են փոխարինելու Բաբաևների և Բատուրինների ընտանիքներին: Բատուրինները, ի դեպ, իրենց դիրքերը միանգամից զիջել են 12 հորիզոնականով, ինչն այս վարկանիշի ամենամեծ փոփոխություններից մեկն է:


Նախընտրելի է «Եղբայրական բիզնեսը»
«Ֆինանս» ամսագիրը, կազմելով բիզնես ընտանիքների վարկանիշը, կատարել է մի շարք եզրահանգումներ: Ըստ ամսագրի` ընտանեկան բիզնեսներն իրականում զարգանում են ավելի արագ: Այսպես` միլիարդատերերի վարկանիշի ընդհանուր կապիտալն ավելացել է 34%-ով, իսկ ընտանիքներինը` մեկուկես անգամ: Ըստ ամսագրի` նախընտրելի է բիզնեսը սկսել եղբայրների հետ (կամ քույրերի), քանի որ հարստանալու հնարավորություններն այս դեպքում ավելի մեծ են: Ռուսական «եղբայրական» բիզնեսի միջին կապիտալը կազմում է $1,65 մլրդ: «Հայր և որդի» կատեգորիայում այս ցուցանիշը 2 անգամ քիչ է` $0,75 մլրդ:

«Ֆինանս» ամսագրի այս վարկանիշը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է 124 մարդ, որից 77-ը ամսագրի նախորդ` միլիարդատերերի վարկանիշի մասնակիցներն են:




Թերթ.am

0 Response to 'Երեք հայկական ընտանիք՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թվում. «Ֆինանս» ամսագրի թոփ 50-ը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն