«Գառնին ու Բաթիրը հաջողությամբ են կառավարում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է այդ հուշարձանների գեղեցկությունն ու կարևորությունը, նրանց նյութական ու հոգևոր նշանակությունը: Կազմակերպությունը ձգտում է օգնել կանխելու դրանց հետագա գոյությանը առկա սպառնալիքները»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 15-հազարական դոլար:
Երևանից մոտ 28 կմ դեպի արևելք գտնվող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը զբաղեցնում է Գառնի գյուղի 5,1 հեկտար տարածքը: Այստեղ են գտնվում բրոնզե դարից մինչև հելլենիստական դարաշրջանի, ինչպես նաև վաղ քրիստոնեության տարրեր պարունակող պատմական և ճարտարապետական կառույցներ:
Բաթիր մշակութային լանդշաֆտը վկայում է խաղողի և ձիթենու մշակության 4000 տարվա պատմության մասին: Այստեղ բնակվում է շուրջ 1150 մարդ, որից 350-ը` Հուսան գյուղում: Լանդշաֆտում կան նաև պատնեշված տների շարք, ոռոգման խողովակներ, հսկիչ աշտարակներ և այլ քարե կառույցներ:
armenianow


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'ՅՈՒՆԵՍԿՕ. հայկական և պաղեստինյան վայրերը կիսել են 2011 թ. մշակութային լանդշաֆտի մրցանակը'
Publicar un comentario