Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Վաշինգտոնից, մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր նույնպես եկել էին դեսպանատան մոտ ակցիայի անցկացմանը խանգարելու համար: Դեսպանատան ճանապարհին ադրբեջանցիների մեքենան կանգնեցրել են երկու ոստիկաններ, որոնք պահանջել են բացել մեքենայի բեռնախցիկը, որտեղ եղել են բեյսբոլի մահակներ: Ոստիկանի հարցին, թե ինչու են ավտոմեքենայի ուղևորները մահակներ տանում խաղաղ ակցիայի համար, վարորդը չի կարողացել պատասխանել:
Թուրքերը և ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել` բղավելով վիրավորական կարգախոսներ: Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, դեսպանատան մոտ կարող էր ծեծկռտուք սկսվել, սակայն ոստիկաններն արագ կասեցրել են հայերի ցույցը ձախողելու թուրքերի փորձերը: Ադրբեջանցիները և թուրքերը ձեռքերում պահել են ցուցապաստառներ «Շնորհակալություն Ամերիկա, որ չես պատասխանում հայկական մեղադրանքներին» գրությամբ:


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Վաշինգտոնում թուրքերը և ադրբեջանցիները փորձել են ձախողել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան'
Publicar un comentario