Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» (Aksam) օրաթերթը, ԱՄՆ–ի գերմանական Մարշալ հիմնադրամի կողմից կամզակերպված ֆորումի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև Էդգեմեն Բաղըշը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան թուրք բանագնացին քննադատել է նաև Կարսում կանգնեցված հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն խորհրդանշող կոթողն ապամոնտաժելու մասին կայացրած որոշման համար՝ ակնարկելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչեցրած խոսքերն իրականացվող քայլերին չեն համապատասխանում։
Ի պատասխան Լեյգի հետևյալ հարցին՝ «Մի կողմից խոսում եք «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության մասին, մյուս կողմից քանդում Հայաստանի հետ բարեկամություն խորհրդանշող հուշարձանը։ Ինչպե՞ս հասկանանք այդ հակասական մոտեցումները», Բաղըշը պատասխանել է. «Արձանն ապամոնտաժելու որոշումը որևէ առնչություն չունի Հայաստանի հետ։ Այն ապամոնտաժվում է ոչ թե այն բանի համար, որ խորհրդանշում է հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամությունը, այլ՝ որ չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական տեսքին»։
Լեյգը ընդգծել է, որ ԵՄ–ն մտահոգված է Թուրքիայում տիրող խոսքի ազատության վիճակով, մասնավորապես, վերջին օրերին թուրք լրագրողների ձերբակալություններով։
Փորձելով փարատել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մտահոգությունները՝ Էգեմեն Բաղըշը կրկնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը. «Թուրքիայի նախագահն էլ էր մտահոգություն հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։ Սակայն դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ լրագրողների ձերբակալությունները որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտության հետ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում։ Մի քիչ համբերատար լինենք և սպասենք մեղադրական եզրակացությանը»։
Մայքլ Լեյգը մտահոգություն է հայտնել նաև «Էրգենեքոնի» դատական գործընթացի առնչությամբ, ինչին ի պատասխան Թուրքիայի գլխավոր բանագնացն ասել է, թե «Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշվում էր, որ «Էրգենեքոնի» դատավարությունը հարմար առիթ է Թուրքիայի համար թափանցիկության և ժողովրդավարության տեսանկյունից»։
ԵՄ պաշտոնյային սակայն չի գոհացրել թուրք պետնախարարի պատասխանը և այդ առնչությամբ հայտարարել է. «Ես այլ բան եմ հիշում։ Եվս մեկ անգամ կնայեմ զեկույցը։ Սակայն ըստ իս՝ զեկույցում նշվում է, որ «Էրգենեքոնի» դատավարությունը պետք է ընթանա օրենքի գերակայության սկզբունքի շրջանակում»,– ասել է Լեյգը։
Թերթ.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հանդիմանել է Թուրքիայի գլխավոր բանագնացին՝ հայ–թուրքական բարեկամության արձանը քանդելու համար'
Publicar un comentario