«Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Ավագ հինգշաբթին խորհրդանշում է «Վերջին ընթրիքը» և Հուդայի կողմից Տիրոջ մատնությունը»,- ասում է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ավագ հինգշաբթի եկեղեցու քահանան տասներկու մանուկների հետ բարձրանում է խորան: Աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանում ենք օրհնած յուղ»,- Տեր Վահրամ քահանա Մելիքյանը բացատրում է արարողության կարգը:
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Այդ օրը կատարվում է «Խավարման» արարողությունը, որի ժամանակ խորանի վրա վառվում են 12 հավասարաչափ մոմեր և մեկ մեծ մոմ` նրանց միջև: Այդ ժամանակ ընթերցվում է Ավետարանից յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթքը, Հուդայի մատնելը, Պետրոսի ուրանալը և զղջալը:
Ավագ շաբաթը խորհրդանշում է դժոխքի ավերումը: Այդ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: «Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Ճրագալույցի պատարագ մատուցվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատիկի Ճրագալույցի պատարագի ժամանակ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը և ավետվում է Մեծ պահքը»,- պարզաբանում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Ավագ շաբաթվա վերջին օրերի խորհուրդը'
Publicar un comentario