Առավել հարուստն ու հռչակավորը Քըրք Քըրքորյանն է: Forbes-ի միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը` մոտ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Անցած տարվա համեմատ Քըրքորյանի կարողությունն աճել է շուրջ 400 միլիոն դոլարով:
Բացի այդ, Forbes-ը ընդգծում է, որ Քըրքորյանը շարունակում է իր բարեգործական ակցիաները.
- «Այս ձմեռ 93-ամյա գործարարը շուրջ 200 միլիոն դոլար նվիրաբերեց Lոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանին` UCLA-ին»:
Forbes-ի ցուցակում տեղ գտած մյուս հայազգի միլիարդատերերն իրենց գործունեությունը ծավալել են Ռուսաստանի տարածքում: Նրանցից ամենահայտնին և ամենաերիտասարդը «ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատեր Դանիիլ Խաչատուրովն է: Forbes-ի ցանկում 833-րդ տեղը զբաղեցնող մոսկվաբնակ հայ գործարարի 1.5 միլիարդ դոլար կազմող կարողության հիմքը ապահովագրական շուկայում իրականացված հաջող գործարքներն են:
«2001-2003 թվականներին Խաչատուրովն իր գործընկերների հետ 60 միլիոն դոլարով գնեց պետությանը պատկանող «ՌոսԳոսՍտրախ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` խորհրդային ոճի ընկերությունից այն դարձնելով ռուսաստանյան շուկայի առաջատարներից մեկը: 2010-ին Խաչատուրովը պետությունից գնեց բաժնետոմսերի մնացած 25 տոկոսը` դառնալով ընկերության միանձնյա սեփականետերը», -գրում է Forbes-ը:
Ապահովագրական բիզնեսում լուրջ հաջողությունների հասած Սարկիսով եղբայրները` Նիկոլայն ու Սերգեյը, ամերիկյան հանդեսի հրապարակած ցուցակում գտնվում են Խաչատուրովի հարևանությամբ: Սարկիսով եղբայրների միասնական կարողությունը Forbes-ը գնահատում է շուրջ երեք միլիարդ ամերիկյան դոլար: Եղբայրներից ավագը` 51-ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991-ին ստեղծել է «ՌԵՍՈ- Գարանտիա» ընկերությունը: 2007-ին ընկերության բաժնետոմսերի 37 տոկոսը վաճառել է ֆրանսիական AXA ընկերությանը ռուսական ապահովագրական շուկայի համար աննախադեպ բարձր գնով` 1 միլիարդ 200 միլիոն դոլարով: Նրա կրտսեր եղբայրը` 42-ամյա Նիկոլայը, համակարգում է «ՌԵՍՈ»-ի շինարարական նախագծերը: Ի դեպ, երկու եղբայրներն էլ բազմազավակ հայրեր են` յուրաքանչյուրը 5-ական երեխա ունի:
Forbes-ի ցանկում ընդգրկված վերջին հայազգի միլիարդատերը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է` «Տաշիր-Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանը: «Կարապետյանի «Տաշիր Գրուպ»-ը 15 առևտրային և յոթ օֆիսային կենտրոնների, ինչպես նաև յոթ հյուրանոցների սեփականատեր է: Իր բիզնեսը Ռուսաստանում Կարապետյանը սկսել է` գնելով «ԿալուգաԳլավՍնաբ» ընկերությունը:
«Վերջերս Կարապետյանը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի մայրաքաղաք Երևանի իշխանությունների հետ, որի նպատակն է տուրիզմի, շինարարության և կանաչ գոտիների տեղծմանն ուղղված լուրջ ներդրումների իրականացումը», -գրում է Forbes-ը:
Գևորգ Ստամբոլցյան
Աղբյուրը` http://www.azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Հինգ հայազգի միլիարդատեր Forbes-ի ցուցակում'
Publicar un comentario