«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ Անրեասյանը նշել է, թե «բոլոր համապատասխան կոնվենցիաների ու իրավական դրույթների համապատասխան», ինքը` Հովհաննիսյանը, ունի «վրանի կամ մեծ հովանոցի իրավունք»:
Երկուշաբթի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդը նշել էր, թե այսօր նկատելի է, որ Հայ ազգային կոնգրեսի պահանջների և ձևակերպումների մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել:
«Եղել է չափավորում, եղել է մեղմացում, եղել է մեկնում անցյալում ամբողջական պահանջատիրությունից, և սա կարելի է միգուցե բացատրել նաև ուղղակի թե միջնորդավորված կապերով հաղորդակցությամբ, և նաև միգուցե մարտավարության փոփոխմամբ` առ այն, որ ժամանակին ասվում էր` արտակարգ ընտրություններ գործող նախագահի հրաժարականից հետո, ուրիշներին դատաքննում էին այդ դրվագով, իսկ հիմա արդեն չկա այդ հրաժարականը», - նշեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող գործիչը:
Արձագանքելով իր հասցեին հնչող քննադատությանը, թե հացադուլ հայտարարելով` իշխանություններին ուղղված կոնկրետ պահանջ չի ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինչպես «Ժառանգություն»-ը, այնպես էլ ինքը ասում են` այսօր անհրաժեշտ է իշխանության ամբողջական և արտահերթ փոփոխություն: Նրա խոսքերով` եթե սրանից ավելի քաղաքական պահանջ որևէ այլ գործիչ կարող է արտահայտել, ինքը ուրախ կլինի լսել նրա տեսակետը:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ինչու կոնկրետ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես նման պահանջ չի դնում, մինչդեռ ժամանակին Կոնգրեսը քննադատում էր ընդդիմադիր այն ուժերին, որոնք չէին հայտարարում նախագահի հրաժարականի իրենց պահանջի մասին:
«Ժամանակին մեր ընդդիմադիր գործընկերները իրենց գործընկերներին դատում էին այն բանով, որ իրենք պահանջո՞ւմ են հրաժարական, թե՞ չէ: Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը և ես` նաև այս համեստ քաղաքացիական ինքնազրկանքի ծոմով, ասում ենք, որ անհրաժեշտ է իշխանության ամբողջական և արտահերթ փոփոխություն և նորովի ձևավորում: Իսկ եթե դրա կողքը ուզում եք նաև դնել` համեմատելու համար, այլ ուժերի, այդ թվում նաև ՀԱԿ-ի (Հայ ազգային կոնգրեսի) վերջին պահանջները, հատկապես վերջին հանրահավաքի պահանջները, կարող ենք ասել, որ եթե պիտի չափենք ՀԱԿ-ի հին չափանիշով, թե ով չի պահանջում հրաժարական` ընդդիմություն չէ, արդեն դրանից կարելի է բխեցնել, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` միաժամանակ հավելելով. - «Ես տակավին նման կարծիք չունեմ»:
Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին` Հովհաննիսյանն ասաց, թե անգամ «ամենամանր խնդիրները որոշվում են Սերժ Սարգսյանի
նստավայրում»:
«Ազատության հրապարակի այդ օրվա (մարտի 17-ի) ապաշրջափակումը նույնպես նախահագահական որոշում էր, և դա նաև համաձայնեցված էր ՀԱԿ-ի ղեկավարի հետ», - պնդեց նա:
Մարտի 17-ի հանրահավաքի մասին խոսելով` Հովհաննիսյանը ասաց, թե այդ օրը «վճռորոշ» կարող էր լինել հայ ժողովրդի ապագայի, ազատության համար, բայց «շատ հարցեր մնացին անորոշ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը պատրաստ էր ելույթ ունենալ Ազատության հրապարակում, բայց, քանի որ հանրահավաքը հայտարարվել էր որպես ՀԱԿ-ի և ոչ թե համազգային հանրահավաք, էթիկան պահանջում էր, որ ինքը սպասեր հրավերի, բայց «նման հրավեր չեղավ»:
Մարտի 17-ի հանրահավաքում, հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն ելույթ ունենալու հնարավորություն չունեցավ, այլև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չողջունեց իրեն:
«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀԱԿ-ի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը այս կապակցությամբ հակադարձել էր, թե ինչո՞ւ էր «Ժառանգության» առաջնորդը հացադուլի նստել` առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու:
Արձագանքելով այս հայտարարությանը` Հովհաննիսյանը ասաց. - «Ես կարիք չունեմ` որպես քաղաքացի, որևէ մեկի հետ համաձայնեցնեմ իմ քայլերը»:
Աղբյուրը` azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Օմբուդսմենը կոչ է անում թույլատրել Հովհաննիսյանին վրանի կամ հովանոցի տեղադրումը'
Publicar un comentario