Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հրապարակում են գիշերել նրա որդին` Կարին Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մի քանի անդամներ, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Չնայած գիշերվա ցրտին` ոստիկաններն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել հրապարակում, և նա ստիպված է եղել գիշերն անցկացնել բաց երկնքի տակ:
«Ես վրանի պահանջ չեմ դրել, իմ իրավունքն է, և մեր համաքաղաքացիները, պատգամավորները պահանջը դրեցին, բերեցին վրանը, ոստիկանությունը արգելեց` առանց որևէ օրինավոր հղման: Այսօր եթե պատկան մարմինները ուզում են վերանայել այդ որոշումը, ես համարում եմ, որ դա իրենց է պետք, ոչ թե ինձ, ուզում են թույլ տալ, կօգտվենք իմ իրավունքից, բայց ես չեմ խնդրելու», - ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե իր կարծիքով ոստիկանները ինչո՞ւ չեն թույլատրել վրան տեղադրել, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Ոստիկանությունը շատ անգամ օգտագործվում է որպես գործիք և ինքը զոհ է դառնում իշխանավորների անօրեն հրահանգների: Պարզ է` հանձնարարականների իրականացումը, դրա համար ես կարծում եմ, որ Ազատության հրապարակի ինքնությունը, տեղանքը, լիցքը նաև որոշ մարդկանց մտահոգության առարկա կարող է լինել»:
Ոստիկանությունից հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին որևէ մեկնաբանություն տալ, թե ինչ պատճառով է արգելվել Ազատության հրապարակում ընդամենը մեկ վրան տեղադրելու ցանկությունը:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ոստիկանները ուժ էին գործադրել Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած ցուցարարների նկատմամբ, Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը տարբեր պատճառաբանություններով արգելել են ընդդիմադիրների բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները:
Աղբյուրը` azatutyun.am


Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։








0 Response to 'Րաֆֆի Հովհաննիսյանին չեն թույլատրել վրանում գիշերել'
Publicar un comentario