Կառնավալի (դիմակահանդես) տոնախմբությունները դարերի պատմություն ունեն և մեծ շքեղությամբ նշվում են աշխարհի համարյա բոլոր երկրներում: Կառնավալը նշելու օրը փոփոխական է` այն կախված է զատիկից, որը փոփոոխվում է ամեն տարի: Կառնավալը նշվում է Զատիկի կիրակիին հաջորդող 7-րդ կիրակի օրը:
Կառնավալի հետ կապված ամենահայտնի ուսումնասիրու-թյունների պատմությունը հասնում է մինչև Ք.ա.:
Մասկարադներ, սոցիալական անհավասարության ժամանակավոր հեռացում, կարճ ժամանակահատվածով քաոսի առաջացում, ժողովրդի կողմից կատակով ընտրվող թագավորներ, որոնք իշխում էին ընդամենը մի քանի օրով` այսպիսի փառատոնները արդեն հանդիպել են Բաբելոնի, Մեսոպոտամիայի, Եգիպտոսի, այդ թվում նաև հույների, հռոմեացիների և գերմանացիների պատմության մեջ:
Կառնավալի պատմական հիմքերի մասին կազմվել են երկու տարբեր կարծիքներ:
Առաջին տեղում գարնանային փառատոնի պտղաբերության ծիսակատարության հետ կապվաց գաղափարն է: Այդ ծիսակատարության միջոցով մարդիկ արտաքսում են ''Թագավոր ձմռանը'', որպեսզի ետ վերադարձնեն պտղաբերությունը: Միջնադարում կաթոլիկ եկեղեցին այս տոնը կհամարեր հեթանոսական և կներառեր պաշտամունքային օրացույցի մեջ:
Ըստ Երկրորդ պատմվածքի կաթոլիկ եկեղեցին հանդիսանում է այս տոնի նախաձեռնող: Կաթոլիկ եկեղեցին սահմանել և նշել է այս տոնը մինչև Զատիկի պահքը այս միջոցով դիմավորելով Զատիկի գալը:
17-րդ դարում Եվրոպայում ''կառնավալ'' տերմինը բնութագրվում էր դիմակներով, տոնախմբություններով, երթերով, առատ ուտելիքով և խմիչքով: Միջնադարում տոնվում էր ''vastenavondviering'', որի ժամանակ աղմկոտ խնջույքի ընթացքում մարդիկ ևս մեկ հնարավորություն ունեին նախապատրասվել Զատիկին:

' Այդ ամենը արվում էր առատ սնունդուվ և խմիչքով լի սեղանների միջոցով: Կառնավալ բառի բացատրություններից մեկը կապվաց է այս ճոխ տոնակատարության և դրան հաջորդող պաս պահելու սովորության հետ: 'Կառնը վալը '' նշանակու է մսից բաժանում:
Կառնավալի մի այլ բացատրություն կապվաց է ցarrus navalis ի հետ` մի նավակ-վագոնիկի, որը պասի երեկոյի ժամանակ ծպտվաց մարդկանցոով լի անցնում էր փողոցներով: Ինչպես և բոլոր տոնեը կառնավալի դեպքում էլ հարաբերություն կա ժամանակակից հետպատերազմյա և հերավոր անցյալում նշվող սովորությունների միջև:
Կարնավալը նշվում է նաև Իսպանիայում: Նկատելի տարբերվում են Իսպանիայի տարբեր նահանգներում, նույնիսկ քաղաքներում կատարվող տոնակատարությունները:
Առանձնակի շուքով այն նշվում է Կանարյան կղզիներում, որտեղ տեղի ունեցող դիմակահանդեսներն, իրենց կարևորությամբ երկրորդն են` Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսից հետո։ Բոլոր նրանք, ովքեր ավելին են ուզում իմանալ Սանտա Կրուզ դե Տեներիֆեում անցկացվող դիմակահանդեսի մասին, պետք է փոքրիկ ճանապարհորդություն կատարեն դեպի հեռավոր XVIII դար։ Դեռևս այդ դարաշրջանում կղզու բնակիչներն իրենց տներում կազմակերպում էին հատուկ հանդերձանքներով պարահանդեսներ, որոնց ժամանակ կրում էին ամենախայտաբղետ գույների և կտրվածքների հագուստներ։
Մասնագետների կարծիքով՝ դիմակահանդեսների ժամանակ դիմակ կրելու սովորությունը ծնունդ է առել հենց այդ քաղաքում: Գրեթե բոլոր ֆիեստաների (տոների)ժամանակ Սանտա Կրուզ դե Տեներիֆեի կանայք Պիլար փողոց էին դուրս գալիս` դեմքները ծածկած։ Այս սովորությունը միայն ազնվական կանանց մենաշնորհը չէր։ Չանսալով եկեղեցու և տեղական իշխանությունների սպառնալիքներին` հասարակ բնակիչները սիրում էին ժամանակ առ ժամանակ պճնվել և տրվել փողոցային խրախճանքներին` պարեր, դիմակավորված ներկայացումներ և այլն։

Տոնախմբության ամենակարևոր գիշերն այն գիշերն էր, երբ ընտրում էին Դիմակահանդեսի թագուհուն։ Ի դեպ, աշխարհում կազմակերպվող ոչ մի մրցույթի թագուհու թագավորական կյանքն այնքան կարճ չի տևում, որքան այս դիմակահանդեսի թագուհունը` չնայած այն հանգամանքին, որ վերջինիս հանդերձանքի վրա ամիսներ շարունակ տքնաջան կերպով աշխատում են բազմաթիվ հայտնի դերձակներ։ Ամիսներ են տևում, մինչև ի մի են բերվում բոլոր հնարավոր և անհնարին մտքերը, որպեսզի ընտրվող թագուհու հանդերձանքը լինի շլացուցիչ և անկրկնելի։ Նման հանդերձանքի քաշը երբեմն հասնում է 40 կգ։ Իսկ թագուհու տիտղոսին արժանանում է ամենահմայիչ, գեղեցիկ և... դիմացկուն աղջիկը։
Սանտա Կրուզ դե Տեներիֆեի դիմակահանդեսի ամենակարևոր մասը քաղաքի հրապարակում կազմակերպվող պարերն են, որոնց մասնակցում են հազարավոր դիմակավոր զույգեր։ Ոչ մի անցորդ անտարբեր չի կարողանում անցնել պարողների կողքով. ոտքերն ինքնըստինքյան սկսում են շարժվել ռիթմին համընթաց, և նա էլ ակամա դառնում է պարող ամբոխի մի մասնիկ։ Միակ բանը, որն անտեսել հնարավոր չէ, մարդու ինքնազգացողությունն է` պետք չէ մոռանալ, որ պարերը սկսվում են երեկոյան ժամը 8-ին և շարունակվում մինչև լուսաբաց։
Դիմակահանդեսային տոնախմբություններն ավարտվում են սաղմոնաձկան «հուղարկավորության արարողությամբ». ստվարաթղթե ձկան հետևից փողոցներով անցնում է սգավորների հոծ խումբը, և ամենուր լսվում են լացի և հեծկլտոցների ձայներ։ Ի դեպ, սգավոր «այրիների» դերում հանդես են գալիս բեղավոր տղամարդիկ։ «Սգո» արարողության ավարտին ստվարաթղթե սաղմոնաձկանն այրում են և մոխիրը թաղում լողափի այն հատվածում, որտեղ հաջորդ տարի պետք է տեղի ունենա դիմակահանդեսի բացման արարողությունը։

Իսպանիայի հարավում գտնվող Կադիս քաղաքում կազմակերպվող դիմակահանդեսն իր բնույթով տարբերվում է բոլոր մյուս տոնախմբություններից և մրցույթներից։ Իհարկե, այստեղ ևս կարևոր տեղում են դիմակահանդեսային հանդերձանքները, որոնք կարող են լինել թե ՛ անհատական, թե ՛ զույգի և թե ՛ ողջ ընկերախմբի համար։ Կադիսում ամոթանք են տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքում լինելով հանդերձ բաց են թողնում այնպիսի կարևոր մի իրադարձություն, ինչպիսին «Կարուսել-երգչախմբի» ելույթն է։ Դիմակահանդեսի շրջանակներում իրականացվող այս յուրահատուկ միջոցառմանը մասնակցելու են գալիս հազարավոր տեղաբնակներ և զբոսաշրջիկներ, որպեսզի վայելեն և ընտրեն լավագույն երգերն ու կատարողներին։
Կառնավալի տոնախմբությունները առանձնակի շուքով չեն նշվում Կատալունիայի մայրաքաղաք Բարսելոնայում: Չնայած այս հանգամանքին, կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Ժողովուրդը`հատկապես երեխաները, հետևելով ավանդույթներին, կրում են տոնահանդեսին համապատասխան հագուտներ, դիմակներ: Փողոցներում կարող ես ուտել Իսպանիայի տարբեր նահանգներին`հատկապես Կատալունիային տիպիկ ուտեստներ:
Ամենուր տիրում է տոնական բարձր տրամադրություն….