Զրուցակցի խոսքերով` ուսումնասիրվել է շուրջ 4000 հուշարձան, որոնցից ոչ մեկը, իր ոճական առանձնահատկությամբ, հայկական ծագման մասին չի հուշում: Այնուհետև ավելացնում է` մտաբերելով հայտնի ասացվածքը.
«Որ երկրում ապրում ես, այդ երկրի գդակը դիր: Տասնյակ տարիներ հայկական գաղթօջախներում մարդիկ ապրել են հենց այս սկզբունքով»:
Չնայած հուսահատության սահմանը հատող փաստերին` հրատարակվելու է հատորյակ` նվիրված փետրվարյան ուղևորությանը: Մեր այն հարցին, թե հայկական ծագում, բայց հայկական ձեռագիր չունեցող արժեքների մասին խոսելը, առավել ևս` գիրք հրատարակելը, ի՞նչ ջուր կլցնի անհատակ հորում, Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Հուշարձաններն արժեք ունեն-չունեն, գլուխգործոց են, թե հետին մի կառույց, բայց մերն են: Մենք հավաքում ենք եղածը պարզապես չկորցնլու համար»:
Նախօրոք մշակված երթուղին սկսելիս առաջին ու թերևս միակ հայը, որ պատահել է նրանց ճանապարհին, 80-ամյա զառամյալ մի ծերունի է, ով օրը սկսում ու ավարտում է հայկական եկեղեցու գմբեթին նայելով:
Ի դեպ, Հնդկաստանում պահպանված հայկական եկեղեցիների ու հուշարձանների մի մասը Հնդկաստանի իշխանությունների անմիջական հոգածության ներքո է: Հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացում Հնդկաստանի տարածքում մեզ չի սպառնում:
ՀԳ. Ասուլիսի սկզբում հայտարարվեց, որ ուղևորությունը Մշակույթի նախարարության հովանավորությամբ է իրականացել, սակայն հետո պարզվեց, որ ֆինանսական կողմը կազմակերպության միջոցներով է ապահովվել:
Գոհար Սարգսյան
http://1lur.com




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Որ երկրում ապրում ես, այդ երկրի գդակը դիր'
Publicar un comentario