Իշխանությունն էլ Սոչի գնաց առանց որևէ աժիոտաժի, և կարծես թե Սոչիից էլ առանց աժիոտաժի հետ վերադարձավ: Ադրբեջանն էլ կարծես չունի “նախկին էնտուզիազմը”: Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Միացյալ Նահանգները դեռ հանդիպումից առաջ հասկացրին, որ Սոչիում ոչ մի նշանակալից բան չի սպասվում, իսկ Ռուսաստանն էլ թերևս բավարարվում է նրանով, որ այդ հանդիպումներից հետո որոշակի խոսակցություններ են գնում տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դոմինանտ դերի մասին: Թեև ամերիկացիները նաև դա հերքեցին, բավական հստակ եւ նույնիսկ կրկնակի` թե Սթեյնբերգը, թե Գորդոնը:
Այդպիսով, կարծես թե գոնե վերջին տարիների համար աննախադեպ մի իրավիճակ է, երբ տեղի է ունեցել նախագահական մակարդակի հանդիպում, սակայն ֆոնը շատ հանգիստ է: Դա իհարկե կարելի է որակել որպես “անդորր փոթորկից” առաջ, առավել ևս, որ բանակցային գործընթացը պատված է գաղտնիության քողով և հայտնի չէ թե օրակարգը, թե քննարկվող առաջարկներն ու տարբերակները: Բայց, մյուս կողմից էլ կարելի է հիշել մեկ այլ հայտնի խոսք` չինականը. “անիմաստ է սև կատու փնտրել մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա”:
Ամենայն հավանականությամբ, ամենաիրատեսականն այն է, որ բանակցային գործընթացն այժմ ընդամենը լուծում է լայնածավալ ռազմական գործողություններ թույլ չտալու հարց: Ընդ որում, մեծ հաշվով, գործընթացը միշտ էլ հենց այդ հարցն է լուծել, քանի որ բուն Ղարաբաղի հարցը լուծված է պատերազմի արդյունքում:
Գուցե միջնորդ պետությունների մոտ սկսել է գերակայել այն մտայնությունը, որ իրականում տարածաշրջանային խնդիրները լուծելու բանալին ոչ թե Ղարաբաղի հարցը լուծելն է, այլ տարածաշրջանի երկրներում ներքին ռեֆորմների իրականացումը: Ավելին, գերտերությունների մոտ գուցե սկսել է գերակայել այն մտայնությունը, որ հակամարտ կողմերը Ղարաբաղի հարցն օգտագործում են հենց ներքին կյանքում ռեֆորմներից խուսափելու գործում, շահարկելով հարցը թե միջազգային հանրության, թե սեփական հասարակությունների հետ հարաբերություններում:
Հարավային Կովկասի ապագան ոչ թե Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությունն է, այլ Հայաստանում և Ադրբեջանում առանձին վերցրած ներքաղաքական ստատուս-քվոների փոփոխությունը, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքի բացումը, ազատականացումը, բարեփոխումների իրականացումը, ժողովրդավարացումն ու իրավական գիտակցությամբ քաղաքացիական հասարակությունների ձևավորումը: Երկրների ներսում հենց այդ վերափոխումները կարող են Հարավային Կովկասն արդիականացնել ամբողջությամբ, դարձնել առավել կանխատեսելի տարածաշրջան:
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ շեշտադրումը Ղարաբաղի հարցից տեղափոխվի առանձին-առանձին Հայաստանի և Ադրբեջանի հարցերի վրա: Գուցե դրանով է պայմանավորված և այն, որ արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արեւմտյան փորձագիտական դատողություններում զգալի տեղ տրվեց Ադրբեջանին, այն իմաստով, որ այդ ալիքը կարող է հասնել Ադրբեջան: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ այդ գործընթացները վաղուց են սկսել և տեղի են ունենում դանդաղ, սակայն կարծես թե անկասելի ընթացքով: Հայաստանի իշխող համակարգի վայրիվերումները, որ պարբերաբար բռնկվում են, չնայած դրանք մարելու իշխանության բուռն ջանքերին, վկայում են հենց այդ մասին:
Եվ այդ առումով խիստ հատկանշական է, որ տեղի ունենալով այն փուլում, երբ Հայաստանում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական բավական ակտիվ ժամանակաշրջան է, երբ ընդդիմությունն է զգալի ակտիվացել, բազմամարդ հանրահավաքներ կազմակերպում, հաճախակիացնում դրանք, պահանջներ ներկայացնում իշխանությանը`ընդլայնելով դրանց ցանկը, Սոչիի հանդիպումը փաստացի չի լարում Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, կարծես թե կողմերին զրկելով Ղարաբաղի հարցը ներքին նպատակներով շահարկելու հնարավորությունից:
Հակոբ Բադալյան
http://www.lragir.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ղարաբաղն էլ չի շահարկվի'
Publicar un comentario