Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը:
Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»:
«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», - ասված է հայտարարությունում:
Բանակցությունների պաշտոնական մասը Սոչիում մեկնարկել էր տեղական ժամանակով կեսօրից քիչ անց: Ավելի քան երեք ժամ անց հաղորդվեց, որ նախագահների շփումները շարունակվում են ոչ պաշտոնական ձևաչափով:
Հանդիպման պաշտոնական մասից հետո Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կրասնայի Պոլյանայի լեռնադահուկային լանջերից մեկի ստորոտում, որտեղ սուրճ են խմել, ապա ճոպանուղով վեր են բարձրացել: Մեդվեդևը և Ալիևը դահուկներով մի քանի անգամ վայրէջք են կատարել, Սարգսյանը ձնագնաց է վարել:
Այնուհետև, «Նովոստի»-ի վկայությամբ, երեք երկրների ղեկավարները շարունակել են հրատապ հարցերի քննարկումը աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:
Ադրբեջանի նախագահների արդեն 8-րդ եռակողմ հանդիպումն էր:
Երեք երկրների նախագահները 2010 թվականի հունվարի 25-ին` նույնպես Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, արդեն հանդիպել էին Սոչիում: Այդ հանդիպումը ևս կայացել էր Կրասնայա Պոլյանայում:
Վերջին անգամ եռակողմ ձևաչափով նախագահները հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերի 27-ին ռուսաստանյան Աստրախան քաղաքում, որտեղ համատեղ հայտարարություն էր ընդունվել. կողմերը պայմանավորվել էին, մասնավորապես, ռազմագերիներին փոխանակելու եւ զոհվածների մարմինները վերադարձնելու մասին:
Սոչիի այս հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Գրիգոր Շախկանյանը:
Դեպքի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, մասնավորապես, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու և իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»:
Աղբյուրը` http://www.azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։






















