300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Շաբաթ օրը Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը:
Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»:
«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», - ասված է հայտարարությունում:

Բանակցությունների պաշտոնական մասը Սոչիում մեկնարկել էր տեղական ժամանակով կեսօրից քիչ անց: Ավելի քան երեք ժամ անց հաղորդվեց, որ նախագահների շփումները շարունակվում են ոչ պաշտոնական ձևաչափով:

Հանդիպման պաշտոնական մասից հետո Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կրասնայի Պոլյանայի լեռնադահուկային լանջերից մեկի ստորոտում, որտեղ սուրճ են խմել, ապա ճոպանուղով վեր են բարձրացել: Մեդվեդևը և Ալիևը դահուկներով մի քանի անգամ վայրէջք են կատարել, Սարգսյանը ձնագնաց է վարել:

Այնուհետև, «Նովոստի»-ի վկայությամբ, երեք երկրների ղեկավարները շարունակել են հրատապ հարցերի քննարկումը աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:

Ադրբեջանի նախագահների արդեն 8-րդ եռակողմ հանդիպումն էր:
Երեք երկրների նախագահները 2010 թվականի հունվարի 25-ին` նույնպես Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, արդեն հանդիպել էին Սոչիում: Այդ հանդիպումը ևս կայացել էր Կրասնայա Պոլյանայում:

Վերջին անգամ եռակողմ ձևաչափով նախագահները հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերի 27-ին ռուսաստանյան Աստրախան քաղաքում, որտեղ համատեղ հայտարարություն էր ընդունվել. կողմերը պայմանավորվել էին, մասնավորապես, ռազմագերիներին փոխանակելու եւ զոհվածների մարմինները վերադարձնելու մասին:

Սոչիի այս հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Գրիգոր Շախկանյանը:

Դեպքի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, մասնավորապես, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու և իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»:


Աղբյուրը` http://www.azatutyun.am

0 Response to 'Նախագահները պայմանավորվեցին հանդիպումները շարունակել նույն ձևաչափով'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն