Բանակցության արդյունքում նրանք ընդունել են հայտարարություն, որում նշվում է, որ երեք նախագահները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում իրենց ընդունած հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտել գերիների փոխանակումը:
Ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։
Եվ պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այդ պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։
Սոչիում մարտի 5-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև 'վիճելի բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու ձգտման, ինչպես նաև շփման գծում հավանական միջադեպերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ հետաքննելու' մասին:
Նախագահները համատեղ հայտարարության մեջ նշել են նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց պարբերական շփումների կարևորությունը, և պայմանավորվել են դրանք շարունակել ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
http://www.lragir.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Սոչիի հանդիպման արդյունքը'
Publicar un comentario