Էլեկտրակայանը ղեկավարող Tokyo Electricity Company ընկերությունը նույնպես հաստատել է պայթյունի փաստը, ԱԷԿ-ի վրա այժմ երևում է սպիտակ ծխի ամպ։
Ավելի վաղ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի բլոկերից մեկում երկրաշարժից հետո ռեակտորի միջուկում վառելիքի հալչելու հետևանքով հայտաբերվել էր ռադիոակտիվ ցեսիում։ Էլեկտրակայանի շրջակայքի 20 կմ հեռավորությամբ տարածքում բնակիչները տարհանվել են։
Շաբաթ առավոտյան մասնագետներին հաջողվեց դուրս հանել ռեակտորի պաշտպանիչ պատյանում կուտակված գազի մի մասը։ Դա հնարավորություն տվեց ժամանակավորապես իջեցնել ճնշումը, որը կարող էր առաջացնել ռադիացիա։ Երկրաշարժից հետո մասնագետներին չէր հաջողվել առժամանակ դուրս հանել ԱԷԿ-ի բլոկի պատյանի տակ կուտակված գազը և իջեցնել ճնշումը։
Նախարարության ներկայացուցիչների տվյալներով՝ մեկ ժամվա ընթացքում ճնշումն ընկել է երկու անգամ։ Միաժամանակ ռադիոակտիվ գազի արտանետումը հանգեցրել է ռեակտորի շուրջ ռադիոակտիվ ֆոնի բարձրացմանը։
Երեկ Ճապոնիայի իշխանություններն արտակարգ իրավիճակ էին հայտարարել ևս մեկ ԱԷԿ-ում՝ «Ֆուկուսիմա-2»-ում, քանի որ երկրաշարժից հետո երեք ռեակտորներում շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը։ «Ֆուկուսիմա-2»-ը գտնվում է «Ֆուկուսիմա-1»-ից 12 կմ հեռվորության վրա։ Տոկիոյի էներգետիկ ընկերությունը այսօր հաղորդել է, որ ռեակտորների ներսում ճնշումը առայժմ կայուն է, սակայն այն գնալով աճում է պաշտպանիչ պատյանում։
Երկրաշարժից հետո տեղեկատվություն տարածվեց, որ վթարներ են տեղի ունեցել ճապոոնական ԱԷԿ-ներում։ «Ֆուկուսիմա-1» էլեկտրակայանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, խափանվել ռեակտորի սառեցման համակարգը։ Ռադիացիայի մակարդակը ռեակտորներից մեկում 1000 անգամ գերազանցում էր նորման։ Ճապոնիայի երկու էլեկտրակայաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել պայթյուն (տեսանյութ)'
Publicar un comentario