Շնորհավորելով դեսպան Օբոլենսկուն՝ Հայաստանում բարեկամ Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու և Երևանում Շվեյցարիայի դեսպանության հիմնադրման կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, հաճախ է խոսվում մեր երկրների միջև աշխարհագրական և պատմական ընդհանրությունների մասին:
Դեսպան Օբոլենսկին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար՝ վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունները առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին անդրադարձել են ՀՀ նախագահի հրավերով Շվեյցարիայի Համադաշնության նախագահի մարտի վերջին Երևան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, որի ընթացքում պաշտոնապես կբացվի Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Մարտի վերջին Երևան կայցելի Շվեյցարիայի նախագահը և կբացվի այդ երկրի դեսպանատուն'
Publicar un comentario