300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հինգ հայազգի միլիարդատեր Forbes-ի ցուցակում

Publicado por losarmenios On 3/11/2011 03:00:00 a. m.
Հեղինակավոր Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում միանգամից հինգ հայազգի գործարարներ կան:

Առավել հարուստն ու հռչակավորը Քըրք Քըրքորյանն է: Forbes-ի միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը` մոտ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Անցած տարվա համեմատ Քըրքորյանի կարողությունն աճել է շուրջ 400 միլիոն դոլարով:

Բայց եթե համեմատենք նույն Forbes հանդեսի` 2004 թվականին հրապարակած ցանկի հետ, ապա կտեսնենք, որ ամերիկահայ միլիարդատիրոջ կարողությունը մի քանի տարվա ընթացքում կիսով չափ կրճատվել է: 7 տարի առաջ Քըրքորյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 7 միլիարդ ամերիկյան դոլար: «Չնայած զգալի կորուստներին` անցած մեկուկես տարիներին Քըրքորյանը ևս մի քանի լուրջ գործարքներ է կնքել», - պնդում է Forbes-ը: - «2009-ի դեկտեմբերին Lաս Վեգասում բացվեց Քըրքորյանին պատկանող Game City խաղային համալիրը, որի արժեքը 8.5 միլիարդ դոլար է: Դա Միացյալ Նահանգների պատմության մեջ մասնավոր կապիտալի ներգրավմամբ անշարժ գույքի շուկայում իրականացված ամենախոշոր գործարքն էր»:

Բացի այդ, Forbes-ը ընդգծում է, որ Քըրքորյանը շարունակում է իր բարեգործական ակցիաները.
- «Այս ձմեռ 93-ամյա գործարարը շուրջ 200 միլիոն դոլար նվիրաբերեց Lոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանին` UCLA-ին»:

Forbes-ի ցուցակում տեղ գտած մյուս հայազգի միլիարդատերերն իրենց գործունեությունը ծավալել են Ռուսաստանի տարածքում: Նրանցից ամենահայտնին և ամենաերիտասարդը «ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատեր Դանիիլ Խաչատուրովն է: Forbes-ի ցանկում 833-րդ տեղը զբաղեցնող մոսկվաբնակ հայ գործարարի 1.5 միլիարդ դոլար կազմող կարողության հիմքը ապահովագրական շուկայում իրականացված հաջող գործարքներն են:

«2001-2003 թվականներին Խաչատուրովն իր գործընկերների հետ 60 միլիոն դոլարով գնեց պետությանը պատկանող «ՌոսԳոսՍտրախ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` խորհրդային ոճի ընկերությունից այն դարձնելով ռուսաստանյան շուկայի առաջատարներից մեկը: 2010-ին Խաչատուրովը պետությունից գնեց բաժնետոմսերի մնացած 25 տոկոսը` դառնալով ընկերության միանձնյա սեփականետերը», -գրում է Forbes-ը:

Ապահովագրական բիզնեսում լուրջ հաջողությունների հասած Սարկիսով եղբայրները` Նիկոլայն ու Սերգեյը, ամերիկյան հանդեսի հրապարակած ցուցակում գտնվում են Խաչատուրովի հարևանությամբ: Սարկիսով եղբայրների միասնական կարողությունը Forbes-ը գնահատում է շուրջ երեք միլիարդ ամերիկյան դոլար: Եղբայրներից ավագը` 51-ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991-ին ստեղծել է «ՌԵՍՈ- Գարանտիա» ընկերությունը: 2007-ին ընկերության բաժնետոմսերի 37 տոկոսը վաճառել է ֆրանսիական AXA ընկերությանը ռուսական ապահովագրական շուկայի համար աննախադեպ բարձր գնով` 1 միլիարդ 200 միլիոն դոլարով: Նրա կրտսեր եղբայրը` 42-ամյա Նիկոլայը, համակարգում է «ՌԵՍՈ»-ի շինարարական նախագծերը: Ի դեպ, երկու եղբայրներն էլ բազմազավակ հայրեր են` յուրաքանչյուրը 5-ական երեխա ունի:

Forbes-ի ցանկում ընդգրկված վերջին հայազգի միլիարդատերը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է` «Տաշիր-Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանը: «Կարապետյանի «Տաշիր Գրուպ»-ը 15 առևտրային և յոթ օֆիսային կենտրոնների, ինչպես նաև յոթ հյուրանոցների սեփականատեր է: Իր բիզնեսը Ռուսաստանում Կարապետյանը սկսել է` գնելով «ԿալուգաԳլավՍնաբ» ընկերությունը:

«Վերջերս Կարապետյանը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի մայրաքաղաք Երևանի իշխանությունների հետ, որի նպատակն է տուրիզմի, շինարարության և կանաչ գոտիների տեղծմանն ուղղված լուրջ ներդրումների իրականացումը», -գրում է Forbes-ը:



Գևորգ Ստամբոլցյան
Աղբյուրը` http://www.azatutyun.am

0 Response to 'Հինգ հայազգի միլիարդատեր Forbes-ի ցուցակում'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն